Մեկնաբանություն- Ռուսաստանը մարե՞լ է Ղազախստանում ԱՄՆ-ի վառած կրակը
Հինգ օրից ավելի քիչ ժամանակամիջոցում, Ղազախստանում իրավիճակը կտրուկ փոխվեց: Անցյալ կիրակի՝ հեղուկ գազի գնի բարձրացման հետևանքով, երկրի արևմուտքում գտնվող Ջանաուզեն քաղաքում ետղի ունեցան ժողովրդական բողոքի ցույցեր:
Ղազախստանի տնտեսական իրավիճակի դեմ բողոքի ցույցերը վերածվեցին անկարգությունների, որոնց ընթացքում թալանվեցին առևտրի կենտրոններ, հարձակումներ տեղի ունեցան ոստիկանական բաժանմունքների և կառավարական կառույցների դեմ: Այս իրադարձությունները հարցեր են առաջացրել դեպքերի կապակցությամբ, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ կառավարությունն անմիջապես չեղարկեց վառելանյութի գնի թանկացման նախագիծը և ձերբակալեց դրա հեղինակներին՝ առանց կառավարության հետ համադրումների կամայական որոշումներ ընդունելու մեղադրանքով:
Չի կարելի արտասահմանյան կողմերին համարել այս երկրում ընթացիկ բոլոր դեպքերի պատասխանատուն և անտեսել ժողովրդի տառապանքը ՝ տնտեսական իրավիճակի պատճառով: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով տիրող քաոսըն ու անկարգությունները, որոնք կապ չունեն բողոքողների պահանջների, չի կարելի ընդհանրապես բացառել արտաքին գործոնների առկայությունը:
Բողոքի խաղաղ ցույցերը, բռնության ու քաոսի մեջ ներքաշելուց բացի,Ղազախստանի իրադարձություններին օտարերկրյա տարրերի ներգրավվածության մյուս ապացույցը՝ վիրավորների թվում արաբախոս օտարերկրացիների առկայությունն է: Բախումների ընթացքում սպանվել են 18 ոստիկաններ, որոնցից երկուսին գլխատել են, և սա օտարերկրյա միջամտության հերթական վկայությունն է։
Դիտորդների մեծ մասը առաջին հերթին մեղադրում են ԱՄՆ-ին և համոզված են, որ նկատի առնելով այդ երկրի միջամտողական և հրահրող քաղաքականությունները Ռուսաստանում, Ուկրաինայում, Վրաստանում, Բելառուսում և Ադրբեջանում, Ռուսաստանի հետ 7500 կմս ահման ունեցող Ղազախստանի բախումներում նույնպես, Վաշինգտոնն անմ,ասն չի մնացել:
Փորձագետները կարծում են, որ ԱՄՆ-ը փորձում է Ղազախստանն ապակայունացնելով, մի քարով երկու նպատակի խփել՝ փակել Չինաստանից դեպի Եվրոպա ամենակարճ ճանապարհը, որն անցնում է Ղազախստանով և Ռուսաստանին ստիպել ուժեր գործուղել Ղազախստան և Մոսկվային ներքաշել այդ երկրի ճգնաժամի մեջ: Նույնը տեղի ունեցավ նաև Աֆղանստանում:
Մյուս կողմից թվում է, որ Ռուսաստանը դասեր է քաղել Ուկրայինայի դեպքերից և այլևս չի լռելու իր սահմանների մոտ ընթացող դեպքերի նկատմամբ: Այդ պատճառով անմիջապես արձագանքելով Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դիմումին, խաղաղապահ ուժեր գործուղեց այդ երկիր: Խաղաղապահ ուժերը գործուղվել են ՀԱՊԿ շրջանակում, որի անդամ են հանդիսանում Ռուսաստանը, Բելառուսը, Տաջիկստանը և Հայաստանը։
Նկատի առնելով Ղազախստանի նախագահի հայտարարությունը, ով ասել է, թե միայն Ալմաաթին 20 հազար զինյալների հարձակման է ենթարկվել, կազմակերպությունը,Ղազախստանում իր ուժերի առաքելությունն է համարել կանխել զինյալ ուժերի ներթափանցումը այդ երկրի սահմաններից ներս և ոչ թե ցուցարարներին ճնշելը: Խաղաղապահ ուժերը պաշտպանելու են նաև Ղազախստանի կարևոր կառույցների անվտանգությունը:
Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ սպանվել են 26 զինված հանցագործներ, ձերբակալվել է ավելի քան 3000 հոգի, բոլոր քաղաքներում կառավարական բոլոր կառույցներն ու քաղաքապետարանները մաքրվել են մարդկանց ներկայությունից և երկրի ողջ տարածքում տեղակայվել է 70 անցակետ:
Փորձագետները համոզված են, որ Ռուսաստանը նախկին Խորհրդային Միության երկրների հովանավորությամբ և Չինաստանի օգնությամբ կարողացել է մարել ԱՄՆ-ի վառած կրակը Ղազախստանի հետ իր սահմանների երկայնքով և այդ երկրի ձեռքից խլել Վաշինգտոնի հաղթաթղթերը, որոնք վերջինս կարող էր օգտագործել Ուկրայինայի մասին ապագա բանակցություններում: