Մեկնաբանություն - Ինչո՞վ է պայմանավորված հայ-ադրբեջանական շփման գծում նոր լարվածությունը։
Այն պայմաններում, երբ Մոսկվայի միջնորդությամբ Բաքվի և Երևանի միջև ընթանում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցությունները, լարվածությունն ու բախումները կրկին վերադարձել են հայ-ադրբեջանական շփման գիծ:
Լարվածության և հակամարտության վերադարձը ակտիվացել է այն ժամանակ, երբ Բաքվի և Երևանի միջև սահմանների ճշտման վերաբերյալ բանակցություններ են ընթանում։ Տարածաշրջանի անկախ քաղաքական շրջանակների հիմնական մտահոգություններից մեկը ադրբեջանա-հայկական շփման գծում ցանկացած դիվերսիայի դեպքում ղարաբաղյան երրորդ պատերազմի հավանականությունն է։ Այս լարվածության աճը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Բաքուն և Երևանի պաշտոնյաները բազմիցս ընդգծել են Լեռնային Ղարաբաղի պատերազմի դադարեցման հարցը: Օրինակ, Բաքվի ընդդիմադիր կուսակցություններն ու քաղաքական գործիչները և նույնիսկ անկախ քաղաքական փորձագետները Ադրբեջանի նախագահի կերպարը համարում են ոչ կոռեկտ և պատրանքային։ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ նման տեսակետներ ունեն Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունները: Այդ իսկ պատճառով շատ քաղաքական փորձագետներ հավանական են համարում Ղարաբաղյան երրորդ պատերազմի բռնկումը։
Այս առնչությամբ, ԱՄՆ-ում բնակվող Ադրբեջանի քաղաքական հարցերի փորձագետ Արեֆ Յունեսն թուրքական մի հեռուստաընկերությանը տված ասուլիսում ասել է.«Փորձագետների կարծիքով, ղարաբաղյան երրորդ պատերազմը կարող է տեղի ունենալ 2024 և 2025 թվականներին, քանի որ ռուսական խաղաղապահ ուժերի առաքելությունը ղարաբաղյան տարածաշրջանում կավարտվի հինգ տարի հետո»:
Ադրբեջանի քաղաքական հարցերի փորձագետն ասել է.«Ռուսները հստակ ասում են, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան են եկել երկար մնալու նպատակով, ուստի նրանց պատրվակ է պետք, որոնցից մեկն էլ Ղարաբաղյան երրորդ պատերազմի վերսկսումն է, հավանական դիվերսիայի կամ խափանարարության պատճառով»։
Նկատի առնելով այս հավանականությունները, հարկ է նշել, որ հրադադարի կանոնների ցանկացած խախտում կարող է հանգեցնել ադրբեջանական և հայկական ուժերի շփման գծում ռազմական գործողությունների վերսկսմանը։ Միաժամանակ, Ադրբեջանի բարձրաստիճան զինվորականներն անընդհատ խոսում են Հայաստանի հետ պատերազմը վերսկսելու պատրաստակամության մասին։ Օրինակ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, չնայած Հայաստանի հետ հակամարտության ավարտի մասին հայտարարությանը, միշտ հայտարարում է այդ երկրի ռազմական ուժերի լիարժեք պատրաստվածության մասին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարը նաև Հայաստանին մեղադրել է տարածաշրջանում լարվածության աճի համար և ընդգծել զինվորականների զգոնության մակարդակի բարձրացման և Բաքվի զորամասերի նյութատեխնիկական ապահովման հնարավորությունների մեծացման անհրաժեշտությունը։
Չնայած այն հանգամանքին, որ հայ զինվորականները հերքել են Ադրբեջանի ՊՆ վերջին մեղադրանքը, պետք է ասել, որ ադրբեջանական քաղաքների ուղղությամբ կրակելու հարցով հայ զինվորականներին ուղղված մեղադրանքը հնչում է այն ժամանակ, երբ Հայաստանը դրական քայլեր է ձեռնարկել. կարգավորել հարաբերությունները Ադրբեջանի հետ:Դրանք ներառում են ականապատ դաշտերի քարտեզների առաքումը, ադրբեջանցի գերիների վերադարձը և Բաքվի հետ բանակցությունների համար հատուկ ներկայացուցչի նշանակումը: Այնուամենայնիվ, չնայած Ադրբեջանի նախագահի բազմիցս կրկնված խաղաղ հայտարարություններին, քայլերը ցույց են տալիս, որ Բաքվի պաշտոնյաները չեն ցանկանում կարգավորել հարաբերությունները Երևանի հետ։