Մեկնաբանություն - Ջո Բայդենի վկայականը Սպիտակ տուն մտնելուց մեկ տարի հետո
(last modified Fri, 21 Jan 2022 14:20:46 GMT )
Հունվար 21, 2022 17:50 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Ջո Բայդենի վկայականը Սպիտակ տուն մտնելուց մեկ տարի հետո

2021 թվականի հունվարի 20-ին ԱՄՆ-ի դեմոկրատ նախագահ Ջո Բայդենն իր պաշտոնը ստանձնելուց հետո բազմաթիվ խոստումներ տվեց՝ հատկապես ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի քայլերը շտկելու վերաբերյալ:

Ջո Բայդենի նախագահությունից մեկ տարի անց,  նրա գործունեությունից ամերիկացիների գոհունակությունը նվազահույն մակարդակի է հասել, և նույնիսկ դեմոկրատները, որոնք դեռևս Բայդենի լուրջ կողմնակիցներն են, հույս չունեն որ նա կկարողանա հաղթել 2024 թվականի նախագահական ընտրություններում։

Morning Consult-ի կենտրոնի կողմից անցկացված  սոցհարցման համաձայն, ամերիկացիների 56 տոկոսն ասում է, որ  դեմ են Բայդենի գործունեությանը: Սոցհարցման արդյունքները ցույց են տալիս, որ ԱՄՆ ներկայիս նախագահը ավելի քիչ ժողովրդականություն է վայելում, քան Դոնալդ Թրամփը, իսկ ամերիկացիների միայն 40 տոկոսն է հավանություն տալիս Բայդենի գործունեությանը վերջին երկու տարում։ Սա այն դեպքում երբ 2021 թ.-ի  հունվարի 20-ին, նա մտավ Սպիտակ տուն, նրա վարկանիշը 50 տոկոս էր:

Բայդենը իր պաշտոնավարման երկրորդ տարին սկսում է այն պայմաններում երբ ԱՄՆ-ում գնաճն վերջին 43 տարվա ընթացքում՝ հասնել ավելի քան 6.8 տոկոսի։ 2022 թվականի հունվարի 7-ին Սպիտակ տանը ունեցած ելույթում Բայդենն ասաց, որ ԱՄՆ-ում գնաճը մնում է մտահոգիչ, բայց  տնտեսական նախագծերից  նահանջելը լուծում չէ: Հանրապետականներն ասում են, որ ԱՄՆ-ում բարձր գնաճը Բայդենի ծախսատար ծրագրերի  և քաղաքականության հետևանքն է: Վիրջինիա նահանգից դեմոկրատ սենատոր Թիմ Քեյնն ասել է «Գնաճն իրական խնդիր է, և մենք պետք է դիմակայենք դրան»: Ներքին քաղաքականության  ոլարտում Բայդենի ջանքերը կենտրոնացած են ընտրություննեռի մասին օրենքների բարեփոխման վրա, ինչը չհաջողվեց Սենատում հանրապետականների ընդիմության պատճառով, իսկ վերլուծաբանները դա համարում են ԱՄՆ նախագահի հերթական անհաջողությունը: Չնայած լայնածավալ պատվաստումներին, Բայդենի կառավարությունը բավարար արդյունք ցույց չի տվել կորոնավիրուսի, հատկապես «օմիկրոն» շտամի տարածումը կանխելու հարցում:

ԱՄՆ-ում կորոնավիրուսային  իրավիճակը ծանր է և երկրում գրանցվում են  հիվանդացության և մահացության ամենաբարձր ցուցանիշն աշխարհում։ Արտաքին քաղաքականության մեջ նույնպես Բայդենն իր ջանքերը կենտրոնացրել է անդրատլանտյան ինտեգրացիայի վերականգնման վրա, ինչը Թրամփի օրոք և նրա միակողմանի քաղաքականության պատճառով շատ էր վնասվել,  և  հանգեցրեց ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև բաժանմանը: Վերջին մեկ տարում մրցակից տերությունների՝ Չինաստանի և Ռուսաստանի հետ ԱՄն հարաբերությունները լարված են ու անկում են ապրում։ Բայդենի վարչակազմը բազմաթիվ մեղադրանքներ է ներկայացրել Պեկինի դեմ և ընդգծել է Չինաստանին զսպելու քաղաքականության անհրաժեշտությունը: Ուկրաինական ճգնաժամի պատճառով Ռուսաստանի հետ լարվածությունը նույնպես հանգեցրեց Եվրոպայում ԱՄՆ ռազմական ներկայության ավելացմանը: Բայդենի արտաքին քաղաքական աղետը 2021 թվականի օգոստոսին ԱՄՆ-ի ռազմական ուժերի  դուրսբերումն էր Աֆղանստանից, որը դարձավ ԱՄՆ հզորության թուլության և անկման խորհրդանիշ։ Չնայած իր խոստումներին, Բայդենի վարչակազմն Իրանի և ՀԳՀԾ-ի հետ կապված հարցերում  գործնականում շարունակել է է  Թրամփի վարչակազմի ուղին։ Վաշինգտոնը նաև չի կարողացել համոզել Հյուսիսային Կորեային վերսկսել բանակցությունները: