Մեկնաբանություն- Ռուսաստանն զգուշացնում է ՆԱՏՕ-ին՝ Եվրոպայի արևելքում զինուժ տեղակայելու կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i162536-Մեկնաբանություն_Ռուսաստանն_զգուշացնում_է_ՆԱՏՕ_ին_Եվրոպայի_արևելքում_զինուժ_տեղակայելու_կապակցությամբ
Ռուսաստանն զգուշացրել է ՆԱՏՕ-ին՝ Եվրոպայի արևելքում զինուժ տեղակայելու կապակցությամբ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 24, 2022 17:42 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Ռուսաստանն զգուշացնում է ՆԱՏՕ-ին՝ Եվրոպայի արևելքում զինուժ տեղակայելու կապակցությամբ

Ռուսաստանն զգուշացրել է ՆԱՏՕ-ին՝ Եվրոպայի արևելքում զինուժ տեղակայելու կապակցությամբ:

ՌԴ Դուման հայտարարել է, որ Մոսկվան պատշաճ կերպով կպատասխանի Բալթյան երկրներում և Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայմանը։

Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն, դատապարտելով Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի նոր քայլերը, երկուշաբթի օրը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի լեզուն ռազմական սպառնալիքի և ճնշման լեզուն է։

Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) երկուշաբթի օրը հայտարարություն է տարածել, որ դաշինքի անդամները լրացուցիչ զորքեր, կործանիչներ և ռազմանավեր կուղարկեն Արևելյան Եվրոպայի երկրներ՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հավանական ներխուժմանը դիմակայելու պատրվակով:

ՆԱՏՕ-ի այս  հայտարարությունը հնչում է այն պայմաններում, երբ իտալական Repubblica թերթը պնդում է, որ սկսվել է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հետհաշվարկը:

Իտալական այս օրաթերթը պնդում է, որ երեք շաբաթվա ընթացքում ավարտվել է ռուսական ուժերի տեղակայումը Ուկրաինայի սահմաններին, և 2022 թվականի փետրվարի 10-ից հարյուր քառասուն հազար ռուս զինվորականներ երեք կետից շրջապատելու են Ուկրաինան։

Ռուսաստան-ԱՄՆ-ՆԱՏՕ հարաբերությունները վերջին շաբաթներին սրվել են, և Մոսկվան զգուշացրել է, որ ռազմական պատասխան կտա, եթե ՆԱՏՕ-ի զենքերը տեղակայվեն իր սահմանների մոտ, իսկ Ուկրաինան և Վրաստանը միանան դաշինքին:

ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների և Ուկրաինայի արևմտամետ կառավարության հետ միասին  Ռուսաստանին մեղադրում է Ուկրաինա ներխուժելու մտադրության մեջ:

 Ռուսաստանը հերքել է Արևմուտքի պնդումները, թե Մոսկվան մտադիր է ներխուժել Ուկրաինա և մեղադրել է ԱՄՆ-ին և նրա եվրոպացի դաշնակիցներին լարվածությունը միտումնավոր սրելու մեջ:

Ուկրաինայի շուրջ լարվածությունը նվազեցնելու համար Մոսկվան վերջերս առաջարկներ ներկայացրեց, այդ թվում՝ կանխել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի իր սահմանները և դուրս բերել դաշինքի զորքերը տարածաշրջանից:

Անցյալ շաբաթ Ռուսաստանի ներկայացուցիչը հանդիպեց ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի իր գործընկերների հետ՝ քննարկելու այդ առաջարկները, սակայն Արևմուտքը մերժեց դրանք:

Միևնույն ժամանակ, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեպ Բորելը բացահայտ հայտարարեց, որ դաշինքը չի հետևում իր դիվանագետների ընտանիքներին Ուկրաինայից վտարելու ԱՄՆ-ի քայլին:

«Պետք չէ իրավիճակն ավելի վատացնել, հատկապես, քանի որ բանակցություններ են ընթանում Ռուսաստանի հետ ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար»,- երկուշաբթի օրը ասել է Բորելը։

Կիրակի օրը, ԱՄՆ-ը Կիևում գտնվող իր դիվանագետների ընտանիքի անդամներին հրահանգել է  լքել երկիրը։

Ռուսաստանի և ԱՄՆ-ի առճակատումն Ուկրաինայի ճգնաժամում սրվում է այն պայմաններում, երբ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կոշտ տոնով սպառնացել է Ռուսաստանին և զգուշացրել, որ եթե ռուսական ուժը ներխուժի Ուկրաինա, ապա արագ, ուժեղ և միասնական պատասխան կստանա Վաշինգտոնի ու Եվրոպայի կողմից:

Ռուսաստանի ԱԳՆ-ն անցյալ ամիս Վաշինգտոնի և Մոսկվայի պաշտոնյաների միջև ընթացող բանակցություններից առաջ հրապարակեց ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին ուղղված իր պահանջների ցանկը:

Ռուսաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին չընդգրկել Ուկրաինան ՆԱՏՕ-ի կազմում և նվազեցնել ռազմական ներկայությունն Արևելյան Եվրոպայում։ Նաև ոչ մի ռազմակայան չկառուցել այն երկրներում, որոնք նախկինում Խորհրդային Միության անդամ են եղել և ՆԱՏՕ-ի մաս չեն կազմում:

ՆԱՏՕ-ին նրանց անդամակցության պնդումը և այդ քայլին Ռուսաստանի ընդդիմանալը հանգեցրել են Վաշինգտոն և որոշ եվրոպական երկրների հետ Մոսկվայի առճակատմանը: