Մեկնաբանություն - Ամերիկացիները Բայդենի նախագահության շրջանում բողոքում են ռասիզմի դեմ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i163030-Մեկնաբանություն_Ամերիկացիները_Բայդենի_նախագահության_շրջանում_բողոքում_են_ռասիզմի_դեմ
ԱՄՆ-ում ռասայական և էթնիկական հարձակումների սրումից հետո, մի շարք ասիացի քաղաքացիներ ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում բողոքի ցույց են անցկացրել ռասիզմի և բռնության դեմ և կոչ արել հարգել ասիացիների իրավունքները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 29, 2022 15:02 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Ամերիկացիները Բայդենի նախագահության շրջանում բողոքում են ռասիզմի դեմ

ԱՄՆ-ում ռասայական և էթնիկական հարձակումների սրումից հետո, մի շարք ասիացի քաղաքացիներ ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում բողոքի ցույց են անցկացրել ռասիզմի և բռնության դեմ և կոչ արել հարգել ասիացիների իրավունքները:

Բողոքի ակցիան անցկացվել  է մի ասիացի քաղաքացու  սպանության առաջին տարելիցին։ Վերջին երկու տարում ԱՄՆ-ում ասիացիների վրա հարձակումներն ակտիվացել են հատկապես  Դոնալդ Թրամփի նախագահությունից հետո քանի որ նա իր կառավարման և կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարում իր թերացումները կոծկելու և հանրային կարծիքի ճնշումից խուսափելու համար, իր ելույթներում բազմիցս թիրախավորել է Չինաստանին և Պեկինին  մեղադրել է մահացու վիրուսն ամբողջ աշխարհում տարածելու համար։ Ամերիկացի բարձրագույն պաշտոնյայի կողմից այս մեղադրանքների կրկնությունը և այլ պաշտոնյաների համագործակցությունը նրա հետ ամերիկյան հասարակական շրջանակում ատելություն է առաջացրել ասիացիների նկատմամբ և աճել են  նրանց դեմ  հարձակումները։ Նյու Յորք նահանգի ոստիկանությունը հայտնել է, որ ռասայական ատելության հիմքի վրա ասիացիների դեմ իրականացվող հանցագործությունները նահանգում աճել են 361 տոկոսով: Կալիֆորնիայի պետական ​​համալսարանի կողմից անցկացված  հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ ԱՄՆ 16 կարևոր քաղաքներում  ասիացիների դեմ ռասիստական ​​ատելության հիման վրա հանցագործությունները աճել են 150 տոկոսով:

Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետ Լանդեն Բրիդը մտահոգություն հայտնելով այդ կապակցությամբ ասել է.«Ասիացիների և Խաղաղ օվկիանոսի կղզիներից եկածների նկատմամբ բռնությունն ու ատելությունը 2021 թվականին 2020 թվականի համեմատ աճել են ավելի քան 500 տոկոսով»:

Իհարկե, խտրականությունն ու բռնությունը ԱՄՆ-ում միայն չեն սահմանափակվում ասիացիներով և ներառում է գրեթե բոլոր էթնիկ և ռասայական փոքրամասնությունները: Վերջին տարիներին ԱՄՆ-ում տնտեսական և սոցիալական խնդիրների պատճառով նաև մեծացել  է խտրականությունը: Amnesty International-ը մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ում շարունակվող խտրականության կապակցությամբ և  թվիթերում գրել.«ԱՄՆ-ում սպիտակամորթների ռասիստական խմբավորումը սպառնալիք է մարդկության իրավունքների դեմ»:

Վերջին երկու տարիների ընթացքում ԱՄՆ-ում սևամորթները խտրականության են ենթարկվել կորոնավիրուսի դեմ պատվաստումների, դեղամիջոցների և բուժման հասանելիության և նույնիսկ մահանալուց հետո հուղարկավորության գործընթացներում:

Անկախ լրագրող Մայքել Թրեյսին ասում է «Նյու Յորքի աֆրոամերիկացիների միայն  38 տոկոսն է պատվաստվել կորոնավիրուսի դեմ»:

Սևամորթների նկատմամբ ԱՄՆ-ի ոստիկանության բռնի և խտրական պահվածքը լուրջ խնդիր է դարձել այդ երկրում։

Վիճակագրական տվյալների համաձայն, ԱՄՆ-ում ոստիկանության կողմից սևամորթներին սպանելու հավանականությունը երեք անգամ ավելի մեծ է, քան սպիտակամորթների դեպքում:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել է վերջ տալ ռասայական խտրականությանը և օգնել բարելավել վիճակը, բայց մինչ օրս կառավարության կողմից այս ուղղությամբ որևէ կոնկրետ քայլ չի արվել։

Human Rights Watch-ը 2022 թվականի իր զեկույցում քննադատել է մարդու իրավունքների պաշտպանության գործընթացում Նախագահ Ջո Բայդենի կառավարությանը և ընդգծել, որ Բայդենի վարչակազմը քիչ առաջընթաց է գրանցել ԱՄՆ-ում ռասայական և գենդերային հավասարության խթանման գործում: 

Ասիացիների բողոքի ցույցերը ցույց են տալիս ԱՄՆ-ում խտրական քաղաքականության շարունակության և մարդու իրավունքների պահպանման այս կառավարության անհիմն պնդումների մասին։