Մեկնաբանություն- Արտաքին միջամտության դերը Ղազախստանի անկարգություններում
2022 թվականի սկզբին Ղազախստանի 20 խոշոր քաղաքներում անկարգությունների վերածված զանգվածային բողոքի ցույցերը ևս մեկ անգամ փաստեցին օտարերկրյա լուրջ միջամտության դերն ու ազդեցությունը դրանցում:
Այլ կերպ ասած, անկարգություններին արտաքին միջամտությունը շատ լուրջ է եղել: Ավելին՝ որոշ օտարերկրյա կառավարություններ, Արևմուտքի շահերի շրջանակում, շարունակում են բացասական դեր խաղալ Ղազախստանում փոփոխություններ իրականացնելու գործում։
Հունվարի 2-ին մեկնարկած բողոքի ցույցերի ընթացքում, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տակաևը բազմիցս հայտարարել է, որ երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերին միջամտել են արտաքին դերակատարներ: Բրիտանիայի և ԱՄՆ-ի գլխավորությամբ և որոշ տարածաշրջանային կառավարությունների օգնությամբ Ղազախստանում տեղի ունեցած իրադարձություններին միջամտությունը չի կարելի անտեսել:
Արևմուտքը, տարածաշրջանի որոշ երկրների օգնությամբ, կրկնապատկել է Տոկաևին տապալելուն ուղղված իր ջանքերը: Սակայն տարածաշրջանի անկախ կառավարությունների, հատկապես՝ Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի դիմադրությունն ու աջակցությունը Ղազախստանի կառավարությանը, չեզոքացրեցին օտար կառավարությունների դավադրությունները:
Տոկաևը վերջերս ևս մեկ անգամ անդրադարձավ այդ երկրում տեղի ունեցած անկարգություններում արտաքին դերակատարությանը: Նա մասնավորապես նշեց. «Անկարգությունների ժամանակ ահաբեկիչները վերահսկողություն ենս ահմանել Ալմաթիի օդանավակայանում, որպեսզի զինված անձինք և ահաբեկիչները կարողանան առանց որևէ խնդրի մուտք գործել քաղաքներ և ստանձնել կառավարության դեմ հարձակումները ղեկավարելու պատասխանատվությունը: Այս մարդիկ Ղազախստան են եկել միջինասիական երկրներից մեկից՝ անկարգությունները ղեկավարելու նպատակով»:
Ղազախստանի նախագահի այս հայտարարությունը վկայում է, որ օտարերկրյա զինված խմբերը դերակատարություն ունեն այդ երկրի և Կենտորնաակն Ասիայի այլ երկրների ճակատագրում: Այս հայտարարությունները և այն փաստը, որ ցուցարարները եղել են զինված, ապացուցում, որ Արևմուտքը փորձում է տապալել Ղազախստանի օրինական կառավարությունը, կամ փորձել Ռուսաստանին ներգրավել նոր դիմակայության մեջ:
Անկարգությունների ընթացքում, չստանալով ոստիկանության և ռազմական ուժերի մեծ մասի աջակցությունը, Տոկաևի կառավարությունը դիմեց ՀԱՊԿ-ին՝ աջակցելու երկրում խաղաղությունը վերականգնելու հարցում: Ու թեև Ղազախստան մեկնած խաղաղապահները ՀԱՊԿ անդամ երկրներից էին, Արևմուտքը հենց սկզբից փորձեց խոչընդոտել այս համագործակցությանը:
ԱՄՆ ղեկավարները գոհ էին Ղազախստանում տեղի ունեցած անկարգություններից, սակայն Ռուսաստանի ներկայությունը հակասում էր իրենց ծրագրերին: Ղազախստանում խաղաղության հաստատումից հետո, խաղաղապահները խաղաղապահները, ներառյալ՝ ռուսական զորքերը, լքեցին այդ երկիրը:
Այնուամենայնիվ, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն ու նրանց տարածաշրջանային դաշնակիցներն ի սկզբանե ցույց տվեցին, որ աջակցում են ապստամբներին և չափազանց զայրացած են երկրում խաղաղության հաստատման կապակցությամբ: