Մամուլի տեսություն 6-2-2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i163630-Մամուլի_տեսություն_6_2_2022
Փորձագետները նշում են, որ Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի  դաշինքն ամենավտանգավոր սցենարն է ԱՄՆ-ի համար:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Փետրվար 06, 2022 12:27 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  6-2-2022

Փորձագետները նշում են, որ Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի  դաշինքն ամենավտանգավոր սցենարն է ԱՄՆ-ի համար:

Էթելաաթ օրաթերթ
ԱՄՆ-ի ծանր սպառազինություն և զորք է տեղակայել Արևելյան Եվրոպայում՝ Ռուսաստանին դիմակայելու համար

Արևմտյան լրատվամիջոցները հաղորդել են, որ Ուկրաինայի շուրջ լարվածության ֆոնին, ԱՄՆ-ն իր զորքերը տեղափոխում է Արևելյան Եվրոպա և Ռուսաստանի սահմանի հետ սահմանակից տարածքներ: Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ ռազմական տեխնիկան արդեն մտնում այդ երկիր՝ ՆԱՏՕ-ի արևելյան ճակատն ուժեղացնելու համար։
Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշակը հայտարարել է, որ Արևելյան Եվրոպայում տեղակայվելիք մոտ 1700 ամերիկացի զինծառայողներ կմտնեն երկիր, իսկ մոտ 300 ամերիկացի զինվորական կտեղակայվեն Գերմանիայի համատեղ հրամանատարական կենտրոնում։ Լեհաստանի պաշտպանության նախարարը հայտնել է, որ ամերիկյան զորքերի առաջատար խումբ մտել է Լեհաստան։ ԱՄՆ պետքարտուղարը Մոսկվային նախազգուշացրել է կամ բանակցել, կամ սպասել սարսափելի հետևանքների։

Վաթան էմռուզ օրաթերթ
Էրդողանի եռման կետը

Թուրքիայի ռեկորդային գնաճի հիմնական պատճառը  երկրի ազգային արժույթի կտրուկ արժեզրկումն է և Էրդողանի տնտեսական քաղաքականության ձախողումը։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը հայտնել է, որ նախորդ ամսվա համեմատ սպառողական գների ինդեքսն աճել է 11,1 տոկոսով, ինչը խիստ ազդել է Թուրքիայի քաղաքացիների եկամուտների վրա։ Թուրքիայի տարեկան գնաճը 2022 թվականի հունվարին հասել է վերջին 20 տարվա ամենաբարձր մակարդակին՝ 48,7 տոկոս, որը առդյունքն էր  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից տոկոսադրույքների անսովոր նվազեցնելու որոշմանը, ինչը հանգեցրեց, փողի արժեքի անկմամբ Թուրքիայում։ Երկու շաբաթ առաջ Էրդողանը Թուրքիայի վիճակագրական կենտրոնի ղեկավարին  աշխատանքից հեռացրել էր դեկտեմբերին բարձր գնաճի մասին հայտարարության համար։ 
Թուրքիայի կառավարության ընդդիմադիր կուսակցությունները նշում են, որ գնաճն ավելի բարձր է, քան վիճակագրական կենտրոնի հրապարակած տվյալները, իսկ իշխող կուսակցությունն ասում է, որ վիճակագրական կենտրոնն իրական գնաճի ցուցանիշից բարձր գնահատական է ներկայացրել։

Քեյհան օրաթերթ
Չինաստան-Ռուսաստան-Իրան դաշինքը ամենավտանգավոր սցենարն է ԱՄՆ-ի համար

Անցած բոլոր տարիներին, հատկապես Կոմունիստական Խորհրդային Միության և Արևելյան ճամբարի փլուզումից հետո, ԱՄՆ-ն որպես համաշխարհային ոստիկան,  փորձել է Իրանի ժողովրդին այս կեղծ ուղերձը հղել, թե ԱՄՆ-ի հետ ուղեկցելով Իրանի համար ամեն ինչ հասանելի է, իսկ առանց ԱՄՆ-ի Իրանի համար ամեն ինչ կորած է։ Այս դիմակայությունում Իրանը միաժամանակ մի քանի ռազմավարություն է վարում․
Նախ՝ Իրանի զսպող ուժի ինքնուրույն աճը. Երկրորդ՝ փորձելով փոխհատուցել ԱՄՆ տնտեսական պատերազմի հետևանքները. Երրորդ՝ տարածաշրջանային և միջազգային խոշոր տերությունների, այդ թվում՝ Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերությունների երկարաժամկետ և կայուն զարգացումը. Չորրորդ՝ բաց պահել ԱՄՆ-ի հետ բանակցային պատուհանը առճակատման դիվանագիտության համատեքստում։  


Իրան օրաթերթ
Սաստիկ ցրտից մահացել են 23 գերմանացի անօթևաններ

Սաստիկ ցուրտի հետևանքով, առնվազն 23 անօթևան է զոհվել Գերմանիայում։
ZDF լրատվական ցանցի հաղորդման համաձայն՝ ձմռան սաստիկ սառնամանիքների ու ցուրտ եղանակի պատճառով, այս երկրի փողոցներում զոհվելեն առնվազն 23 անօթևաններ։ Զեկույցում ասվում է, որ կորոնավիրուսի համաճարակն ավելի է սրել  գերմանացի անօթևանների վիճակը։


armenpress.am
Ռուսաստանը չեղարկում է COVID-19-ով վարակվածների հետ շփված մարդկանց կարանտինը

 Ռուսաստանում մարդիկ, ովքեր շփվել են COVID-19-ով վարակվածների հետ, այլևս ստիպված չեն լինի ինքնամեկուսանալ:
 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այսպիսով, ուժը կորցրած է ճանաչվել այն կետը, որով վարակվածների հետ շփված անձանց առջև պահանջ էր դրվում՝ գտնվել 7-օրյա կարանտինում։
Որոշումն ուժի մեջ կմտնի կիրակի օրը՝ փետրվարի 6-ին:
Ավստրիայում փետրվարի 5-ին ուժի մեջ է մտել COVID-19-ի դեմ պարտադիր պատվաստման մասին օրենքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ խորհրդարանի կողմից հաստատված համապատասխան օրենքը նախօրեին ստորագրվել էր հանրապետության նախագահի և կանցլերի կողմից։

news.am
Հայաստանի վարչապետի այց Թուրքիա և մասնակցություն Անթալիայի համաժողովին չի քննարկվում. ԱԳՆ խոսնակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այց Թուրքիա և մասնակցություն Անթալիայի համաժողովին չի քննարկվում։ Այդ մասին տեղեկությունը ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հրապարակել է ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք, որ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը «Ahaber» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտին կարող է այցելել Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովին։

yerevanlur.am
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների միջև փոխգործակցությունը խորացնելու վերաբերյալ
Վրաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ փետրվարի 4-ին տեղի է ունեցել Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի հանդիպումը Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի և Վրաստանի միջև առկա բարձր մակարդակի համագործակցությանը։

slim.am
Էրդողանի վիճակը կտ րnւկ վшտшցել է

Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը գրում է . « Կեսօրից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր թվիթերյան միկրոբլոգում հայտարարություն է տարածում, ըստ որի, ինքը և իր կինը՝ Էմինե Էրդողանը , իրենց վшտ են զգացել և թագավարկի թեստ են հանձնել։
Թեստի պատասխանը դրական է եղել, նրանք վшրшկվшծ են օմիկրոնով։ Չնայած Էրդողանը և իր կինը պնդում են, որ իրենք թեթև են տանում հիվանդությունը, անգամ Էրդողանը վիդիոտարբերակով իր ողջույնի խոսքն է ուղարկել մի թունելի բացման արարողության, որին պետք է ներկա լիներ, այնուամենայնիվ երեկոյան կողմ արդեն լուրեր են պտտվում, որ Էրդողանի կնոջ վիճակը վшտթшրшցել է։
Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների պնդման, նաև Էրդողանի վիճակն է կտրուկ վատացել ։ Թուրքական տիրույթի սոցհարթակներում քննարկում են , թե ինչպես է պատահել, որ այդքան լավ պաշտպանված , ուղեկցող հիվանդություններ ունեցող 67-ամյա Էրդողանը վшրшկվել է մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ կարևոր դերակատարություն պետք է ունենա Ղրիմի հարցում։»
Կարեն Հովհաննիսյանը նաև տեղեկացնում է , որ Թուրքիայում գիշերվանից ձերբшկшլություններ են սկսվել Էրդողանի մասին վիրшվnրшկшն գրառումներ կատարողների դեմ:
«Թուրքիայում գիշերվանից ձերբшկшլnւթյnւններ են։ Ձերբшկшլnւմ են ոչ ավել , ոչ պակաս Էրդողանի և նրա կնոջ թագավարակի օմիկրոն շտամով վшրшկվшծ լինելու մասին սոցցանցերում տարբեր, այսպես ասած, վիրшվnրшկшն գրառումներ կատարողներին։

lragir.am
Եվրամիությունը կատարեց Ալիեւի պահանջը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ փետրվարի 4-ին տեսակոնֆերանսի ձևաչափով կայացել է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը։
Նույն օրը Բաքվում հանդիպում է տեղի ունեցել Հարավային գազային միջանցքի վերաբերյալ, որով ադրբեջանական գազը պետք է տեղափոխվի Եվրոպա՝ որպես ռուսական գազի այլընտրանք։ Հանդիպման ընթացքում հայտնի է դարձել, որ Եվրամիությունը Ադրբեջանին կտրամադրի 2 միլիարդ եվրոյի ֆինանսական փաթեթ։ Այս մասին հայտարարել է Եվրամիության հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին։ Վարհելին հայտարարել է նաև ԵՄ-ի պատրաստակամության մասին՝ մասնակցելու «Ադրբեջանում վերականգնման և վերակառուցման գործընթացին»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Եվրամիությունը Հայաստանին 2,6 մլրդ եվրո է հատկացնելու։ Ալիեւն այս կապակցությամբ դժգոհել էր՝ պահանջելով ԵՄ-ից համարժեք միջոցներ հատկացնել նաեւ Բաքվին։