Մեկնաբանություն - ՀՀ իշխանությունները կարևորում են Իրանի հետ համագործակցության ընդլայնումը
Մինչ Իլհամ Ալիևի կառավարությունը, որդեգրելով սխալ քաղաքականություն, փորձում է Արաքս գետից հյուսիս գտնվող տարածաշրջանի ժողովուրդների թշնամիների առջև բացել դռները, Բաքվի տարածաշրջանային մրցակիցները կրկնապատկում են Իրանի հետ համագործակցությունն ընդլայնելուն ուղղված իրենց ջանքերը:
Այդ երկրներից մեկը Հայաստանն է: Պաշտոնական Երևանը փորձում է հյուսիս-հարավ մայրուղու միջոցով Հայաստանը դարձնել Ռուսաստանի, Օմանի ծովի և Հնդկական օվկիանոսի միջև հաղորդակցության հիմնական ուղիներից մեկը: Այդպիսով Հայաստանը փորձում է հյուսիս-հարավ երթուղում փոխարինել Ադրբեջանին: Հայերն այս տրանսպորտային ուղին անվանում են նաև «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային երթուղի։ Մինչ Հայաստանը մեծ կարևորություէն տալիս այս նախագծին, Ադրբեջանը մշտապես դժգոհ է դրանից:
Վերջերս հայկական ԶԼՄ-ները գրել էին, որ այս նախագիծը մեծ նշանակություն ունի Հայաստանի համար: Հայկական լրատվամիջոցները գրել էին. «Իրանն ի վերջո որոշել է գործադրել «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագիծը։ Բանակցությունների վեցերորդ փուլը նախատեսված է 2022 թվականի ապրիլին կամ մայիսին՝ Սոֆիայում»։
Սոֆիայի հանդիպմանն Իրանը, Հայաստանը, Վրաստանը, Բուլղարիան և Հունաստանը, կհայտարարեն նախագծի մեկնարկի մասին և կստորագրեն համապատասխան փաստաթուղթը։ Ակնհայտ է, որ հյուսիս-հարավ երթուղուն զուգահեռ երթուղի ստեղծելու դեպքում, Ադրբեջանը կվնասվի։ Իրականում Իլհամ Ալիևի կառավարությունը բաց կթողնի միջազգային կարևորագույն ուղիներից մեկը՝ «տարածաշրջանի շիա մուսուլման ժողովուրդների թշնամիների հետ դաշինքի պատճառով»։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Իրան-Հայաստան հարաբերությունների 30-ամյակի կապակցությամբ իր իրանցի գործընկեր Ամիր Աբդոլլահյանին հղած ուղերձում հայտարարել էր, որ Երևանը ցանկանում է ընդյալնել Թեհրանի հետ համագործակցությունը:
Իսկ Հայաստանում ԻԻՀ դեսպան Աբաբս Զոհուրին, երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված իր ելույթում ասել է. «Երկու երկրների քաղաքական ոլորտի պաշտոնյաները համոզված են, որ երկկողմ քաղաքական հարաբերությունները լավ վիճակում են: Երկու երկրների ղեկավարների միջև շարունակական խորհրդակցությունների շարունակման միջոցով, համատեղ ջանքեր են գործադրվում՝ քաղաքական հարաբերությունների այս մակարդակը պահպանելու և ամրապնդելու ուղղությամբ: Վերջին տարիների զարգացումները մեզ պետք է բերեն այն եզրակացության, որ տարածաշրջանի և երկկողմ հարաբերությունների կարևոր հարցերի շուրջ մշտական խորհրդակցությունն ու կոնսենսուսը արդյունավետ է և, իհարկե, անհրաժեշտ»։
Նա հավելել է. «ՀՀ Կապան քաղաքում հյուպատոսարան բացելու Իրանի կառավարության որոշմամբ, Թեհրանը հստակ արտահայտել է իր տեսակետը Հայաստանի հետ տարբեր ոլորտներում հարաբերությունների ընդլայնման կարևորության մասին: Հյուպատոսարանի աբցման նախապատրաստական աշխատանքները վերջնական փուլում են»։
Այս հայտարարություններն իրականում վկայում են այն մասին, որ եթե տարածաշրջանում կան խոչընդոտներ, ապա Իրանն ունի այլընտրանքային ուղիներ։
Ղարաբաղյան հակամարտությունից հետո Թեհրան-Երևան հարաբերությունների ուսումնասիրությունը վկայում է, որ Իրանն ու Հայաստանը, բացի երկկողմ համագործակցությունից, պետք է ավելի շատ օգտագործեն տարածաշրջանի կարողությունները, այդ թվում՝ առևտրային կազմակերպությունների և ազատ գոտիների հնարավորությունները: Միևնույն ժամանակ, համաշխարհային մասշտաբով միջազգային հարաբերություններում տարանցման կարևորությունը, այս ոլորտում ներդրումները և տարածաշրջանային համագործակցության ամրապնդման նպատակով Երևանի և Թեհրանի տարանցիկ կարողությունների օգտագործումը նույնպես կարևոր է: