Մեկնաբանություն- Հայաստանն Ադրբեջանին մեղադրում է մշակութային ցեղասպանության մեջ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i164214-Մեկնաբանություն_Հայաստանն_Ադրբեջանին_մեղադրում_է_մշակութային_ցեղասպանության_մեջ
Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածության ֆոնին, փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելը դարձել է առաջնահերթություն երկու երկրի արտաքին քաղաքականության մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 13, 2022 14:10 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Հայաստանն Ադրբեջանին մեղադրում է մշակութային ցեղասպանության մեջ

Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածության ֆոնին, փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելը դարձել է առաջնահերթություն երկու երկրի արտաքին քաղաքականության մեջ:

Վերջին օրերին Երևանի  պաշտոնյաներն Իլհամ Ալիևի կառավարությանը  մեղադրում են հրադադարի կանոնները խախտելու, քաղաքացիական բնակավայրերն ու կենտրոնները գնդակոծելու, Հայաստանի տարածքը գրավելու մեջ: Հայ պետական ​​պաշտոնյաները փորձում են միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի կառավարության կողմից մշակութային ցեղասպանության խնդրի վրա։

Նախորդ տարվանից Երևանը միջազգային հանրության առջև բարձրացրել է Ադրբեջանի կողմից մշակութային ցեղասպանության հարցը՝ բարձրաձայնելով պատմամշակութային վայրերի ոչնչացման հետ կապված հարցեր։
Այս առնչությամբ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել է. «Հայերի պատմական, մշակութային և կրոնական ժառանգության ինքնությունը ոչնչացնելու և խեղաթյուրելու քաղաքականությունը հակասում է խաղաղության հասնելու մասին Ադրբեջանի կառավարության հայտարարություններին և լուրջ խոչընդոտներ է ստեղծում տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար»:

Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը Ռադիո-լուրին տված հարցազրույցում ասել է.«Նրանք չեն ցանկանում, որ Լեռնային Ղարաբաղում քրիստոնեության հետք լինի. Այդ վայրերն իրականում վկաներն են, որոնք ջնջվում են Բաքվի իշխանությունների կողմից: Սա քոչվոր ռասայի բնույթն է, ինչպես անում են Ադրբեջանի իշխանությունները։ Մեր անտարբերությունն է, որ խոցելի ենք դարձել»:

Հայայստանի ԶԼՄ-ները նույնպես հայտնել են, որ տեղի է ունենում մշակութային ցեղասպանություն հայկական մշակութային ժառանգության դեմ, և Նիկոլ Փաշինյանի կառավարության անտարբերության ու անփութության պատճառով հայերըն Ադրբեջանի սոցիալական ցանցերի օգտատերերի միջոցով են տեղեկանում իրենց եկեղեցիների ավերման մասին։

Լեռնային Ղարաբաղում և Ղարաբաղի մյուս քաղաքներում հայկական պատմամշակութային հուշարձանների ավերման և մշակութային ցեղասպանության մասին հայտարարությունները վերջերս են սկսվել և գտնվում են Երևանի պետական ​​պաշտոնյաների օրակարգում։

Այս մեղադրանքներն ավելացելեն Երեւանի և Բաքվի միջեւ խաղաղության բանակցությունների օրակարգին: Հայաստանը բազմիցս մեղադրել է իր հարևանին՝ Լեռնային Ղարաբաղում Բաքվի կենտրոնական իշխանության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային և պատմական կոթողները վերացնելու փորձի մեջ: Այդ տարածքները Ադրբեջանին են հանձնվել 2020 թվականի պատերազմի ավարտին։ Վերջին օրերին Հայաստանի կառավարության պաշտոնյաների և հայկական լրատվամիջոցների բողոքները վերջապես ստիպեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեին հաստատել փաստահավաք խմբի առաքելությունը: Հայաստանի մշակութային և կրոնական ժառանգությունը Ադրբեջանի կառավարության վերահսկողության տակ գտնվող տարածքների մոտալուտ ոչնչացումից պաշտպանելու նպատակով, կազմակերպությունը որոշել է ձևավորել «փաստահավաք խմբի անմիջական առաքելություն»։

Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաները դեռևս չեն արձագանքել այս հարցին։ Բայց անկասկած միջազգային հանրությանը ԼՂ հակամարտության մեջ ներքաշելու հայ պաշտոնյաների և հայկական ԶԼՄ-ների ջանքերն արդյունավորվել են: Փաստորեն, պետք է ընդունել, որ ԼՂ բանակցային գործընթացը ձգձգվելով և փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելով ԼՂ բանակցային գործընթացը կբախվի նոր խոչընդոտների և խնդիրների, ինչը վտանգելու է խաղաղության գործընթացը։