Մեկնաբանություն. Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը. Ուկրաինան՝ անվտանգության ճգնաժամի սրման ճանապարհին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հայտարարել է Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու մասին։ Նա Կրեմլում այդ հանրապետությունների ղեկավարներ Դենիս Պուշիլինի և Լեոնիդ Պասեչնիկի հետ ստորագրել է բարեկամության ու համագործակցության պայմանագիր:
Վերջին շաբաթների զարգացումները և լարվածության ու բախումների աճն Ուկրաինայի արևելքում (Դոնբաս), ցույց են տալիս, որ զգալիորեն մեծացել է տարածաշրջանում հիմնարար փոփոխության հավանականությունը: 2014 թվականի փետրվարից, երբ Ուկրաինայում Արևմուտքի օգնությամբ իշխանության եկավ արևմտամետ կառավարություն, Դոնեցկի և Լուգանսկի ռուսները հանդես եկան Ուկրաինայից անկախանալու պահանջով, քանի որ նրանք Եվրոպային և ԱՄՆ-ին Կիևի մերձենալն իրենց դեմ ուղղված սպառնալիք էին համարում:
Հաշվի առնելով այս շրջանների ու Ռուսաստանի միջև պատմական, մշակութային, լեզվային ու տնտեսական խոր կապերը, Մոսկվան աջակցեց նրանց Ուկրաինայի բանակի գրոհի դեմ: Ուկրաինայի արևելքում պատերազմը թեև Մինսկի համաձայնագրով գտնվում է հրադադարի մեջ, բայց այս ընթացքում մշտապես բախումներ էին տեղի ունենում Ուկրաինայի զինված ուժերի և անջատականների միջև:
Իսկ հիմա, երբ Ռուսաստանը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը և նրա օրինակին հետևեց Կուբան և Վենեսուելան, թվում է, որ Ռուսաստանը մտադիր է մեկընդմիշտ լուծել յոթ տարի չլուծված արևելյան Ուկրաինայի հարցը: Մոսկվան բազմիցս Կիևի կառավարությանը կոչ է արել կատարել այդ երկրի արևելյան շրջանների վերաբերյալ Մինսկի համաձայնագրի դրույթները, այդ թվում՝ տարածաշրջանին ինքնավարություն շնորհել։ Բայց Ուկրաինայի կառավարությունը հրաժարվել է կատարել այդ պահանջը: Իսկ Դոնեցկի ու Լուգանսկի ղեկավարները տասնյակ հազարավոր զինվորներ են տեղակայել Դոնբասի մոտ և գնդակոծել են այդ տարածքը և ներթափանցման գործողություններ իրականացրել: Բախումները վերջին օրերին սրվել են:
Այժմ Ուկրաինայի արևմտամետ կառավարությունը, որը մտել է Ռուսաստանի հետ առճակատման մեջ, Արևմուտքի աջակցության ակնկալիքով, վճռականորեն հետամուտ է եղել ՆԱՏՕ-ին անդամակցելուն՝ չնայած Մոսկվայի բազմաթիվ նախազգուշացումներին: Եվ հիմա Կիևը ստիպված է արձագանքել Դոնեցկի և Լուգանսկի ճանաչման Ռուսաստանի աննախադեպ քայլին: Կիևը երկու ընտրություն ունի: Կամ հույսեր փայփայի Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցների հետ, որը խոստացել է Մոսկվային վտարել Swift-ից և արգելք սահմանելով այդ երկրի հիմնական ապրանքների արտահանման վրա, ստիպել նահանջել: Կամ՝ 2014 թվականին Ղրիմի Ռուսաստանին կցվելու սցենարի կրկնվելը կանխելու համար, ռազմական լայնամասշտաբ հարձակում կատարել Դոնբասի վրա և պարտության մատնելով անջատականներին, այդ տարածքը վերադարձնել Ուկրաինային:
Հաշվի առնելով, որ Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարները դիմել են Մոսկվային՝ տայդ տարածքներում ռուսական ուժերի տեղակայման և անվտանգությունն ապահովելու խնդրանքով, դա նշանակում է,որ լայնամասշտաբ ճակատամարտ է տեղի ունենալու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև: Պատերազմ, որը կլինի շատ արյունալի ու կործանարար՝ հաշվի առնելով երկու կողմերի, հատկապես Ռուսաստանի կրակային հզորությունը։ Փաստորեն Ուկրաինայի արևմտամետ ղեկավարներն Արևմուտքի տված խոստումներով և սադրիչ քայլերով, ենթահող են ստեղծել երկրի ներկա ծանր վիճակի համար: Արևմուտքը ջանքեր է գործադրում որպեսզի Ուկրաինան միանա ՆԱՏՕ-ին, ինչը դեմ է Ռուսաստանի ազգային անվտանգությանը և շահերին:
Միջազգային հարաբերությունների փորձագետ Ջավադ Վաիդին ասում է.-«Ուկրաինայում անավարտ առաքելություն իրականացնելու Վլադիմիր Պուտինի ագրեսիվ ռազմավարության պատճառը նոր Ռուսաստանի անվտանգությունն ու գոյատևումն ապահովելն է, և եթե Ռուսաստանը ինչ-որ պատճառով և ինչ-որ կերպ պարտվի, հաջորդ քայլը կլինի Ռուսաստանի դաշնության փլուզումն ու մասնատումը և Մոսկվայում արևմտամետ կառավարության իշխանության գալը»: