Մեկնաբանություն - Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի միջև ստորագրվել է դաշնակցային փոխգործակցության հռչակագիր
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i165130-Մեկնաբանություն_Ադրբեջանի_Հանրապետության_և_Ռուսաստանի_միջև_ստորագրվել_է_դաշնակցային_փոխգործակցության_հռչակագիր
Իլհամ Ալիևի կառավարության վերջին քայլերը, հատկապես Ռուսաստանի հետ մերձեցման ոլորտում, վկայում են Ադրբեջանի նախագահի մտահոգության մասին՝ երկրի տարածքային մաբողջականությանը վնաս հասցնելու հնարավորության վերաբերյալ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 23, 2022 14:35 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի միջև ստորագրվել է դաշնակցային փոխգործակցության հռչակագիր

Իլհամ Ալիևի կառավարության վերջին քայլերը, հատկապես Ռուսաստանի հետ մերձեցման ոլորտում, վկայում են Ադրբեջանի նախագահի մտահոգության մասին՝ երկրի տարածքային մաբողջականությանը վնաս հասցնելու հնարավորության վերաբերյալ։

Բաքվի և Երևանի միջև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ բանակցություններին համահունչ, Ադրբեջանի նախագահը սպառնում է Հայաստանին և ճնշում է գործադրում Երևանի վրա՝ այդ երկրի հարավային տարածքի մի մասը գրավելու նպատակով: Եվ թվում է, որ աղետի վախից ելնելով, նա համագործակցում է Ռուսաստանի հետ։

2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված տասը կետից բաղկացած խաղաղության համաձայնագրի համապատասխան Կովկասյան տարածաշրջանում ցամաքային և երկաթուղային գծերի բացմամբ, Ադրբեջանը  դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն և տարածաշրջանի այլ երկրներ երթևեկության հնարավորություն կունենա։ Հայաստանի հարավային հատվածում  միջանցք ստեղծելու նպատակով,  Բաքվի պաշտոնյաները ճնշում են գործադրում Հայաստանի վրա:

Փորձագետները կարծում են, որ Ադրբեջանի և Հայաստանի սահմանային գծում հրադադարի խախտման և մարդկային ու տնտեսական զոհերի հիմնական պատճառը Բաքվի իշխանությունների պահանջներն են։

Թուրքիան ծրագրում է ռազմական ներկայություն ունենալ տարածաշրջանի և աշխարհի շատ երկրներում։ Բայց   հրաժարվում է գործնականորեն մասնակցել պատերազմներին։

Սպառնալիքները Բաքվից հեռացնելու նպատակով, փետրվարի 22-ին Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևը և Վլադիմիր Պուտինը Մոսկվայում ստորագրել են «Դաշնակիցների փոխգործակցության մասին» հայտարարություն։

Հռչակագիրը կազմված  է 43 կետից, ներառյալ՝ երկու երկրների համագործակցությունն ու փոխգործակցությունը  քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանը և Ադրբեջանը կհամագործակցեն տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում՝ ամրապնդելու խաղաղությունը, կայունությունն ու անվտանգությունը, այդ թվում՝ ապահովելու կայունությունն ու անվտանգությունը Կովկասում և Կասպից ծովի տարածաշրջանում։ Մոսկվայում հայտարարության հրապարակումից հետո,  հատկապես Բաքվի պանթուրանիստական ուժեղացած շարժման կողմից քննադատություններ են ուղղվել  Իլհամ Ալիեւի կառավարության դեմ։  «Ժողովրդական ճակատ» բարեփոխումների շարժման ղեկավար Ալի Քարիմլին ասել է.«Բաքվի և Մոսկվայի ղեկավարների միջև ստորագրված միասնության  հայտարարությունը խստորեն սահմանափակում է Ադրբեջանի անկախությունը»։

Իլհամ Ալիևի կառավարությունն ընդունելով «Շուշի» կամ «Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի միություն»  այտարարությունը, քաղաքական շրջանակների համար այս հասկացությունը ստեղծեց, որ այլ կառավարություններից պաշտպանվելու համար կախված կլինի Թուրքիայի օգնությունից։ Բայց Ռուսաստանի հետ նման փաստաթղթի ստորագրումն ապացուցում է, որ Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաները ոչ միայն հույս չունեն Թուրքիայից աջակցության ստանալ, այլև  փորձում են Ռուսաստանին ճանաչել որպես իրենց գլխավոր դաշնակիցը տարածաշրջանում։ Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններից հետո, որոնք փաստացի հանգեցրին միջինասիական խոշորագույն այս երկրում արևմտմետ  և պանթուրքիստական վտանգավոր հոսանքների վերացմանը, Բաքվի պաշտոնյաները կրկնակի մտահոգված են քանի որ Ղազախստանի ներքին իրադարձություններից առաջ Բաքվի պաշտոնյաներն ու Թուրքիայի ԶԼՄ-ները մշտապես վանկարկում էին Արևմուտքի, պանթուրքիզմի և միջազգային սիոնիզմի շահերից բխող կարգախոսներ և նույիսկ քարոզչություն էին տանում Ռուսաստանի ու Իրանի դեմ։ Սակայն Ղազախստանում տիրող անդորրից հետո Բաքվի պաշտոնյաներն անհանգստացած են Ադրբեջանում նմանատիպ դեպքերի կրկնությամբ։ Հատկապես Իլհամ Ալիևի կառավարության քաղաքականությամբ՝ տարածաշրջանի և աշխարհի ուժերի հավասարակշռման քաղաքականությունը խաթարելու ոլորտում, գործնականում լուրջ քայլեր  են արվել տարածաշրջանի որոշ երկրներին Ադրբեջանի քաղաքական ասպարեզից հեռացնելու ուղղությամբ։