Ուկրաինայում ՌԴ-ի ռազմական գործողությունների պատճառներն ու հետևանքները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i165182-Ուկրաինայում_ՌԴ_ի_ռազմական_գործողությունների_պատճառներն_ու_հետևանքները
Հինգշաբթի առավոտյան հեռուստատեսությամբ ունեցած, ելույթում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկրի զինված ուժերը Դոնբասում ռազմական հատուկ գործողություն են իրականացնելու: Այս հայտարարությունից ամիջապես հետո Պուտինը կոչ է արել դադարեցնել Ուկրաինայի «ռազմականացումն», իսկ ուկրաինացի զորայիններիկ՝ վայր դնել զենքերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 24, 2022 09:04 Asia/Tehran
  • Ուկրաինայում ՌԴ-ի ռազմական գործողությունների պատճառներն ու հետևանքները

Հինգշաբթի առավոտյան հեռուստատեսությամբ ունեցած, ելույթում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկրի զինված ուժերը Դոնբասում ռազմական հատուկ գործողություն են իրականացնելու: Այս հայտարարությունից ամիջապես հետո Պուտինը կոչ է արել դադարեցնել Ուկրաինայի «ռազմականացումն», իսկ ուկրաինացի զորայիններիկ՝ վայր դնել զենքերը:

ՌԴ  ռազմական գործողությունն արդարացնելու համար, Պուտինն ասել է.«ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխի 51-րդ հոդվածի համաձայն՝ Դոնեցկին ու Լուգանսկին փոխօգնության ու բարեկամական պայմանագրերի գործադրման շրջանակներում որոշել եմ հատուկ ռազմական գործողություն իրականացնել: Նա հավելել է.«Հավանական արյունահեղության համար պատասխանատվություն է կրելու Ուկրաինայում իշխող ռեժիմը»:

Ինչպես և սպասվում էր, այն բանից հետո, երբ Ռուսաստանը երկուշաբթի օրը ճանաչեց Դոնեցկն ու Լուգանսկը և տարածաշրջանի ղեկավարները օգնություն խնդրեցին Պուտինից, Ռուսաստանը   հինգշաբթի օրը՝ փետրվարի 24-ին, լայնածավալ ռազմական գործողություն սկսեց Ուկրաինայի տարբեր շրջաններում՝ ռմբակոծելով ռազմական բազաները և զինամթերքի պահեստները: Սկսվել է նաև ռուսական ուժերի առաջխաղացումը Ուկրաինայի տարբեր շրջաններում, այդ թվում՝ Դոնբասում, և Կիևի կառավարությունը հայտարարել է Լուգանսկի երկու քաղաքների գրավման մասին: Որոշ տեղեկությունների համաձայն՝ ռուսական ցամաքային ուժերը մտել են Սև ծովի ափամերձ նավահանգստային Մարիոպոլ և Օդեսա քաղաքներ։

Այսպիսով, Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Ուկրաինային և Կիևին ուղղված բազմաթիվ զգուշացումներից հետո, որոնք անտեսվում էին վերջիններսի ոկղմից, Մոսկվան այժմ գործի է անցել: Պուտինի ելույթից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարություն տարածեց՝ Ռուսաստանին մեղադրելով Ուկրաինայի պատերազմի և նրա աղետալի զոհերի համար; Մինչդեռ Վաշինգտոնը միտումնավոր անտեսում է իր անմիջական դերը ներկա աղետալի իրավիճակում։

Կարելի է ասել, որ Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունը կդառնա միջազգային ասպարեզում նոր դարաշրջանի սկիզբ։

Մինչ այս Ռուսաստանի և Արևմուտքի, հատկապես Ռուսաստանի առճակատումը ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ քաղաքական և դիվանագիտական ​​առճակատման, ինչպես նաև լրատվական ու քարոզչական պատերազմի տեսքով էր։ Մոսկվան բազմիցս զգուշացրել է ՆԱՏՕ-ին դեպի արևելք ընդլայնվելու և իր սահմանների մոտ զորքեր ու բազաներ տեղակայելու փորձերի մասին՝ այդ քայլն անվանելով ուղղակի սպառնալիք Ռուսաստանի ազգային անվտանգության համար: Սակայն հաշվի չառնելով ու անտեսեով ՌԴ-ի պահանջները, ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ի գլխավորությամբ, շարունակել է իր քաղաքականությունը, այդ թվում նաև Ուկրաինայի անդամակցության հարցում:

Մյուս կարևոր խնդիրն այն է, որ Ուկրաինայում արևմտամետ առաջնորդները, հատկապես 2014-ի քաղաքական ցնցումներից և ռուսամետ նախագահ Վիկտոր Յանուկովիչի պաշտոնանկությունից հետո, նույնպես ձգտել են անդամակցել ՆԱՏՕ-ին Պյոտր Պորոշենկոյի նախագահության ժամանակ: Իսկ այժմ՝ Վլադիմիր Զելենսկու կառավարման ժամանակ, նրանք կրկնապատկել են ՆԱՏՕ-ին անդամակցելու հ անքերը: 2019 թվականի փետրվարին Պորոշենկոն ստորագրեց խորհրդարանում հաստատված՝ Սահմանադրության մեջ ՆԱՏՕ-ին  միանալու անհրաժեշտության մասին կետ ներառելու նախագիծը: Ուկրաինայի ներկայիս կառավարությունը, Մոսկվայի մտահոգությունները լուծելու փոխարեն, կարծում էր, որ ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի աջակցությամբ կարող է դիմակայել Ռուսաստանին: Մինչդեռ նախկին փորձը, ինչպես 2008թ. Վրաստանի պատերազմը, ցույց են տվել, որ Ռուսաստանը վճռական է իր ազգային անվտանգության հարցում և հակազդում է Արևմուտքի ու ՆԱՏՕ-ի դավադրություններին:

Պուտինը զգուշացրել է, որ խիստ կարձագանքի Ուկրաինայում ռուսական ռազմական գործողություններին օտարերկրյա ցանկացած միջամտության: Փաստորեն, Կիևի կառավարությունն այսօր բախվում է իր գործողությունների հետևանքներին՝ պնդելով մերձենալ Արևմուտքի հետ և թշնամաբար տրամադրվել Ռուսաստանին՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինա ներքաշելով: Փորձելով անդամակցել ՆԱՏՕ-ին Ուկրաինան ոչ միայն իրեն ավելի ապահով չի զգում, այլև այժմ բախվում է ավերիչ պատերազմի և տարածքային մասնատման վտանգին։