Մեկնաբանություն- Իրանի պաշտպանական ակտիվ դիվանագիտությունն ուղղված է տարածաշրջանում կայունության հաստատմանը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i165504-Մեկնաբանություն_Իրանի_պաշտպանական_ակտիվ_դիվանագիտությունն_ուղղված_է_տարածաշրջանում_կայունության_հաստատմանը
ԻԻՀ բանակի ռազմաօդային ուժերի հրամանատար, բրևիգադի գեներալ Համիդ Վահեդին, երկուշաբթի օրը ժամանել է Իսլամաբադ՝ հանդիպելու Պակիստանի ռազմական և քաղաքական պաշտոնյաների հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 28, 2022 08:40 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Իրանի պաշտպանական ակտիվ  դիվանագիտությունն ուղղված է  տարածաշրջանում կայունության հաստատմանը

ԻԻՀ բանակի ռազմաօդային ուժերի հրամանատար, բրևիգադի գեներալ Համիդ Վահեդին, երկուշաբթի օրը ժամանել է Իսլամաբադ՝ հանդիպելու Պակիստանի ռազմական և քաղաքական պաշտոնյաների հետ:

Քառօրյա այցի ընթացքում, Վահեդին կհանդիպի իր պակիստանցի գործընկեր Զահիր Ահմադ Բաբարի և Պակիստանի պաշտպանության նախարար Զոբդյդա Ջալալի հետ։

Այցի շրջանակում տեղի կունենան խորհրդակցություններ  երկկողմ ռազմական  համագործակցության շուրջ, հատկապես  կրթության և գիտության ոլորտներում, ինչպես նաև կքննարկվի տեխնոլոգիաների ոլորտում փորձի փոխանակման հարցը: Իրանի պատվիրակությունը կայցելի նաև Պակիստանի ռազմական ակադեմիաներ և ռազմաօդային ուժերի բազաներ:

Իրանի բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարի այցը Պակիստան, տեղի է ունենում Իրանի ընդհանուր քաղաքականության շրջանակում, որը ներառում է պաշտպանական դիվանագիտության զարգացումը և ընդլայնումն՝ ուղղված տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատմանը, պաշտպանական և ռազմական համագործակցության խթանմանը, ռազմական ոլորտում  ուսանողների փոխանակմանն ինչպես նաև համատեղ վարժանքների անցկացմանը։

Իրան-Պակիստան պաշտպանական ոլորտի հարաբերությունները մշտապես եղել են բարձր մակարդակի վրա, ինչի մասին վկայում են երկու երկրների բարձրաստիճան զինվորականների փոխադարձ այցելությունները և համատեղ ռազմածովային զորավարժություններ անցկացնելու պայմանավորվածությունը։

Երկու երկրների միջև ռազմական պատվիրակությունների փոխայցելությունների և փորձի փոխանակման  շրջանակներում, վերջերս Պակիստանից Իրան էր այցելել բարձրաստիճան զինվորական պատվիրակություն:

Պատվիրակության անդամները փետրվարի 25-ին այցելել են ԻԻՀ բանակի հրամանատարաշտաբային համալսարան: Այցի նպատակներից էին կրթական և հետազոտական ​​համագործակցության խթանումը, և ուսանողների ու դասախոսների փոխանակման ծրագրերի կազմակերպումը:

Իսկ 2021թ. հոկտեմբերին, երկկողմ ռազմական և պաշտպանական հարաբերությունների բարելավման նպատակով, Պակիստան էր մեկնել ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի գլխավոած բարձրաստիճան զինվորական պատվիրակությունը:

Պակիստանի բանակի հրամանատարի Թեհրան կատարած երկու պաշտոնական այցերից  և մոտավորապես երեք տարի առաջ գեներալ Բաղերիի Իսլամաբադ կատարած առաջին պաշտոնական այցից հետո, Իրանի ռազմական պատվիրակության այցն այս երկիր Իրանի և Պակիստանի միջև ռազմական, պաշտպանական և անվտանգության ոլորտներում հարաբերությունների ամրապնդման նոր փուլի սկիզբն է:

Կարևոր է անդրադառնալ նաև 2022թ հունվարին ԻԻՀ ՆԳ նախարար Ահմադ Վահիդիի Պակիստան կատարած այցին, որի շրջանակներում քննարկվել են անվտանգության ու սահմանային մի շարք հարցեր:

Իրանն ու Պակիստանն ունեն ամուր և խորը հարաբերությունները: Երկու երկրների պաշտոնյաների միջև պարբերաբար անցկացվում են հանդիպումներ: Իրանը,  քաղաքական, տնտեսական և մշակութային ընդհանրությունների հիման վրա, ձգտում է  զարգացնել հարևանների, այդ թվում նաև Պակիստանբի հետ իր հարաբերությունները, փոխադարձ շահի հիման վրա:

Հատկապես 13-րդ կառավարության օրոք, Իրանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղվածություններից մեկը հարևանների հետ հարաբերությունների ընդլայնումն է: 2021թ իր աշխատանքը սկսելուց հետո, Իրանի կառավարությունը վարում է հավասարակշռված արաքին քաղաքականություն և կարևորում է հարևան և իսլամական երկրների հետ համագործակցության ընդլայնումը: