Մեկնաբանություն - Ուկրաինայի հիմնախնդիրները և Թուրքիայի քննադատությունն ուղղված Հունաստանի մեղադրանքին
Թուրքիան և Հունաստանը որպես Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) երկու ակտիվ անդամներ, վերջին տարիներին ներքաշվել են լարվածության մեջ: Իրականում թե՛ Թուրքիան, թե՛ Հունաստանը համարվում են Արեւմուտքի դաշնակիցները։
Այնուամենայնիվ, հաշվի առնելով տարածաշրջանի և աշխարհի տարբեր երկրների միջև իշխանության պայքարը և տարբեր կառավարությունների միջև մրցակցությունը, չի կարելի անտեսել այն փաստը, որ երկրները գտնվում են արևելյան կամ արևմտյան ճամբարներում: Պետք է ասել, որ ամեն երկիր իր շահն է հետապնդում և գործում է միայն հանուն ազգային շահերի և այդ հիմամբ է դիրքորոշվում բարեկամ կամ թշնամի երկրների դեմ։ Մինչդեռ, Թուրքիայի տարածաշրջանային լարվածության պատկերին նայելը վկայում է այն մասին, որ այդ երկիրը Եվրոպայում կորցրել է կարևոր խաղաքարտերն ու առավելությունները և չունի ամուր դիրքեր։
Ռուս-ուկրաինական ռազմական կոնֆլիկտի պայմաններում երկու կողմերն էլ կարծես թե զիջումներ էին փնտրում միմյանցից: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, քննադատելով հույն գործընկերոջը, ասել է.«Այս հույն բարձրաստիճան դիվանագետը զրպարտում է Թուրքիային՝ օգտվելով ուկրաինական ճգնաժամից»։ «Մինչ աշխարհը կենտրոնացած է Ուկրաինայի ողբերգության վրա, Հունաստանի արտգործնախարար՝ իմ բարեկամ Նիկոս Դենդիասը կենտրոնանում է միայն իր հոբբիի վրա, որն է՝ ցանկացած իրավիճակում զրպարտել Թուրքիային», - գրել է Մևլութ Չավուշօղլուն սոցիալական ցանցի իր էջում։ «Թուրքիան օգտվում է Ուկրաինայում ստեղծված իրավիճակից», - փետրվարի 27-ին ասել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը:
Ուկրաինական ճգնաժամի սկզբից ի վեր Թուրքիայի կառավարությունը, ինչպես ցանկացած այլ գլոբալ խնդիր, ձգտել է առավելագույն քաղաքական և քարոզչական օգուտ քաղել այդ իրավիճակից: Օրինակ, թուրք պաշտոնյաները, դիվանագիտական ապարատը, ինչպես նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մի քանի հայտարարություններ են տարածել՝ անընդունելի հայտարարելով Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա։
Ուկրաինան ձգտում է անդամակցել ՆԱՏՕ-ին և Թուրքիայի դաշնակիցներից է։ Այդ իսկ պատճառով Ուկրաինան խնդրել է Թուրքիային փակել Սև ծովը ռուսական նավերի և ռազմածովային ուժերի համար։ Գործնականում, սակայն, Թուրքիան հրաժարվել է ընդունել Կիեւի խնդրանքը։ Անկարայի այս քայլը տեղի ունեցավ մի իրավիճակում, երբ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնագծում մշտապես ծառայություններ է մատուցել անդամներին, հատկապես ԱՄՆ-ին։ «Թուրքիան մոբիլիզացրել է իր բոլոր ռեսուրսները Ռուսաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) միջև պատերազմ սկսելու համար», - ասում է հայտնի ֆրանսիացի քաղաքական փորձագետ և միջազգային հարաբերությունների և աշխարհաքաղաքականության վերաբերյալ բազմաթիվ գրքերի հեղինակ Ալեքսանդր Դելվալը: Փաստորեն, թուրք պաշտոնյաները տարածաշրջանում և աշխարհում կարևոր և ազդեցիկ դեր խաղալու համար ձգտում են պատերազմ ստեղծել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև: