Մեկնաբանություն.Իրանը քննադատել է մարդու իրավունքների հարցում Արևմուտքի երկակի մոտեցումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i165786-Մեկնաբանություն.Իրանը_քննադատել_է_մարդու_իրավունքների_հարցում_Արևմուտքի_երկակի_մոտեցումը
ԻԻՀ-ի դատական իշխանության միջազգային հարցերով տեղակալ և մարդու իրավունքների շտաբի քարտուղարը քննադատել է արևմտյան որոշ կառավարությունների կողմից մարդու իրավունքների հարցով երկակի դիրքորոշումներն ասելով, որ մարդու իրավունքները չպետք է վերածվեն քաղաքական գործիքի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 03, 2022 07:57 Asia/Tehran
  • Մեկնաբանություն.Իրանը քննադատել է մարդու իրավունքների հարցում Արևմուտքի երկակի մոտեցումը

ԻԻՀ-ի դատական իշխանության միջազգային հարցերով տեղակալ և մարդու իրավունքների շտաբի քարտուղարը քննադատել է արևմտյան որոշ կառավարությունների կողմից մարդու իրավունքների հարցով երկակի դիրքորոշումներն ասելով, որ մարդու իրավունքները չպետք է վերածվեն քաղաքական գործիքի։

Ժնևում ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նստաշրջանի շրջանակներում ԻԻՀ-ի դատական իշխանության միջազգային հարցերով տեղակալ և մարդու իրավունքների շտաբի քարտուղար Քազեմ Ղարիբաբադին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի հետ հանդիպման ժամանակ, ասել է.«Իրանի համար նշանակված հատուկ զեկուցողը իր ոչ իրական զեկույցներըով, գործնականում վերածվել է քաղաքական գործիքի և անտեսելով ՄԱԿ-ի զեկուցողների պարտականությունների շրջանակը, մուտք է գործել այնպիսի ոլորտներ, որոնք լիովին հակասում են իր պարտականություններին»:

Ավելի վաղ,  ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նիստում վավերացվել էր մի բանաձև,  որով Իրանի հրացերով հատուկ զեկուցող Ջավիդ Ռահմանի  առաքելությունը երկարաձգվել էր ևս մեկ տարով: Իր վերջին զեկույցում, ինչպես և նախկինում, Ջավիդ Ռահմանը կրկնել էր հակաիրանական հայտարարությունները և Իրանին ներկայացրել  որպես մարդու իրավունքները խախտող երկիր:

Մարդկու իրավունքները այն ոլորտն է, որը որպես անկախ երկրների վրա ճնշում բանեցնելու գործիք չշահարկվելու դեպքում, կարող է նպաստել աշխարհում ժողովուրդների կյանքի պայմանների բարելավմանը: Սակայն վերջին տասնամյակների ընթացքում այս հարցը շահարկվում է արևմտյան երկրների, մասնավորապես՝ ԱՄՆ-ի կողմից և այս երկրները քաղաքական երկակի մոտեցումներով մարդու իրավունքների հարցը օգտագործել են անկախ երկրներին, այդ թվում՝  Իրանին, իրենց ցանկությունները պարտադրելու համար: 

Եվ դա այնդ եպքում, երբ արևմտյան երկրներն ԱՄՆ-ի գլխավորությամբ մարկու իրավունքներ ամենամեծ խախտողներն են: Սիրիայի, Իրաքի, Եմենի և աշխարհի տարբեր տարարծաշրջանների պատերազմների ընթացքում Արևմուտքի կողմից ահաբեկչական խմբերին ցուցաբերված աջակցությունը կամ պաղեստինցիների օրինական ու մարդկային իրավունքները խախտող Սիոնիստական ռեժիմին ցուցաբերած առավելագույն աջակցությունն Արևմուտքի կողմից մարդկային իրավունքների խախտման բացահայտ օրինակներից են: 

Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո ԻԻՀ-ն, որպես, հզոր երկիր, հայտնվել է ԱՄՆ-ի հակամարդկային հարձակումների թիրախում: ԱՄՆ-ի կողմից Իրանի ուղևորատար ինքնաթիռի վրա հարձակումը, Սարդաշտի քիմիական ռմբակոծությունը, երկրի քաղաքական ու հեղափոխական բարձրաստիճան անձանց սպանությունը, 17 հազար անմեղ մարդկանց սպանությունը, տնտեսական պատժամիջոցների սահմանումը և բազմաթիվ այլ քայլեր ներառվում են այն հանցագործությունների թվում, որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները իրականացրել են Իրանի դեմ: 

Սա այն դեպքում, երբ վերջին տարիների ըթնացքում Իրանի համար նշանակված զեկուցողը իր ներկայացրած ոչ իրական ու անվավեր զեկույցներով, որ սովորաբար պատրաստվում են ԻԻՀ ընդդիմադիր անձանց ու խմբերի կողմից, փաստորեն վերածվել է  թշնամիների համար երկրի վրա ճնշում բանեցնելու քաղաքական գործիքի:

Ղաիբաբադին այս կապացությամբ ասել է.«ՄԱԿ-ի Հատուկ զեկուցողը դարձել է ահաբեկչական խմբավորումների կեղծ տեղեկատվության տարածման ալիք, որոնց ձեռքերը ներկված են Իրանի ժողովրդի արյամբ: Այս ահաբեկչական խմբավորումներն այժմ ազատ տեղաշարժվում են նրանց մայրաքաղաքներում, ովքեր վավերացրել են զեկուցողի նշանակման մասին բանաձևը և աշխատում են Իրանի ժողովրդի դեմ»։

Ակնհայտ է, որ Իրանի Իսլամական Հանրապետության կամքն է նպաստել մարդու իրավունքների պաշտպանությանը, որը բխում է սահմանադրությունից և կրոնական չափանիշներից, սակայն արևմտյան երկրները փորձում են մարդու իրավունքների խնդիրը ներկայացնել ըստ արևմտյան չափանիշների և օգտագործել այն իրենց քաղաքական նպատակների համար: Մինչդեռ հենց այս երկրները մարդու իրավունքների ոլորտում ունեն մութ անցյալ։