Մեկնաբանություն- Ռուսաստանը զգուշացնում է ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին Ուկրաինա ուղարկելու մասին
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը ուրբաթ օրը հայտարարություն է տարածել, որ ԱՄՆ-ը Սիրիայում գտնվող Ալ-Թանաֆ բազայում պատարստում է ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին, Ուկրաինա գործուղելու համար։ Հայտարարության մեջ նշվում է, որ Սիրիայում ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող ալ-Թանաֆ բազայում նախապատրաստում են ԻԼԻՊ-ին կապված ահաբեկիչներին, Ուկրաինա տեղափոխվելու և նրանց Ուկրաինաի արևելքում՝ Դոնբասում օգտագործելու համար:
Ռուսաստանի հետախուզական գործակալությունը հայտարարել է.«2021 թվականի ավարտին, ամերիկացիները, Ռուսաստանից և ԱՊՀ երկրներից ազատ են արձակել ԻԼԻՊ-ի տասնյակ ահաբեկիչների և ուղարկել ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող Ալ-Թանաֆ բազա, որպեսզի նրանք դիվերսիոն և ահաբեկչական գործողություններ իրականացնեն Դոնբասում»։
Հաղորդագրության մեջ նշված է.«ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական կազմակերպությունը և ԶՈՒ հատուկ գործողությունների հրամանատարությունը շարունակում են ԻԼԻՊ-ի նոր ստորաբաժանումների ձևավորումը արևմտյան Ասիայում և աֆրիկյան երկրներում և նախատեսում են ՆԱՏՕ-ի հետախուզական ծառայությունների հետ համագործակցությամբ, Լեհաստանի տարածքով նրանց տեղափոխել Ուկրաինա»:
ԱՄՆ-ի միջոցով թաքֆիրական ահաբեկիչներին, այդ թվում՝ ԻԼԻՊ-ի անդամներին Սիրիայից ու այլ վայրերից Ուկրաինա տեղափոխելու մասին Ռուսաստանի նախազգուշացումն ապացուցում է, որ Վաշինգտոնը շարունակում է իր գնալ իր մեծ նպատակներին հասնելու ուղղությամբ՝ որպես գործիք օգտագործելով ահաբեկիչներին: Մինչ այս, 2011 թվականին Սիրիայի անհանդարտություններից անմիջապես հետո, ԱՄՆ-ն այդ երկրում անթաքույց կերպով վարում էր ահաբեկչական խմբավորումներին աջակցելու և զինելու քաղաքականություն՝ նպատակ ունենալով տապալել Սիրիայի օրինական իշխանությունը և թուլացնել Դիմադրության առանցքը։
Իրաքի և Աֆղանստանի դեպքում ևս Վաշինգտոնը նման քաղաքականություն է վարել:
Իրականում, ԱՄՆ-ի ընդհանուր քաղաքականությունն է ահաբեկիչներին օգտագործել իր թշնամիներին վանսելու համար: Սկայն սա առաջին դեպքն է, երբ Սիրիայի Ալ-Թանաֆ բազայում մարզված ԻԼԻՊ-ի ահաբեկիչները գործուղվում են Եվրոպա մայրցամաքամասում գտնվող Ուկրաինաի արևելյք՝ ռուսական ուժերի և Դոնեցկի ու Լուգանսկի աշխարհազորայինների դեմ պայքարելու համար: Իհարկե, ԱՄՆ-ն այս հարցում միայնակ չէ, և ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամ Թուրքիան, որը նման փորձ է ունեցել թաքֆիրական ահաբեկիչներին Լիբիա և Լեռնային Ղարաբաղ ուղարկելու հարցում, այժմ մտադիր է ահաբեկիչներ ուղարկել Ուկրաինա:
Ռազմավարական հարցերով սիրիացի վերլուծաբան Սաիդ Ֆարս ալ-Սաիդը, մարտի 2-ին ասել է.«Սիրիայի Իդլիբ նահանգում ներկա 2500 ահաբեկիչները պատրաստ են մասնակցել Ռուսաստանի դեմ պատերազմին: Թուրքիայի հետախուզական ծառայությունը կհետևի այս ահաբեկիչների տեղափոխմանը Լեհաստան, ապա Ուկրաինա: Ահաբեկիչների մեծ մասը սիրիացի, արաբ կամ չեչեն են: Թուրքիան իդեալական երկիր է անվտանգ անցումներ ապահովելու համար և հնարավորություն, որպեսզի ահաբեկիչներն անվտանգ անցնեն Լեհաստան, այնտեղից էլ Ուկրաինա՝ ռուսական բանակին դիմակայելու համար»:
Այսպիսով, թվում է, թե ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները, որոնք միշտ երկակի ստանդարտներ են հետապնդել ահաբեկչության դեմ պայքարի հարցում և ուժեղացրել ահաբեկիչներին, որտեղ դա բխել է իրենց շահերից, այժմ մտադիր են նույն քայլին գնալ Եվրոպայի սրտում՝ Ռուսաստանի ու նրա ուկրաինացի դաշնակիցների դեմ։ Սիրիայում և Իրաքում թաքֆիրական ահաբեկիչների անցյալի փորձն ու հանցագործությունները ցույց են տալիս, որ նրանք պատերազմում չեն հարգում բարոյական և մարդկային որևէ չափանիշ և պետք է սպասել նրանց հանցագործությունների կրկնությանը, իհարկե, այս անգամ՝ Ուկրաինայում։