Մեկնաբանություն- Իրանը քննադատում է Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների ոտնահարումը
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է. «Մահապատիժը և անսանձ բռնությունը լուծում չեն Սաուդյան Արաբիայի ճգնաժամերի համար և Սաուդյան Արաբիայի կառավարությունը չի կարող օգտագործել ընդհանուր վերնագրերը՝ քողարկելու քաղաքական և իրավական իրարանցումը և ժողովրդի հալածանքը:
Հակադարձելով Սաուդյան Արաբիայում կիրակի օրն իրականացված տասնյակ քաղաքացիների մահապատժին, Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ անմարդկային այդ արարքը հակասում է մարդու իրավունքների և միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներին, ինչպես նաև իրավական և դատական ընթացակարգերին:
Սաուդյան Արաբիայի ՆԳՆ-ն շաբաթ օրը հայտարարեց 81 մարդու, այդ թվում՝ 41 շիաների մահապատժի մասին՝ «թյուր մտքեր, շեղված համոզմունքներ ունենալու, ԻԼԻՊ-ի, Ալ-Քաիդայի և Եմենի «Անսարալլահ»-ի հետ հետախուզական ոլորտում համագործակցության, հասարակական անվտանգության դեմ գործելու, ապստամբություն հրահրելու և ահաբեկչական գործունեություն իրականացնելու մեղադրանքով»:
Սաուդյան Արաբիան մարդու իրավունքների հարցով սև պատմություն ունի, և տարիների ընթացքում բազմաթիվ հաղորդումներ են եղել մահապատիժների, խոշտանգումների, կամայական ձերբակալությունների, քաղաքական ակտիվիստների ու իրավապաշտպանների ձերբակալությունների և Սաուդյան Արաբիայի ներսում կրոնական փոքրամասնությունների օրինական պահանջների ճնշման մասին: 2019 թվականի ապրիլին Սաուդյան ռեժիմը մահապատժի է ենթարկել 37 կալանավորի, այդ թվում՝ 6 դեռահասների, ովքեր 2011 թվականին մասնակցել են խաղաղ ցույցին։ 2019 թ. հոկտեմբերի 12-ին, Քաթիֆի շրջանից շիա բանտարկյալ Հուսեյն Աբդուլ Ազիզ Ալ-Ռաբահը մահացել է Սաուդյան Արաբիայի արևմուտքում գտնվող «Մաբահես» բանտում, կտտանքների հետևանքով։
2017 թվականի հուլիսին, Մուհամեդ բեն Սալմանին Սաուդյան Արաբիայի թագաժառանգ նշանակելով, Սաուդյան ռեժիմը ձգտում էր աշխարհին ներկայացնել նրա դրական կերպարը և նրան ներկայացնել որպես Սաուդյան Արաբիայի քաղաքական պատմության նոր դարաշրջանի սկզբնավորող, որը ձգտում է վերափոխել երկիրը և բարեփոխումներ իրականացնել սոցիալական ու մարդու իրավունքների ոլորտներում:
Բայց Մուհամմադ Բեն Սալմանը նույնպես ցույց տվեց իր իսկական էությունը և իր գործողություններով ապացուցեց, որ իր նպատակն ավելի շատ ընդդիմությանն ու մրցակիցներին վերացնելն է ակնհայտ բարեփոխումների միջոցով և «կոռուպցիայի դեմ պայքարը», և ոչ թե իրական բարեփոխումներ իրականացնելը: Այդ իսկ պատճառով ներքաղաքական մակարդակում ուժեղացան սահմանափակումներն ու հալածանքները, հատկապես շիա ակտիվիստների նկատմամբ։
Սաուդյան քաղաքական և քաղաքացիական ակտիվիստների և այլախոհների նկատմամբ ճնշումները չեն սահմանափակվել միայն երկրի ներսում և ներառել են արտագաղթած ընդդիմությանը, հատկապես Սաուդյան Արաբիայի կառավարությանը քննադատող լրագրող Ջամալ Խաշողջիին, ով սպանվել է Ստամբուլում (Թուրքիա) Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում:
Սաուդյան ռեժիմը շարունակում է մահապատժի դատավճիռներ կայացնել սոցիալական ակտիվիստների և քննադատների դեմ, մինչդեռ միջազգային հանրությունը և արևմտյան երկրները աչք են փակել Ալե Սաուդի գործողությունների վրա:
Արևմտյան կառավարությանը կից լրատվամիջոցները, որոնք արձագանքում են Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ցանկացած իրադարձության, սովորաբար արձագանքում են միայն Սաուդյան Արաբիայում մահապատիժների լուրին:
Փաստորեն, արևմտյան երկրները, որոնք մարդու իրավունքների հարցի նկատմամբ կիրառում են երկակի ստանդարտներ ու այդ հարցը որպես գործիք օգտագործում այլ երկրների դեմ, միշտ լռել են իրենց դաշնակից վարչակարգերի կողմից նման գործողությունների վերաբերյալ և արդյունավետ գործողություններ չեն ձեռնարկել դա կանխելու ուղղությամբ:
Արևմտյան Ասիայի հարցերով փորձագետ Ռեզա Սադր ալ-Հուսեյնին ասել է. «Շատ զարմանալի է, որ չնայած Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած լայնածավալ մահապատիժներին և Եմենում այս երկրի կատարած հանցագործություններին, Սաուդյան Արաբիան կարողացավ 2019, 2020 թվականներին դառնալ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ, ինչը ցույց է տալիս, որ սաուդյան դոլարները շատ արդյունավետ են եղել այս հարցում»։