Մեկնաբանություն- Իրանը քննադատում է Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների ոտնահարումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i166772-Մեկնաբանություն_Իրանը_քննադատում_է_Սաուդյան_Արաբիայում_մարդու_իրավունքների_ոտնահարումը
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է. «Մահապատիժը և անսանձ բռնությունը լուծում չեն Սաուդյան Արաբիայի ճգնաժամերի համար և Սաուդյան Արաբիայի կառավարությունը չի կարող օգտագործել ընդհանուր վերնագրերը՝ քողարկելու քաղաքական և իրավական ​​իրարանցումը և ժողովրդի հալածանքը:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Մարտ 14, 2022 15:01 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Իրանը քննադատում է Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների ոտնահարումը

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է. «Մահապատիժը և անսանձ բռնությունը լուծում չեն Սաուդյան Արաբիայի ճգնաժամերի համար և Սաուդյան Արաբիայի կառավարությունը չի կարող օգտագործել ընդհանուր վերնագրերը՝ քողարկելու քաղաքական և իրավական ​​իրարանցումը և ժողովրդի հալածանքը:

Հակադարձելով Սաուդյան Արաբիայում կիրակի օրն իրականացված տասնյակ քաղաքացիների մահապատժին, Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ  անմարդկային այդ արարքը հակասում է մարդու իրավունքների և միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներին, ինչպես նաև իրավական և դատական ​​ընթացակարգերին:

Սաուդյան Արաբիայի ՆԳՆ-ն շաբաթ օրը հայտարարեց 81 մարդու, այդ թվում՝ 41 շիաների մահապատժի մասին՝ «թյուր մտքեր, շեղված համոզմունքներ ունենալու, ԻԼԻՊ-ի, Ալ-Քաիդայի և Եմենի «Անսարալլահ»-ի հետ հետախուզական ոլորտում համագործակցության, հասարակական անվտանգության դեմ գործելու, ապստամբություն հրահրելու և ահաբեկչական գործունեություն իրականացնելու մեղադրանքով»:

Սաուդյան Արաբիան մարդու իրավունքների հարցով սև պատմություն ունի, և տարիների ընթացքում բազմաթիվ հաղորդումներ են եղել մահապատիժների, խոշտանգումների, կամայական ձերբակալությունների, քաղաքական ակտիվիստների ու իրավապաշտպանների ձերբակալությունների և Սաուդյան Արաբիայի ներսում կրոնական փոքրամասնությունների օրինական պահանջների ճնշման մասին: 2019 թվականի ապրիլին Սաուդյան ռեժիմը մահապատժի է ենթարկել 37 կալանավորի, այդ թվում՝ 6 դեռահասների, ովքեր 2011 թվականին մասնակցել են խաղաղ ցույցին։  2019 թ. հոկտեմբերի 12-ին, Քաթիֆի շրջանից շիա բանտարկյալ Հուսեյն Աբդուլ Ազիզ Ալ-Ռաբահը մահացել է Սաուդյան Արաբիայի արևմուտքում գտնվող «Մաբահես» բանտում, կտտանքների հետևանքով։

2017 թվականի հուլիսին, Մուհամեդ բեն Սալմանին Սաուդյան Արաբիայի թագաժառանգ նշանակելով, Սաուդյան ռեժիմը ձգտում էր աշխարհին ներկայացնել նրա դրական կերպարը և նրան ներկայացնել որպես Սաուդյան Արաբիայի քաղաքական պատմության նոր դարաշրջանի սկզբնավորող, որը ձգտում է վերափոխել երկիրը և բարեփոխումներ իրականացնել սոցիալական ու մարդու իրավունքների ոլորտներում:

Բայց Մուհամմադ Բեն Սալմանը նույնպես ցույց տվեց իր իսկական էությունը և իր գործողություններով ապացուցեց, որ իր նպատակն ավելի շատ ընդդիմությանն ու մրցակիցներին վերացնելն է ակնհայտ բարեփոխումների միջոցով և «կոռուպցիայի դեմ  պայքարը», և ոչ թե իրական բարեփոխումներ իրականացնելը: Այդ իսկ պատճառով ներքաղաքական մակարդակում ուժեղացան սահմանափակումներն ու հալածանքները, հատկապես շիա ակտիվիստների նկատմամբ։

Սաուդյան քաղաքական և քաղաքացիական ակտիվիստների և այլախոհների նկատմամբ ճնշումները չեն սահմանափակվել միայն երկրի ներսում և ներառել են արտագաղթած ընդդիմությանը, հատկապես Սաուդյան Արաբիայի կառավարությանը քննադատող լրագրող Ջամալ Խաշողջիին, ով սպանվել է Ստամբուլում (Թուրքիա) Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում:

Սաուդյան ռեժիմը շարունակում է մահապատժի դատավճիռներ կայացնել սոցիալական ակտիվիստների և քննադատների դեմ, մինչդեռ միջազգային հանրությունը և արևմտյան երկրները աչք են փակել Ալե Սաուդի գործողությունների վրա:

Արևմտյան կառավարությանը կից լրատվամիջոցները, որոնք արձագանքում են Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ցանկացած իրադարձության, սովորաբար արձագանքում են միայն Սաուդյան Արաբիայում մահապատիժների լուրին:

Փաստորեն, արևմտյան երկրները, որոնք մարդու իրավունքների հարցի նկատմամբ կիրառում են երկակի ստանդարտներ ու այդ հարցը որպես գործիք օգտագործում այլ երկրների դեմ, միշտ լռել են իրենց դաշնակից վարչակարգերի կողմից նման գործողությունների վերաբերյալ և արդյունավետ գործողություններ չեն ձեռնարկել դա կանխելու ուղղությամբ:

Արևմտյան Ասիայի հարցերով փորձագետ Ռեզա Սադր ալ-Հուսեյնին ասել է. «Շատ զարմանալի է, որ չնայած Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած լայնածավալ մահապատիժներին և Եմենում այս երկրի կատարած հանցագործություններին, Սաուդյան Արաբիան կարողացավ 2019, 2020 թվականներին դառնալ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ, ինչը ցույց է տալիս, որ սաուդյան դոլարները շատ արդյունավետ են եղել այս հարցում»։