Մամուլի տեսություն 17.03.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i167026-Մամուլի_տեսություն_17.03.2022
Բրիտանացի լրտես Նազանին Զաղարին, Իրանում 5 տարի ազատազրկումից հետո, արտահանձնվել է Բրիտանիային՝ 530 միլիոն դոլար Իրանին ունեցած պարտքի և մեկ իրանցու ազատ արձակման դիմաց։
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Մարտ 17, 2022 13:46 Asia/Tehran

Բրիտանացի լրտես Նազանին Զաղարին, Իրանում 5 տարի ազատազրկումից հետո, արտահանձնվել է Բրիտանիային՝ 530 միլիոն դոլար Իրանին ունեցած պարտքի և մեկ իրանցու ազատ արձակման դիմաց։

Քեյհան օրաթերթ

Բրիտանիան ստիպված է եղել վճարել Իրանին ունեցած 530 միլիոն դոլար պարտքը

Բրիտանացի լրտես Նազանին Զաղարին, Իրանում 5 տարի ազատազրկումից հետո,  արտահանձնվել է  Բրիտանիային՝ 530 միլիոն դոլար Իրանին ունեցած պարտքի և մեկ իրանցու ազատ արձակման դիմաց։

4 տասնամյակ առաջ, Բրիտանիան  «Չիֆթան» տանկի գնման պայմանագրերը չեղարկելու համար (Փահլավիի ռեժիմի օրոք) Իրանին պետք է վճարեր 530 միլ;իոն դոլար, որն արգելափակել էր:  Տասնամյակներ շարունակ, բրիտնացի պաշտոնյաները հրաժարվում էին վճարել Իրանի պարտքը: 

 

Վաթան Էմռուզ

Ուկրիանա. Սխալվեցիքն ՆԱՏՕ-ի հարցում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փոխել է ՆԱՏՕ-ին իր երկրի միանալու վերաբերյալ իր դիրքորշումը: Զելենսկու այդ հայտարարությանը ՆԱՏՕ-ում շատ զուսպ են արձագանքել:

Այս շաբաթ, ռուսների ճնշման արդյունքում, Զելենքկին հրաժարվեց 20-օր աջառաջ արած իր հայտարարություններից, ցույց տալով, որ խաղալիք է դարձել Արևմուտքի ձեռքում:

 

Իրան օրաթերթ

Մարտի 15-ը հռչակվել է որպես «Իսլամաֆոբիայհի դեմ պայքարի միջազգային օր»

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է բանաձև՝ «Իսլամաֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա» վերաբերյալ:  Ըստ այդ բանաձևի, մարտի 15-ն անվանվել է «Իսլամաֆոբիայի դեմ պայքարի միջազգային  օր»:

Բանաձեւը ներկայացրել են իսլամական երկրները: Բանաձևի շուրջ բանակցությունները վարել են Իրան, Պակիստանը, Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Հորդանանը և Ինդոնեզիան:

Բանաձևը դատապարտում է մուսուլմանների նկատմամբ ատելության խոսքն ու բռնությունը և կոչ է անում ակտիվացնել միջազգային ջանքերը՝ խթանելու հանդուրժողականությունը  և խաղաղությունը:

 

Էթելաաթ օարթերթ

ԱՄՆ-ն Պուտինին անվանել է ռազմական հանցագործ, իսկ Ռուսաստանը  պատժամիջոցներ  է կիրառել Բայդենի  ու Բլինքենի նկատմամբ

 ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ուկրաինական ճգնաժամի հարցով  լարվածությունը սրվել է, և կողմերը քաղաքական գործողություններ են սկսել միմյանց դեմ:

 ԱՄՆ Սենատն ընդունել է հակառուսական բանաձը, որով կոչ է անում հետաքննել, «ռուս զինվորականների ռազմական հանցագործությունները Ուկրաինայում»: Բանաձևում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշվել է որպես պատերազմական հանցագործ։

 Մյու սկողմից, ՌԴ ԱԳՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահ Ջո Բայդենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի նկատմամբ:

 

armenpress.am

Սիրիայի խորհրդարանի նախագահը հրավիրվել է Հայաստան

  Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը այցելել է  Սիրիայի Խորհրդարան (Ժողովրդական Ժողով) և հանդիպում է ունեցել ՍԱՀ խորհրդարանի նախագահ Համուդա Սաբբաղի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիրիայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները երկուստեք ընդգծել են խորհրդարանական դիվանագիտության դերն ու նշանակությունը երկու բարեկամ երկրների հարաբերությունների առավել խորացման ու զարգացման գործում: ՀՀ դեսպանը նաև ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Սիրիայի Ժողովրդական Ժողովի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումն ու դատապարտումը, որը դարձավ հայ և սիրիացի ժողովուրդների համերաշխության ևս մեկ վկայություն:

Այս լույսի ներքո, դեսպան Տիգրան Գևորգյանը սիրիական կողմին է փոխանցել ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Սիրիա միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանի՝  ապրիլի 24-ին Հայաստան այցելելու վերաբերյալ նամակ-հրավերը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջազգային և տարածաշրջանային խնդիրների լայն շրջանակ: Դեսպան Գևորգյանը մանրամասն անդրադարձ է կատարել ադրբեջանական կողմի պարբերական բնույթ կրող սադրանքներին և, մասնավորապես, Արցախում հումանիտար ճգնաժամ հրահրելու վերջինիս քայլերին: Դեսպանը Խորհրդարանի նախագահին տեղեկացրել է նաև հայ-թուրքական երկխոսության վերջին զարգացումների մասին:

 Համուդա Սաբբաղը սիրով ընդունել է հրավերը և խոստացել է ամենասեղմ ժամկետներում տեղեկացնել՝ Հայաստան պատվիրակություն գործուղելու որոշման մասին:

 

armenpress.am

Հայաստանի սահմանը հատել է Ուկրաինայի մոտ 4000 քաղաքացի, գրեթե բոլորը հայեր են. Ուկրաինայի դեսպանատուն

 Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր տասնյակ հազարավոր մարդիկ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից փախստականի, ներգաղթյալի կամ զբոսաշրջիկի կարգավիճակով ժամանել է Հայաստան: Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան տվյալներով՝ վերջին երեք շաբաթվա ընթացքում ՀՀ սահմանը հատել է Ուկրաինայի մոտ 4 հազար քաղաքացի՝ հիմնականում ազգությամբ հայեր: Ինչպես հաղորդում է  «Արմենպրես»-ը՝ այդ մասին դեսպանատան հրավիրված ասուլիսում լրագրողներին հայտնեց Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը:

«Առանձնահատկությունն այն է, որ նրանք գրեթե բոլորը ազգությամբ հայեր են, ունեն այստեղ ընկերներ, հարազատներ, տուն, այդ իսկ պատճառով չեն դիմում օգնության համար», - նշեց ժամանակավոր հավատարմատարը:

Ըստ Ավտոնոմովի՝ ուկրաինական դեսպանությունը որոշ հնարավորություններ ունի մարդկանց «տեղավորելու», նրանց բնակեցման հարցը լուծելու համար, բայց զբաղվածության հարցը լուծելը ավելի դժվար է:

Հատկանշական է, որ Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ՝ երևանցիներ, շրջանների բնակիչներ, ըստ Ուկրաինայի դիվանագիտական ներկայացուցչի, դիմում են դեսպանատուն՝ պատրաստակամություն հայտնելով օգնել ուկրաինացի փախստականներին վերաբնակեցնելու գործում:

Ավելի վաղ Դենիս Ավտոնոմովը լրագրողներին հայտնել էր, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Ուկրաինան լքել է մոտ 3,5 միլիոն փախստական:

 

armenpress.am

Թբիլիսիում հերքել են Վրաստանի եւ Չեչնիայի միջեւ ճանապարհի կառուցման մասին լուրերը

 Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքի նախարարությունը Թբիլիսիում հերքել Է Կովկասյան լեռնաշղթայով Չեչնիա ճանապարհի կառուցման առկա պլանների մասին տեղեկատվությունը, հաղորդում Է «Արմենպրես»-ը:

«Միանշանակ հայտարարում ենք, որ Վրաստանի եւ Չեչնիայի միջեւ ճանապարհի կառուցում երբեք չի քննարկվել, եւ այս հարցը երբեք չի եղել վրացական կողմի օրակարգում»,-ասվում Է հինգշաբթի օրը նախարարության տարածած հայտարարության մեջ: Ավելի վաղ վրացական ԶԼՄ-ներում հայտնվել Է տեղեկատվություն, որ նմանօրինակ պլաններ իբր քննարկվել են այս շաբաթ Գրոզնիում Հյուսիսային Կովկասի ազգային անվտանգության ապահովմանը նվիրված խորհրդակցության ժամանակ:

Վրաստանի եւ Չեչնիայի միջեւ հետիոտն լեռնային ճանապարհ գոյություն ունի արդեն տասնյակ տարիներ: Այն տանում Է Պանկիսի կիրճ, որտեղ 2000-ական թվականների սկզբին անցել են չեչեն զինյալները՝ թաքնվելով ռուսաստանյան դաշնային զորքերի հետապնդումներից,  հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

panarmenian.net

Զախարովա․ Մարտի սկզբից հրադադարի կանոնավոր խախտումներ ենք գրանցում

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին, ասել է, որ մարտի սկզբից հրադադարի կանոնավոր խախտումներ են գրանցում։

«Մենք մտահոգված ենք այդ տարածաշրջանում (Լեռնային Ղարաբաղում) և հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում ստեղծված իրավիճակով։ Մարտի սկզբից հրադադարի կանոնավոր խախտումներ ենք գրանցում։ Ռուս խաղաղապահ զորակազմն իր պատասխանատվության գոտում համապատասխան միջոցներ է ձեռնարկում կայունության ապահովման և իրավիճակի վերահսկման ուղղությամբ։ Այդ ջանքերի շնորհիվ մարտի 13-ից զինված միջադեպեր չեն արձանագրվել»,-ասել է նա։

Զախարովան նաև ասել է, որ տեղյակ են Արցախում գազատարի վթարի հետևանքով ստեղծված ծանր հումանիտար իրավիճակի մասին, շփումների մեջ են երկու կողմերի հետ՝ Ադրբեջանի և Հայաստանի, այդ խնդրին լուծում տալու համար, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ինչ վերաբերում է սահմանին, ապա Մոսկվան հանդես է գալիս հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատ գործընթացի շուտափույթ մեկնարկին՝ համապատասխան երկկողմ հանձնաժողովի ստեղծման միջոցով»,-ասել է նա։

Զախարովան հավելել է, որ ՌԴ դիրքորոշումն այն է, որ հարկավոր է խուսափել քայլերից, որոնք կարող են խնդիրներ ստեղծել և վատթարացնել առանց այդ էլ բարդ հումանիտար իրավիճակը։

Վերջին օրերին սրվել է իրավիճակը ՊԲ և ադրբեջանական զինուժի շփման գծում, հակառակորդը ծանր տեխնիկա է կուտակել Խրամորթ գյուղի մոտ։ Ադրբեջանցի զինծառայողները բարձրախոսներով «հորդորում են» մոտակա գյուղերի բնակիչներին հեռանալ։ Ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում մարտի լույս 8-ի գիշերը վնասվել է գազատարը, որը մինչ օրս դեռ վերականգնված չէ՝ ադրբեջանցիները խոչընդոտում են աշխատանքներին, 8 օր շարունակ նրանց հետ բանակցություններ էին ընթանում ռուս խաղաղապահների մասնակցությամբ։ Մարտի 16-ին հայտարարվեց, որ ադրբեջանական կողմը սկսել է գազատարի նորոգումը և գազամատակարարումը շուտով կվերականգնվի։

Մարտի 10-ին Խրամորթում խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Ականը պայթել է տան բակում՝ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս։ Մարտի 9-ին օրվա ընթացքում, այնուհետև՝ ամբողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերով, պարբերաբար խախտել են հրադադարը։

 

panarmenian.net

ՀՀ դպրոցականները 3 ոսկի և 1 արծաթ են նվաճել Մաթեմատիկայի միջազգային կովկասյան օլիմպիադայում

ՀՀ դպրոցականները 3 ոսկի և 1 արծաթ են նվաճել Մաթեմատիկայի միջազգային կովկասյան օլիմպիադայում։

Պատանիների մրցույթում առցանց ձևաչափով Հայաստանը ներկայացրել է Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի չորսհոգանոց թիմը: Դպրոցի 10-րդ դասարանի աշակերտներ Արեգ Մկրտչյանը, Վահան Բաղդասարյանը և Հայկ Անդրեասյանն արժանացել են ոսկե, իսկ Կամո Միրաքյանը՝ արծաթե մեդալների:

Ոսկե մեդալների քանակով Հայաստանի թիմն առաջինն էր մասնակից պետությունների շարքում: Կամո Միրաքյանին ընդամենը 1 միավոր չի բավարարել ոսկե մեդալի շեմը հաղթահարելու համար:

ՀՀ թիմը ղեկավարել են դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչներ Սուրեն Գրիգորյանը և Գուրգեն Ասատրյանը։

Ռուսաստանի Մայկոպ քաղաքում մարտի 11-16-ը տեղի ունեցած մրցույթին մասնակցել է 9 երկրի մոտ 150 ներկայացուցիչ՝ չորսհոգանոց թիմերով:

 

panarmenian.net

Զելենսկի․ Ռուս-ուկրաինական բանակցությունները բավականին բարդ են ընթանում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուս-ուկրաինական բանակցությունները բավականին բարդ են ընթանում։ Նա այդ մասին ասել է NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Նախ, բանակցությունները շարունակվում են։ Դրանք բավականին բարդ են ընթանում»,-ասել է Զելենսկին։ Նա նշել է, որ ցանկացած զինված հակամարտություն կարելի է դադարեցնել բանակցությունների սեղանի շուրջ, գրում է Վեդոմոստին։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նախօրեին ՌԲԿ-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ՌԴ-ն և Ուկրաինան բանակցությունների ընթացքում կոնկրետ ձևակերպումներ են մշակել, որոնք մոտ են համաձայնեցման։ Նա, սակայն, մանրամասներ չի հայտնել։ Իսկ ՌԴ պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին ասել էր, որ Կիևը ապառազմականացման շվեդական և ավստրիական տարբերակն է առաջարկել՝ չեզոք ապառազմականացված պետություն, բայց սեփական բանակով և ռազմածովային ուժերով։

Մինչդեռ Զելենսկին իր վերջին տեսաուղերձում իր հերթական տեսաուղերձում նշել է ուկրաիանական կողմի առաջնահերթությունները ՌԴ հետ բանակցություններում՝ պատերազմի ավարտ, Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ, երկրի ինքնիշխանություն և տարածքային ամբողջականության վերականգնում։ Նա նաև խոստացել է վերականագնել պատերազմի արդյունքում փլուզված բոլոր տները։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում պատերազմի մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև ԱՄՆ-ն, Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։