Մեկնաբանություն- Ամիր Աբդոլլահյան. Իրանը վարում է դինամիկ տարածաշրջանային քաղաքականություն
ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, Լիբանան կատարած այցի շրջանակում ունեցած հարցազրույցում ասել է. «Իրանը վարում է անկախ արտաքին քաղաքականություն, հիմնված ո՛չ Արևմուտք, ո՛չ Արևելք սկզբունքի վրա»:
Նա հավելել է. «Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի կառավարությունը բոլոր երկրների հետ վարել է խելացի դիվանագիտության, բաց դռների և արդյունավետ համագործակցության քաղաքականություն։ Մեր արտաքին քաղաքականությունը հիմնված է մի շարք սկզբունքների վրա, սակայն հնարավոր է, որ մի կառավարության և մյուսի մոտեցումների մեջ լինեն տարբերություններ»:
Իրանի վարած դինամիկ արտաքին քաղաքականության մասին ԱԳ նախարարի հայտարարությունն արվում է հաշվի առնելով այդ ոլորտում տեղի ունեցող զարգացւմներն ինչպես նաև Իարնի տարածաշրջանային քաղաքականությունը: 2021թ օգոստոսի 3-ին իր աշխատանքը սկսելուց հետո, ԻԻՀ 13-րդ կառավարությունն արտաքին քաղաքականության ոլորտում նոր մոտեցում է կիրառել: Գործող կառավարության արտաքին քաղաքականության ամենակարևոր սկզբունքն արևելքի ու արևմուտքի երկրների հետ հարաբերությունները պահպանելով հանդերձ, ո՛չ Արևելք, ո՛չ Արևմուտք մոտեցման հիմամբ երկրի անկախության պահպանումն է: Միևնույն ժամանակ, 13-րդ կառավարությունը վարում է հավասարակշռված արտաքին քաղաքականություն և առաջանհերթությունը տալիս հարևան ու իսլամական երկրների հետ համագործակցության զարգացմանը:
Քաղաքագետ Ջավադ Մանսուրին ասում է. «13-րդ կառավարությունը վարում է հավասարակշռված և իրատեսական արտաքին քաղաքականություն, ինչը պատճառ է դարձել, որ որոշ կառավարություններ վերանայեն իրենց վերաբերմունքը Իրանի նկատմամբ»:
Հարևանության և հավասարակշռված արտաքին քաղաքականությունը Էբրահիմ Ռայիսիի կառավարության կարևոր սկզբունքներից է, որը կարելի է համարել աշխարհի հետ խելացի փոխգործակցության մակրոքաղաքականության կարևոր մասը։ Իրանը կարևորում է հարևանության քաղաքականությունը, որի հիմքում տնտսեկաան հարաբերությունների և հարևանների հետ փոխգործակցության ամրապնդումն է ինչպես նաև այդ երկրների հնարավորությոններից ու կարողություններից օգտվելու ստվերում, մի մակարդակում հարաբերությունների ամրապնդումը և մեկ այլ մակարդակում լարվածությունը թուլացումը: Կառավարության աշխատանքի սկզբում նախագահը հայտարարել է, որ հարևանների հետ համագործակցության ընդլայնումը 13-րդ կառավարության տնտեսական դիվանագիտության առանցքն է: Այդ կապակցությամբ, ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է, որ արաբական երկրներն իսլամական աշխարհի կարևոր մասն են և Իրանը համագործակցության ձեռք է մեկնում հարևան, այդ թվում՝ Պարսից ծոցի ափամերձ երկրներին: Հարևանների հետ դիվանագիտական ու տնտեսական հարաբերությունների ընդլայնման նպատակով, տնտեսական տարբեր հարթություններում ազդեցիկ դեր ունեցող Իրանն այդ քաղաքականությունն իրականացնում է բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունների ինչպես նաև տարբեր համաժողովներում իրանական պատվիրակությունների ղեկավարների ներկայության միջոցով: Իրանի կառավարության արատքին քաղաքականության առանձնահատկությունը կայանում է այդ երկրների հնարավորություններից ու կարողություններից օգտվելու մեջ: Թեհրանը մշտապես պատրաստակամություն է հայտնել մասնակցել տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորմանը: Այդ շրջանակում, Ամիր Ադբդոլլահյանը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է աջակցել Եմենի ճգնաժամի կարգավորմանը:
Միևնույն ժամանակ, Իրանը ցանկություն ունի նաև թուլացնել լարվածությունն այն երկրների հետ հարաբերություններում, որոնց քայլերը լարվածության պատճառ են դարձել: Անդրադառնալով Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերություններում առկա լարվածությանն Ամիր Աբդոլլահյանը նշել է. «Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները լավ չեն, բայց մենք դրա համար պատասխանատու չենք: Մենք պատրաստակամություն ենք հայտնել անցկացնել բանակցությունների հինգերորդ փուլը։ Սաուդյան Արաբիայի որոշ քայլերը, ներառյալ՝ 81 մարդու մահապատիժը, ազդում են մեր հարաբերությունների վրա։ Եվ Սաուդյան Արաբիան առաջինը խզեց հարաբերություններն Իրանի հետ»:
Հարևանների, ինչպես նաև Պարսից ծոցի ափամերձ երկրների հետ հարաբերությունները կարգավորելու և լարվածությունը թուլացնելու Իրանի պատրաստակամությունը և այդ երկրների կողմից բարի կամքի դրսևորումը կարող են նպաստել Թեհրանի ու այլ երկրների միջև լավ հարաբերությունների հաստատմանն ու տարածաշրջանի կայունությանը: