Մամուլի տեսություն 13.04.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i169304-Մամուլի_տեսություն_13.04.2022
ԻԻՀ առաջնորդը համակարգի պաշտոնյաներին հորդորել է իրենց աշխատանքը չկապել միջուկային բանակցությունների հետ:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Ապրիլ 13, 2022 06:51 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 13.04.2022

ԻԻՀ առաջնորդը համակարգի պաշտոնյաներին հորդորել է իրենց աշխատանքը չկապել միջուկային բանակցությունների հետ:

Իրան օրաթերթ

ԻԻՀ առաջնորդը պաշտոնայներին հորդորել է մնալ ժողովրդի կողքին և գնահատել է նրանց աշխատանքը

Երեկ, իսլամական համակարգի խաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ առաջնորդը մի շարք հորդորներ է հնչեցրել: Մասնավորապես, առաջնորդն ասել է. «Պետք է գնահատեք պատասխանատվության անցողիկ լինելը: Ձևական քայլեր մի արեք: կառավարությունն ու խորհրդարանը պետք է գործեն իրենց պարտականությունների շրջանակում: Ձեր աշխատանքն ու ծրագրերը մի կապեք միջուկային բանակցությունների հետ և առաջ գնացեք: Բանակցող պաշտոնյաները նվիրված են ու հեղափոխական Մեր բանակցային թիմը դիմակայել է դիմացի կողմի առավելապաշտությանը և Աստծու կամոք, այդ ընթացքը շարունակվելւու է: Նրանց աշխատանքի նկատմամբ քննադատությունը և այդ աշխատանքի մեկնաբանությունը նույնպես բնական են, պայմանով, որ հեռու լինեն կասկածներից ու հոռետեսությունից, որպեսզի չհիասթափեցնեն ժողովրդին և չթուլացնեն ասպարեզում գտնվողներին»:

 

Քեյհան օրաթերթ

Փորձ է արվում կղղծ լուրերով լարվածություն առաջացնել Իրանի ու Աֆղանստանի ժողովուրդների միջև

Դիմադրության առանցքից պարտություն կրած թշնամին, հուսահատվելով պատժամիջոցների չեզոքացումից, ու իր չար նպատակների ձախողումից, փորձում է լարվածություն հարուցել Իրանի ու Աֆղանստանի ժողովուրդների միջև:

Երկուշաբթի օրը որոշ մարդիկ հարձակվել են Հերաթում Իրանի գլխավոր հյուպատոսության վրա և քարեր նետել շինության ուղղությամբ։

Տեղական աղբյուրները հաղորդում են, որ հարձակումը կազմակերպել  են  «Արդարության և ազատության» շարժումը և «Կանայք հանուն արդարության» խումբը, որոնք նախկինում ֆինասնավորվում էին Արևմուտքի կողմից:

 

Էթելլաթ օրաթերթ

ԱՄՆ-ն ու Բրիտանիան հայտարարել են, որ Ռուսաստանը Մարիուպոլում   քիմիական հարձակում է իրականացրել

Մարիլուպոլի նավահանգստում ռուսների կողմից քիմիական զենքի կիրառման մասին Ուկրաինայի հայտարարությունց րոպեներ անց, Պենտագոնը և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը նույնպես մտահոգություն են հայտնել  հարձակման հավանականության կապակցությամբ։

Պենտագոնը տարածել է հայտարարություն, որում ասվում է. «Սոցցանցերի միջոցով մենք տեղեկացանք, որ հավանական է ռուսական ուժերը քիմիական նյութ են օգտագործել Մարիուպոլում: Մենք դա այս պահին չենք կարող հաստատել և կշարունակենք ուշադիր հետևել իրադարձություններին»:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը հայտարարել է, որ հաղորդումների համաձայն, ենթադրվում է, որ ռուսական ուժերը Մարիուպոլի բնակիչնրեի դեմ քիմիական նյութեր են կիրառել: Նա հավելել է. «Մենք  կաշխատենք մեր գործընկերների հետ այս հայտարարության մանրամասները ստուգելու համար»:

 

Ջավան օրաթերթ

Թալիբները հայտարարել են, որ Իրանի հյուպատոսության վրա հարձակումը եղել է «ինքնաբուխ»

Իրանում աֆղան ներգաղթյալների նկատմամբ վատ վերաբերմուքնի դեմ բողոքող մի խումբ աֆղանցիներ, երեկ հարձակվել են Հերաթում ԻԻՀ հյուպատոսության վրա և հրկիզել շինության մուտքը: Թալիբները հայտարարել են, որ այս հարձակումը եղել է «ինքնաբուխ» և Աֆղանստանի  իշխանույունները հավատարիմ են դիվանագիտական կառույցների անվտանգության պաշտպանության նկատմամբ իրենց պարտավորություններին:

Հարձակումից հետո, ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ թալիբները պետք է բացատրություն տան հարձակման կապակցությամբ:

 

armenpress.am

 Լեհաստանի եւ Բալթիկայի երկրների նախագահներն այցով մեկնել են Ուկրաինա

  Լեհաստանի, Լատվիայի, Լիտվայի եւ Էստոնիայի նախագահներն այցով մեկնել են Ուկրաինա եւ արդեն գնում են Կիեւ: Ապրիլի 13-ին այդ մասին Twitter-ում հայտնել Է Լեհաստանի ղեկավարի դիվանատան ներկայացուցիչ Յակուբ Կումոխը, որը միջազգային խնդիրների պատասխանատուն Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Լիտվայի, Լատվիայի եւ Էստոնիայի նախագահներ Գիտանաս Նաուսեդայի, Էգիլս Լեւիտսի եւ Ալար Կարիսի հետ գտնվում Է Ուկրաինայում եւ այժմ մեկնում Է Կիեւ»,- տեղեկացրել Է նա:

Մեր երկրներն այս կերպ աջակցություն են հայտնում եղբայրական Ուկրաինային եւ նրա նախագահ Վլադիմիր Զելենսկիին»,- հավելել Է Կումոխը:

Դատելով Twitter-ում զետեղված լուսանկարներից՝ չորս նախագահները Կիեւ են մեկնում գնացքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

ԱԺ-ն շարունակում է նիստի աշխատանքները․վարչապետը կներկայացնի կառավարության ծրագրի կատարման ընթացքը

 Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կներկայացնի Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքը եւ արդյունքները, իսկ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը կներկայացնի Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը։

Նիստի ընթացքում խորհրդարանը նաև կընտրի Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 3 անդամ։

Ազգային ժողովի պատգամավորները արդեն իսկ քննարկել են օրակարգի 20 հարց՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով հստակեցվում է մինչեւ ինքնավար մարմնի անդամի պաշտոնավարման ավարտն այդ պաշտոնում նոր անդամի նշանակման կարգը, քննարկվել է «ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի կապի համատեղ (միավորված) համակարգի մասին» համաձայնագիրը, Հայաստանի կառավարության եւ Գերմանիայի կառավարության միջեւ ստորագրված ֆինանսական համագործակցության համաձայնագիրր, Գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը միտված ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագիծը և այլն հարցեր։ Բացի այդ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է ԿԸՀ-ի գործունեության վերաբերյալ 2020-2021թթ. հաղորդումը: 

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը եւ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը հայտնել են, որ խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցելու ԱԺ հերթական նիստերի աշխատանքներին։ Որոշումը պայմանավորված է Արցախին եւ նրա շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ:

 

armenpress.am

Հարավային Կորեան կարող է ապրիլին եւս 1,6 մլն դոլարի օգնություն ցույց տալ Ուկրաինային

 Կորեայի Հանրապետության իշխանությունները պլանավորում են ապրիլին որպես օգնություն Ուկրաինա ուղարկել 1,6 միլիոն դոլար գումարի ռազմական նշանակության ոչ մահաբեր զենք, ինչպիսիք են սաղավարտներն ու զրահաբաճկոնակները: Ապրիլի 13-ին այդ մասին հայտնել Է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով մի աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության տեղեկատվության համաձայն՝ Սելուլը մտադիր Է ուղարկել զրահաբաճկոնակներ, սաղավարտներ, չոր մթերաբաժիններ եւ բժշկական իրեր: Մատակարարումները պլանավորում են իրականացնել հաջորդ շաբաթվանից դեպի Եվրոպա քաղաքացիական ավիաչվերթերով: Աղբյուրի խոսքով՝ կողմերն այժմ քննարկում են մանրամասները: Մարտ ամսին Հարավային Կորեան Ուկրաինային Է հանձնել 1 միլիարդ վոն (820 հազար դոլար) գումարի համանման բեռ:

Կիեւը բալմիցս Սեուլին Է դիմել մահաբեր զենք մատակարարելու խնդրանքով, բայց այնտեղ նշել են, որ դա դժվարություններ ունեցող խնդիր Է: Այսպես, ապրիլի 8-ին Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Սո Ուկն Ուկրաինային մերժել Է հակաօդային պաշտպանության միջոցների մատակարարումները: Ապրիլի 11-ին Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի պատամավորների առջեւ հանդես Է եկել Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

panarmenian.net

ԱԳՆ․ Խաղաղապահները չեն թույլատրել ՀՀ ԱԺ պատգամավորների մուտքը ԼՂ, ինչը հակասում է նոյեմբերի 9-ի հայտարարությանը

  Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը մտահոգված է այն փաստով, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի ծառայողները չեն թույլատրել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների մուտքը Լեռնային Ղարաբաղ: Այդ մասին ասվում է ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։

«Նշված գործողությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որով նախատեսվում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի անխափան կապը Հայաստանի հետ:

Հայտարարության բոլոր կողմերը պետք է խստորեն հետևեն դրա տառին և ոգուն, ինչպես նաև իրականացնեն ստանձնած պարտավորությունները»,-ասվում է հայտարարության մեջ։

Ապրիլի 12-ին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հայտարարեցին, որ բոյկոտում են մեկնարկած քառօրյայի նիստերը և մեկնում են Արցախ և ՀՀ սահմանամերձ շրջաններ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՌԴ խաղաղապահները, թույլ չեն տվել ԱԺ պատգամավորներին մուտք գործել Արցախ՝ ունենալով նրանց անվանական ցուցակը։ ԱԺ պատգամավորները հանդիպել են Արցախի ԱԺ խմբակցությունների հետ Աղավնոյի անցակետի մոտ՝ դրսում, և ստիպված են եղել վերադառնալ Գորիս։

 

panarmenian.net

Հասանով․ Ադրբեջանի բանակն ադապտացվում է Թուրքիայի ԶՈւ չափանիշներին

  Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ ադրբեջանական բանակում շարունակվում են բարեփոխումները, որոնց նպատակն է ադապտացնել բանակը Թուրքիայի ԶՈւ չափանիշներին։ Այդ մասին Հասանովն ասել է Բաքվում Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբի հետախուզության պետ, կորպուսի գեներալ Ռաֆետ Դալքիրանի հետ հանդիպմանը։

Հանդիպման ընթացքում կողմերը նաև կարծիքներ են փոխանակել ադրբեջանա-թուրքական ռազմական համագործակցության զարգացման վերաբերյալ, գրում է Intefax.az-ը։

Քննարկվել են հետաքրքրություն ներկայացնող նաև այլ հարցեր։

44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիան ակտիվորնե աջակցել է Ադրբեջանին՝ այդ թվում թուրքական արտադրության սպառազինությամբ մատակարարելով ադրբեջանական բանակին։

 

panarmenian.net

ԵՄ-ն ՌԴ-ում գրանցված 20 ավիաընկերություն ընդգրկել է անվտանգության սև ցուցակում

  Եվրամիությունը ՌԴ-ում հավաստագրված ևս 20 ընկերության ավիաթռիչքներն է արգելել, քանի որ վերջիններիս ինքնաթիռները «չեն համապատասխանում անվտանգության միջազգային չափանիշներին»։ Այդ մասին ասվում է ԵՄ հրապարակած փաստաթղթում։

Այդ ընկերությունների թվում են՝ «Աերոֆլոտը», «Պոբեդան», «Ռոսիան», Utair-ը, Smartavia-ն, Nord Wind-ը, NordStar-ը, «Ուրալյան ավիաուղիները», «Սիբիրյան ավիաուղիները» և այլ։

Նախկինում այդ ցուցակում ռուսական 1 ավիաընկերություն էր՝ «Սկոլը», որը ներառվել էր 2021-ի նոյեմբերի 25-ին, գրում է ՌԲԿ-ն։

«Եվրամիությունը թարմացրել է ավիաընկերությունների ցուցակը, որոնց գործունեությունը ԵՄ-ում արգելվում է կամ սահմանափակվում, քանի որ դրանք չեն համապատասխանում անվտանգության միջազգային չափանիշներին։ Այժմ այդ ցուցակում ՌԴ-ում հավաստագրված 21 ընկերություն կա»,-ասվում է հայտարարության մեջ։

Տրանսպորտի գծով եվրահանձնակատար Ադին Վալեանն ասել է, որ օտարերկրյա ինքնաթիռների գրանցումը ՌԴ ռեեստրներում թույլ է տվել ավիաընկերություններին շահագործել ինթնաքիռներն առանց անհրաժեշտ միջազգային հավաստագրերի, ինչը կարող է վտանգավոր լինել ուղևորների համար, գրում է ՌԲԿ-ն։

«Ես ուզում եմ հստակ հայտարարել, որ այս որոշումը հերթական պատժամիջոցը չէ ՌԴ դեմ, քանի որ այն ընդունվել է բացառապես տեխնիկական և անվտանգության նկատառումների հիման վրա»,-ասել է նա։

Այժմ սև ցուցակում ամբողջ աշխարհից 117 ավիաընկերություն է ընդգրկված։