Մամուլի տեսություն 15.04.2022
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը Նաթանզի միջուկային համալիրում տեղադրել է համապատասխան սարքավորումները և սկսել ցենտրիֆուգների պահեստամասերի արտադրությունը:
Համշահրի օրաթերթ
Նաթանզի միջուկային համալիրում սկսվել է ցենտրիֆուգների պահեստամասերի արտադրությունը
Համաձայն նոր ծրագրի, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը, Քարաջ արդյունաբերական համալիրից Նաթանզի Շահիդ Ահմադի Ռոշան համալիր է տեղափոխվել ռոտորների և այլ պահեստամասերի արտադրության համար նախատեսված սարքերը:
Սարքավորումներ տեղափոխումցի հետո, դրանց վրայից հանվել են ՄԱԳԱՏԷ-ի կնիքները և մեկնարկել է ցենտրիֆուգների պահեստամասերի արտադորթյունը:
Ընթացակարգի համաձայն, նոր վայրում ՄԱԳԱՏԷ-ի մոնիտորինգի փոփոխություն տեղի չի ունենա և հսկող տեսախցկիների վրա եղած տեղեկատվությունը չի փոխանցվի գործակալությունը:
Իրան օրաթերթ
Ջոնսոնն՝ ծելիի եզրին
Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի և ֆինասների նախարար Ռիչ Սոնաքի կողմից կորոնավիրուսային խիստ սահմանափակումների խախտման վերաբերվալ ինֆորմացիայի հրապարակումից հետո անցկացված հարցման տվյալներով, բրիտանացիների 61 տոկոսը պահանջում է վարչապետի հրաժարականը: Սակայն Ջոնսոնը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ:
Newstatesman կայքը հաղորդում է, որ այն բանից հետո, երբ պատմության մեջ առաջին անգամ Մեծ Բրիտանիայի վարչապետն ընդունել է իր սխալը, Yogau polling ընկերությունը նոր հարցում է անցկացրել, որի արդյունքնորի հաամաձայն, բրիտանացիների մեծամասնությունը ցանկանում է, որ վարչապետը հրաժարական տա:
Էթեմադ օրաթերթ
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հինգշաբթի օրը նախազգուշացրել է, որ եթե Շվեդիան և Ֆինլանդիան միանան ՆԱՏՕ-ին, Ռուսաստանը ստիպված կլինի պաշտպանել իր սահմանները և, հնարավոր է, միջուկային զենք տեղակայի Բալթիկայում:
Չորեքշաբթի օրը Ֆինլանդիան հայտարարեց, որ առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում որոշում կկայացնի ՆԱՏՕ-ին միանալու մասին: Շվեդիան նույնպես, իր անվտանգության քաղաքականության շրջանակում, հնարավոր է, հաջորդ ամիս վերջնական որոշում կայացնի ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ:
Ջամե ջամ օրաթերթ
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ Բայդենի գործարքն Օբամայի համաձայնագրից ավելի վատն է լինելու
Քննադատելով ՀԳՀԾ-ի վերականգնման շուրջ Բայդենի կառավարության բանակցություններն ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Բայդենի համաձայնությունն ավելի վատը կլինի, քան Օբամայի օրոք կնքված համաձայնությունը:
armenpress.am
Հայաստանը Թուրքիային առաջարկել է առաջին փուլով բացել ցամաքային սահմանը դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Վիեննայում։
«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
ԱԳՆ մամուլի քարտուղարը մեկնաբանել է նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունները հանդիպումը Հայաստանում կամ Թուրքիայում անցկացնելու ցանկության և համարձակ քայլերի անհրաժեշտության վերաբերյալ։
ԱԳՆ մամուլի քարտուղարը հայտնել է, որ Հայաստանը Թուրքիային առաջարկել է բացել ցամաքային սահմանը դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար, սակայն թուրքական կողմը հապաղում է։
Հարց․ Որտե՞ղ և երբ է նախատեսվում Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը:
Պատասխան․ Կողմերի միջև կա նախնական ըմբռնում, որ հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Վիեննայում։ Հանդիպման ժամկետի և վայրի վերջնական հաստատման պես հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի։
Հարց․ Թուրքիայի ԱԳ նախարարն իր հարցազրույցում նշել է, թե իրենք կցանկանային, որ հանդիպումը լիներ Հայաստանում կամ Թուրքիայում: Ի՞նչ դիրքորոշում ունի հայկական կողմն այս առումով:
Պատասխան․ Կարգավորման նախորդ փորձերի ժամանակ հանդիպումներ Հայաստանում և Թուրքիայում եղել են՝ թե՛ բանակցողների, թե՛ նույնիսկ նախագահների մակարդակով, բայց, ինչպես գիտեք, դրանք արդյունքի չեն հանգեցրել: Նկատի ունեմ՝ կարևորը կարգավորման հասնելու քաղաքական կամքն է և հստակ՝ առարկայական քայլերի գնալու պատրաստակամությունը: Մենք ցուցաբերում ենք երկուսն էլ, և նույնն ակնկալում ենք Թուրքիայից: Եթե կամքը լինի, հանդիպումների վայրը կդառնա զուտ տեխնիկական հարց։
Ավելին, հատուկ ներկայացուցիչների՝ Հայաստանում և Թուրքիայում հանդիպումներ ունենալու առաջարկը վկայում է, որ Թուրքիայի ընկալմամբ՝ գործընթացն ամբողջությամբ երկկողմ բնույթ ունի։ Այս պարագայում տրամաբանական կլիներ, որ Թուրքիայի ներկայացուցիչներից չլսեինք գրեթե ամենշաբաթյա հայտարարություններ այն մասին, թե իրենք գործընթացն առաջ են մղում Ադրբեջանի հետ համակարգմամբ։
Հարց․ Նախարար Չավուշօղլուն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ խոսելիս նշել է նաև համարձակ քայլերի անհրաժեշտության մասին: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:
Պատասխան․ Հայկական կողմը լիովին համամիտ է համարձակ քայլեր կատարելու անհրաժեշտության հետ։ Մենք բազմիցս ցույց ենք տվել առաջ շարժվելու պատրաստակամությունը, այդ թվում՝ Անթալիայի դիվանգիտական ֆորումին ԱԳ նախարարի մասնակցությամբ, տնտեսական էմբարգոյի վերացմամբ: Հայաստանի ու Թուրքիայի միջև ավիաչվերթների վերականգնումը նույնպես երկկողմ կարևոր քայլ էր:
Համոզված ենք, որ առաջ շարժվելու միակ ճանապարհը ենթադրում է շարունակական հստակ քայլեր։ Օրինակ՝ մենք թուրքական կողմին առաջարկել ենք առաջին փուլով բացել ցամաքային սահմանը դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար, սակայն թուրքական կողմը հապաղում է: Կարծում ենք՝ սա փոքր, բայց առարկայական, կարևորը՝ տրամաբանական քայլ կլինի: Հույս ունենք՝ հնարավոր կլինի այս հարցում հասնել արդյունքի:
armenpress.am
Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը. ԱՄՆ Պետդեպարտամենտ
Ամերիկայի Միացյալ Նահանգները խրախուսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա խաղաղ բանակցությունները և պատրաստ է օգնել երկարաժամկետ և համապարփակ խաղաղության հաստատմանը: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այդ մասին ամենօրյա ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին:
«Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագայի խթանման մեր հանձնառությանը և ինչպես գիտեք պետքարտուղար Բլինքենի հաղորդագրություններից՝ մենք ողջունել ենք Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հանդիպումը ապրիլի 6-ին Բրյուսելում՝ ներառյալ դրական առաջընթացը խաղաղ բանակցությունների նախապատրաստման և սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծման հարցերում: Ինչպես պետքարտուղարն ընդգծել է դրանից մեկ օր առաջ երկու առաջնորդների հետ ունեցած հեռախոսազրույցների ընթացքում՝ մենք շարունակում ենք խրախուսել հետագա խաղաղ բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև, և պետքարտուղարը վերահաստատել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ներգրավվել բանակցություններին երկկողմ ձևաչափով և համախոհ գործընկերների հետ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերում՝ օգնելու երկրներին երկարաժամկետ և համապարփակ խաղաղության հասնելու հարցում», - ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը:
Ապրիլի 12-ին «Արմենպրես»-ին նմանատիպ մեկնաբանություն էր տվել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը՝ արձագանքելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարության վերաբերյալ հարցին:
armenpress.am
Եվրոպայում գազի գինը հազար խորանարդ մետրի դիմաց ընկել է 1100 դոլարից
Եվրոպայում գազի ֆյուչերսները ապրիլի 14-ի առևտրի ընթացքում արժեզրկվել են ավելի քան 8%-ով և արդեն իջել են հազար խորանարդ մետրի դիմաց 1100 դոլարից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի »-ն, համաձայն Լոնդոնի ICE բորսայի տվյալների, եվրոպական խոշորագույն TTF միջնորդի մայիսյան վարկանիշային ֆյուչերսները ապրիլի 14-ի առևտրային շրջանը բացել են մի փոքր մինուսով՝ հազար խորանարդ մետրի դիմաց 1200 դոլարի սահմաններում:
panarmenian.net
Զախարովա․ ՀՀ-ից պատգամավորների այցը ԼՂ համաձայնեցված չէր խաղաղապահների հետ
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի պատգամավորների այցը Լեռնային Ղարաբաղ նախապես համաձայնեցված չի եղել խաղաղապահների հետ: Զախարովան այդպես է պատասխանել «ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի հայ խորհրդարանականների այցի հետ կապված վերջին խնդիրների մասին» հարցին, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ կայքը։
«ՌԴ խաղաղապահ զորախումբը գործում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների` 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին համապատասխան։ Նշված այցը նախապես համաձայնեցված չի եղել ՌԽԶ հրամանատարության հետ։
Կարծում ենք, որ այն հայտարարությունները, թե խաղաղապահների գործողություններն իբր հակասում են 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին, չեն համապատասխանում իրականությանը։ Ակնկալում ենք, որ կողմերը, հաշվի առնելով այն միջադեպերը, որոնք գրանցվել են խաղաղապահների պատասխանատվության գոտում, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում, ձեռնպահ կմնան այնպիսի քայլերից, որոնք կարող են սրել տարածաշրջանի իրավիճակը»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
Ապրիլի 12-ին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հայտարարեցին, որ բոյկոտում են մեկնարկած քառօրյայի նիստերը և մեկնում են Արցախ և ՀՀ սահմանամերձ շրջաններ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՌԴ խաղաղապահները, թույլ չեն տվել ԱԺ պատգամավորներին մուտք գործել Արցախ՝ ունենալով նրանց անվանական ցուցակը։ ԱԺ պատգամավորները հանդիպել են Արցախի ԱԺ խմբակցությունների հետ Աղավնոյի անցակետի մոտ՝ դրսում, և ստիպված են եղել վերադառնալ Գորիս։
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ մտահոգված է այն փաստով, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի ծառայողները չեն թույլատրել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների մուտքը Լեռնային Ղարաբաղ: «Նշված գործողությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որով նախատեսվում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի անխափան կապը Հայաստանի հետ: Հայտարարության բոլոր կողմերը պետք է խստորեն հետևեն դրա տառին և ոգուն, ինչպես նաև իրականացնեն ստանձնած պարտավորությունները»,-ասվում էր հայտարարության մեջ։
panarmenian.net
Փորձագետ․ Տեղեկատվական պատերազմը՝ հայերին համոզելն է, որ պայքարելն անիմաստ է, Արցախը կարևոր չէ
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ տեղեկատվական պատերազմը դա հայերին համոզելն է, որ պայքարելն անիմաստ է, Արցախը կարևոր չէ և այլն։
«Տեղեկատվական պատերազմը դա կայք ու Ֆեյսբուք կոտրելը չէ։ Դա հայերին համոզելն է, որ պայքարելը անիմաստ է, Արցախը կարևոր չէ և այլն։ Դրա ամենավատ դրսևորումը՝ էդ ամենը համոզելն է հայերի միջոցով»,- ասվում է գրառման մեջ:
Ազգային ժողովում երկրորդ օրն է` քննարկվում են ԼՂ կարգավորման հետ կապված գործընթացներն ու բանակցային պատմությունը։ Իշխանական թևի պագամավորների ելույթներում մտքեր են հնչում, թե ԼՂ կարգավիճակի հարցն այլևս առաջնային չէ, որ 1996-ին առաջ քաշված այն գաղափարը, թե ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ապագա չունի, հիմա կարելի է ասել՝ ճիշտ չէր, որ միջազգային հանրությունը հայկական կողմին հորդորում է մի փոքր իջեցնել նշաձողը ԼՂ կարգավիճակի հարցում։
panarmenian.net
Փաշինյանը՝ Սարգսյանին․ 1998-ի իշխանափոխությունը ոչ թե ԼՂ կարգավիճակի կամ ԼՂ-ն ինչ-որ բանից փրկելու համար էր, այլ՝ իշխանությունը զավթելու
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապրիլի 14-ին Ազգային ժողովում անդրադառնալով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ ինքը երբեք չի բանակցել ԼՂ հարցի փուլային կարգավորման շուրջ, ասել է, որ պատահական չի համարում, որ վերջինս անդրադարձել է իր ելույթի հենց այդ դրվագին։
Ըստ նրա, պատճառն այն է, որ 1998-ի իշխանափոխությունը ոչ թե ԼՂ որևէ կարգավիճակի կամ Ղարաբաղն ինչ-որ բանից փրկելու համար էր, այլ՝ իշխանությունը զավթելու։
«Ինչո՞ւ է միայն այդ դրվագին արձագանքել Սերժ Սարգսյանը։ Որովհետև այդ դրվագի պարզաբանմամբ հարց է լուծվում, որ 1998-ի իշխանափոխությունը ոչ թե ԼՂ որևէ կարգավիճակի համար էր, կամ Ղարաբաղը ինչ-որ բանից փրկելու համար էր, այլ՝ իշխանությունը զավթելու»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ դա է պատճառը, որ Սարգսյանն անդրադարձել է միայն այս դրվագի պարզաբանմանը, առանց մանրամասների։
Փաշինյանն ասել է նաև, թե պատահական չէ, որ 44-օրյա պատերազմից հետո Սերժ Սարգսյանն ասում էր, որ «2018-ին ուզում էի մնալ վարչապետ ԼՂ հարցը կարգավորելու համար»։
«Նրանց ամեն ինչի լեգիտիմությունը Ղարաբաղի հարցն է», - հավելել է նա։
«Ո՞նց էր Սերժ Սարգսյանը լուծելու ԼՂ հարցը, երբ 2018-ի ապրիլի 17-ին այս ամբիոնից ասել է, որ բանակցությունները լավատեսություն չեն ներշնչում, իսկ Ադրբեջանի ակնկալիքներն անընդունելի են: Գնալու էր ու ընդունե՞ր Ադրբեջանի անիրատեսական պահանջները», - ասել է նա։
Նա նաև հիշեցրել է Սարգսյանի մեկ այլ հայտարություն՝ որ «դեռ երկար ժամանակ չենք կարող հույս ունենալ, որ Ադրբեջանը չի փորձելու ռազմական ճանապարհով լուծել ԼՂ հարցը»։
Փաշինյանը նաև պնդել է, որ 1996 թվականից Շուշիի հարցը սեղանին է եղել:
«Սերժ Սարգսյանը հանձնելո՞ւ էր Շուշին, չէր հանձնելու, պատերա՞զմ էր սկսվելու։ Ոչ միայն Շուշին, Ղարաբաղի մի մասը հանձնելո՞ւ էր», - ասել է նա։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 13-ի ելույթին, հայտարարել է, որ վերջինս կրկին ստում է, փորձում մոլորեցնել հանրությանը։ Սարգսյանը նշել է, որ իր պաշտոնավարման ամբողջ ժամանակաշրջանում երբեք չի բանակցել Արցախի հիմնախնդիրը փուլային տարբերակով լուծելու շուրջ: