Մամուլի տեսություն 16.04.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i169626-Մամուլի_տեսություն_16.04.2022
Այսօր իրանական օրաթերթերը մեծ լուսանկարներով իրենց առաջին էջերում լուսաբանել են Ալ-Աղսա մզկիթում աղոթողների վրա սիոնիստների վայրագ հարձակումը:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Ապրիլ 16, 2022 14:38 Asia/Tehran

Այսօր իրանական օրաթերթերը մեծ լուսանկարներով իրենց առաջին էջերում լուսաբանել են Ալ-Աղսա մզկիթում աղոթողների վրա սիոնիստների վայրագ հարձակումը:

Քեյհան օրաթերթ

Պաղեստինցիները կատաղի պաշտպանությամբ հետ մղել Ալ-Աղսա մզկիթի վրա սիոնիստների դաժան հարձակումը

Երեկ Սիոնիստական ռեժիմի զորայինների Ալ-Աղսա մզկիթում հարձակվելով ուրբաթօրյա աղոթքի համար պատրաստվող պաղեստինցիների վրա արձակել են արցունքաբեր գազ և պլաստիկ փամփուշտներ: Այս հարձակման ընթացքում վիրավորվել են 150 պաղեստինցիներ և 400-ը ձերբակալվել են: Սակայն ի վերջո պաղեստինցիների բուռն դիմադրության ու 50 հազար հոգանոց նամազի անցկացման արդյունքում, սիոնիստները ստիպված եղան նահանջել: 

Մինչ այժմ Պաղեստինի մուսուլմանները հանգիստ ու դադար չունեին և ամեն օր ու ամեն ժամ պատերազմական վիճակում էին: Հենց այս մարտերը «Հակառակ գաղթ» կոչվող կարևոր երևույթի առաջանալու պատճառ դարձան, ինչը սպառնում է Սիոնիստական ռեժիմի կյանքին: Երեկ առավոտյան Ալ-Աղսա մզկիթում սիոնիստ զինվորների ու ավանաբնակների հարձակումից հետո կողմերի միջև տեղի ունեցավ ծանր ու կատաղի բախում: Այս ուժերը աղոթողների վրա նետում էին վառվող ռումբերք ռումբ, ինչը հանգեցրեց մեծ թվով ժողովրդի վիրավորվելուն:

 

Ջավան օրաթերթ

Լոնոդոնը ապաստան հայցողներին աքսորում է Աֆրիկա

Բրիտանիան այլև այն ապաստան հայցողների ուղղությունը չէ, ովքեր փոքր նավակներով Լա Մանշի վրայով հասնում էին այս երկիր: Լա Մանշով Բրիտանիա հասնող ապաստանյալները այսուհետև միակողմանի տոմսով կուղարկվեն այդ երկրից 6 հազար մղոն հեռու գտնվող Աֆրիկա: Բրիտանիայի կառավարության հայտարարությամբ նախատեսվում է Ռուանդայում վերահասություն տան այս ապաստան հայցողների դիմումներին: Բրիտանիայի կառավարությունը այն դեպքում է ընդունել այս որոշումը, երբ մարու իրավունքների համաշխարհային հռչակագրի 14-րդ հոդվածի համաձայն ապաստան հայցելու իրավունքը ներառված է մարդկային իրավունքների մեջ:

 

Էթելաաթ օրաթերթ

Բարերարների օգնությամբ Թեհրանում ազատ է արձակվել 112 կալանավոր

Ռամազան բարեբաստիկ ամսվա 12-րդ օրը, մի խումբ բարերաներ այցելել են Թեհրանի մեծ կալանավայր: Նրանց օգնությունների շնորհիվ, ազատ է արձակվել 112 կալանավոր:

Այս արարողության ընթացքում Թեհրանի կալանավայրերի գլխավոր տնօրենի տեղակալ Էսմային Ջաբարին ասել է. «Մեր բանտային համակարգը աշխարհի մյուս բանտային համակարգերից տարբերում է մշակութային և կրթական գործունեությամբ, այնպես որ երկրի բանտերի մակարդակում և ոչ թե Թեհրանի բանտերում մենք օրական ռեժիմով տեսնում ենք տասնյակ ու հարյուրավոր մշակութային, կրթական, սպորտային, սոցիալական և առողջապահական աշխատանքներ»:

 

Իրան

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացնում է կորոնավիրուսի տեղայնացման մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ դեռ երկար ճանապարհ կա անցնելու, մինչև կորոնավիրուսը դառնա էնդեմիկ հիվանդություն, և որ հիվանդությունը կարող է շարունակել թիրախավորել մեծ թվով մարդկանց ամբողջ աշխարհում՝ ստեղծելով փոխանցման մեծ ալիքներ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանն ասաց, որ մեծ սխալ է կարծելը, որ խնդիրները կավարտվեն Covid-19 հիվանդության տեղայնացմամբ:

Նա հավելել է, որ կորոնավիրուսը դեռևս չի դարձել սեզոնային հիվանդություն կամ վարակիչ օրինաչափություն և կարող է հանգեցնել լայնածավալ համաճարակների։

 

armenpress.am

Սեյսուլան բնակավայրի մոտակայքում Ադրբեջանի զինված ուժերը ամբողջությամբ վերադարձել են իրենց զբաղեցրած դիրքերը

Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մոտակայքում Ադրբեջանի զինված ուժերը այս պահի դրությամբ  արդեն ամբողջությամբ վերադարձել է իր՝ մինչև վերոնշյալ միջադեպը զբաղեցրած դիրքերը։ Շփման գծի մյուս հատվածներում օպերատիվ-մարտավարական իրավիճակը հանգիստ է։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի տեղեկատվական շտաբից:

Ապրիլի 15-ին Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մոտակայքում Ադրբեջանի զինված ուժերը շփման գծի միջդիրքային տարածքի չեզոք գոտու հատվածում խախտում էին կատարել: Մասնավորապես՝ հակառակորդն առաջ էր քաշել որոշ քանակությամբ կենդանի ուժ՝ փորձելով բարելավել իր դիրքերը չեզոք գոտում։

Նույն օրը՝ երեկոյան, Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից ձեռնարկված բանակցությունների արդյունքում ադրբեջանական զորքերը համաձայնել էին վերադառնալ ելման դիրքեր։

 

armenpress.am

Փաշինյանը Գյումրիում ծանոթացել է տարեցների խնամքի կենտրոնում իրականացված աշխատանքներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակում ծանոթացել է Գյումրու տարեցների խնամքի կենտրոնում իրականացված և դեռևս շարունակվող վերանորոգման ու կահավորման աշխատանքներին: Վարչապետին այցի ընթացքում ուղեկցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը շրջայց է կատարել կենտրոնով` զրուցել նաև այստեղ բնակվող տարեցների հետ, ովքեր շնորհակալություն են հայտնել կառավարության ղեկավարին իրենց խնդիրներն ուշադրության կենտրոնում պահելու և լուծումներ գտնելու համար: 

Պատասխանատուների ներկայացմամբ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայկական Կարմիր Խաչի ընկերության միջև 2019 թվականի դեկտեմբերի 18-ին կնքված համագործակցության հուշագրով Գյումրու տուն-ինտերնատի լուծարումից հետո բնակիչների խնամքն իրականացվում է ՀԿԽԸ կողմից։ Հուշագրի առանցքում տուն-ինտերնատում բնակվող խնամքի կարիք ունեցող տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակի բարելավումն է՝ ապահովելով առավել լավ պայմաններ, շուրջօրյա խնամք, բժշկասոցիալական և հոգեբանական ծառայություններ։ 

Կառավարության ղեկավարին նաև ներկայացվել է, որ ՀԿԽԸ պարտավորվել է մինչև 2022թ. ավարտը վերանորոգել և կահավորել հինգ մասնաշենքերից երեքը: Մատուցվող ծառայությունների որակի և կեցության պայմանների բարելավման նպատակով նախատեսված է իրականացել առնվազն 163 մլն դրամի ներդրում: Պայմանագրի համաձայն՝ կազմակերպությունը պետական բյուջեից տարեկան ստանում է շուրջ 250 մլն դրամ՝ 160 շահառուի շուրջօրյա խնամքն իրականացնելու նպատակով։ Այս պահին շահառուների փաստացի թվաքանակը 143 է։

 

news.am

Արցախը շարունակում է պայքարն ինքնորոշման իրավունքի իրացման համար. Ա. Հարությունյանը հանդիպել է ԱրՊՀ գիտխորհրդի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 16-ին ընդունել է Արցախի պետական համալսարանի գիտական խորհրդի անդամներին: Այս մասին հայտնումեն նախագահի աշխատակազմից:

Քննարկվել են տարածաշրջանին առնչվող հիմնախնդիրները՝ վերջին աշխարհաքաղաքական իրադարձությունների համատեքստում: Նախագահ Հարությունյանը, ներկայացնելով Արցախի առջև ծառացած մարտահրավերները, խոսել է ձեռնարկվող քայլերից:

«Արցախը շարունակում է պայքարն իր ինքնորոշման իրավունքի իրացման համար՝ չընդհատելով անկախ պետականաշինության գործընթացը»,- նշել է Նախագահը՝մանրամասնելով Արցախի ապագային առնչվող ռիսկերը, տեսլականն ու ռազմավարությունը: «44-օրյա պատերազմից հետո Արցախի անվտանգային նոր համակարգը ձևավորվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համագործակցությամբ: Խաղաղապահները ներգրավված են շփման գծում ծագող խնդիրների լուծմանը: Ակնկալելով նրանց թվաքանակի ավելացում՝ մենք զուգահեռաբար բարելավում ենք անվտանգության սեփական մեխանիզմները»,- նշել է Ա. Հարությունյանը:

Քննարկվել են նաև ստեղծված պայմաններում Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանը, ժողովրդագրական վիճակի բարելավմանը, գիտակրթական ոլորտում և հանրային կյանքում եղած խնդիրներին առնչվող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը, ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը:

 

news.am

Ուկրաինային ավելի ծանր զենք մատակարարելը պատերազմի մեջ մտնել չի ​​նշանակում. Գերմանիայի արդարադատության նախարար

Ուկրաինային ավելի ծանր սպառազինության մատակարարումը, օրինակ՝ տանկերի,Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ մտնել չի նշանակում, կարծում է Գերմանիայի արդարադատության նախարար Մարկո Բուշմանը։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հրաժարվել է ծանր զինատեսակներ ուղարկել Ուկրաինա, ինչպիսիք են տանկերը, ուղղաթիռները եւ ինքնաթիռները, թեեւ նրա ձախ կենտրոնամետ կոալիցիայում դրա մասին կոչերն ավելի ու ավելի բարձր են դառնում:

Արդարադատության նախարար Մարկո Բուշմանն ամենափոքր կուսակցությունից՝ ազատ դեմոկրատներից կոալիցիայում է Welt am Sonntag թերթին հայտարարել է, որ միջազգային իրավունքը զենքի փոխանցումը որպես պատերազմի մեջ մտնել չի որակում:

«Ուստի եթե (Ուկրաինան) իրացնի ինքնապաշտպանության իր օրինական իրավունքը, զենքի մատակարարման միջոցով աջակցությունը չի ​​կարող Գերմանիային պատերազմի կողմ դարձնել»,- ասել է նա, փոխանցում է Deutsche Presse-Agentur-ը։

Նրա խոսքով՝ դա ոչ միայն իր անձնական, այլեւ Գերմանիայի կառավարության կարծիքն է։