Մեկնաբանություն-Ֆրանսիացիները մերժում են Մակրոնին ու Լը Պենին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i169748-Մեկնաբանություն_Ֆրանսիացիները_մերժում_են_Մակրոնին_ու_Լը_Պենին
Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մնացել է մեկ շաբաթ և երկրում մեկնարկել է բողոքի ցույցերի նոր ալիք:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 18, 2022 08:51 Asia/Tehran

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մնացել է մեկ շաբաթ և երկրում մեկնարկել է բողոքի ցույցերի նոր ալիք:

Ցուցարարները մերժում են նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները և երկրորդ փուլ ացնած թեկնածուներին համարում ոչ կոմպետեմնտ,  անարդյուինավետ ու հայտարարում, որ նրանք արժանի չեն զբաղեցնելու նախագահի պաշտոնը:

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլը կայացել է ապրիլի 10-ին: Ընտրության արդյունքերի համաձայն՝ գործող նախագահ Էմանուել Մակրոնը և Ֆրանսիայի Ազգային ժողովի ծայրահեղ աջակողմյան թեկնածու Մարին Լը Պենը ստացել են ձայների 27,84 և 23,15 տոկոսը և անցել երկրորդ փուլ։

Նախագահական ընտրություններին ֆրանսիացիների ներկայությունը եղել է ցածր: ՆԳՆ-ն հայտարարել է, որ ընտրությունների առաջին փուլին մասնակցել է քաղաքացիների 25.48 տոկոսն ինչը զգալիորեն ցածր է նախորդ նախագահական ընտրություններին գրանցված մասնակցության համեմատ:

Ifop-Fiducial-ի կողմից Ֆրանսիայի հեռուստաալիքների համար անցկացված հարցման տվյալներով՝ նախագահական այս ընտրություններին գրանցվել է վերջին 20 տարիների ամենացածր մասնակցությյան ցուցանիշը:

Երկրորդ փուլի անցկացումը նշանակված  է ապրիլի 24-ին: Իսկ մինչ այդ, Ֆրանսիայում բողոքի նոր ալիք է բարձրացել: Հանրային բողոքի ցույցերը Ֆրանսիայում մեկնարկել են 2018թ.՝ վառելիք գների աճի և հարկերի բարձրացման դեմ: Մակրոնի կողմից քաղաքացիների պահանջներ իանտեսումը ավելի է սրել իրավիճակը: Բողոքի ցույցերի արդյունքում ձևավորվեց «Դեղին բաճկոնավորներ» շարժումը:

Իսկ հիմա, «Դեղին բաճկոնավորներ» շարժաման անդամները, հակաֆաշիստական կազմակերպխությունները, ներգաղթյալների ասոցիացիաները և արհիմիությունները դուրս են եկել փողոցներ՝ բողոքելու նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքում Մակրոնի և Լը Պենի՝ երկրորդ փուլ անցնելու դեմ: Ցուցարարները հայատարաել են, որ երկու թեկնածուներից ոչ մեկը չի կարող լուծել երկրի առջև ծառացած խնդիրներըւ:

Մակրոնը խոստացել է բարձրացնել քաղաքացիների կենսամակարդակը, ամրապնդել տնտեսությունը, բարձրացնել օրինական կենսաթոշակային տարիքը մինչև 65 տարեկան, ավելացնել սոցիալական օգնությունը և նվազեցնել ժառանգության հարկերը. Սակայն ֆրանսիացիների մի մասը չի ըդնունում այս խոստումներն ու չի հավատում դրանց: Այս մարդիկ քննադատում են Մակրոնի 5 տարվա գործունեությանը, հատկապես տնտեսական ոլորտում, և իսկ նրա նախընտրական խոստումներն իրական չեն համարում։ Ցուցարարները նշում են, որ Մակրոնի հայտարարություններն ու գործողությունները հակասում են իրար:

Քաղաքացիների մեկ ուրիշ խումբ հավանաություն չի տալիս Մարին Լը Պենի գործունեությանը: Նրա իսլամաֆոբ հայտարարությունները և գլխաշորի կրելու դեմ  ուղղված դիրքորոշումն, ինչեպս նաև անօրինական ներգաղթյալներին արտաքսելու մասին հայտարարություններն ու Ռուսաստանի քաղաքականությանը սատարելը պատճառ են դարձել, որ ֆրանսիացիներն ընդդիմանան նախագահի պաշտոնում նրա թեկնածության առաջադրմանը:

«Դեղին բաճկոնավորներ» շարժաման նախկին ակտիվիստների մի մասը նույնպես հարցականի տակ է դնում երկու հիմանակն կուսակցությունների նախընտրական քարոզչությունը և համոզված է, որ քաղաքական գործիչները թքած ունեն ժողովրդի վրա:

Քաղաքագետ Մագալի Դելլա Սոդան ասում է. «Մեծ անջրպետ կա ցուցարարների պահանջների և քաղաքական կուսակցություններին ու լրատվամիջոցներին հետաքրքրող հարցերի միջև։ Երկրում էներգիայի, սննդի և դասակարգային բացերի աճը պատերազմի հետևանք չէ»:

Ամեն դեպքում, Ֆրանսիայի, ինչպես նաև ԵՄ քաղաքական դաշտին առջևում սպասվում են վճռորոշ օրեր: Դժգոհության ալիքի հետևանքով հնարավոր է, որ ընտրությունների երկրորդ փուլում մասնակիցների թիվն ավելի ցածր լինի: Թեև կանխատեսվում է, որ կհաղթի Մակրոնը, սակայն նրա խոստումների ու գործոողությունների միջև եղած հակասությունը կարող է նոր անախորժությունների պատճառ դառնալ նրա համար: