Մամուլի տեսություն 18.04.2022
Ռուսաստանը Մարիուպոլում կռվող ուկրաինական ուժերի համար վերջնաժամկետ էսահմանել՝ մահվան կամ հանձնվելու համար:
Էթելաաթ օրաթերթ
Ռուսաստանը Մարիուպոլում կռվող ուկրաինական ուժերի համար վերջնաժամկետ էսահմանել՝ մահվան կամ հանձնվելու համար:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ եթե ուկրաինական ուժերը, որոնք դեռ կռվում են Մարիուպոլում, վայր դնեն զենքերը և հանձնվեն, ողջ կմնան:
Մոսկվան հայտարարել է, որ ուկրաինական կամ արտասահմանյան ծագում ունեցող զինյալներն արգելափակված են Մարիուպոլի Ազովստալ պողպատի գործարանում:
ՌԴ ՊՆ Պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի ղեկավար Միխայիլ Միզինցևը հայտարարել է, որ գործարանում իրավիճակը ողբալի է, և որ Մոսկվան երաշխավորելու է բոլոր հանձնվածների կյանքը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելինսկին նախազգուշացրել է Ռուսաստանին, որ խաղաղ բանակցությունները կդադարեցվեն, եթե Մարիուպոլում ուկրաինացի զինվորներ սպանվեն։
Քեյհան օրաթերթ
Իմրան Խանն իր կողմնակիցների հետ հանդիպմանը խոսել է Պակիստանի դեմ ուղղված Արևմուտքի մեծ դավադրության մասին
Պակիստանի նախկին վարչապետը շաբաթ երեկոյան Կարաչիում իր համախոհների հանրահավաքի ժամանակ ընդգծելով, որ դեմ է Արևմուտքից կախված կառավարությանը, հավելելով. «Արտասահմանյան դավադրությամբ, դրսից եկող փողերով և ԱՄՆ միջամտությամբ, փորձ է արվում տապալել իմ կառավարությունը»։
Ավելի վաղ Իմրան Խանը հայտարարել էր որ նախազգուշական նամակ էր ստացել, որում ամերիկացիներն իրենից պահանջել էին հեռանալ իշխանությունից՞
Այս «փափուկ հեղաշրջման» պատճառները մի քանիսն էին, որոնցից մեկն ուկրաինական պատերազմում Իմրան Խանի համագործակցության բացակայությունն էր Արևմուտքի հետ։
Իմրան Խանը ասել է, որ երեք-չորս ամիս առաջ ինքը նկատել է, որ ԱՄՆ դեսպանատան պաշտոնյաները սկսել են հանդիպել ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների, ինչպես նաև «Թահրիք Էնսաֆ» կուսակցության ներկայացուցիչների և լրագրողների հետ։
Ջավան օրաթերթ
Եվրոպան՝ ծայրահեղականների քայլերի և մուսուլման ֆուտբոլիստների ծոմապահության ֆոնին
Եվրոպացի ծայրահեղականների կողմից իսլամական խորհրդանիշները պղծելուն զուգահեռ, իրանցի ֆուտբոլիստ Մեհդի Թարեմին երեք գնդակ ուղարկեց «Պորտիմոնիզեի» դարպասը և 7:0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին, դարձավ դրա լավագույն խաղացողը:
Թարեմին իհարկե, միայնակ չէր այս խաղում, և մի քանի այլ ֆուտբոլիստներ այն բանից հետո, երբ մրցավարները դադարեցրին խաղը խաղադաշտում կատարեցին իրենց ծոմապահության ծեսը։
Էբթեքար օրաթերթ
Բայդենը՝ զառիվայրում
Ջո Բայդենի ժողովրդականությունը, ով ցույց է տվել, որ պասիվ է ներքին և միջազգային մակարդակում, չունի որոշումներ կայացնելու կարողություն և շփոթված է, վերջին սացհարցումների արդյունքներով, նվազել է: Դա լավ նշան չէ դեմոկրատների համար՝ ոչ միայն միջանկյալ, այլև 2024 թվականի ընտրություններին ընդառաջ։ Բայդենը, ով իր նախագահության առաջին շրջանի կես ճանապարհին է, վատ աշխատել, ինչը նվազեցրել է նրա ժողովրդականությունը։
Ուկրաինայում պատերազմի բռնկման և աշխարհի, հատկապես ԱՄՆ-ի վրա դրա բացասական տնտեսական հետևանքների պատճառով ԱՄՆ-ում գարնցվել է գնաճ ինչն առթել է քաղաքացիների դժգոհությունը:
armenpress.am
Հունաստանում ոգեկոչում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը «Ֆեյսբուք»-ում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։
«Այսօր Հունաստանում ոգեկոչվում է Հայերի Ցեղասպանության հիշատակի օրը: Մեր մտքերն այսօր մեր հայրենիքում և ողջ աշխարհում ապրող հայերի հետ են: Ցեղասպանության միջազգային ճանաչման աշխարհագրության ընդլայնումը մարդկության պարտքն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նույն սոցիալական ցանցի իր էջում Հունաստանի ԱԳ նախարարի գրառման թարգմանությունը ներկայացրել է Հունաստանում ՀՀ դեսպանությունը։
Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի գրառումը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առթիվ
"Այսօր Հունաստանում ոգեկոչվում է Հայերի Ցեղասպանության հիշատակի օրը: Մեր մտքերն այսօր մեր հայրենիքում և ողջ աշխարհում ապրող հայերի հետ են: Ցեղասպանության միջազգային ճանաչման աշխարհագրության ընդլայնումը մարդկության պարտքն է:"
araratnews.am
Միջազգային ասպարեզում հատուկ իրադարձություններ են տեղի ունենում. Պեսկովը՝ Պուտինի եւ Փաշինյանի հանդիպման մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս շաբաթ կշարունակի տնտեսության հարցով խորհրդակցությունների շարքը եւ կքննարկի մետաղագործության ոլորտում տիրող իրավիճակը, բացի այդ պաշտոնական այցով Մոսկվա կժամանի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այս մասին «Россия 1» հեռուստաալիքի եթերում հեռարձակվող «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» ծրագրի շրջանակում հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը:
«Ռուսաստան պաշտոնական այցով կժամանի Հայաստանի վարչապետը: Միջազգային ասպարեզում ստեղծված ներկայիս իրավիճակում հատուկ նշանակության իրադարձություններ են տեղի ունենում:
Եկող շաբաթ Պուտինը կշարունակի նաեւ տնտեսության ոլորտում ստեղծված իրավիճակի շուրջ խորհրդակցությունների շարքը. զրույց տեղի կունենա այն մասին, թե ինչ է տեղի ունենում մետաղագործության ոլորտում»,- հայտնել է նա:
news.am
Սիոնիստական ռեժիմը ներկա է եղել Ղարաբաղյան պատերազմում՝ հակամարտող կողմերից մեկի կողքին. իրանցի գեներալ
Երկրի արեւելյան սահմանները լիովին անվտանգ են, մենք մշտապես հետեւում ենք սիոնիստների տեղաշարժերին: Այս մասին հայտարարել է Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Քյումարս Հեյդարին, հաղորդում է Tasnim-ը:
«Ղարաբաղյան պատերազմի ժամանակ հյուսիսարեւմտյան կարեւոր եւ ռազմավարական շրջանից Գլխավոր հրամանատարի հրահանգով՝ տեղեկություն ենք ստացել այն մասին, որ անօրինական սիոնիստական ռեժիմը ներկա է հակամարտության մասնակից երկրներից մեկում եւ մտադիր է փոխել տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը: Մենք հայտարարել ենք երկու կարեւոր եւ ռազմավարական պայմանի մասին. առաջին, մենք թույլ չենք տա փոխել տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը եւ երկրորդ, սիոնիստական ռեժիմը պետք է հեռանա տարածաշրջանից, եւ այդ երկու պայմանները կատարվել են, իսկ մենք շարունակում ենք հետեւել սիոնիստների տեղաշարժերին»,- ասել է նա:
aysor.am
Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը
Ապրիլի 18-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերին
Հանդիպման ընթացքում Գրիգորյանը ներկայացրել է վերջերս ադրբեջանական զինված ուժերի ներխուժման արդյունքում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:
Քարտուղարը նաև վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորման համար: Համանախագահ Էնդրյու Շոֆերն ընգծել է, որ ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում իր ստանձնած մանդատին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում խաղաղության հաստատման և անվտանգային հարցերի շուրջ: