Մամուլի տեսություն 19.04.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i169830-Մամուլի_տեսություն_19.04.2022
Իրանի Բանակի օրվա շքերի ժամանակ Սիոնիստական ռեժիմին ուղղված ԻԻՀ նախագահի նախազգուշացումը լայնորեն լուսաբանվել է ԶԼՄ-ներում
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Ապրիլ 19, 2022 12:10 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 19.04.2022

Իրանի Բանակի օրվա շքերի ժամանակ Սիոնիստական ռեժիմին ուղղված ԻԻՀ նախագահի նախազգուշացումը լայնորեն լուսաբանվել է ԶԼՄ-ներում

Իրան օրաթերթ

Իրանի Բանակի օրվա շքերի ժամանակ Սիոնիստական ռեժիմին ուղղված ԻԻՀ նախագահի նախազգուշացումը լայնորեն լոււաբանվել է արտասահմանյան ԶԼՄ-ներում

Իր ելույթում նախագահ Ռայիսին Սիոնիստական ռեժիմին զգուշացրել էր, որ ցանկացած քայլ և գաղտնի գործողություն չի վրիպելու Իրանի անվտանգության ուժերի ուշադրությունից:

AFP-ն գրել է. «Իրանի նախագահը հայտարարել է, որ երկրի զինված ուժերը ԻԻՀ գլխավոր թշնամուն՝ Իսրայելին, հանգիստ չեն թողնի Իրանի դեմ ուղղված որևէ գործողության դեպքում:

Ռայիսին նշել էր. «Դուք պետք է իմանաք, որ եթե փորձեք մեր ժողովրդի դեմ որևէ քայլ կատարել, Իրանի զինված ուժերը ձեզ հանգիստ չեն թողնի»:

 

Քեյհան օրաթեթր

Իրանը գրավիչ զբոսաշրջային ուղի է Կատարի ֆուտբոլի գավաթի հանդիսատեսի համար

Մոտ վեց ամիս հետո, կատարը կհյուրընկալի ֆուտբոլի աշխարհի  2022թ. առաջւնության խաղերը: Ամբողջ աշխարհից մեծ թվով երկրպագուներ կհետևեն խաղերին:

Սակայն փորձագետների կարծիքով, Պարսից ծոցում գտնվող այս փոքրիկ երկրի հնարավորությունները, չնայած վերջին 10 տարիների ընթացքում իրականացրած ներդրումներին, հնարավորություն չեն տա ընդունել բոլոր երկրպագուներին և նրանց մի մասը կհյուրընկալվի հարևան երկրներում:

Եվ Իրանն իր մշակութային, զբոսաշրջային ու պատամական գրավչություններով, կարող է դառնալ Կատարի 2022թ առաջնության երկրպագուների համար հոտաքրքիր զբոսաշրջային ուղղություն:

 

Ջավան օրաթերթ

Ֆրանսիացիները հայտարարել են, որ իրենք ոչխարներ չեն և մերժում են Մակրոնին ու Լը Պենին

Ապրիլի  վերջին կայանալիք Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, ձախերը պետք է ընտրեն իրենց երկու թեկնածուներից մեկին: Նրանցից յուրաքանաչյուրը տարբեր պատճառներով այնքան էլ սիրված չէ: Սակայն ֆրանսիացի ամենահին ծայրահեղ ​​ձախերից Ժան-Լյուկ Մելանշոնի կողմնակիցները կարող են հայտնվել նաև «շահին ընտրողի» դերում:

Ապրիլի 10-ին կայացած քվեարկության առաջին Մելանշոնի կողմնակիցների  մասնակցությունը սպասվածից ավելին էր։ Նա հավաքել է ձայների 22 տոկոսը՝ մոտ 7,7 միլիոն ձայն, հետ մնալով գործող նախագահ Էմանուել Մակրոնից և ծայրահեղ աջ Մարին Լը Պենից: Ֆրանսիայի ծայրահեղ ձախերի առաջնորդը երկրորդ փուլում չի մասնակցի ընտրություններին: Սակայն Մելանշոնը և նրա կողմնակիցները կարող են որոշել, թե ով  կընտրվի նախագահ:

 

Էթեմադ օրաթերթ

Ռուսաստանի դեմ Արևմուտքի տնտեսական պատերազմը ձախողվել է

Վլադիմիր Պուիտնը հայտարարել է, որ ՌԴ տնտեսությունը թուլացնելուն ուղղված Արևմուտքի տնտեսական պատերազմը ձախողվել է:

Նա նշել է. «Պարզ է, որ վերջին շրջանում փորձ է արվել; Ռուսաստանի տնտեսության վրա ճնշում գործադրել  պատժամիջոցների միջոցով: Իրական նպատակը  Ռուսաստանի ֆինանսատնտեսական իրավիճակը թուլացնելն էր, շուկաներում խուճապ ստեղծելը,  բանկային համակարգը փլուզելը և  խանութներում ապրանքների համատարած պակաս առաջացնելը»: 

 

armenpress.am

Ավելի քան 40 կիլոգրամ կոկաին են Բելգիայից Պետերբուրգ բերել Էկվադորի բանանների տեսքով

 Բելգիայից թմրանյութերի խոշոր մաքսանենգություն Է կասեցվել Պետերբուրգում: Այդ մասին ապրիլի 19-ին հաղորդել Է Բալթյան մաքսատան մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Անօրինական շրջանառությունից առգրավվել Է ավելի քան 40 կիլոգրամ թմրանյութ: Խմբաքանակի մոտավոր արժեքը սեւ շուկայում գերազանցում Է 600 միլիոն ռուբլին»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Ինչպես ճշտվում Է, կոկաինով լցված 40 ուղղանկյուն բրիկետները հայտնաբերել են վեց սառնակոնտեյներներից մեկում, որոնք Բելգիայից ծովային նավով բերվել Էին մթերային սուպերմարկետների ցանցի հասցեով:

Մաքսային դեկլարացիայում նշած Է եղել՝ բանաններ՝ Էկվադորից: Բալթյան մաքսատունը քրեական գործ Է հարուցել ՌԴ Քրեական օրենսգրքի 229.1 հոդվածի 4-րդ մասով (թմրանյութերի մաքսանենգություն՝ հատկապես խոշոր չափերով), հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

armenpress.am

Կիեւին մեծ քանակության զենքի տրամադրումը չի նշանակում պատերազմի երկարաձգում. ԵՀ

 Եվրամիության կողմից Ուկրաինային մեծ քանակությամբ զենքի տրամադրումը նշանակում Է ոչ թե պատերազմի երկարաձգում, այլ օգնություն երկրի պաշտպանության գործում: Ապրիլի 19-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում այս պնդմամբ հանդես Է եկել  Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ավելի շատ զենքը չի նշանակում ավելի շատ պատերազմ, այլ իր երկիրը, իր քաղաքացիներին պաշտպանելու ավելի շատ ունակություններ Ուկրաինայի համար»,- ասել Է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու Է Եվրամիությունը երկարաձգում պատերազմը՝ ավելի ու ավելի շատ զենք տրամադրելով Ուկրաինային, եւ Բրյուսելը որեւԷ բան անում Է արդյոք մարտական գործողությունները կանգնեցնելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

Չավուշօղլուն հայտարարել է, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև առկա խնդիրների լուծման դիվանագիտական հնարավորությունները սպառված չեն

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև առկա հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու հնարավորությունները սպառված չեն:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքական դիվանագիտության ղեկավարը նշել է, որ ուկրաինական իշխանությունների պահանջներից է երկրի անվտանգության երաշխավորումը։

Նրա խոսքով, Անկարան այս հարցում ակտիվ կապի մեջ է ինչպես Կիևի, այնպես էլ այլ երկրների հետ, որոնց ուկրաինական կողմը ցանկանում է տեսնել որպես իր անվտանգության երաշխավոր։

«Ուկրաինան ձգտում է անվտանգության երաշխիքներ ստանալ  համաձայն՝ ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի: Այս տարբերակի դեմ կարծիքներ են հնչում, իրավիճակից դուրս գալու այլընտրանքային ուղիներ են քննարկվում»,- ասել է  Չավուշօղլուն։

Չավուշօղլուն ընդգծել է, որ այսօր աշխարհն ականատես է լինում նոր սառը պատերազմի սկզբին։

«Անվտանգությունն ապահովելու համար կարող են տասնամյակներ պահանջվել, սակայն ակտիվ քայլեր են անհրաժեշտ։ Թուրքիան ձգտում է առաջնորդություն ստանձնել այս հարցում»,- ասել է նա:

 

panarmenian.net

ՀՀ-Թուրքիա հարաբերությունների թեմայով խորհրդարանական լսումներ կանցկացվեն

 Ազգային ժողովում հայ-թուրքական հարաբերությունների թեմայով լսումներ կանցկացվեն։ Նախաձեռնությունն ԱԺ «Հայաստան» խմբակցությանն է։

Լսումները կանցկացվեն ապրիլի 21-ին՝ ժամը 11:00-ին, նիստերի դահլիճում՝ «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հայեցակարգային դրույթների մասին» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ:

ՀՀ և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը Վիեննայում կանցկացվի։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։

 

Հայաստանի հատուկ ներկայացուցիչն է ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը՝ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ Չավուշօղլուն խոսել է հատուկ ներկայացուցիչների հանդիպումները Թուրքիայում և հայաստանում անցկացնելու անհրաժեշտության մասին։

ՀՀ և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում հունվարի 14-ին։ Հանդիպման ավարտին կողմերն այն դրական և կառուցողական են անվանել։ Վիեննայում կայանալիք հանդիպումը երրորդը կլինի, երկրորդը նույնպես Վիեննայում է եղել։

 

panarmenian.net

Պեսկովը՝ Փաշինյանի այցի մասին․ Երկկողմ փաստաթղթերի փաթեթի ստորագրում է նախատեսվում

 ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի ընթացքում նախատեսվում է երկկողմ փաստաթղթերի փաթեթի ստորագրում:

Նա նշել է, որ ապրիլի 19-ին կայանալու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Փաշինյանի հանդիպումը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Այնուհետև բավական ինտենսիվ շփումներ են նախատեսված Ռուսաստանի կառավարության մակարդակով։ Այնտեղ էլ ստորագրվելու է փաստաթղթերի փաթեթը»,- ասել է Պեսկովը։

Ապրիլի 19-ին մեկնարկում է Փաշինյանի երկօրյա պաշտոնական այցը Ռուսաստան։ Դրա շրջանակում վարչապետը հանդիպում կունենա Պուտինի հետ, իսկ ապրիլի 20-ին՝ նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

Նախատեսված է նաև վարչապետի այցը Նիժնի Նովգորոդ:

 

panarmenian.net

Լավրով. Ուկրաինայում սկսվում է հատուկ գործողության հաջորդ փուլը

 ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայում սկսվում է «հատուկ գործողության հաջորդ փուլը»։ Այդ մասին նա ասել է India Today հեռուստաալիքին հարցազրույցում։

«Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը, ինչպես նախապես հայտարարվել էր, Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ամբողջական ազատագրումն է։ Այս գործողությունը շարունակվելու է, հիմա դրա հաջորդ փուլն է սկսվում։ Կարծում եմ՝ հիմա կարևոր պահ է լինելու»,- ասել է Լավրովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա ասել է, որ ճգնաժամը կարող էր վաղուց հանգուցալուծվել, եթե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գործակցեր և ձգտեր Մինսկի համաձայնագրերի կատարմանը։ Նրա կարծիքով, միաժամանակ «Արևմուտքը դավաճանել է Զելենսկուն»՝ օգտագործելով նրան Ռուսաստանի դեմ։

Փետրվարի 24-ից ՌԴ-ն պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ՝ առաջանալով երկրի տարածքում, այդ թվում՝ Ղրիմից, Բելառուսից, և Դոնբասից։ ՌԴ նախագահը հայտարարել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։