Մամուլի տեսություն 22.04.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i170132-Մամուլի_տեսություն_22.04.2022
Պուտինը հայտարարել է, որ միջուկային մարտագլխիկ կրելու կարողությամբ Ռուսաստանի նոր միջմայրցմաքային հրթիռը Մոսկվայի թշնամիներին կստիպի կանգ առնել ու մտածել:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Ապրիլ 22, 2022 13:54 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 22.04.2022

Պուտինը հայտարարել է, որ միջուկային մարտագլխիկ կրելու կարողությամբ Ռուսաստանի նոր միջմայրցմաքային հրթիռը Մոսկվայի թշնամիներին կստիպի կանգ առնել ու մտածել:

Համշահրի օրաթերթ

Times of Israel-ը, մեջբերեով բարձրաստիճան սիոնիստ դիվանագետի, գրել է, որ Բայդենի կառավարությունը եվրոպացի բանակցողներին ասել է, թե ԱՄՆ-ն նախատեսում է  Վիեննայի բանակցությունների շրջանակում ԻՀՊԿ-ի անունը  հանել «ահաբեկչական» կազմակերպությունների ցուցակից:

Պաշտոնյան նշել է, որ ԱՄն-ում քննարկում են Կորպուսի անունն  ահաբեկչական խմբերի ցանկից հանելու, սակայն «Ղոդս» ստորաբաժանման անունն այդ ցուցակում պահելու հարցը:

Իսրայելցի պաշտոնյան հայտարարել է. «Մենք այդ բանակցությունների մաս ենք կազմում, սակայն դեռևս վերջնական պատասխան չենք տվել»:

 

Ջավան օրաթերթ

Բաղդադի արձագանքն այդ երկրի հյուսիսում Թուրքիայի իրականացրած ռազմական գործողություններին

Իրաքը խստորեն դատապարտել է հյուսիում Թուրքիայի ռազմական գործողությունները և հերքել այն հայտարարությունը, թե Անկարան դրանք համակարգել է Բաղդադի հետ:

Իրաքի ԱԳՆ-ն նշել է, որ այդ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը:

Իրաքի ԱԳՆ  խոսնակ Ահմեդ աս-Սահաֆն ասել է. «Իրաքի արտաքին գործերի նախարարությունը երկրի տարածքում Թուրքիայի ռազմական գործողությունը համարում է իր ինքնիշխանության ակնհայտ խախտում և սպառնալիք երկրի տարածքային ամբողջականության դեմ: Այս գորոծղության հետևանքն իրաքցիների ահաբեկումն է և անապահովության տարածումը»:

 

Ջամե Ջամ օրաթերթ

Պուտինը խոսել է միջմայրցամաքային նոր հրթիռի մասին

Միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկումից հետո, Վլադիմիր Պուիտինը հայտարարել է, որ միջուկային մարտագլխիկ կրելու կարողությամբ Ռուսաստանի նոր միջմայրցմաքային հրթիռը Մոսկվայի թշնամիներին կստիպի կանգ առնել ու մտածել:

«Սարմատ» հրթիռը կառուցվել է ավելի վաղ, սակայն փորձարկվել է ութ շաբաթ առաջ: Հրթիռը փորձրակվել է Կամչատկա թերակղզում և խոցել 6 հազար կմ հեռավորության վրա գտնվող թիրախները:

 

Էթեմադ օրաթերթ

ԱՄՆ Կոնգրեսը տարհանվել է «օդային սպառնալիքի» պատճառով.

Հինգշաբթի առավոտյան ամերիկյան լրատվամիջոցները հայտնել են, որ ԱՄՆ Կոնգրեսի շենքը տարհանվել է անվտանգության նկատառումներից ելնելով:

Ոստիկանությունը հայտարարել է, որ հայտնաբերվել է ինքնաթիռ, որը պոտենցիալ վտանգ է ներկայացնում Կոնգրեսի համար և բոլոր շինությունները տարհանվել են:

 Րոպեներ անց, ոստիկանությունը հայտարարել է, որ վտանգը չեզոքացվել է և Կոնգրեսում «սպիտակ դրություն» է հայտարարվել:

Հատկանշական է, որ վերջերս անցկացված սոցհարցման արդյունքների համաձայն, ամերիկացիների մոտ 57 տոկոսը վախենում է Կոնգրեսի վրա հարձակման կրկնությունից:

 

armenpress.am

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտնել է պատրիարք Կիրիլի հետ նոր հանդիպումը հետաձգելու մասին

 Հռոմի Ֆրանցիսկոս պապը նշել Է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ լավ հարաբերությունները եւ ափսոսանք Է հայտնել հանդիպումը հետաձգելու կապակցությամբ, որը պլանավորվել Էր անցկացնել հունիսին, Երուսաղեմում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«(Հարաբերությունները) շատ լավ են: Ափսոս, որ Վատիկանը ստիպված Է եղել հետաձգել պատրիարք Կիրիլի հետ երկրորդ հանդիպումը, որը մենք նշանակել Էինք հունիսին, Երուսաղեմում, բայց մեր դիվանագիտությունը եկել Է այն եզրակացության, որ այս օրերին հանդիպումը կարող Է հանգեցնել մեծ խառնաշփոթության»,-քահանայապետն ասել Է La Naciցn արգենտինական հրատարակությանը տված հարցազրույցում: Պապի խոսքով՝ ինքը միշտ հանդես Է եկել միջկրոնական երկխոսության օգտին:

«Ինչպես բազմիցս ինձանից լսել եք, ինձ համար համերաշխությունը հակամարտությունից բարձր արժե»,-ասել Է քահանայապետը: Մեկնաբանելով այցը Վատիկանում Ռուսաստանի դեսպանություն՝ պապը հաղորդել Է, որ այնտեղ մենակ Է եղել:

«Ես չեմ ցանկացել, որպեսզի որեւԷ մեկն ինձ ուղեկցեր, դա եղել Է մի որոշում, որն ընդունել եմ ես, եւ իմ անձնական պատասխանատվությունը»,-ասել Է նա: Փետրվարի վերջին Ֆրանցիսկոս պապը Վատիկանում Ռուսաստանի դեսպանի հետ քննարկել Է Սուրբ Աթոռի միջնորդության հնարավորությունը Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման գործում:

«Քահանայապետն այցելել Է Վատիկանում Ռուսաստանի դեսպանություն եւ հանդիպում ունեցել դեսպան Ալեքսանդր Ավդեեւի հետ՝ փորձելով հանդես գալ որպես հակամարտության միջնորդ»,-այն ժամանակ հաղորդել Է Telam արգենտինական գործակալությունը՝ չներկայացնելով հանդիպման ոչ մի այլ մանրամասնություն: Հռոմի Ֆրանցիսկոս պապի առաջին հանդիպումը պատրիարք Կիրիլի հետ կայացել Է 2016 թվականի փետրվարին, Կուբայում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

armenpress.am

Թուրքիան պատրաստ է Ստամբուլում կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հանդիպումը. Էրդողան

Թուրքիան ջանքեր է գործադրում Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև գործընթացը շարունակելու համար և պատրաստ է երկխոսություն կազմակերպել այդ պետությունների ղեկավարների մակարդակով։

Այս  մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Էրդողանի խոսքով, եթե երկու հարեւան երկրների նախագահներն ընդունեն թուրքական կողմի հրավերը, ապա բարձր մակարդակով հանդիպումը կարող է կայանալ Ստամբուլում։

Էրդողանը ուկրաինա-ռուսական բանակցություններում առաջընթացի հույս է հայտնել։

«Քայլեր կան այնուամենայնիվ, դրանք հեռու են ցանկալի լինելուց։ Մենք առաջընթացի հույս ունենք։ Մենք հույսը չենք կորցնում»,- ասել է Թուրքիայի ղեկավարը

 

armenpress.am

Պեկինում կոչ են արել G20-ն օգտագործել տնտեսությունը, այլ ոչ թե ուկրաինական ճգնաժամը քննարկելու համար

 ՉԺՀ-ն այն կարծիքին Է, որ G20-ը պետք Է օգտագործել տնտեսությունը, այլ ոչ թե ուկրաինական ճգնաժամը քննարկելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 22-ին տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը՝ ի պատասխան «Մեծ քսանյակի» միջոցառումներին ՌԴ-ի մասնակցության դեմ G7-ի երկրների հայտարարությանը:

«Մենք ուշադրություն ենք դարձրել G7-ի երկրների համապատասխան հայտարարությանը: «Մեծ քսանյակը» եւ համապատասխան միջազգային կազմակերպությունները հարթակ են միջազգային ֆինանսա-տնտեսական հարցերի, այլ ոչ թե ուկրաինական ճգնաժամի քննարկման համար»,-հայտարարել Է դիվանագետը:

Ավելի վաղ «յոթնյակի» երկրներն իրենց հայտարարության մեջ հայտնել են այն մասին, որ Ռուսաստանը չպետք Է միջոցներ ստանա միջազգային ֆինանսական հաստատություններից, ներառյալ Արժույթի միջազգային հիմնադրամը եւ Համաշխարհային բանկը, ինչպես նաեւ ափսոսանք են հայտնել միջազգային համաժողովներին, ներառյալ G20-ի, Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի՝ այս շաբաթ անցկացված հանդիպումներին Ռուսաստանի մասնակցության կապակցությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

panarmenian.net

Վարչապետ․ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության լուծարման մասին գնահատականները հիմնավորված չեն

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադառնալով ՌԴ կատարած իր պաշտոնական այցին, ասել է, որ կարևոր արդյունքներից է ԼՂ կարգավորման համատեքստում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության միջազգային մանդատի կարևորության ընդգծումը։

Նա հավելել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարման մասին գնահատականները հիմնավորված չեն:

Փաշինյանն ընդգծել է, որ չնայած այն դժվարություններին, որ առաջացել են համանախագահների շրջանում Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների պատճառով, համանախագահող բոլոր երկրները հավատարիմ եմ մնում իրենց մանդատին։

«Նույնիսկ այս պայմաններում համանախագահները գործում են, այցելում են տարածաշրջան, քաղաքական մակարդակով հաստատում են իրենց հանձնառությունն՝ աջակցել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանը»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ դա լավատեսության շոշափելի հիմքեր է տալիս:

Անդրադառնալով Արցախում տեղակայված խաղաղապահների գործունեությանը՝ Փաշինյանն ասել է, որ որոշ դրվագներում «խաղաղապահների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտություն կա»:

Նա կրկին հույս է հայտնել, որ խաղաղապահները կապահովեն, որ Փառուխ ներխուժած ադրբեջանական զինուժն ամբողջությամբ հետ քաշվի։

Ապրիլի 22-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիում հայտարարել է, որ Մինսկի խումբը փաստացի կաթվածահար է եղել 2019-ին։ Նա ասել է նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն ուղղված էր ոչ թե ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, այլ «Ադրբեջանի տարածքների օկուպացիան հավերժացնելուն»։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը վերականգնելու պատրաստակամության մասին չեն հայտնել։ Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններին հաջորդած ասուլիսում անպատասխանատու էր անվանել ԵԱՀԿ Մինսկի խմբից ՌԴ-ին հեռացնելու փորձերը։ Նա հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան պատրաստ են զոհաբերել կարգավորման շահերը տարածաշրջանում։ «Ինչ վերաբերում է ԵԱՀ Մինսկի խմբի գործունեությանը կամ ապագային, ես նույնիսկ կասեի՝ եռյակին (ՌԴ, Ֆրանսիա, ԱՄՆ), ես չգիտեմ, ինչպիսին կլինի դրա հետագա ճակատագիրը»,-ասել էր նա։

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը կշարունակի աշխատանքը ՌԴ արտգործնախարարի հատուկ ներկայացուցչի պաշտոնում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու հարցերում։

 

panarmenian.net

Պուտինը չեղարկել է «Ազովստալի» գրոհը

 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանն աննպատակահարմար է անվանել ուկրաինական Մարիուպոլ քաղաքի «Ազովստալ» արդյունաբերական գոտու գրոհն ու հրամայել չեղարկել այն։

«Արդյունաբերական գոտու գրոհը համարում եմ աննպատակահարմար։ Հրամայում եմ չեղարկել»,-ասել է գլխավոր գերագույն հրամանատարը, գրում է ՏԱՍՍ-ը։

Իր հրամանը Պուտինը բացատրել է ռուս զինծառայողների կյանքերը խնայելու նկատառումներով։

«Սա այն դեպքն է, երբ մենք պետք է մտածենք, այսինքն միշտ պետք է մտածենք, սակայն այս դեպքում առավել ևս, մեր զինվորների և սպաների կյանքն ու առողջությունը պահպանելու մասին։ Պետք չէ մտնել այդ կատակոմբների մեջ և սողալ գետնի տակ այդ արդյունաբերական օբյեկտներով»,- ասել է նա։

«Արգելափակեք այդ արդյունաբերական գոտին այնպես, որ ճանճն անգամ չանցնի»,- կարգադրել է ՌԴ նախագահը։

Մինչդեռ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան դեմ է Ուկրաինայի համար երաշխավոր դառնալուն՝ ՆԱՏՕ-ի Կանոնադրության 5-րդ կետով։

«Մենք դեմ չենք Ուկրաինայի երաշխավորը դառնալու։ Սակայն, ուկրաինական կողմը երաշխիքներ է պահանջում ՆԱՏՕ-ի Կանոնադրության 5-րդ կետով։ Դրան դեմ են և ԱՄՆ-ն, և Մեծ Բրիտանիան, նաև մենք։ Պետք է հասկանալ, թե ի՞նչ երաշխիքներ են, ինչ պահանջներ են լինելու։ Հարկավոր է, որ բոլոր երաշխավոր երկրներն ընդունեն պայմանները, հետագա ռիսկերը»,-ասել է նա թուրքական CNN Turk հեռուստաալիքին, գրում է «Կոմերսանտը»։

Ըստ ՆԱՏՕ-ի կանոնադրության, հավաքական պաշտպանությունը նշանակում է, որ հարձակումը դաշինքի մեկ անդամի դեմ դիտարկվում է որպես հարձակում բոլորի դեմ։ ՆԱՏՕ-ի պատմության մեջ առաջին անգամ Կանոնադրության 5 կետը կիրառվել է ԱՄՆ դեմ 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո։

 

panarmenian.net

Հռոմի պապը ռասիզմ է անվանել Եվրոպայում ուկրաինացի փախստականներին մյուսներից ավելի լավ ընդունելը

 Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ մտահոգված է այն փաստով, որ Արևմուտքում ուկրաինացի փախստականներին ավելի լավ են ընդունում, քան աշխարհի մյուս մասերից եկողներին, և ռասիզմ է անվանել դա։

Այդ մասին Հռոմի պապը խոսել է իտալական RAI հեռուստատեսությանը տված հարցազրույցում և բացատրել այդպիսի վերաբերմունքն ուկրաինացիների հանդեպ նրանց մաշկի գույնով, գրում է Obozrevatel-ը։

«Փախստականները 1-ին և 2-րդ կարգի են դասվում՝ ըստ մաշկի գույնի, կախված թե որ երկրից են՝ զարգացած թե թույլ զարգացած։ Մենք ռասիստներ ենք, և դա վատ է»,- ասել է Ֆրանցիսկոսը։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ բոլոր երկրներն ինքնապաշտպանության իրավունք ունեն, սակայն «ընդհանուր հրաժարումը խաղաղությունից» խնդրահարույց է։

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Հեբրեյեսուսը վրդովմունք էր հայտնել Ուկրաինայի դեմ ՌԴ պատերազմի հանդեպ սևեռուն ուշադրության դրսևորմամբ։ Դրանում նա ռասայական խտրականություն էր տեսել։