Մամուլի տեսություն 24.04.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i170260-Մամուլի_տեսություն_24.04.2022
Իրանի այսօրվա թերթերն անդրադարձել են մի քանի պայթյունների հետևանքով աֆղան շիաների սպանությանը և Ալ-Աղսա մզկիթում ծոմապահ հավատացյալների վրա սիոնիստների կողմից իրականացրած հարձակումներին:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Ապրիլ 24, 2022 09:00 Asia/Tehran

Իրանի այսօրվա թերթերն անդրադարձել են մի քանի պայթյունների հետևանքով աֆղան շիաների սպանությանը և Ալ-Աղսա մզկիթում ծոմապահ հավատացյալների վրա սիոնիստների կողմից իրականացրած հարձակումներին:

Քեյհան օրաթերթ

Ահաբեկիչներն Աֆղանստանում սպանել են հարյուրավոր շիաների ու սուննիների

Աֆղանստանի ճնշված ժողովուրդը հերթական անգամ դարձել է ահաբեկչական խմբերի համատարած հարձակումների թիրախ։ Հարձակումների նպատակն ակնհայտորեն կրոնական պատերազմ հրահելն է շիաների և սուննիների միջև: Երբ չկար ոչ ԻԼԻՊ-ը, ոչ էլ Թալիբանը, Աֆղանստանի ժողովուրդը, թե՛ շիաները, թե՛ սուննիները, ապրում էին կողք կողքի և խաղաղ պայմաններում: Թալիբանը պնդում է, որ ԻԼԻՊ-ը լուրջ սպառնալիք չէ Աֆղանստանում, և որ   խմբավորումը կարողացել է զսպել ԻԼԻՊ-ին։ Սակայն  վերջին օրերի ահաբեկչությունները ցույց տվեցին, որ թալիբները չեն վերահսկում Աֆղանստանի անվտանգության իրավիճակը, և Աֆղանստանի ճնշված ժողովուրդը պետք է վճարի այդ թուլության գինը։

 

Էթելլաթ օրաթերթ

Իսրայելցի զինվորները կրակել են Ալ-Աղսա մզկիթում աղոթող ծոմապահ հավատացյալների վրա

Սիոնիստական ​​ռեժիմի ուժերը ներխուժել են Ալ-Աղսա մզկիթ և կրակելով հավատացյալների վրա, վիրավորվել  151 պաղեստինցու։ Միաժամանակ ՄԱԿ-ը կոչ է արել հետաքննել Ալ-Աղսա մզկիթում պաղեստինցի հավատացյալների նկատմամբ Իսրայելի զինվորների կողմից  իրականացրած բռնությունները։

Լրատվական աղբյուրները հայտնել են, որ սիոնիստ զինվորներըը հարձակվել են Ալ-Աղսա մզկիթի հավատացյալների վրա։ Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ իսրայելական ուժերը Ալ-Աղսա մզկիթում արցունքաբեր գազ և մարտական ​​փամփուշտներ են կիրառել։ Պաղեստինյան Կարմիր մահիկը հայտարարել  է, որմի շարք պաղեստինցի վիրավորներ ծանր վիճակում են։

 

Ջավան օրաթերթ

Եվրոպան ընդդեմ ինտերնետի

Արևմուտքում սկսել են բացասական արձագանքել ինտերնետի անբարոյական, ռասիստական ​​և ատելություն պարունակող բովանդակությոանը: Եվրամիությունը  նոր օրենք է ընդունել, որը պահանջում է, որ կայքերը   հեռացնեն վտանգավոր  բովանդակությունը, որպեսզի «Վայրի Արևմուտքը» հանդարտվի։ Թվային ծառայությունների մասին օրենքը (DSA) ավելի խիստ կանոներ է սահմանում այն հարթակների և կայքերի համար, որոնք  ատելություն տարածող բովանդակություն, կեղծ պատկերներ և երեխաների նկատմամբ սեռական բռնություն քարոզող տեղեկատվություն են հրապարակում: Ներքին շուկայի եվրոպական հանձնակատարը, ով նախկինում ինտերնետը բնութագրել է որպես «Վայրի Արևմուտք», թվային ծառայությունների մասին օրենքի ընդունումը շրջադարձային կետ է անվանել ԵՄ քաղաքացիների համար։

 

Քեյհան օրաթերթ

The Wall Street Journal. Եվրոպացիները հանգիստ գնում են ռուսական նավթը

Մինչ եվրոպական երկրները արերևույթ փորձում են պատժամիջոցներ սահմանել ռուսական նավթի ու գազի դեմ, The Wall Street Journal-ը հղում  անելով  ամերիկյան աղբյուրներին, գրել է, որ  եվրոպացիները գաղտնի գնում են ռուսական նավթ, և այդ գնումները կտրուկ աճել են։

 

armenpress.am

Եգիպտական թերթի գլխավոր խմբագիրն ընդգծում է՝ բոլորը պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը մարդկության ապագան պաշտպանելու համար

ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եգիպտական «Վիտո» թերթի և կայքի գլխավոր խմբագիր Էսսամ Քամիլն ընդգծում է, որ բոլորը պետք է ճանաչեն Հայոց  ցեղասպանությունը հանուն նրա, որպեսզի պաշտպանեն մարդկության ապագան։ Էսսամ Քամիլն այս մասին ասել է «Արմենպրես»-ին տրամադրած տեսաւղերձում։

Եթե մենք ուզում ենք պաշտպանել մարդկության ապագան, պետք է բացահայտենք անցյալը և ընդունենք նրա հանցանքները, պետք է փակենք մեր աչքերն ու պատկերացնենք հարյուր հազարավոր այս մարդկանց, քաղաքացիական անձանց, որոնք վտարվել են իրենց գյուղերից, իրենց փողոցներից, իրենց թաղամասերից, իրենց երկրի սահմաններից, իրենց ագարակներից ու գործարաններից, և պատկերացնենք՝ինչպես են նրանք սպանվել և խաչվել, ինչպես ողջ-ողջ թաղվեցին, ինչպես հայերի դեմ իրականացված թուրքական ջարդերի զոհերի թիվը հասավ ավելի քան մեկուկես միլիոնի։ Մենք պետք է ճանաչենք ցեղասպանությունը և դրդենք բոլորին ճանաչել այն, ոչ թե վրեժ լուծելով որևէ մեկից, այլ հանուն նրա, որպեսզի պաշտպանենք մեր մարդկության ապագան»,- ասված է նրա ուղերձում:

araratnews.am

Լեհաստանը Կիևին է փոխանցել 1,6 միլիարդ դոլարի զենք

Լեհաստանը Ուկրաինային  է փոխանցել մոտ 7 միլիարդ լեհական զլոտիի զենք, որը դոլարային արտահայտությամբ գերազանցել է 1,6 միլիարդ դոլարը: Շաբաթ օրը՝ ապրիլի 23-ին, թվիթերյան միկրոբլոգում գրել է Լեհաստանի կառավարության խոսնակ Պյոտր Մյուլլերը՝ վկայակոչելով նախարար Մատեուշ Մորավեցկիի տվյալները ։

«Լեհաստանը Ուկրաինային է փոխանցել մոտ 7 միլիարդ զլոտիի զինտեխնիկա, ինչը կազմում է ավելի քան 1,6 միլիարդ դոլար»,- գրել է Մյուլլերը՝ հավելելով, որ այդ զենքերը կօգնեն փրկել Ուկրաինայի և Լեհաստանի ինքնիշխանությունը։

Ուրբաթ օրը՝ ապրիլի 22-ին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ժողովրդին ուղղված հերթական կոչի ժամանակ հայտարարեց, որ երկիրը սկսել է զենք ստանալ իր արևմտյան գործընկերներից, ինչը վաղուց էր պահանջվում։ Նա, սակայն, մանրամասներ չի հայտնել։

Միաժամանակ Կանադայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Կիև ծանր հրետանի տեղափոխելու մասին։ ԱՄՆ-ի հետ Օտտավան մատակարարել է M777 հաուբիցներ և զինամթերք: Բացի դրանից, Ուկրաինային տրամադրվել է զգալի քանակության լրացուցիչ «Carl Gustaf» հակատանկային զինամթերք, որի քանակը, ինչպես հստակեցրել են գերատեսչությունըում, կհամալրվի։

news.am

ՀՀ-ն հաստատակամորեն պայքարում է արդարության և զոհերի իրավունքների վերականգնման համար. ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն  է տարածել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ.

«Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Մեծ Եղեռնի սուրբ նահատակների հիշատակը:

1915-1923թթ․ Օսմանյան կայսրությունում ապրող հայերը ենթարկվեցին երիտթուրքական կառավարության կողմից ծրագրված և իրականացված աննախադեպ զանգվածային ոճրագործությունների՝ դաժան սպանությունների, բռնարարքների և բռնի տեղահանության։ Շուրջ 1,5 միլիոն տղամարդ և կին, ծեր և երեխա սպանվեցին միայն այն պատճառով, որ հայ էին, հարյուր հազարավորները զրկվեցին իրենց տնտեսական, կրթական և հոգևոր սեփականությունից։

Ի հեճուկս բոլոր զրկանքների և դժվարությունների՝ հայ ժողովուրդը համազգային համախմբման, տարբեր ժողովուրդների, հասարակությունների և անհատների մարդասիրական աջակցության շնորհիվ վերապրեց և հաղթահարեց ցեղասպանության արհավիրքը, հաջողեց աշխարհի տարբեր երկրներում կազմել համայնքներ, պահպանել և ամրապնդել իր ազգային ինքնությունն ու ամենակարևորը՝ վերակերտել իր անկախ պետականությունը:

Հայոց ցեղասպանությունից մեկ դար անց կարևոր է արձանագրել, որ ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման  գործում միջազգային հանրությունը ցուցաբերում է առանցքային նշանակություն ունեցող համերաշխություն, որի դրսևորումն է շուրջ երեք տասնյակ երկրի կողմից պետական մակարդակով Հայոց ցեղասպանության ճանաչումը, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների և միջազգային կառույցների կողմից համապատասխան հռչակագրերի և բանաձևերի ընդունումը։

Կարևոր է նաև արձանագրել, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ուղղված է մեր տարածաշրջանում անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը, այդ թվում` նոր էթնիկ զտումներ իրականացնելու նկրտումների զսպմանը, ինչպես նաև առհասարակ աշխարհի որևէ այլ անկյունում մարդկության դեմ նմանատիպ հանցագործության կրկնությունը կանխելուն։

Երիտթուրքական կառավարության կողմից հայերի դեմ իրականացված ոճրագործությունը հետագայում հիմք դարձավ «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա պատժի մասին» միջազգային կոնվենցիայի սահմանման համար։

«Հանցանքների հանցանքը» – Ցեղասպանությունը, շարունակում է տեղի ունենալ նաև մեր օրերում՝ խլելով հարյուր հազարավոր անմեղ մարդկանց կյանքեր: Հայաստանի Հանրապետությունը հաստատակամորեն պայքարում է արդարության և զոհերի իրավունքների վերականգնման համար՝ իր ծանրակշիռ ներդրումը և առաջնորդությունն ունենալով մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում։

Այսօր մենք  գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջև և վերահաստատում մեր հանձնառությունը ճշմարտության ճանաչման, արդարության վերականգնման և նոր ցեղասպանությունների ու մարդկության դեմ հանցանքների կանխարգելման գործին»։

yerevanlur.am

ԱՄՆ-ն սադրանքներ է նախապատրաստում՝ Ռուսաստանին մարտավարական միջուկային զենք կիրառելու մեջ մեղադրելու համար․ՌԴ ՊՆ

ԱՄՆ-ը սադրանքներ է նախապատրաստում՝ ռուսական կողմին քիմիական, կենսաբանական կամ մարտավարական միջուկային զենք կիրառելու մեջ մեղադրելու համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ԶՈՒ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովի հայտարարությունը։

«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկություններ ունի Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից սադրանքների նախապատրաստման մասին՝ Ռուսաստանի զինված ուժերին քիմիական, կենսաբանական կամ մարտավարական միջուկային զենք կիրառելու մեջ մեղադրելու համար»,- ասել է Կիրիլովը։

Կիրիլովը հիշեցրել է, որ փետրվարի 27-ին ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության մտադրության մասին՝ քիմիական և կենսաբանական զենք կիրառել «կեղծ դրոշի տակ»՝ ուկրաինական բնակչությանն ու աշխարհին վախեցնելու համար։

«Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն փաստին, որ նման նախագծեր ԱՄՆ-ը մեկ անգամ չէ, որ իրականացրել է քաղաքական նպատակներին հասնելու համար։ Տեղեկատվական սադրանքի ամենավառ օրինակը ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի 2003 թվականի փետրվարի 5-ի ելույթն է»,- ընդգծել է Կիրիլովը։

Նա նաև օրինակ է բերել 2017 թվականին Սիրիայում զարինի ենթադրյալ օգտագործման սադրանքը, որը հանգեցրեց հրթիռային հարձակման Սիրիայի «Շայրաթ» օդանավակայանի վրա, իսկ 2018 թվականին՝ Բարզի և Ջամրայի վրա: «Եվ միայն Ռուսաստանի Դաշնության կողմից Հաագա բերված՝ այդ իրադարձությունների ականատեսների ցուցմունքները բացեցին համաշխարհային հանրության աչքերը կատարվածի վրա: Մինչ օրս ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել այդ սադրանքների համար», – հավելել է Կիրիլովը:

Նա նաև ընդգծել է, որ Պետդեպարտամենտն արդեն որոշել է հետաքննության ընթացակարգը և նշանակել պաշտոնյաների, ովքեր պատասխանատու են դրա վարման համար։

yerevanlur.am

Մարդկությունը չպետք է մոռանա այս սարսափելի հանցագործությունը. Կիպրոսի նախագահի հանձնակատարի հայտարարությունը

Կիպրոսը Հայոց ցեղասպանությունից 107 տարի անց ոգեկոչում է անմեղ նահատակների հիշատակը և իր «հարգանքն ու աջակցությունը հայտնում Հայաստանի ժողովրդին, որն արժանապատվությամբ դիմադրեց ու մեծ տառապանքների ենթարկվեց իր դեմ իրականացված ցեղասպանության հետևանքով»։ Այս մասին Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի առնչությամբ հայտարարություն է արել Կիպրոսի նախագահի հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուն։ Նա հիշեցրել է, որ Կիպրոսն առաջիններից էր աշխարհում, որ ճանաչեց ու դատապարտեց Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև սատարեց ցանկացած ջանքի՝ ուղղված «միակ պատմական արդարության վերականգնմանը»։

Ֆոտիուն նշել է, որ ապրիլի 24-ը ճանաչվել է որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր, որպեսզի «մարդկությունը երբեք չմոռանա ամենասարսափելի հանցագործություններից մեկը, որը հանգեցրեց ժողովրդի համակարգված ու զանգվածային ոչնչացման»։

Կիպրոսի նախագահի հանձնակատարն արձանագրել է, որ Թուրքիան մինչ օրս հրաժարվում է ընդունել հայ ժողովրդի դեմ իր գործած հանցանքը։