Մեկնաբանություն- Ֆրանսիայի նախագահական ընտրություններում Մակրոնի ահղթանակի հետևանքները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i170330-Մեկնաբանություն_Ֆրանսիայի_նախագահական_ընտրություններում_Մակրոնի_ահղթանակի_հետևանքները
Ապրիլի 24-ին Ֆրանսիայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, ձայների մեծամասնությամբ, Էմանուել Մակրոնը վերընտրվել է նախագահի պաշտոնում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 25, 2022 08:32 Asia/Tehran

Ապրիլի 24-ին Ֆրանսիայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, ձայների մեծամասնությամբ, Էմանուել Մակրոնը վերընտրվել է նախագահի պաշտոնում:

Այսպիսով, Մակրոնը Ելիսեյան պալատում կմնա ևս 5 տարի:

Նախնական արդյունքներով՝ Մակրոնը  հավաքել է ձայների ավելի քան 58 տոկոսը, իսկ Մարին Լը Պենը՝ 42: Ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո, ընդունելով պարտությունը, Լը Պենը հայտարարել է, որ իր կուսակցությունը սկսում է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը:

 

Ընտրությունների երկրորդ փուլին մասնակցել է ընտրության իրավունք ունեցող 48,7 միլիոն քաղաքացիների 62 տոկոսը: Այս փուլում մասնակցությունը կազմել է  28 տոկոս, ինչն  ամենաբարձր ցուցանիշն է 1969 թվականից ի վեր։ Նախորդ  նախագահական ընտրություններում գրանցվել էր ցածր  մասնակցություն՝ երկրում տիրող իրավիճակից քաղաքացիների մեծ մասի դժգոհության պատճառով:

 

Մակրոնի հաղթանակը մեծ արձագանք է ունեցել թե՝ երկրի ներսում, թե՝ դրա սահմաններից դուրս: Հաշվի առնելով Լը Պենի ծայրահեղական ու հակամիգրացիոն գաղափարները, նրա ընտրվելու դեպքում հակամիգրացիոն քաղաքականությունը և օրենքները կխստացվեին, Ֆրանսիայի մուսուլմանների նկատմամբ ճնշումը կմեծանար, իսկ քաղաքական առումով Փարիզը կշեղվեր ԵՄ-ից և քայլեր կաներ այլ կառույցների հետ մերձենալու ուղղությամբ:

 

Մյուս կողմից, Մակրոնի ընտրվելով, երկրի ներքին քաղաքականությունը կշարունակի գնալ նույն  ընթացքով, իսկ արտաքին քաղաքականության մեջ Ֆրանսիան, եվրոպական այլ երկրների հետ միասին, կկիրառի հակառուսական դիրքորուում:  ԱՄՆ-ին գոհացրել է Մակրոնի ընտրությունը, քանի որ Վաշինգտոնը կարող է հույս ունենալ իր հակառուսական քաղաքականությունն առաջ տանելու հարցում Փարիզի աջակցության վրա: Հատկանշական է, որ Մակրոնի վարած ներքին  քաղաքականության արդյունքում, երկրում առաջացել է բողոքի լայնածավալ ալիք, որի արդյունքում ձևավորվել է  «Դեղին բաճկոնավորների» շարժումը, որը բողոքում է երկրի սոցիալ-տնտեսական վիճակի դեմ:

Իրականում, Մակրոնն ընտրվել է այն պատճառով, որ նրան ընտրողները պարզապես չեն ցանկացել նախագահի պաշտոնում տեսնել Լը Պենին: Նախքան ընտրությունների երկրորդ փուլը, երկուրում ծայր առավ բողոքի մեծ ալիք, որը գլխավորում էր «Դեղին բաճկոնավորների» շարժումը: Բողոքարարները քաղաքացիներին հորդորում էին չմասնակցել ընտրություններին և վանկարկում էին «ո՛չ Մակրոնին և ո՛չ Լը Պենին»: 

 

Ցուցարարները համոզված են, որ ո՛չ Մակրոնը, ո՛չ Լը Պենն արժանմի չեն ստանձնել նախագահի պաշտոնը: Նրանց դժգոհության մասին են վկայում նաև ընտրություններից հետո մեկնարկացծ բողոքի ցույցերը: Ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո, հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ և բողոքել Մակրոնի հաղթանակի դեմ: Ոստիկանությունը միջամտել է ցույցերին և ցուցարարների ու ոստիկանների միջև բախումներ են գրանցվել:

Մակրոնը հայտարարել է. «Ես այլևս թեկնածու չեմ: Ես բոլոր ֆրասնիացիների նախագահն եմ: Եվ ես գիտեմ թե  ինչու որոշ ֆրանսիացիներ չեն քվեարկել իմ օգտին»:

Մինչդեռ բողոքի ցույցերի մասնակցիների թիվը վկայում է, որ ֆրանսիացիների մի ստվար զանգված դեմ է Մակրոնի վարած քաղաքականությանը: