Մեկնաբանություն-Մակրոնի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները նախագահության երկրորդ շրջանում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i170404-Մեկնաբանություն_Մակրոնի_առջև_ծառացած_ներքին_և_արտաքին_մարտահրավերները_նախագահության_երկրորդ_շրջանում
2022 թվականի նախագահական ընտրություններում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հաղթանակը գրանցվեց Ֆրանսիայի քաղաքացիների՝ նրա օգտին քվեարկելու պատճառների և ներքին ու արտաքին մարտահրավերների հետ, որոնց դեմ նա պետք էպայքրաի առաջիկա 5 տարիներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 26, 2022 08:07 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Մակրոնի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները նախագահության երկրորդ շրջանում

2022 թվականի նախագահական ընտրություններում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հաղթանակը գրանցվեց Ֆրանսիայի քաղաքացիների՝ նրա օգտին քվեարկելու պատճառների և ներքին ու արտաքին մարտահրավերների հետ, որոնց դեմ նա պետք էպայքրաի առաջիկա 5 տարիներին:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մակրոնը ձայների 58 տոկոսով է հաղթել իր մրցակից Մարին Լը Պենին, ով ստացել է ձայների 42 տոկոսը, փորձագետները գտնում են, որ Մակրոնը միայն ընտրությունների մասնակցելու պայմանները լրացնող քաղաքացիների 38 տոկոսի և Ֆրանսիայի ժողովրդի 27 տոկոսի ներկայացուցիչն է:

Այս թվերը հիմնականում համապատասխանում են նախընտրական հարցումների արդյունքների։ Այնուամենայնիվ, ինքը՝ Մակրոնը, խոստովանել է, որ քվեարկության երկրորդ փուլում իր օգտին քվեարկել են այն քաղաքացիները, ովքեր չեն ցանկացել, որ հաղթի ծայրահեղ աջ թեկնածու Մարին Լը Պենը։ Փաստորեն, ֆրանսիացիները ստիպված են եղել քվեարկել Մակրոնի օգտին, ինչը նշանակում էր ընտրություն վատի ու վատթարի միջև:

Արձագանքելով Մակրոնի հաղթանակին, ձախակողմյան քաղաքական գործիչ Ժան-Լյուկ Մելանշոնը, ով առաջին փուլում գրավել էր երրորդ տեղը, նրան անվանել է հինգերորդ հանրապետության վատագույն նախագահ՝ «սպիտակ, կեղծ ու ձեռնպահ ձայների օվկիանոսում լողացող»։

Բայց Էմանուել Մակրոնի Ելիսեյան պալատ վերադառնալու հետ նրա առջև ծառանում են ներքին և արտաքին մարտահրավերներ, որոնց նա պետք է դիմագրավի: Ներքին մակարդակում Մակրոնի կառավարության համար ամենակարևոր մարտահրավերը կորոնավիրուսի համաճարակով զբաղվելն ու Ֆրանսիայի տնտեսական իրավիճակը վերակազմավորելն է, որը վատ վիճակում է գտնվում կորոնավիրուսի համաճարակի և  ուկրաինական պատերազմի հետևանքների պատճառով: Միաժամանակ Մակրոնի կառավարության տնտեսական ու սոցիալական քաղաքականության ու ծրագրերի դեմ բողոքի ցույցերի շարունակվելը, որը նոր փուլ է թեւակոխել հատկապես 2018 թվականից՝ «Դեղին բաճկոնավորներ»-ի բողոքի շարժման ձևավորմամբ։ Մակրոնի կառավարման առաջին շրջանում բազմաթիվ բողոքներ եղան աշխատանքային օրենսդրության, կենսաթոշակային համակարգի, հարկային օրենքների և  «Քովիդ-19» հիվանդության հետ կապված օրենքների բարեփոխման դեմ։

«Դեղին բաճկոնավորների» շարժումը նույնպես մեծ հարված հասցրեց Մակրոնի կառավարությանը, և Ֆրանսիայի երիտասարդ նախագահը որոշ դեպքերում ստիպված եղավ ընդունել այդ շարժման պահանջները՝ նվազեցնելու բողոքի ակցիաները։ Մակրոնի համար մեկ այլ մարտահրավեր է ներգաղթյալների և ապաստան հայցողների խնդիրը, ինչպես նաև նրա շարունակական ջանքերը՝ հնարավորինս վերահսկելու Ֆրանսիայում մահմեդական փոքրամասնությանը, որն ունի ամենամեծ մահմեդական բնակչությունը Եվրոպայում: Այս ժամանակահատվածում, իհարկե, Մակրոնի ամենամեծ արտաքին մարտահրավերը ուկրաինական պատերազմի շարունակությունն է և այս հարցում Փարիզի մոտեցումը։

Պատերազմից առաջ Մակրոնը մեկնել է Ռուսաստան և մի քանի հեռախոսազրույցներ ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ փորձելով կանխել Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա՝ Ֆրանսիայի և եվրոպայի հասարակական կարծիքի մոտ իր ժողովրդականությունը բարձրացնելու համար: Այսօր, երբ Ռուսաստանը գրոհել է Ուկրաինայի դեմ, պարզ է դարձել, որ Պուտինն ընդհանրապես լուրջ չի ընդունել Մակրոնի միջնորդությունը: