Մամուլի տեսություն 27.04.2022
Սիոնսիտական ռեժիմի իշխանություններին սարսափեցնում է Գազայի հետ նոր պատերազմի հավանականությունը: Իսկ Ալ -Աղսա մզկիթից նրանց նահանջը, քաղաքական ու էթնիկ փլուզմանը զուգահեռ, ավելի հստակ են ցույց տալիս, որ Երուսաղեիմի ազատագրումը մոտ է:
Խորասան օրաթերթ
Հույս՝ իշխանությունների կողմից
Երեքշաբթի օրն Իրանի համալսարանների հարյուրավոր ուսանողների հետո հանդիպման ժամանակ, ԻԻՀ առաջնորդը նշել է, որ համալսարաններն իսլամական հեղափոխության կարևոր խնդիրներից էին: Անդրադառնալով կարևոր ձեռքբերումներին ու մարտահրավերներին, խոսելով հեղափոխական հայացքի ու համալսարանների նկատմամբ հակահեղափոխական հոսանքների տեսանկյունի մասին, առաջնորդը նշել է. «Իրանը հպարտանում է իր համալսարարններով և երրիտասարդ ուսանողներն այսօր պետք է խորապես ուսումնասիրեն երկրի խնդիրները, պասիվ չլինեն ու պատասխանատուներից պահանջեն հստակ ու լուրջ աշխատանք և հեղափոխական գաղափարներ»:
Քեյհան օրաթերթ
Բրիտանիան հայտարարել է Ռուսաստանի վրա միջուկային հարձակման պատրաստակամության մասին
Ուկրաինական պատերազմի ընթացքն անկանխատեսելի ուղի է ստացել: Փորձագետները չեն բացառում նաև որ այն կարող է դուրս գալ վերահսկողությունից: ՄԱԿ-ում ՌԴ փոխդեսպանը հայտարարել է, որ այս պահին զինադադարի հարց չի քննարկվում: Բացի այդ, արևմտյան երկրների կողմից Ուկրաինային շարունակաբար զենք տրամադրելուն զուգահեռ, կողմերն ավելի շատ են խոսում միջուկային պատերազմից:
Բրիտանիայի պաշտպանության նախարարը Մոսկվային սպառնացել է միջուկային հարձակմամբ: Ռուսաստանն իր հերթին հայտարարում է, որ միջուկային պատերազմի սպառնալիքը լուրջ է:
Երկուշաբթի օրը, պատասխանելով խորհրդարանականների հարցերին, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսն ասել է. «Մեր հրթիռներից մի քանիսն այժմ գտնվում են ջրի տակ, և մեր խիզախ նավատորմը պատրաստ է միջուկային զենք գործարկել, եթե ստիպված լինի պաշտպանել Բրիտանիան և ՆԱՏՕ-ն»:
Ջավան օրաթերթ
Երուսաղեմի ազատագումն առավել քան երբևէ մոտ է
Մինչ սիոնսիտները պնդում են որ կեղծ ռեժիմի ձևավորման 74-րդ տարելիցին ավելի կայուն ու անվտանգ են, և չնայած արաբական երկրների հետ ռեժիմի հարաբերությունների կարգավորմանը, Պաղեստինի վերջին իրադարձությունները և զինված պայքարը Գազայի հատվածից մինչև Արևմտյան ափ, վկայում են, որ Թել Ավիվը քաշում է իր վերջին շունչը:
Սիոնիստական ռեժիմի իշխանություններին սարսափեցնում է Գազայի հետ նոր պատերազմի հավանականությունը: Իսկ Ալ -Աղսա մզկիթից նրանց նահանջը, քաղաքակլան ու էթնիկ փլուզմանը զուգահեռ, ավելի հստակ են ցույց տալիս, որ Երուսաղեիմի ազատագրումը մոտ է:
Իսկ Ղոդսի համաշխարհային օրվան ընդառաջ, բռնագրավված տարածքներում իրավիճակն ավելի է սրվում:
Էբթեքար օրաթերթ
Ինչ սպասելիքներ ունի Էրդողանն Ուկրաինայի պատերազմից
Թուքրիան փորձում է պահպանել հարաբերությունները և՛ Ուկրաինայի և՛ Ռուսաստանի հետ: Դա Էրդողանին հնարավորություն է տալիս միջնորդի դեր ստանձնել երկու երկրների միջև:
Ուկրաինայի պատերազմն Էրդողանին բարդ իրավիճակի մեջ է դրել: Նա երկար տարիներ պայքարում էր ռուսների հետ հարաբերությունները կարգավորելու համար, իսկ հիմնա պետք է ընտրի Կիևին ՆԱՏՕ-ի աջակցության և Պուիտնի հետ սերտ հարաբերությունների միջև:
Թուրքիան ընտրել է «Մեկ՝ պայտին, մեկ՝ մեխին» քաղաքականությունը և փակելով իր օդային տարածքը ռուսների համար, մյուս կողմիղ ՆԱՏՕ-ին մեղադրում է ուկրաինական պատերազմը ձգձգելու մեջ:
armenpress.am
Արարատ Միրզոյանն ու Նարենդրա Մոդին քննարկել են հայ-հնդկական հարաբերությունները
Աշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 26-ին Նյու Դելիում «Ռայսինայի երկխոսություն» համաժողովի շրջանակներում մասնակցել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ տեղի ունեցած հանդիպմանը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:
Քննարկվել են ժամանակակից աշխարհի տարբեր մարտահրավերների հաղթահարման ուղիները և, այդ առումով, համագործակցության հնարավորությունները։
Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը Նարենդրա Մոդիի հետ նաև զրույց է ունեցել հայ-հնդկական հարաբերությունների վերաբերյալ։
armenpress.am
ՌԴ և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 26-ին հեռախոսազրույց են անցկացրել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նախագահները քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը:
«Ես իսկապես կարող եմ հաստատել, որ դա տեղի է ունեցել, և կարող եմ հաստատել, որ իսկապես քննարկվել է Ուկրաինան, մենք ավելի մանրամասն հաղորդագրություն կտարածենք»,- ասել է Պեսկովը՝ հաստատելով նախագահների զրույցի վերաբերյալ թուրքական լրատվամիջոցների հաղորդագրությունները։
Թուրքիայի նախագահականի փոխանցմամբ՝ Էրդողանը Պուտինի հետ զրույցում ասել է, որ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև խաղաղության նկատմամբ դրական վերաբերմունքի պահպանումը, որը ի հայտ է եկել Ստամբուլում բանակցությունների ընթացքում, բխում է բոլոր կողմերի շահերից։
Թուրքիայի ղեկավարն ընդգծել է հրադադարի, հումանիտար միջանցքների արդյունավետության և պատերազմական գոտիներից անվտանգ տարհանման կարևորությունը։
Թուրքիայի նախագահը հավաստիացրել է Անկարայի պատրաստակամությունը՝ շարունակելու ներդրումը Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև երկարաժամկետ խաղաղության ապահովման գործում։
Միաժամանակ Էրդողանը կրկին հնչեցրել է Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի նախագահների հանդիպման անցկացման գաղափարը՝ որպես Ստամբուլի բանակցային գործընթացի կարևոր փուլ։
armenpress.am
Իսրայելը հակաահաբեկչական գործողություն Է իրականացնում Պաղեստինի Ջենին քաղաքում
Իսրայելի պաշտպանության բանակն ապրիլի 27-ին հակաահաբեկչական գործողություն Է իրականացնում Պաղեստինի Ջենին քաղաքում՝ Հորդանան գետի արեւմտյաեն ափին: Այդ մասին հայտնել Է բանակային մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Վերջին մի քանի ժամում Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները հակաահաբեկչական գործունեություն են իրականացնում Ջենին քաղաքում»,- ասված Է մամուլի ծառայության հայտարարության մեջ: Իսրայելացի ուժայիններն ապրիլի 10-ից ահաբեկչության հակազդման ընդգրկուն գործողություններ են անցկացնում Արեւմտյան ափին ի պատասխան մի շարք ահաբեկչական գործողությունների, որոնց հետեւանքով մարտին եւ ապրիլին Իսրայելում սպանվել Է 14 մարդ:
Բանակային մամուլի ծառայությունը հայտնել Է զինված պաղեստինցիների հետ իսրայելացի ուժայինների բազմակի փոխհրաձգությունների մասին արտագրոհների ժամանակ. ծառայության տեղեկատվությամբ Արեւմտյան ափին ձերբակալված են ահաբեկչական գործունեության մեջ տասնյակ կասածյալներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
panarmenian.net
Բլինքեն․ Դեմ ենք ԼՂ-ում ցանկացած միակողմանի գործողություններին, հատկապես՝ Ադրբեջանի կողմից
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության երկարաժամկետ լուծման օգտին, ինչպես նաև դեմ է «միակողմանի քայլերին, հատկապես Ադրբեջանի կողմից»։
Նրա խոսքով, Վաշինգտոնն այդ կապակցությամբ «վստահության ամրապնդման տարբեր միջոցներ մշակում և առաջ մղում»։
«Մենք դեմ ենք ցանկացած միակողմանի գործողությունների, հատկապես Ադրբեջանի կողմից, որոնք միայն սրում են իրավիճակը»,- ընդգծել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ես շատ ակտիվ և անմիջականորեն շփվել եմ և Հայաստանի, և Ադրբեջանի ղեկավարության հետ։ Մասնավորապես, բոլորովին վերջերս, մեկ շաբաթ առաջ, հեռախոսազրույցներ եմ ունեցել վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հետ, ինչպես նաև այդ երկրների արտաքին գործերի նախարարների հետ՝ փորձելով խթանել Լեռնային Ղարաբաղի հարցի երկարաժամկետ քաղաքական կարգավորման հեռանկարները»,- ասել է ԱՄՆ արտաքին քաղաքականության վարչության ղեկավարը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեում։
panarmenian.net
Գլխավոր դատախազն առաջարկել է հանդիպել զոհված զինծառայողների հարազատներից մի քանիսի հետ
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, որոնք բողոքի ակցիա էին իրականցնում Շառլ Ազնավուրի հրապարակում, երթով հասել են Գլխավոր դատախազության մոտ, որտեղ նրանց դիմավորել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
«Ես հասկացել եմ ձեր ցավը, ձեր վիշտը և դրա համար իջել եմ այստեղ, քանի որ արտառոց իրավիճակ է»,- ասել է նա։
Ապրիլի 18-ին Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի զոհված զինծառայողների ծնողները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով դիմել էին դատախազություն։ Դավթյանը վստահեցրել է, որ դատախազական բոլոր հնարավոր գործիքակազմն օգտագործվում է այդ քրեական գործով օբյեկտիվ քննություն իրականացնելու և իրավական գնահատական տալու համար։, գրում է «Փաստինֆոն»։
«Խնդիրն առաջացավ այն ժամանակ, երբ ՀՀ վարչապետը խորհրդարանում ձևակերպում արեց, ասաց՝ կարող էինք պատերազմը կանգնեցնել և ունենայինք նույն ելքը, այստեղից շատերի մոտ հարցադրում առաջացավ, որ միայն այս ձևակերպումը բավարար է, որպեսի մեղադրանքի նկարագրություն ներկայացվի, իսկ ես հիմա հակառակը կասեմ, եթե առանց պաշտպանություն կազմակերպելու մեր հայրենիքից տարածքներ զիջվեր, նույն տրամաբանությամբ մեղադրանքի որոշում չէ՞ր լինելու: Ինչո՞ւ եմ այս համեմատությունը բերում՝ որպեսզի հասկանալի լինի,թե ինչպիսի իրավիճակ է եղել, օպերատիվ ինչպիսի իրադրություն ենք ունեցել»,-ասել է գլխավոր դատախազը:
Ծնողներից մեկն էլ Արթուր Դավթյանի առջև պարզել է իր զոհված որդու լուսանկարը և պահանջեց, որ Դավթյանն այս ամենն ասի «իր տղայի աչքերի մեջ նայելով»:
Արթուր Դավթյանը հանդիպում է առաջարկել զոհված զինվորների հարազատներից 10-ի հետ։
«Ձեր պահանջի արդարացիությունը չի վիճարկվում, բայց վստահ եմ, որ եկել եք, որպեսզի բովանդակային հասկանաք՝ գործը քննելու ուղղությամբ ի՞նչ քայլեր են արվում: Առաջարկում եմ, ձեր միջից ընտրեք 10 հոգի, հանգիստ միջավայրում կնստենք, ես ձեր հարցրին կպատասխանեմ,-ասել է Դավթյանը և հեռացել:
Նրա հետևից ծնողները շարունակել են բացականչել՝ «Կալանավորե՛լ Նիկոլին», «դավաճա՛ն»:
44-օրյա պատերազմում զոհված զինվորների հարազատները շարունակում են մնալ Դատախազության դիմաց, նրանք հրաժարվում են հեռանալ։
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները պահանջում են պատասխանատվության ենթարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ծնողների ու հարազատների մի մասն ակցիային եկել է սև շապիկներով, որոնց վրա իրենց զոհված որդիների կամ ամուսինների պատկերն է, մյուս մասն էլ իրենց հետ բերել է զոհվածների լուսանկարները։
ԱԺ-ում վարչապետի այն հայտարարությունից հետո, որ կարելի էր խուսափել պատերազմից և արդյունքը նույնը կլիներ, բայց առանց զոհերի, 44-օրյա պատերազմում զոհված մի շարք զինծառայողների ծնողներ ապրիլի 18-ին դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել և քննել Փաշինյանի հայտարարությունները:
panarmenian.net
Պապիկյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկել
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին՝ քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Հանդիպման ընթացքում Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Արցախում 44-օրյա պատերազմի ավարտից հետո ստեղծված անվտանգային իրավիճակը և առկա մարտահրավերները:
Զրուցակիցները քննարկել են նաև միջազգային անվտանգությանը և Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող հարցեր: