ԻԻՀ առաջնորդ. Սիոնիստների հետ հարաբերությունների կարգավորումը մեծ սխալ է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i170474-ԻԻՀ_առաջնորդ._Սիոնիստների_հետ_հարաբերությունների_կարգավորումը_մեծ_սխալ_է
Անդրադառնալով Ղոդսի օրվան, ԻԻՀ առաջնորդն ասել է. «Հաշվի առնելով Պաղեստինի մեծ ժողովդրի զոհողությունները և սիոնիստների կողմից իրականացվող բռնությունների ու հանցագործությունների աճը, Ղոդսի օրն այս տարի տարբերվում է այլ տարիներից»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 27, 2022 07:28 Asia/Tehran

Անդրադառնալով Ղոդսի օրվան, ԻԻՀ առաջնորդն ասել է. «Հաշվի առնելով Պաղեստինի մեծ ժողովդրի զոհողությունները և սիոնիստների կողմից իրականացվող բռնությունների ու հանցագործությունների աճը, Ղոդսի օրն այս տարի տարբերվում է այլ տարիներից»:

Երեքշաբթի օրը, Իրանի համալսարանների ուսանողների հետ հանդիպման ժամանակ, Այաթոլլահ Խամենեին նշել է, որ այս տարի Ղոդսի համաշխարհային օրը տարբերվում է մյուս տարիներից, հավելելով. «Ղոդսի համաշխարհային օրը լավ առիթ է՝ սրտակցություն և համերաշխություն հայտնելու Պաղեստինի ժողովրդին և ոգեշնչելու նրան»:

 

Դատապարտելով Պաղեստինի  հարցի վերաբերյալ իսլամական երկրների գործողություններն առաջնորդը նշել է. «Իսլամական երկրները շատ վատ են գործում Պաղեստինի հարցի կապակցությամբ: Նրանք պատրաստ չեն անգամ խոսել Պաղեստինի մասին: Իսկ նրանցից  ոմանք կարծում են, թե Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելով, կարող են  օգնել պաղեստինցիներին: Մինդեռ դա այդպես չէ»:

Առաջնորդն ի նկատի ունի որոշ իսլամական ու արաբական երկրների, որոնք վերջին տարիներին, ԱՄՆ-ի քաղաքականությանը համահունչ, անտեսելով պաղեստինցիների նկատմամբ Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունները, կարգավորում են իրենց հարաբերություններն այս ռեժիմի հետ»:

 

2020 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին՝ չնայած  Պաղեստինի ժողովրդի պայքարի նկատմամբ արաբական երկրների պարտավորություններին, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը, Սուդանը և Մարոկկոն կարգավորել են հարաբերություններն Իսրայելի ռեժիմի հետ:

Պաղեստինցիների նկատմամբ բռնության երկար պատմություն ունեցող Սիոնիստական ռեժիմը ոչ միայն երբեք չի ձգտել խաղաղ հարաբերությունների, որոնք կբխեին տարածաշրջանի մուսուլման երկրների  շահերից և կօգներին տարածաշրջանում մեկուսացումը հաղթահարելու նրանց նպատակի իրականացմանն, այլև օկուպացիայի և բռնության շարունակմամբ, հետամուտ է իսլամական հասարակությունների թուլացման քաղաքականությանը:

Այս տարի, Ղոդսի օրվան ընդառաջ, ռեժիմն ակտիվացրել է պաղեստինցիների դեմ կիրառվող բռնությունները:  Երուսաղեմում և Ալ -Աղսա մզկթում սիոնիստ զինվորների հարձակումների հետևանքով, վերջին շաբաթներին զոհվել ու վիրավորվել են հարյուրավոր պաղեստիցնիներ: Սակայն պաղեստինցիների պայքարը և ռեժիմի հետ որոշ երկրների  հարաբերությունների կարգավորման գործընթացի ձախողումն ապացուցեցին, որ պաղեստինցիների դիմադրությունը թուլացնելու և նրանց հուսահատեցնելու ԱՄՆ-ի և Սիոնիստական ​​ռեժիմի դավադրությունները ձախողվել են:

Պատմական փորձը պաղեստինցիներին սովորեցրել է, որ իրենց նպատակին հասնելու համար, պետք է պայքարեն սիոնսիտների դեմ:

 

 ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն ասել է. «Պաղեստինն այսօր կանգնած է ընտրության առջև՝ ընդունել Ալ-Աղսա մզկիթի հրեականացումը, կամ՝ դիմակայել Սիոնիստական ​​ռեժիմին:  Պաղեստինի ժողովուրդն ու Դիմադրության խմբերն ընտրել են երկրորդ տարբերակը»:

Այս իրավիճակում, ռամազան ամսվա վերջին ուրբաթ օրն անցկացվող Ղոդսի համաշխարհային օրը ևս մեկ հնարավորություն է՝ հայտարարել պաղեստինի գհաղափարների հետ աշխարհի մուսուլմանների և ազատամիտների համերաշության մասին և դատապարտել ԱՄՆ-ի աջակցությամբ ու որոշ արաբական երկրների լռության պայմաններում Սիոնիստական ռեժիմի կողմից իրականացվող բռնությունները և մուսուլմանական սրբավայրերի պղծումը:

Անդրադառնալով տարածաշրջանում և բռնագրավված տարածքներում տեղի ունեցող վերջին իրադարձություններին և նշելով, որ Ղոսի օրն այս տարի տարբերվում է մյուս տարիներից,  ԻԻՀ առաջնորդն ասել է. «Հուսով եմ, Աստծու կամոք, Պաղեստինի հարցը կունենա երջանիկ ավարտ և պաղեստինցիներն իրենց տիրապետությունը կհաստատեն սեփական հողի ու Ալ-Աղսա մզկիթի նկատմամբ»: