Մամուլի տեսություն 29.04.2022
Իրանի կրոնական փոքրամասնությունների համայնքը հայտարարել է Իսլամական Հանրապետության հիմնադիր Իմամ Խոմեյնիի ժառանգության՝ Ղոդսի օրվան աջակցելու մասին:
Ջավան օրաթերթ
Ինչո՞ւ է Իրանի հեղափոխության առաջնորևդը կարոևորել Ղոդսի օրը
ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասել է. «Ղոդսի օրը շատ կարևոր է: Մենք պարզապես չենք պաշտպանում մի ճնշված ժողովրդի, որը քշվել է իր հայրենիքից և իր տնից: Պաղեստինի պաշտպանությունը նշանակում է պաշտպանել ճշմարտությունը, որը շատ ավելի լայն հասկացություն է, քան միայն Պաղեստինի հարցը»:
Պաղեստինի և Ղոդսի հարցն իսլամական հեղափոխության կարևոր խնդիրներից են, որոնց առաջնորդները մշտապես ուշադրություն են դարձրել:
Ջամե Ջամ օրաթերթ
Ղոդսի համաշխարհաին օրն ԻԻՀ հիմնադիր իմամ Խոմեյնու ժառանգությունն է: Այս տարիների ընթացքում, աշխարհի բոլոր մուսուլմանները և ազատախոհները, այդ թվում նաև Իրանի քրիստոնյա և հրեական համայնքները, ռամազան ամսվա վերջին ուրբաթ օրն իրենց աջակցությունն են հայտնում Պաղեստինի ճնշված ժողովրդին:
Այս իրավիճակում, Սիոնիստական ռեժիմը պայքարում է բազմաթիվ մարտահրավերների դեմ: Ռեժիմը հայտնվել է հուսահատ ու անօգնական վիճակում, իսկ քանի որ Բենեթի կառավարությունը շ՛ատ փխրուն է, այն չի կարող դիմակայել նոր ինթիֆադային:
Ուստի Իսրայելը սաստկացնում է պաղեստինցիների նկատմամբ ճնշուըմը՝ հասարակական կարծիքի ճնշումից խուսափելու համար: Աշխարհի աչքի առաջ, Իսրայելը հալածում է պաղեստինցիենրին՝ օկուպացված տարածքներում և աստվածային բոլոր կրոնների կողմից հարգված Ալ-Աղսա մզկիթում, այն վերածելով այս մուսուլման ու ճնշված ժողովրդի սպանդանոցի:
Իրան օրաթերթ
Աշխարհի մեծ թվով երկրներում գնաճի տեմպերն աճում են, Իրանում՝ նվազում
Կենտրոնական Ասիայի և Արևմտյան Ասիայի երկրների Կենտրոնական բանկերի կառավարիչների հետ հանդիպման ժամանակ, Իրանի կենտրոնական բանկի նախագահը հայտարարել է. «Ձեռնարկված քայլերի արդյունքում, գնաճի տեմպերը կշարունակեն նվազել և արտարժույթի շուկայում կհաստատվի կայունություն, կգրանցվի տնտեսական աճ ու ներդրումային հնարավորությունները կմեծանան:
Անդրադառնալով կորոնավիորւսի համավարակի տնտեսական բացասական հետևանքներին, Ալի Սալեհաբադին ասել է. «Վերջին երկու տարիներին Իրանի տնտեսությունը, ինչպես շատ այլ տնտեսություններ, բախվել է մարտահրավերների՝ հիմնականում պայմանավորված կորոնավիրուսի տարածմամբ»:
Էթեմադ օրաթերթ
Պուտինը նվաստացրել է ՄԱԿ-ին
Կիևում՝ Ուկրաինայի նախագահի և ՄԱԿ-ի գլխավոր քարտռուղարի հանդիպմանը հաջորդած երկու պայթյուններից հետո, կազմակերպության խոսնակը հայտարարել է. «Պարոն Գուտերեշը «ապահով» է, բայց «ցնցված»»:
armenpress.am
Սուրեն Պապիկյանն այցելել է առաջնագիծ
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ապրիլի 28-ին աշխատանքային այցով եղել է հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերում։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Առաջնագծի բարձրադիր հենակետերում պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է մարտական հերթապահության կրման պայմաններին, զրուցել դիրքապահ զինծառայողների հետ: Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը ներկայացրել է առաջնագծի ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
Այցի ընթացքում Սուրեն Պապիկյանը հանդիպել է նաև եռամսյա վարժական հավաքներին ներգրավված և առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմին: Նախարարը հետաքրքրվել է հավաքների մասնակիցների ծառայության պայմաններով, տրամադրվածությամբ և շնորհակալություն հայտնել Հայրենիքի պաշտպանությանը գործուն մասնակցություն ցուցաբերելու համար:
Այցի արդյունքներով՝ պաշտպանության նախարարը զորամիավորման և ենթակա զորամասերի հրամանատարներին կոնկրետ հանձնարարականներ և ցուցումներ է տվել՝ արձանագրված բացթողումները սեղմ ժամկետներում շտկելու վերաբերյալ:
armenpress.am
Վաշինգտոնին 250 միլիոն դոլար Է մնացել Կիեւին ռազմական օգնություն ցույց տալու համար. Փսակի
ԱՄՆ-ի վարչակազմը կարող Է սոսկ 250 միլիոն դոլար ծախսել Ուկրաինային ռազմական օգնություն ցույց տալու համար, դա այն ամենն Է, ինչ մնացել Է ընթացիկ տարվա մարտին Կոնգրեսի կողմից այդ նպատակի համար հատկացված 3,5 միլիարդ դոլարից: Ապրիլի 28-ին լրագրողների համար կայացած ճեպազրույցում այդ մասին հայտնել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ինչպես դուք գիտեք, մենք 3,5 միլիարդ դոլար ենք ունեցել անվտանգության ապահովման նպատակով օգնություն ցույց տալու համար: Դրանից մնացել Է շուրջ 250 միլիոն դոլար: Անշուշտ, մենք կաշխատենք արագացնել դա Ուկրաինային տրամադրելու գործը, բայց նրանց օգնելը շարունակելու համար, օգնել ապահովելու նրանց մոտ անհրաժեշտ զենքի առկայությունը (…) անհրաժեշտ Է շտապ առաջ շարժվել (Կոնգրեսում) այդ ֆինանսավորման հարցով»,- ասել Է նա:
Ճեպազրույցի սղագությունը տարածել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Ապրիլի 28-ին ավելի վաղ նախագահ Ջո Բայդենն ԱՄՆ-ի Կոնգրես Է հղել Ուկրաինային լրացուցիչ 33 միլիարդ դոլար հատկացնելու պահանջ՝ անվտանգության, տնտեսության եւ հումանիտար օգնության համար: Ինչպես պարզաբանել Է Սպիտակ տունը, մարտին այդ նպատակների համար Կոնգրեսի հավանությանն արժանացած գրեթե բոլոր միջոցներն սպառվել են: Այդ պատճառով օրենսդիրներին Է ուղարկվում նոր պահանջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
Լեհաստանն ու Ռումինիան հայտարարել են զորավարժությունների մասին
Լեհաստանն ու Ռումինիան ապրիլի 28-ին հայտարարել են զորավարժություններ անցկացնելու մասին՝ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունների ֆոնին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Լեհաստանում մայիսի 1-ից մեկ ամիս երկրի գրեթե բոլոր ճանապարհներով կտեղափոխվի ռազմական տեխնիկա, քաղաքացիներին հորդորել են չլուսանկարել և չհրապարակել տեղեկատվություն՝ տեխնիկայի և դրա տեղաշարժի մասին։ Նշվել է, որ տեխնիկայի տեղաշարժը կիրականացվի հիմնականում երկրի հյուսիսում և արևելքում։
Միաժամանակ Ռումինիայի ՊՆ-ն, մեկնաբանելով սոցիալական ցանցերում Ուկրաինայի և Մոլդովայի հետ սահման զինտեխնիկա տեղափոխելու մասին տեղեկությունները, հայտարարել է ՆԱՏՕ-ի երկրների մասնակցությամբ զորավարժությունների անցկացման մասին։
panarmenian.net
Երևանում խաղաղ ակցիայի 39 մասնակից է բերման ենթարկվել
Երևանի մի շարք փողոցներում իրականացված տարբեր իրազեկման ակցիաների 39 մասնակից բերման է ենթարկվել։ Այդ մասին հայտնել են ոստիկանությունից, տեղեկացնում է «Փաստինֆոն»։
Վերջիններս բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելու համար։
Ապրիլի 25-ից Երևւանում միաժամանակ տեղի են ունենում տարբեր անհնազանդության ու իրազեկման ակցիաներ՝ քաղաքական ու հասարակական տարբեր ուժերի, նախաձեռնությունների, ուսանողության կողմից: Ոստիկանությունը բերման է ենթարկում ակտիվիստի։ Այս օրերին բերման է ենթարկվել արդեն մոտ 100 քաղաքացի։
panarmenian.net
Yandex-ում հերքել են ընկերությունը կիսելու մասին լուրը
Yandex ընկերությունը չի դիտարկում ռուսաստանյան և միջազգային բիզնեսների բաժանվելու հնարավորություն, հայտնում է Interfax-ը՝ ընկերության մամուլի ծառայությանը հղումով։
«Ընկերությունը կիսելու պլաններ չկան»,- ասել է Yandex-ի ներկայացուցիչը։
Գլխամասային Yandex N.V. ընկերությունը գրանցված է Նիդերլանդներում։ Ընկերության փոխադրումների ուղղությունն ունի Yango միջազգային բրենդը, որն իրականացնում է տաքսիով փոխադրումներ և մթերքի արագ առաքում մի քանի երկրներում։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ հայտնվեցին, որ Yandex ընկերությունը մտադիր է 2 մասի բաժանվել՝ ռուսական և միջազգային։ Ըստ աղբյուրներից մեկի՝ Yandex-ից անջատված նոր կառույցի կենտրոնակայանը լինելու է Երևանում, ուր Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո բազմաթիվ IT մասնագետներ են տեղափոխվել, մեկ այլ աղբյուրի համաձայն՝ Թել Ավիվում։
panarmenian.net
Իրավապաշտպան Քավալան Թուրքիայում ցմահ ազատազրկման է դատապարտվել․ Պետդեպը հորդորում է ազատ արձակել նրան
Ապրիլի 25-ին հայտնի իրավապաշտպան Օսման Քավալան Թուրքիայում դատապարտվել է ցմահ ազատազրկման։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է թուրք լրագրող Ամբերին Զամանը։
«Թուրքիան էլ ավելի թանձր խավարի մեջ սուզվեց։ Գործարար, խաղաղասեր, բարերար և ուղղակի լավ մարդ Օսման Քավալան ցմահ ազատազրկման է դատապարտվել ահաբեկչության մեջ շինծու մեղադրանքներով»,-ասվում է գրառման մեջ։
ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է արել Թուրքիային ազատել Քավալային, գրում է ՏԱՍՍ-ը։
«ԱՄՆ-ն խորապես մտահոգված է և հիասթափված թուրքական դատարանի դատավճռով։ Մենք կրկին կոչ ենք անում Թուրքիային ազատ արձակել Օսման Քավալային»,-ասվում է ԱՄՆ Պետդեպի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի հայտարարության մեջ։
Պետդեպը նաև հորդորել է Անկարային պահպանել Թուրքիայի քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները և «դադարեցնել քաղաքական դրդապատճառներով հետապնդումները»։
Քավալային դատապարտել են սահմանադրական կարգը փոխելու և Թուրքիայի գործող կառավարությանը տապալելու մեղադրանքներով։ Թուրքիայի իշխանությունները կարծում են, որ նա մասնակից է եղել 2013-ի բողոքի ակցիաներին։ Այդ գործով մյուս 7 մեղադրյալները դատապարտվել են 18 տարվա ազատազրկման։ Լրտեսության մասով դատարանը Քավալային արդարացրել է։