Մեկնաբանություն-Ղոդսի օրվա կարևորությունն ու փիլիսոփայության տարբներությունն այլ խորհրդանշական օրերի հետ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i170686-Մեկնաբանություն_Ղոդսի_օրվա_կարևորությունն_ու_փիլիսոփայության_տարբներությունն_այլ_խորհրդանշական_օրերի_հետ
ԻԻՀ հիմնադիր իմամ Խոմեյնու նախաձառնությամբ, ամեն տարի ռամազան ամսվա վերջին օրը նշվում է Ղոդսի համաշխարհային օրը, որպեսզի աշխարհի մուսուլմաններն իրենց ատելությունը հայտնեն Սիոնիստական ռեժիմի ռասիստական քաղաքականության նկատմամբ
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Ապրիլ 29, 2022 07:22 Asia/Tehran

ԻԻՀ հիմնադիր իմամ Խոմեյնու նախաձառնությամբ, ամեն տարի ռամազան ամսվա վերջին օրը նշվում է Ղոդսի համաշխարհային օրը, որպեսզի աշխարհի մուսուլմաններն իրենց ատելությունը հայտնեն Սիոնիստական ռեժիմի ռասիստական քաղաքականության նկատմամբ

Ղոդսի օրը տարբերվում է այլ խորհրդանշական օրերից, ինչպիսիք են Երկրի օրը կամ Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության օրը: Դրա համար կան մի շարք պատճառներ:

Երկրի օրվա նպատակն ավելի շատ  ուղղված է աղեստինցիների համերաշխությունը պահպանելուն և նրանց խրախուսելու դիմակայել Արևմտյան ափին, Երուսաղեմում և 1948թ օկուպացված տարածքներում Իսրայելի օկուպացիային և կարևոր է հատկապես հիմնականում արևմտյան ափի և Երուսաղեմի պաղեստինցիների համար:

ՄԱԿ-ը նոյեմբերի 29-ը անվանել է Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության միջազգային օր, փորձելով թաքցնել  181-րդ բանաձևի հաստատմամբ այս երկրի օկուպացման հարցում իր դերը:

Սակայն Ղոդսի օրն անվանակոչվել է այլ նպատակով: Երուսաղեմը և Ալ-Աղսա մզկիթը, որպես աշխարհի մուսուլմանների առաջին ղիբլա, պետք է դառնան նան նրանց միավորման կենտրոնը: Մուսուլմանների միջև միասնության ու համերաշխության պատճառն իսլամ աշխարհում տեղի ունեցած աղետների, իսկ դրանց արդյունքում Պաղեստինի օկուպացման պատճառն են:

Եթե Երկրի օրվա և Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության օրվա հիմնական պատասխանատվությունը կրում են Արևմտյան ափի կամ արտերկրում բնակվող պաղեստինցիներն ու միջազգային կազմակերպությունները, Ղոդսի օրը վերաբերվում է աշխարհի բոլոր մուսուլմաններին, ինչը կարևորում է նրանց պատմական դերն ու պատասխանատվությունը:

Դա կարևոր է, քանի որ աշխարհում կա մոտ երկու միլիարդ մուսուլման: Եվ  ի տարբերություն իսլամական և արաբական կառավարությունների, նրանք ուղղակիորեն չեն ենթարկվում արևմտյան կառավարությունների և սիոնիստական ռեժիմի ճնշումներին, և կարող են օգտագործել իրենց հնարավորությունները, այդ թվում՝ ցույցերի անցկացումն ու իսրայելական ապրանքների բոյկոտ և  ապահովել պաղեստինցիների իրավունքները:

Եվ ի վերջո, Ղոդսի օրը նշվում է սրբազան ռամազան ամսին, ուստի այն կրում է նաև կրոնական բնույթ և  այն չի կարելի անտեսել:

Վերոնշյալ գործոնների շնորհիվ, Ղոդսի համաշխարհային օրը պարզապես մի խորհրդանշական օր չէ: Այն գաղափարի ու դիսկուրսի դպրոց է, որն աջակցելով և ամրապնդելով մուսուլմանների պատասխանատվության զգացումը, խոստանում է Պաղեստինի ազատագրում և հանձնում իր օրինական տերերին: Այս դիսկորսում պաղեստինցիները միայնակ չեն և վայելում են ամբողջ աշխարհի մուսուլմանների աջակցությունը, որոնք կարիք չունեն իրենց կառավարություններից թույլտվություն խնդրել՝ կատարելու իրենց կրոնական և մարդասիրական պարտավորությունները և պարտականությունները:

Ուստի որքան Ղոդսի համաշխարհային օրն ավելի շատ տարածվի մուսուլմանների շրջանում, այնքան կմեծանա պաղեստինցիների իրավունքնեչի  իրացման ու հողերի ազատագրման հույսը: