Մեկնաբանություն - Պարսից ծոց, հին քաղաքակրթության կապույտ գոտի
Այսօր՝ իրանական 1401 թվականի ապրիլի 30-ին, 1622 թվականին Իրանի հարավային ջրերից պորտուգալացի գաղութատերերի արտաքսման տարեդարձն է, որը կոչվել է Պարսից ծոցի ազգային օր:
Պարսից ծոցը ջրային տարածք է, որն ունի ավելի քան 237,000 քառակուսի կիլոմետր տարածք և տարածվում է Օմանի ծովի երկայնքով, Իրանի և Արաբական թերակղզու միջև: Այս ծոցը կարևոր ծովային մայրուղի է և աշխարհի երրորդ ամենամեծ ծոցն է Մեքսիկական ծոցից և Հադսոնի ծովածոցից հետո, որն իր նավթի և գազի պաշարների շնորհիվ միջազգային մակարդակով կարևոր և ռազմավարական տարածաշրջան է։
Այս ծոցի պատմական անվանումը տարբեր լեզուներով թարգմանվել է Պարսից ծոց, սակայն Պարսից ծոցի ափամերձ որոշ արաբական երկրներ արևմտյան գաղութարարների դրդումեվ վերջին տարիներին փորձել են խեղաթյուրել Պարսից ծոցի անունը: Պարսից ծոց անունը պահպանվել է ամենահին աղբյուրներում:
Իսլամ աշխարհագրագետներն ու պատմաբանները, ինչպիսիք են Թաբարին, Մասուդին և Յաղուբին, իրենց ձեռագրերում միաձայն նշել են, որ Պարսից ծոցի բոլոր տարածքները պատկանել են Իրանին նախաիսլամական ժամանակներում: Հին հույներն այս ծոցն անվանում էին նաև «Պերսիկուս Սինուս», որը Պարսից ծոց է նշանակում։
Համաձայն ՄԱԿ-ի քարտուղարության 1999 թվականի մայիսի 14-ի հանձնարարականի՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Արաբական թերակղզու միջև ջրանցքի անվանումն է «Պարսից ծոց», իսկ ՄԱԿ-ի փաստաթղթերում և հրապարակումներում լրիվ անվանումը.«Պարսից ծոց» է օգտագործել:
Պարսից ծոցը, սակայն, իր աշխարհագրական և քաղաքակրթական արժեքներով, միշտ եղել է գաղութատիրական և ագրեսոր տերությունների միջև մրցակցության և հակամարտությունների ասպարեզ։ Պարսից ծոցում օտարների ներկայության շրջանը պորտուգալացիների 150-ամյա գերիշխանությունն է այս ջրային տարածքի և Հորմուզի նեղուցի վրա, որն ավարտվել է 1621 թվականի ապրիլի 30-ին։
1506 թվականին պորտուգալացիները նավապետ Ալբուկերկի գլխավորությամբ արշավեցին դեպի Պարսից ծոց։ Ալբուկերկեն կարծում էր, որ ցանկացած երկիր կարող է կառավարել համաշխարհային առևտուրը եթե կարողան վերահսկել Մալագայի, Ադենի և Հորմուզի երեք կետերը։
Այս միտքը ստիպեց պորտուգալացիներին որոշ ժամանակ անց գրավեն Ղեշմ, Հորմոզ և Գամբրոն (ներկայիս Բանդար Աբաս) կղզիները։ Բրիտանական գաղութարարները պատմության ինչ-որ պահի փորձեցին վերահսկել այս տարածքում, բայց ի վերջո նրանք նույնպես ստիպված եղան լքել տարածքը:
Բրիտանացիները չորս անգամ հարձակվեցին Իրանի հարավում գտնվող Բուշերի վրա, և ամեն անգամ հոգվորականները հրամայեցին դիմադրել նրանց, և այնպիսի հրամանատարներ, ինչպիսիք են Ռաիս Ալի Դելվարին և Ահմադ Խան Թանգեստանին, քաջությամբ դիմադրեցին և հաղթեցին հին գաղութարարին:
Պարսից ծոցը, որպես երեք մայրցամաքների միջև հաղորդակցության ամենամեծ կենտրոն և հարուստ ռեսուրսների առկայության և աշխարհի մեծ ջրային շրջանների հետ իր կապի շնորհիվ, դարձրել է աշխարհի կարևորագույն ռազմավարական շրջաններից մեկը։ Այս ջրային ուղին Իրանի համար շատ կարևոր է ներքին և տարածաշրջանային ասպարեզում: Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, ընդգծելով իր հարևանության քաղաքականությունը, հույս է հայտնել, որ որ Պարսից ծոցը կլինի անվտանգության երաշխիք տարածաշրջանի համար և տարածաշրջանի ժողովուրդների միջև խաղաղության, բարեկամության և համակեցության խորհրդանիշ»։