Մամուլի տեսություն 30.04.2022
Այսօրվա իրանական թերթերի խորագերը նվիրված էին Ղոդսի համաշխարհային օրվա երթին Իրանի ժողովրդի փառահեղ ներկայությանը և Ղոդի օրվա կապակցությամբ իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի արտահայտություններին:
Էթելաաթ օրաթերթ
Ղոդսի օրը Պաղեստինի աջակիցների համաշխարհային ընդվզումը
Իրանի հետ միաժամանակ ողջ աշխարհը վերածվել էր քայլարշավների անցկացման ու Ղոդսի համաշխարհային օրվա մեծարման արարողությունների թատերաբեմի: Լոնդոնում հայրյուրավոր անձինք, ի պաշտպանություն Պաղեստինի, ցույց են անցկացրել Ղոդսում և Ալ-Աղսա մզկիթում Սիոնիստական ռեժիմի ռասիստական քայլերի դեմ և դատապարտել են սիոնիստների քայլերը:
Խորասան օրաթերթ
Դիմադրության նոր հավասարումը
Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը Ղոդսի համաշխարհային օրվա կապակցությամբ հեռուստատեսային ելույթում թվարկել է պաղեստինյան ժողովրդի օգտին ձևավորվող խոստումնալից ապագայի շատ նշաններ, ներառյալ ողջ Պաղեստինում դիմադրության դաշտի ընդլայնումը և օկուպանտ Իսրայելի և նրա գլխավոր աջակից ԱՄՆ-ի թուլացումը: Մեծարգո առաջնորդը Պաղեստինում վերջին տարիների իրադարձությունները համարել է Սիոնիստական ռեժիմի հետ փոխզիջումային բոլոր ծրագրերի չեղարկում։ Հիշեցնելով Արևմտյան Ասիայի տարածաշրջանում դիմադրության երևույթի բացառիկ օգուտների կապակցությամբ մեծարգո առաջնորդը շեշտել է.«Միայն դիմադրության ուժով կարող են լուծվել իսլամական աշխարհի խնդիրները և, առաջին հերթին, Պաղեստինի հարցը»։
Քեյհան օրաթերթ
Ամերիկյան լրատվամիջոցներ. ՀԳՀԾ-ի փլուզման մեղավորը Բայդենի կողմից Թրամփի քաղաքականության շարունակությունն է
«Իրանի հետ միջուկային համաձայնագիրը պահպանելու փոխարեն Ջո Բայդենն իրականում աջակցում է Թրամփի դիրքորոշմանը։ Ուստի համաձայնագիրը գտնվում է լիակատար փլուզման եզրին, եւ դրա մեղավորը Բայդենն է»,- գրել է Intercept-ը, հավելելով. «Բայդենն արժանի է քննադատության ՀԳՀԾ-ն քանդելու համար: Որպեսզի Իրանի հետ միջուկային գործարքը չվերակենդանանա, Դոնալդ Թրամփը թունավոր հաբ է ներկայացրել, բայց Բայդենը այն մարդն է, որ ցանկանում է, որ Իրանը կուլ տա այն»։
Ջավան օրաթերթ
S400 համակարգի երկրորդ սերիայի ձեռքբերման հարցում Անկարայի պնդումը
Թուրքիայի նախագահը վերահաստատել է Անկարայի՝ ռուսական արտադրության S-400 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի երկրորդ սերիայի ձեռքբերման հարցում Անկարայի պնդումը։
Սկսած երեքշաբթի օրվանից Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները հինգշաբթի օրը երկրորդ անգամ հեռախոսազրույց են ունեցել։
Այս զրույցում, անդրադառնալով ուկրաինական պատերազմի վերջին զարգացումներին, Թուրքիայի նախագահը հաստատել է, որ Անկարան շարունակում է ջանքերն ԱՄՆ-ի և Հյուսիսատլանտյան օվկիանոսի միջև վեճերի առարկա հանդիսացող S-400 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգի երկրորդ սերիայի ձեռքբերման համար:
Էթեմադ օրաթերթ
Իրանական Քրդստանում ոչնչացվել է Կոմալա ահաբեկչական խմբավորումը
Քուրդիստանի նահանգում իրանական հետախուզության ուժերը ձերբակալել են Կոմալա ահաբեկչական խմբավորման հիմնական անդամներին։
Քուրդիստան նահանգի գլխավոր հետախուզության վարչությունը հայտարարել է.«Ահաբեկչական գործողությունների և քաղաքացիների սպանությունների անցյալ ունեցող Կոմալա խմբավորումը վերջին տարիներին ղեկավարվել է օտարերկրյա հետախուզական ծառայությունների կողմից՝ արհմիությունների և սոցիալական պահանջները իր հունից շեղելու նպատակով: Թաքնված գործողություններից բացի, խումբն իրականացրել է կազմակերպված քարոզչություն իսլամի դեմ և շանտաժ երկրի դեմ:
Խմբի անդամները, որոնք ղեկավարվում էին արտերկրից, մտադիր էին այդ առիթն ապահովելով ստվերել Ղոդսի միջազգային օրը և Աշխատանքի օրը։
armenpress.am
ՀՀ նախագահն ու Վրաստանի ԱԳ նախարարը տարածաշրջանի զարգացման տեսանկյունից կարևորել են կայունությունն ու խաղաղությունը
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 30-ին ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիին:Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, Վահագն Խաչատուրյանը ողջունելով Վրաստանի արտաքին գործերի նախարարի կարգավիճակում Իլիա Դարչիաշվիլիի պաշտոնական այցը Հայաստան, շնորհավորել և հաջողություններ է մաղթել նրան պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ: Նախագահը հույս է հայտնել, որ Իլիա Դարչիաշվիլիի այցը Հայաստան կլինի արդյունավետ և նոր խթան կհաղորդի միջպետական կապերի ամրապնդմանը:
Երկուստեք կարևորվել է տարբեր մակարդակի հանդիպումների ինտենսիվության պահպանումը, ինչը վկայում է դարավոր բարեկամություն ունեցող երկու երկրների հարաբերությունները մեծապես արժևորելու և փոխգործակցության օրակարգը մշտական ուշադրության ներքո պահելու մասին:Հանրապետության նախագահը և Վրաստանի արտգործնախարարը տարածաշրջանի զարգացման տեսանկյունից կարևորել են կայունությունն ու խաղաղությունը, նշել, որ երկրների միջև փոխվստահության, շարունակական երկխոսության և համագործակցության ամրապնդումը կնպաստի տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը:Զրուցակիցներն ուրախությամբ փաստել են, որ Սադախլո-Բագրատաշեն անցման կետում կառուցվող և «Բարեկամություն» անունը ստացած կամրջի շինարարությունն ընթանում է ակտիվ տեմպերով: Այս համատեքստում Վրաստանի արտաքին գործերի նախարարը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ ավանդական բարիդրացիական և գործընկերային հարաբերությունները Հայաստանի և Վրաստանի միջև նոր խթան կստանան և ավելի կզարգանան:Հայ-վրացական փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցերի շրջանակում կարևորվել է հեռահաղորդակցության, բարձր տեխնոլոգիաների ոլորտում իրականացվող ծրագրերը և դրանք նոր նախաձեռնություններով համալրելու անհրաժեշտությունը:
armenpress.am
Հայաստանում զանգվածային անկարգությունների կազմակերպման և իրականացման իրական վտանգներ կան. ԱԱԾ
Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում առկա են զանգվածային անկարգությունների կազմակերպման և իրականացման իրական վտանգներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԱԾ-ն՝ հորդորելով տուրք չտալ հնարավոր սադրանքներին, ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն, զերծ մնալ հանրության մեջ ատելություն, թշնամանք տարածելու, հրապարակային ելույթներում բռնություն գործադրելու կոչեր կամ որպես բռնություն ընկալվող արտահայտություններ հնչեցնելու անթույլատրելի գործելաոճից, որոնք իրական նախադրյալներ կարող են ստեղծել երկրի ներքին անվտանգության խաթարման կամ այլ հանցավոր դրսևորումների կատարման համար:
Հայտարարության մեջ զգուշացվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ձեռնարկելու է օրենքով նախատեսված գործուն միջոցներ՝ հասարակական անվտանգությունն ապահովելու, պետության և քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու ուղղությամբ՝ չեզոքացնելով Հայաստանի Հանրապետության ներքին անվտանգությունն ապակայունացնող ցանկացած տեսակի գործողություն:
Նշվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը լիարժեք տիրապետում է օպերատիվ իրավիճակին և հետևողական պայքար է տանելու սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխման, խափանման և դրանց բացահայտման ուղղությամբ՝ հասարակության լայն շերտերին կոչ անելով դրսևորել բացառապես օրինապաշտ վարքագիծ և տուրք չտալ անձնական կամ քաղաքական նեղ մղումներով պայմանավորված, երկրի ներքին անվտանգությունն ապակայունացնող սադրիչ կոչերին ու հորդորներին:
panarmenian.net
ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Հադրութի Սբ Հարություն եկեղեցու նկատմամբ «վանդալիզմի և սրբապղծման գործողությունները»
ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է ադրբեջանական վերահսկողության տակ անցած Հադրութ քաղաքի Սուրբ Հարություն եկեղեցու նկատմամբ վանդալիզմի և սրբապղծման գործողությունները։ Այդ մասին ասվում է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանի մեկնաբանության մեջ։
Նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից ծրագրված կերպով իրականացվող այս գործողությունները՝ ուղղված ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայկական կրոնական և պատմամշակութային կոթողներն ավերելուն և ինքնությունը կեղծելուն, Ադրբեջանի՝ էթնիկ և կրոնական անհանդուրժողականության հերթական դրսևորումն է և Արցախն առանց հայերի ու հայկական հետքի թողնելու հետևողական քաղաքականության շարունակությունը:
«Արցախում հայկական եկեղեցիների, մշակութային և կրոնական այլ հուշարձանների դեմ վայրագությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի նորմերը, այդ թվում՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2021թ. դեկտեմբերի 7-ին կայացված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումը:
Նշյալ դեպքը ևս մեկ անգամ վերահաստատում է հայկական կողմի պնդումներն առ այն, որ հրատապորեն անհրաժեշտ է իրականացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատման առաքելության այցը Լեռնային Ղարաբաղ»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։
Ադրբեջանական իշխանամերձ լրատվականները «Հադրութում նշել են Զատիկը» վերնագրով նյութեր են տարածել՝ հրապարակելով նաև Հադրութի Սուրբ Հարություն եկեղեցուց նոր լուսանկարներ, տեղեկացրել է Karabakh Records-ը։
Լուսանկարների ուսումնասիրությունը հստակ ցույց է տալիս, որ եկեղեցուց հանվել է խաչը։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հադրութի շրջանում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցի այցի ընթացքում հորդորել էր ջնջել հայկական արձանագրությունները՝ չթաքցնելով հայկական մշակութային ժառանգության դեմ Ադրբեջանի որդեգրած քաղաքականության բուն էությունը. այն է ոչնչացում, ձևափոխում և յուրացում։ Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը հայտարարել էր, որ Ադրբեջանում ստեղծվում է «աշխատանքային խումբ», որի նպատակն Արցախի բռնազվթված հուշարձաններից հայերեն արձանագրությունների և հայկական հետքի վերացումն է։