Մամուլի տեսություն 01.05.2022
Փորձագետները կարծում են, որ տարածաշրջանային համագործակցությունը կարող է մարտահրավեր նետել աշխարի միաբևեռ համակարգին և ամրապնդել բազմակողմանիությունը։
Էթելաաթ օրաթերթ
Տարածաշրջանային համագործակցությունը կխթանի բազմաբևեռ համաշխարհային համակարգի ձևավորումը
Այժմ աշխարհը բախվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների միակողմանի և հեգեմոն համակարգի հետ, այնպես որ Եվրամիությունը՝ միակ գոյություն ունեցող ընդհանուր շուկան, որն պատմական պատճառներով առաջացել է Երկրորդ համաշխարհային պատերազմից, նույնպես գտնվում է ԱՄՆ անվտանգության հովանու ներքո: Հույս կար, որ համակարգ Խորհրդային Միության գլխավորած Արևելյան բլոկի փլուզմամբ և կապիտալիստական և սոցիալիստական բլոկների միջև սառը պատերազմի ավարտից հետո, համաշխարհային համակարգը կդառնար բազմակողմ, և միջազգային խաղաղ հարաբերություններ կհաստատվեին այնպիսի ինստիտուտների ստեղծման միջոցով, ինչպիսին են Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը: Սակայն Միացյալ Նահանգները արգելեց ստեղծել բազմակողմ աշխարհակարգ, որը կնվազեցներ իր հզորությունը և գործադրեց իր բոլոր ջանքերը՝ պահպանելու ներկայիս և հեգեմոն համակարգը՝ ստեղծելով և ընդլայնելով ավելի շատ ռազմաբազաներ ամբողջ աշխարհում և ընդլայնելով Հյուսիսատլանտյան կազմակերպությունը (ՆԱՏՕ), հատկապես իր ռազմական հակառակորդի՝ Ռուսաստանի Դաշնության սահմանների շուրջ:
Քեյհան օրաթերթ
Սիոնիստական լրատվամիջոցներ. Իսրայելին դժվար շաբաթներ են սպասվում
Ուրբաթ օրը եբրայալեզու լրատվամիջոցները հաղորդել են, որ Սիոնիստական ռեժիմի անվտանգության և ռազմական հաստատություններն առաջիկա շաբաթների ընթացքում կբախվեն մեծ մարտահրավերների հետ:
Ալ-Մայադին լրատվական ցանցի հաղորդմամբ, իրավիճակը գնահատել են եբրայերեն լրատվամիջոցները՝ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Սեյյեդ Հասան Նասրոլլահի և իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար գեներալ Հոսեյն Սալամիի՝ Ղոդի համաշխարհային օրվա կապակցությամբ ունեցած ելույթներից հետո։
Արաբական հարցերի վերլուծաբան Հազի Սամանտովը Սիոնիստական հեռուստատեսության 13-րդ ալիքի եթերում ասել է.«Լիբանանի «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղարը և Իրանի Իսլամական Հանրապետության Ղոդս ուժերի հրամանատարը բարձր են գնահատել և խրախուսել պաղեստինցիների անհատական հարձակումները։ Նրանք պաղեստինցիներին կոչ են արել ավելի շատ գործողություններ իրականացնել Իսրայելի ներսում»։
Ջամե Ջամ օրաթերթ
Ուկրաինային ԱՄՆ-ի օգնության փաթեթը սպառվել է
Ուկրաինայում պատերազմը շարունակվելուն զուգահեռ, իր դաշնակցին օգնելու համար ԱՄՆ-ի ծախսերը նույնպես ավելացել են իսկ Սպիտակ տան տվյալներով՝ օգնության նախորդ փաթեթից չնչին գումար է մնացել: Կիևին ավելի շատ օգնություն ուղարկելու համար ԱՄՆ-ի կառավարությանն անհրաժեշտ է Կոնգրեսին ներկայացրած 3,5 միլիարդ դոլարի բյուջեի հաստատումը: Զելենսկին, որի բանակը կորցրել է իր զորքերի մեծ մասը, կոչ է արել անհապաղ օտարերկրյա զորքեր տեղակայել Ուկրաինայում։
Իրան օրաթերթ
ՀԴԲ-ի տեսախցիկը ֆիքսվել է ամերիկացի քաղաքացիների կյանքի վրա
Այն պայմաններում երբ աշխարհի երկրները և նրանց քաղաքացիները միշտ բողոքել են ԿՀՎ լրտեսությունից, լրտեսությունը դարձել է ամերիկյան լրտեսական կառույցների գործունեության անբաժանելի մասը: Վերջին բացահայտումների համաձայն՝ ՀԴԲ-ն լրտեսել է երկրի քաղաքացիներին։
Համաձայն ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի տարեկան զեկույցի, առանց նրանց տեղյակ պահելու ՀԴԲ-ն սկանավորում է քաղաքացիների ինտերնետային տվյալները։ Գործակալությունը թափանցիկության տարեկան զեկույցում առաջին անգամ բացահայտում է ՀԴԲ-ի գործունեությունըմ հայտարարելով, որ վերջին մեկ տարում ՀԴԲ-ի լրտեսության գործերի թիվը, որոնք հարուցվել են քաղաքացիների դեմ, հասել է 3,4 միլիոնի։
armenpress.am
Վրաստանի հետ հարաբերությունների զարգացումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. Միրզոյան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլին երկկողմ հանդիպման արդյունքներով հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի հայտարարությունը.
Ցանկանում եմ ողջունել իմ գործընկերոջը՝ Իլիա Դարչիաշվիլիին, Վրաստանի արտաքին գործերի նախարարին, ով առաջին պաշտոնական այցով գտնվում է Երևանում, ու ևս մեկ անգամ շնորհավորել և հաջողություն մաղթել նրան Վրաստանի ԱԳ նախարարի պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ:
Այս տարի մենք նշում ենք մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Հայաստանի և Վրաստանի բարեկամությունը հիմնված է դարերի խորքից եկող ընդհանուր արժեքների և պատմական ամուր կապերի վրա, և ուզում եմ փաստել, որ անկախացումից ի վեր Վրաստանի հետ սերտ համագործակցություն ենք ձևավորել գրեթե բոլոր ոլորտներում: Մեր երկրների միջև առանձնահատուկ բարիդրացիական հարաբերությունների զարգացումն ու բազմոլորտ համագործակցության հետագա խորացումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից մեկն է, ինչն ամրագրված է նաև ՀՀ կառավարության ծրագրում:
araratnews.am
Ռուսաստանի ԶՈւ-ն «Օնիքս» գերձայնային հրթիռներով ոչնչացրել է Օդեսայում ԱՄՆ-ից և Եվրոպայից ստացված զենքերով ու զինամթերքով անգարը
Ռուսաստանի Զինված ուժերը «Օնիքս» գերձայնային հրթիռներով հարված են հասցրել Օդեսայի ռազմական օդակայանի ուղղությամբ, որի արդյունքում ոչնչացվել է ԱՄՆ-ից և եվրոպական երկրներից ստացված սպառազինման ու զինամթերքի պահեստը: Այս մասին այսօր՝ մայիսի 1-ին, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
«Օդեսայի մարզում ռազմական օդանավակայանի բարձր ճշգրտության «Օնիքս» հրթիռները ոչնչացրել են ԱՄՆ-ից և եվրոպական երկրներից ստացված զենքերով ու զինամթերքով անգարը, ինչպես նաև ոչնչացվել է թռիչքուղին»,- ասել է Կոնաշենկովը։
lragir.am
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակը ժամանել է Կիև
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ժամանել է Կիև, հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Telegram-ի իր ալիքում։ Նա ԱՄՆ-ն անվանել է առաջատար Կիևին ռուսական ագրեսիայի դեմ աջակցության հարցում և շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությանը աջակցելու համար։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խնդրել էր Կոնգրեսին արագ հաստատել օրենքը, որը թույլ է տալիս 33 միլիարդ դոլարի օգնություն Ուկրաինային:
armlur.am
Անձինք իրավունք ունեն իրացնել խաղաղ հավաքների, խոսքի ազատության. ՄԻՊ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին օրերին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշատադիտարկումները ցույց են տալիս, որ հանրային խոսույթում, հատկապես՝ զանգվածային լրատվության միջոցներով ու սոցիալական ցանցերով, գնալով բարձրացվում է ծայրահեղ, անհանդուրժողական ու սադրիչ խոսքի մակարդակը։
Համացանցի ու մամուլի բևեռացված հեղձուկը, բռնության կոչերը, դրանց չդատապարտումը, դեռ մի բան էլ տարածումը, որպես բռնության դեպքեր նյութականանում են փողոցում՝ հանրության աչքի առջև։ Չկա տարրական նրբանկատություն անձանց վշտի ու կսկիծի նկատմամբ. քաղաքականացվում է բացարձակ ամեն բան, բոլոր կողմերից ու որքան հնարավոր է անխնա։Ցավալի է արձանագրել, որ այդ գործում ակտիվորեն ներգրավված են գործող ու նախկին պաշտոնատար անձինք ու քաղաքական գործիչներ, ում գործը պետք է լինի պետության առջև ծառացած հսկայական մարտահրավերների լուծման ուղղությամբ շահագրգիռ քննարկումներ իրականացնելը։
Անձինք իրավունք ունեն իրացնել խաղաղ հավաքների, խոսքի ազատության և իրենց քաղաքական այլ իրավունքները։ Լինել քաղաքացի նշանակում է ունենալ իրավունքներ և դրանք իրացնել պատասխանատու կերպով։ Անձանց քաղաքական իրավունքների սահմանափակմանփորձերը որևէ հասարակության լավ տեղ չեն տարել։
news.am
Հայաստանի ԱԳՆ արձագանքը` Ալիեւի Երեւանը եւ Սյունիքը Ադրբեջանի պատմական տարածք լինելու մասին հայտարարություններին
Շահագրգռված լինելով սահմանազատման և սահմանային անվտանգության ապագա հանձնաժողովի արդյունավետ աշխատանքով՝ Հայաստանի Հանրապետությունը կարծում է, որ այդ աշխատանքը պիտի հիմնվի երկու կողմից ընդունված, իրավական ուժ ունեցող քարտեզների վրա: Այս մասին ասվում է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միզոյանի «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին ի պատասխան:
Գործակալությունը հարց էր ուղղել, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն երեկ հայտարարել է, որ Հայաստանի հետ սահմանների ճշգրտման գործընթացում հիմք կընդունեն 1918 թվականի և մինչև 1991թ. Խորհրդային Միության փլուզումը եղած բոլոր քարտեզները, և որ 1918-20 թվականների որոշ քարտեզներով Երևանը, Սյունիքը իբր Ադրբեջանի կազմում են, ինչպե՞ս կմեկնաբանեն այս հայտարարությունները:
«Մենք քարտեզների ուսումնասիրություններին դեմ չենք: Բայց ինչու՞ սահմանափակվել 20-րդ դարով: Կարելի է սկսել Քրիստոսից առաջ 6-րդ դարում Բաբելոնում ստեղծված, կամ Հերոդոտոսի կողմից Քրիստոսից առաջ 5-րդ դարում ստեղծված, կամ Ստրաբոնի կողմից Քրիստոսից առաջ 1-ին դարում ստեղծված, կամ Կլավդիոս Պտղոմեոսի կողմից արդեն Քրիստոսից հետո 2-րդ դարում ստեղծված, կամ նույն ժամանակահատվածում Պլինիոս Ավագի կողմից ստեղծված քարտեզներից և շարունակել հետագա ժամանակաշրջանների բազմաթիվ լատինական, բյուզանդական, արաբական և այլ աշխարհագրական նկարագրություններով և քարտեզներով: Հայաստանն ինքն իրեն այդ քարտեզներում չգտնելու մտավախություն չունի: Այնուամենայնիվ, շահագրգռված լինելով սահմանազատման և սահմանային անվտանգության ապագա հանձնաժողովի արդյունավետ աշխատանքով՝ Հայաստանի Հանրապետությունը կարծում է, որ այդ աշխատանքը պիտի հիմնվի երկու կողմից ընդունված, իրավական ուժ ունեցող քարտեզների վրա»,- ասվում է պատասխանում։