Մամուլի տեսություն 02.05.2022
Հաղորդումների համաձայն Վլադիմիր Պուտինը քաղցկեղով հիվանդ է և շուտով պետք է ենթարկվի վիրահատման։ Նա Ռուսաստանի Անվտանգության խորհրդի ղեկավարին ժամանակավորապես ընտրել է որպես ուկրաինական պատերազմը ղեկավարելու իր իրավահաջորդ։
Էթեմադ օրաթերթ
Որոշվել է Պուտինի իրավահաջորդը / Պուտինը պատրաստ է նշանակել Ռուսաստանը և պատերազմը վերահսկելու պատասխանատուին
Կրեմլի իրազեկ մի աղբյուր պնդում է, որ քաղցկեղի վիրահատության պատճառով Վլադիմիր Պուտինը կարող է մեկ ուրիշին մի քանի օրով նշանակել ուկրաինական պատերազմը վերահսկել համար։
Դեյլի Մեյլի հաղորդմամբ, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վիրահատվի, Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին որը նախկինում հետախուզական ծառայության նախկին ղեկավարն էր, կվերահսկի ուկրաինական պատերազմը։ 70-ամյա Պատրուշևը համարվում է Ուկրաինայի պատերազմի ռազմավարության գլխավոր ճարտարապետը և, ինչպես ասում են, համոզել է Պուտինին, որ Կիևը լի է նեոնացիստներով:
Էթելաաթ օրաթերթ
Արևմուտքի կեղծավորությունը ուկրաինական պատերազմում
Արաբական լրատվամիջոցներից մեկը լուսաբանել է արևմտյան կեղծավորությունն ու երկերեսությունը Պաղեստինի հարցի և Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հետ կապված:
«Ալ-Շարուղ» լրատվական կայքը Աբդուլ Համիդ Օսմանիի գրառման մեջ գրել է. «Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքները բացահայտեցին արևմտյան ռասիստական չափանիշների երկակիությունը, էլիտաների և լրատվամիջոցների ստերը և նրանց մարդասիրական կարգախոսների կեղծ լինելը»։
Արևմտյան երկրները Ռուսաստանի ներխուժմանը հակազդելու համար կոչ են արել հարգել ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, միաժամանակ խախտելով միջազգային բոլոր օրենքները Աֆղանստանի և Իրաքի օկուպացիայի, Լիբիայի մասնատման և Սիրիայի ոչնչացման և Եմենի արյունալի պատերազմի ժամանակ:
Իրան օրաթեթ
Ֆրանսիայում աննախադեպ գնաճը մեծացրել է ճնշումը Մակրոնի վրա
Ֆրանսիայում վերջին տվյալները ցույց են տալիս, որ էներգակիրների գների աճով ապրիլին գնաճը նոր ռեկորդ է գրանցել։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վրա ճնշումը ավելացել է: Նա վերջերս հաղթեց ընտրությունների երկրորդ փուլում:
Ջավան օրաթերթ
Մոնաֆեղների սև կատակերգությունը Շվեդիայում
Արդյոք միջազգային կազմակերպությունները արձագանքո՞ւմ են Համիդ Նուրիի անօրինական դատավարության գործընթացին։
«Տարօրինակ դատավարություն», այս վերնագիրն է օգտագործել շվեդական լրատվամիջոցները Իրանի դատական համակարգի թոշակի անցած պաշտոնյա Համիդ Նուրիի դատավարությունը նկարագրելու համար։ Դատավարությունը սկսվեց մոնաֆեղների ահաբեկչական խմբավորման կողմից առևանգման նման քայլով և շարունակվեց կեղծ փաստաթղթերով։ Այս ապացույցների հիման վրա, շվեդական տեղական լրատվամիջոցները ծաղրի առարկա են դարձրել դատական գործընթացը և այն նկարագրելու համար օգտագործել են «տարօրինակ դատարան» վերնագիրը։ Համիդ Նուրիի վերջնական դատավճիռը շուտով կհրապարակվի․ մի վճիռ որը միջազգային իրավունքի համաձայն չունի վավերականություն:
Նուրիի ձերբակալության պահից մինչև հետաքննության ավարտն ու մեղադրական եզրակացության ներկայացումը տևել է 21 ամիս, որի ընթացքում իրանցի քաղաքացին պահվել է մեկուսարանում՝ ինչը նշանակում է առանց հիմնավոր և փաստագրված պատճառների կամայական կալանվորում։
aysor.am
Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերասահմանագծման վերաբերյալ որևէ քննարկում կամ պայմանավորվածություն չկա. ՀՀ ԱԳՆ
Ի պատասխան ԶԼՄ-ների հարցման, ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերասահմանագծման վերաբերյալ որևէ քննարկում կամ պայմանավորվածություն չկա։
Ֆեյսբուքյան իր էջում ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը գրել է, որ նման հարց օրակարգում չկա։
Նշենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ պայմանավորվածություն է եղել սահմանը դարձյալ ճշտելու մասին։
«Ինչպե՞ս է դա արվելու։ Օրինակ, կարող է ստեղծվել համատեղ հանձնաժողով։ Նրանք որոշել են համատեղ հանձնաժողով ստեղծել Ադրբեջանի հետ», - ասել էր նա:
armenpress.am
ԵՄ-ն պլանավորում է մինչեւ ամառ դադարեցնել ռուսաստանյան ածխի մատակարարումները. Շոլց
Եվրամիությունը պլանավորում Է մինչեւ ամառ դադարեցնել ռուսաստանյան ածխի ներմուծումը, իսկ մինչեւ տարեվերջ ԵՄ-ի երկրները մտադիր են հրաժարվել նաեւ ռուսաստանյան նավթից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, The Indian Express-ին տված հարցազրույցում հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:
«Մենք իրականացնում ենք Ռուսաստանից հանածո վառելիքի ներմուծումից կախվածությունը նվազեցնելու հավակնոտ քաղաքականություն: Բազմաթիվ երկրներ միացել են այդ պատժամիջոցներին, նույնիսկ եթե դա անխուսափելիորեն ծախքերի Է հանգեցնում հենց իրենց համար»,-ասել Է Շոլցը:
Ավելի վաղ ԵՄ-ի երկրները համաձայնեցրել են ռուսական ածխի Էմբարգոն 2022 թվականի օգոստոսից: Ավստրիան, Հունգարիան եւ Գերմանիան հանդես են եկել Ռուսաստանից գազի շուրջ նմանօրինակ որոշման դեմ, քանի որ դա տնտեսական ճգնաժամի կհանգեցնի Եվրոպայում: Ուկրաինայի ապառազմականացման ու դենացիֆիկացման ուղղությամբ ՌԴ-ի կողմից հատուկ գործողությունն սկսվելուց հետո Արեւմուտքն ուժեղացրել Է պատժամիջոցներով ճնշումը Մոսկվայի վրա:
Բազմաթիվ երկրներ հայտարարել են ռուսաստանյան ակտիվները սառեցնելու մասին: Կրեմլում նոր պատժամիջոցները որակել են տնտեսական պատերազմ, բայց ընդգծել են, որ պատրաստ են եղել իրադարձությունների նման զարգացմանը: Նաեւ Եվրոպայում ավելի բարձր են սկսել հնչել ռուսաստանյան Էներգակիրներից կախվածությունը նվազեցնելու անհրաժեշտության մասին հայտարարությունները:
Այս պայմաններում Ռուսաստանն ապրիլի 1-ից գազի դիմաց վճարումներն ընդունում Է միայն ռուբլով: Ներմուծողը «Գազպրոմբանկ»-ում պետք Է հատուկ հաշիվ բացի, որի վրա միջոցները փոխանցվելու են այն արժույթով, որը նշված Է պարտավորագրում. բանկն այդ արժույթը կվաճառի «Մոսբիրժա»-ում եւ ռուբլին կգրանցի գազի գնորդի հաշվին, որն Էլ հաշվարկները կիրականացնի «Գազպրոմ» մատակարարի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
araratnews.am
Բիլ Գեյթսը չի բացառել կորոնավիրուսի ավելի մահաբեր շտամի առաջացումը
Microsoft-ի հիմնադիր եւ բարեգործ Բիլ Գեյթսը The Financial Times թերթին տված հարցազրույցում կարծիք Է հայտնել, որ կորոնավիրուսի ներկայիս համավարակն առաջվա պես սպառնում Է մարդկությանը:
«Այդ համավարակը դեռեւս մեզ սպառնում Է (կորոնավիրուսի) այնպիսի տարատեսակի ի հայտ գալով, որն Էլ ավելի վարակիչ Է լինելու եւ Էլ ավելի ճակատագրական: Դա քիչ հավանական Է, ես չեմ ցանկանում դատապարտվածության եւ մռայլության ձայն հնչեցնել»,-հայտարարել Է Գեյթսը:
Այդ կապակցությամբ նա կոչ Է անում աշխարհին՝ ստեղծել համաճարակաբաններից եւ համակարգչային մոդելներ մշակողներից բաղկացած միջազգային փորձագետների խումբ՝ առողջության գլոբալ սպառնալիքներն արագորեն հայտնաբերելու, ինչպես նաեւ երկրների միջեւ համակարգումը բարելավելու նպատակով: Գեյթսն ընդգծում Է, որ նոր համավարակը կանխելու համար անհրաժեշտ են մեծ ներդրումներ:
Նրա կարծիքով՝ անհրաժեշտ Է, որպեսզի ԱՀԿ-ն ստեղծի մասնագետների «առաջնակարգ» խումբ, որի աշխատանքի ծախսերը նա տարեկան մոտավորապես 1 միլիարդ դոլար Է գնահատում:
Դրա հետ մեկտեղ նա ընդունել Է, որ վստահ չԷ, թե հնարավոր Է արդյոք միջազգային փոխհամաձայնության հասնել ԱՀԿ-ի ֆինանսավորումն ավելացնելու հարցի շուրջ:
The Financial Times-ը հիշեցնում Է, որ 2015 թվականին Գեյթսը նախազգուշացրել Էր այն մասին, որ աշխարհը պատրաստ չԷ հաջորդ անխուսափելի համավարակին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
slim.am
Չավուշօղլուն զգnւշшցնում է Ռուսաստանին
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն Լատինական Ամերիկայի երկրներով շրջագայությությունից հետո հայտարարել է , որ Հյուսիսատլանտյան դաշինքը Ռուսաստանին անհրաժեշտ պատասխան կտա , եթե իր դաշնակիցներից մեկի վրա հшրձшկում լինի:
«ՆԱՏՕ-ի դիրքորոշումը պարզ է , սակայն եթե լինի թեկուզ փոքրագույն հшրձшկում ցանկացած դաշնակցի վրա, մենք պատշաճ կերպով կպատասխանենք»,-ասել է Չավուշօղլուն ՝ Բալթյան երկրներ սպшռшզ-ինnւթյան մատակարարումները մենաբանելու վերաբերյալ խնդրանքին։
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն պատրաստակամություն է հայտնել կազմակերպելու մի շարք պետությունների առաջնորդների, այդ թվում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Ռուսաստան՝ Ուկրաինայում ստեղծված իրադրության կարգավորման համար։ Դրա վերաբերյալ թուրքական կողմը պատասխան է մշակում։
Չավուշօղլուի խոսքով՝ Էրդողանը շարունակում է ջանքեր գործադրել՝ ՌԴ նախագահ Վլադիմաիր Պուտինի և նրա ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու միջև հանդիպում կազմակերպելու ուղղությամբ։
civic.am
Ռուսաստանը չի նախատեսում Ուկրաինայում ռեժիմի փոփոխություն. Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը իտալական Mediaset հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ներկայացրել է Մոսկվայի պահանջը Կիևին:Նրա խոսքով՝ Ռուսաստանը պահանջում է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նեոնացիստական կազմավորումների անդամներին հրամայի ազատ արձակել պատանդ պահվող խաղաղ բնակիչներին և դադարեցնի դիմադրությունը։Նա ընդգծել է, որ ռուսական կողմը չի նախատեսում Ուկրաինայում ռեժիմի փոփոխություն։ Լավրովը նշել է, որ Ուկրաինայի ղեկավարը կարող է խաղաղություն բերել իր երկրին, և հավելել է, որ Զելենսկին հնարավորություն ուներ դառնալու «խաղաղության նախագահ», ինչպես նա ներկայացել էր նախընտրական քարոզարշավի ժամանակ, բայց փոխարենը հրապարակավ հայտարարեց, որ երբեք չի կատարի Մինսկի պայմանավորվածությունները։Անդրադառնալով Ուկրաինայում հատուկ գործողության ավարտի հնարավոր վերջնաժամկետին, ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, որ այն կավարտվի, երբ իրականացվեն բոլոր դրված նպատակները։«Ռուս զինվորականները արհեստականորեն իրենց գործողությունները չեն հարմարեցնի ինչ-որ ժամանակի»,- ասել է Լավրովը՝ պատասխանելով ռազմական գործողությունները մինչև մայիսի 9-ը ավարտելու մասին հարցին։