Մամուլի տեսություն 03.05.2022
Չինաստանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կառավարությունը կախված է կեղծիքից և մարդու իրավունքների վերաբերյալ այդ երկրի հայտարարություններն իրականում կոկորդիլոսի արցունքներ են:
Էթելաաթ օրաթերթ
ԱՄՆ-ն խոստովանել է որ հակաիրանական քաղաքականությունը ձախողվել է
Չնայած Թրամփի վարչակարգը չէր ընդոնում, որ Իրանի նկատմամաբ ԱՄՆ-ի վարած առավելագույն ճնշման քաղաքականությունը ձախողվել է, Բայդենի վարչակազմը հստակ հայտարարում է այդ մասին: Իսկ ամերիկացի քաղաքական գործիչնեչրը փորեում են իրենց քաղաքականության ուղղությունը որոշել և որոշումներ կայացնել՝ հաշվի առնելով Իրանի իրականությունը:
Թրամփի վարչակազմը պնդում էր, թե հակաիրանական առավելագույն ճնշման քաղաքականբությունն արդյունավետ կլինի, սակայն այն չհասավ իր առջև դչրված նպատակներից ոչ մեկին: Այդ նպատակներից էին Իրանում համակարչգի փոփոխությունը, Իրանի տարածաշրջանային ու միջազգային քաղաքականության փոփոխությունը, և Թեհրանին Սպիտակ տան առաջարկած պայմաններով բանակցությունների սեղանի մոտ բերելը:
2020թ ընտրություններում Թրամփի կրած պարտությունից հետո, ամերիկացի պաշտոնայներն ու փորձագետները սկսեցին բացահայտորեն հայտարարել, որ հակաիրանական առավելագույն ճնշման քաղաքականությունը պարտվել է:
Պետքարտուղար Մայք Պոմեպոն նույնպես հայտարարեց, որ ԱՄՆ-ն պարտվել է Իրանին, հավելելով. «Մենք նպատակ ունեինք թուլացնել Իրանին ու ստիպել ստորագրել համաձայնագիր, որը նրան կարգելեր ստեղծել միջուկային զենք: Սակայն մենք չհասանք մեր նպատակներից ոչ մեկին»:
Ջամե Ջամ օրաթերթ
Մարդու իրավունքների վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունները կեղծ են
Չինաստանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է. «Որևէ մեկը ստից կախվածություն ունեցող ԱՄՆ-ից չի ակնկալում խոսել մարդու իրավունքներից, քանի որ այդ կապակցությամբ Վաինգտոնի հայտարարությունները նման են կոկորդիլոսի արցունքների»:
Պեկինում ԻԻՀ դեսպանատունն իր թվիթերյան էջում վերահրապարակել է Չինաստանի ԱԳՆ խոսնակի թվիթը;
Ջավան օրաթերթ
Ռուսաստան. Արևմուտքին թույլ չենք տա գողոնալ գազի վաճառքից գոյացող մեր եկամուտը
ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է. «Արևմուտքին թույլ չենք տա գողոնալ գազի վաճառքից գոյացող մեր եկամուտը»:
Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսում հայտարարել է. «Այդ գումարի մեծ մասը գոյացել է նավթի ու գազի արտահանումից: Մենք պատասխանատու ենք մեր ժողովրդի համար և Արևմուտքին թույլ չենք տա գողանալ այդ գումարը»:
Նա հավելել է. «Գողությունը հնարավոր է եղել, քանի որ արևմտյան օրենսդրության համաձայն, «Գազպրոմ» ընկերությունն արտահանումներից ստացված իր եկամուտը պետք է պահեր արևմտյան բանկերում: Իսկ հիմա նրանք որոշել են պատժել Ռուսաստանին և գողանակլ այդ գումարը»:
Էթեմադ օրաթերթ
Պուտինն ու Զելենսկին Ուկրիանյաի արևլքի հարցը կքննարկեն Թուրքիայում
Երչկուշաբթի օրը Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ այդ երկրում կայանալիք Պուտին-Զելենսկի հանդիպման ժամանակ որոշում կկայացվի Ուկրաինայի արևելքի վերաբերյա;
Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է. «Հավանաբար առաջիկա շաբաթ հեռախոսազրուցյ կունենամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Մենք ցանկանում ենք կազմակերպել Պուտինի և Զելենսկու հանդիպումը Ստամբուլում կամ Անկարայում: Թուրքիան կլինի այն վայրը, որտեղ որոշումներ կկայացվեն Արևելյան Ուկրաինայի վերաբերյալ:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի հերքել Պուտինի և Զելենսկու հանդիպման հնարավորությունը, սակայն նշել է, որ պետք է պատշաճ կերպով նախապատրաստվել, հանդիպմանը, որպեսզի այն արդյունավետ լինի։
armenpress.am
Միրզոյանն ու Բլինքենը մտքեր են փոխանակել խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մանրամասներ է ներկայացրել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպման վերաբերյալ: «Արմենպրես»-ը ներկայացնում է հանդիպման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունը:
«Մայիսի 2-ին աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։Արարատ Միրզոյանը շնորհավորել է գործընկերոջը Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ և գոհունակություն հայտնել Հայաստանի և ԱՄՆ միջև քաղաքական երկխոսության առկա մակարդակի կապակցությամբ:
Ընդգծվել է, որ անցած տարիների ընթացքում կողմերն ամուր գործընկերություն են հաստատել՝ հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ընդհանուր արժեքների հիման վրա։ Արարատ Միրզոյանը կարևորել է Միացյալ Նահանգների կողմից ժողովրդավարության ամրապնդման, կայուն զարգացման և կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով Հայաստանին տրամադրած աջակցությունը։ Էնթոնի Բլինքենն իր հերթին բարձր է գնահատել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները և շեշտել է ամերիկյան կողմի շարունակական աջակցությունն այդ գործընթացին։
Երկուստեք ընդգծվել է Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շրջանակներում համատեղ աշխատանքների վերսկսման նշանակությունը, որի ամփոփիչ նիստն անցկացվելու է մայիսի 3-ին Վաշինգտոնում։
Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները։ ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է ԱՄՆ հետ առևտրատնտեսական կապերի խորացումը և ընդգծել, որ զգալի հնարավորություններ կան նաև բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, ֆինանսաբանկային, քաղաքացիական ավիացիայի, կանաչ տնտեսության և այլ ոլորտներում հայ-ամերիկյան փոխգործակցության ընդլայնման համար։
Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ԱՄՆ սկզբունքային դիրքորոշումը՝ կարևորելով այս տարի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հայտարարությունը, որը վերահաստատում է մարդու իրավունքների պաշտպանության և մարդասիրության սկզբունքներին ԱՄՆ հանձնառությունը։
Կողմերը նաև անդրադարձ են կատարել միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերի։
Հայկական կողմը ներկայացրել է հարավկովակասյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների վերաբերյալ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու վերաբերյալ: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԱՄՆ միջնորդական ջանքերի կարևորությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն։
Արարատ Միրզոյանն Էնթոնի Բլինքենին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված գործողությունները։
Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների համատեքստում կարևորվել է հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:
Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները։ Պետքարտուղար Բլինքենը նշել է, որ ԱՄՆ լիովին աջակցում է Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը և կարևորում Հայաստանի ներդրած կառուցողական ջանքերը այդ գործընթացում:
Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանն ու Էնթոնի Բլինքենը ստորագրել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր»:
armenpress.am
Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ը պլանավորում են ռազմաօդային ուժերի զինավարժանքներն սկսել մայիսի 9-ին
Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը պլանավորում են մայիսի 9-ին սկսել կանոնավոր համատեղ զինավարժանքները: Մայիսի 3-ին այդ մասին հաղորդել Է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով մի աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Այս տարի մասշտաբները կհամապատասխանեն նախկին վարժանքներին, կներգրավվի ԱՄՆ-ի (Հարավային Կորեայում բանակած) Յոթերորդ օդային բանակը»,- ասել Է աղբյուրը: Չի ճշտվում, թե հատկապես ինչ տեխնիկա կմասնակցի այդ երկշաբաթյա զորավարժություններին: Բացի դրանից, Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը մայիսի 3-ին կսկսեն Ճապոնական ծովում սուզանվերի դեմ պայքարի հնարքների մշակումը:
Մայիսի 10-ին կկայանա ընտրված նախագահ Յուն Սոկ Յոլի պաշտոնակալությունը, որը հանդես Է գալիս ԱՄՆ-ի ե Հարավային Կորեայի միջեւ դաշինքի ամրապնդման օգտին: ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի զորավարժությունների անցկացումը մեկ անգամ եւս կընդգծի նրանց պաշտպանունակությունը ԿԺԴՀ-ի հրթիռային ծրագրի զարգացման ֆոնին, գրում Է Yonhap-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
ՀՀ-ն և ԱՄՆ-ն ամրապնդում են համագործակցությունը միջուկային էներգիայի խաղաղ և անվտանգ օգտագործման ոլորտում
Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված «Քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը թույլ կտա ամրապնդել միջուկային էներգիայի խաղաղ և անվտանգ օգտագործման բնագավառում կողմերի միջև համագործակցությունը, ընդլայնել միջուկային էներգետիկայի հայ մասնագետների՝ ոլորտի վերջին տեխնոլոգիական նորամուծություններին ծանոթանալու հնարավորությունները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հուշագիրը հանդիսանում է ՀՀ և ԱՄՆ միջև 1997 թ-ին՝ «Միջուկային անվտանգության բնագավառում համագործակցության և տեխնիկական տեղեկությունների փոխանակման վերաբերյալ» համաձայնագրի կնքմամբ սկիզբ առած, ինչպես նաև 2007 և 2017 թթ.-ի պայմանագրերով վերահաստատված համագործակցության շարունակության ուղղությամբ հերթական քայլը:
Մայիսի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հուշագիրը ստորագրելուց առաջ նշել էր, որ Հայաստանը գնահատում է ԱՄՆ-ի ջանքերը Հայաստանում էներգետիկ ոլորտը զարգացնելու ուղղությամբ՝ այդ համատեքստում կարևորելով ստորագրվելիք հուշագիրը:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն իր հերթին ընդգծել է, որ հուշագրի ստորագրումը համագործակցության նոր ուղիներ է բացում Հայաստանի և Միացյալ Նահանգների համար: Նա կարծիք էր հայտնել, որ հուշագիրը կարող է ծառայել երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 2-6-ն աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում է՝ մասնակցելու Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին:
Մայիսի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրել են Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության միջև «Քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը:
panarmenian.net
Կիևում հայտարարել են, թե ՀՀ-ն, Վրաստանն ու Ադրբեջանն օգնում են ՌԴ-ին խուսափել պատժամիջոցներից
Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության ծառայությունը մեղադրել է Վրաստանին, ՀՀ-ին և Ադրբեջանին ռուսական արտադրանքը միջազգային շուկա արտահանելու մասին Մոսկվայի հետ բանակցելու մեջ։
«Նախատեսվում է ռուսական արտադրանքի արտահանում հայկականի, վրացական և ադրբեջանականի տեսքով»,-ասել են հետախուզության ծառայությունում մայիսի 1-ին, գրում է Civil.ge-ն։
Ըստ գերատեսչության՝ Հարավային Կովկասի երկրներում արդեն ավելի քան 200 նման ընկերություն է ստեղծվել։
Ըստ Ուկրաինայի հետախուզական գերատեսչության, Հայաստանը բարենպաստ պայմաններ է ստեղծում ռուսական ընկերությունների համար, հատկապես ՏՏ ոլորտում։
«Ուկրաինայի դեմ ՌԴ պատերազմի մեկնարկից ի վեր Հայաստան է ժամանել ՌԴ 85,000 քաղաքացի և 113 ՏՏ ընկերություն։ ՌԴ քաղաքացիները մոտ 1000 մասնավոր ձեռնարկություն և մոտ 250 ՍՊԸ են բացել ՀՀ տարածքում, որոնք հարկեր են մուծում երկու երկրի՝ ՀՀ և ՌԴ բյուջե»,- ասվում է Ուկրաինայի հետախուզության ծառայության հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետխուզության ծառայությունը հայտարարել էր, թե Մոսկվան մաքսանենգության միջանցք է ստեղծում Վրաստանի տարածքով, ինչը Վրաստանի իշխանությունները հերքեցին։
panarmenian.net
ԱԳՆ․ ՀՀ և Թուրքիայի միջև սահմանի վերասահմանագծման մասին որևէ քննարկում կամ պայմանավորվածություն չկա
Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերասահմանագծման վերաբերյալ որևէ քննարկում կամ պայմանավորվածություն չկա։ Այդ մասին, ի պատասխան ԶԼՄ-ների հարցման, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։
«Նման հարց օրակարգում չկա»,- ասվում է գրառման մեջ։
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, անդրադառնալով ՀՀ և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների երրորդ հանդիպմանը, խոսել է հայ-թուրքական «սահմանի ճշտման համար» հանձնաժողով ստեղծելու հնարավորության մասին։
«Սահմանը նորից ճշտելու հարցում պայմանավորվածություն կար։ Դա ինչպե՞ս է արվելու։ Օրինակ, համատեղ հանձնաժողո՞վ է ստեղծվելու։ (Նրանք) Ադրբեջանի հետ համատեղ հանձնաժողով ստեղծելու որոշում են կայացրել»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։
Թուրքիայում քեմալիստական ընդդիմադիր նորաբաց «Հաղթանակ» կուսակցությունը (Zafer Partisi) մեջլիսին նախագիծ է առաջարկել Կարսի նահանգում ՀՀ-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի` Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին։
panarmenian.net
Լավրով․ ՌԴ-ն չի ձգտի մինչև մայիսի 9-ն ավարտել պատերազմն Ուկրաինայում
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իտալական «Մեդիասեթ» հեռուստաալիքին հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը չի ձգտի մինչև մայիսի 9-ն ավարտել պատերազմն Ուկրաինայում։
«Մեր զինվորականներն արհեստականորեն չեն հարմարեցնի իրենց գործողություններն ինչ-որ նշանավոր օրվա, այդ թվում՝ Հաղթանակի օրվան»,-ասել է Լավրովը։
Նա ասել է նաև, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է նպաստել խաղաղության հաստատմանը, «եթե դադարեցնի հանցավոր հրամաններ տալ իր նեոնացիստական գումարտակներին, ստիպի նրանց ազատ արձակել բոլոր քաղաքացիական անձանց և դադարեցնել դիմադրությունը», գրում է BBC-ն։
Լրագրողը ճշտող հարց է տվել՝ արդյո՞ք դա նշանակում է, որ ՌԴ-ն պնդում է, որ Զելենսկին հանձնվի և դա է հանդիսանում խաղաղության պայմանը։
«Մենք չենք պահանջում, որ նա հանձնվի։ Պահանջում ենք, որ հրաման տա ազատ արձակել բոլոր քաղաքացիական անձանց, և դադարեցնել դիմադրությունը»,-ասել է Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարը նաև ասել է, որ Ռուսաստանը չի ձգտում փոխել ռեժիմն Ուկրաինայում՝ դա անվանելով «ամերիկյան մասնագիտություն»։
«Ուզում ենք մարդկանց անվտանգությունն ապահովել Ուկրաինայի արևելքում, որպեսզի նրանց չսպառնա ոչ այդ երկրի ռազմականացումը, ոչ նացիֆիկացումը, իսկ Ուկարինայի տարածքից սպառնալիքներ չլինեն ՌԴ համար»,-ասել է Լավրովը։