Մեկնաբանություն. Պուտինը ստորագրել է Արևմուտքի նկատմամբ պատասխան պատժամիջոցներ կիրառելու մասին հրամանագիր
Երեքշաբթի օրը Կրեմլը հայտարարեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «որոշ օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից ոչ բարեկամական գործողությունների մասին» հրամանագիր:
Հրամանագրով Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանում այդ երկրների, ինչպես նաև որոշ միջազգային կառույցների նկատմամբ։
Նախագահը համապատասխան կառույցներին հրահանգել է 10 օրվա ընթացքում ներկայացնել պատժամիջոցների ենթակա իրավաբանական անձանց ցուցակը: Ըստ այս հրամանագրի, արգելվում է արտադրանքի և հումքի արտահանումը պատժամիջոցների ենթարկված անձանց և կազմակերպություններին: Այն նաև թույլ է տալիս ռուսաստանյան կազմակերպություններին չկատարել իրենց պայմանագրային պարտավորությունները ֆիզիկական անձանց և ընկերությունների նկատմամբ, որոնք ենթակա են պատժամիջոցների:
Ուկրաինայի պատերամզի 69-օր օրը, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեպ Բորելը հայտարարեց, որ միությունը նախապատարստում է հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթը: Նախատեսվում է, որ փաթեթն այսօր կներկայացնի Եվրահանձնաժողովը: նոր փաթեթը ներառում է նաև Ռուաստսանից նավթի ներմուծման արգելքը: ԵՄ-ն իրեն անհրաժեշտ նավթի 30 տոկոսը գնում է Ռուսաստանից:
Ռուսաստան-Արևմուտք պատժամիջոցային պատերազմը թևակոխում է նոր փուլ: Մոսկվան մտդաիօր է առավելագույնս օգտագործել իր տրամադրության տակ եղած լծակները: Այդ լծակներից են նավթն ու գազը, որոնց ամենախոշոր արտադրողն է Ռուսաստանը: Եվ հաշվի առնելով ռուսական գազից ու նավթից Եվրոպայի կախվածությունը, Մոսկվան կարող է այս լծակը կիրառել եվրոպական երկրների դեմ, քանի որ Կանաչ մայրցամաքի երկրները համագործակցում են ԱՄՆ-ի հետ: Հասկանալով դա, եվրոպացիները փորձում են հանդես գալ նախաձեռնությամբ և պատժամիջոցներ սահմանել ռուսական նավթի նկատմամբ: Այս պատժամիջոցների նպատակն է Ռուսաստանին զրկել նավթային եկամուտներից: Հաղորդվում է, որ Ուկրաինայի պատերազմի մեկնարկից մինչ այսօր, Ռուսաստանը վաճառել է 60 միլիարդ դոլարի նավթ: Իհարկե համաշխարհային շուկայում որոշակի չափով հնարավոր է փոխարինող գտնել ռուսական նավթին: Սակայն պատժամիջոցները անխուսափելիորեն կբարձրացնեն նավթի գները:
Սակայն գազի դեպքում իրավիճակն այլ է, քանի որ ԵՄ երկրները մեծ կախվածություն ունեն ռուսական ագզից: Ըստ վիճակագրության՝ 2020 թվականին Ռուսաստանի գազից կախվածութունն ուներ հետևյալ տեսքը. Բելգիա՝ 6%, Չեխիա և Լատվիա 100%, Գերմանիա՝ 66%: Թեև այս երկրները 2021թ ավարտին ու 2022թ սկզբին փորձել են նվազեցնել իրենց կախվածությունը ռուսական գազից, սակայն դա ժամանակատար և ծախսատար գործընթաց է։ Այդ պատճառով, ԵՄ որոշ երկրներ, օրինակ՝ Հունգարիան, հայտարարել են, որ դեմ են ռուսական գազի էմբարգոյին։
Ռուսաստանը նաև քիմիական պարարտանյութերի, ցորենի, եգիպտացորենի, գարու և ձեթի սերմերի խոշորագույն արտահանողներից է։ Պուտինի ստորագրած վերջին հրամանագիրը, որը վերաբերվում է բազմաթիվ եվրոպական երկրների, ԱՄՆ-ին ու արևմտյան բլոկի մի շարք երկրների, բացասաբար է ազդել առևտրի և համաշխարհային տնտեսության վրա, ոչ ապրանքների պակասի, այլ համաշխարհային շուկաներում դչամց գների անխուսափելի բարձրացման պատճառով:
Ամսիներ շարունակ, Մոսկավն փորձեց Արևմուտքին հասկացնել, որ պատժամիջոցների բացասական ազդեցությունը լինելու է երկկողմիանի և եթե արևմտյան բլոկը երկարաժամկետ պատժամիջոցներ սահմանի Մոսկվայի նկատմամբ, Ռուսաստանը կդիմի պատասխան քայլերի: