Մամուլի տեսություն 04.05.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i171172-Մամուլի_տեսություն_04.05.2022
Այրելով Ղուրանը և զայրացնելով մուսուլմաններին, շվեդացի ծայրահեղականներն այս անգամ քանդել են մուսուլմանների գերեզմաններն ավելի զայրացնելով նրանց:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Մայիս 04, 2022 14:02 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 04.05.2022

Այրելով Ղուրանը և զայրացնելով մուսուլմաններին, շվեդացի ծայրահեղականներն այս անգամ քանդել են մուսուլմանների գերեզմաններն ավելի զայրացնելով նրանց:

Էթելաաթ օրաթերթ

Եմենի դեմ սաուդյան կոալիցիայի 8 տարվա անպտուղ  պատերազմը

Եմենի պատերազմի ութերորդ տարվա կապակցությամբ հոդվածում, «Ալ Մասիրա» լրատվական կայքն անդրադարձել է պատերազմում սաուդական կոալիցիայի պարտության չափերին:

Կայքը գրել է, որ պատերազմում Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքական-ռազմական նպատակներից և ոչ մեկը չի իրականացվել, և փոխարենը Սաուդյան Արաբիայի քաղաքները հայտնվել են հարձակման թիրախում:

Հոդվածում անդրադարձ է կատարվել Եմենի հրթիռներին ու պատերազմի հավասարումների փոփոխությանը, նշելով. «Եմենի վիճակից ելնելով, սաուդցիներն ու էմիրացթիցիները կարծում էին, թե մի քանի շաբաթից գրավելու են այդ երկիրը»:

 

Էթեմադ օրաթերթ

Ինչո՞ւ Էրդողանը գնաց Ռիադ

Սաուդցի մի պաշտոնյա հայտարարել է. «Էրդողանը մեր կարիքն ավելի շատ ունի, քան մենք՝ նրա»:

Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Մոհամմադ բեն Սալմանը հաշտվել են: Սակայն նրանց գրկախառնություններն ու ժպիտները կեղծ ու տարօրինակ են: Վերջին երեք տարիների ընթացքում այս երկու պաշտոնյաների ներկայութունը մի սենկայում հնարավոր չէր պատկերացնել, սակայն ուրբաթ օրը, Ջիդդայում թագավորի պալատում, դա տեղի ունեցավ: Եվ երկու երկրների ղեկարավները փորձեցին դնել հարավերությունների նոր սկիզբ:

Չկար որևէ նշան, որը կարող էր տարածաշրջանի երկու մրցակից երկրներին հեռացնել իրարից և այդ մասին որևէ անդրադարձ չի եղել:

Էրդողանը, որ պատարստ էր անել ամեն ինչ, Ռիադի հետ իր հարաբերությունները  փրկելու համար, կարծես թե գոհ էր Ջեդդայի պալատում գտնվելու փաստից: Սաուդյան թագաժառանգը նույնպես նման էր մրցանալ ստացած  անձի:

 

Ջամե Ջամ օրաթերթ

Որևէ հանգամանք չի կարող նվազեցնել Պաղեստինի հարցի կարևորությունը

Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի ժամանակավոր իմամն ասել է. «Ղոդսի օրն Իրանի և իսլամական երկրների ժողովուրդները ասպարեզ դուրս եկան և համավարակից երկու տարի անց, ցույց տվեցին, որ որևէ հանգամանք չի կարող նավզեցնել Պաղեստինի հարցի կարևորությունը:  Ղոդսը և Պաղեստինը կենդանի են, և իսլամական ումման աջակցում է Պաղեստինին»:

 

Ջավան օրաթերթ

Շվեդիայի ծայրահեղականները  քանդել են մուսուլմաններին պատկանող գերեզմանները

Այրելով Ղուրանը և զայրացնելով մուսուլմաններին, շվեդացի ծայրահեղականներն այս անգամ քանդել են մուսուլմանների գերեզմաններն, ավելի զայրացնելով նրանց:

Al-Jazeera-ն հայտնել է, որ երեքշաբթի օրը շվեդ ծայրահեղականները Մալմո քաղաքում ոչնչացրել են մուսուլմաններին պատկանող գերեզմանը։

Վերջին օրերին նրանք մի բազմիցս պղծել են Ղուրանը:

 

armenpress.am

Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարները ստորագրել են ռազմական համագործակցության ծրագիր

 Մայիսի 4-ին մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Վրաստան: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ՊՆ-ից, դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է Սուրեն Պապիկյանի հանդիպումը վրացի գործընկերոջ հետ:

Հանդիպման ընթացքում Հայաստանի և Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի:

Սուրեն Պապիկյանն ու Ջուանշեր Բուրչուլաձեն քննարկել են նաև պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները ռազմակրթության, փորձի փոխանակման, բարեվարքության և մարդու իրավունքների, սոցիալական ապահովման և այլ ուղղություններով:

Հանդիպման ավարտին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2022թ. ռազմական համագործակցության ծրագիրը:

 

armenpress.am

Ռուսաստանն առաջին անգամ Թուրքիա զբոսաշրջիկների հոսքի առաջատարների եռյակ չի մտել

2022 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստանն առաջին անգամ Թուրքիա զբոսաշրջիկների հոսքի առաջատար երկրների թոփ-3 չի մտել. դա կապված Է Ռուսաստանից արտասահման ավիափոխադրումների կրճատման հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է Թուրքիայի զբոսաշրջության նախարարության վիճակագրությունը:

Ըստ այդ տվյալների, մարտ ամսին Ռուսաստանից Թուրքիա զբոսաշրջիկների հոսքը կազմել Է 114,4 հազար մարդ, դա 52 տոկոսով պակաս Է, քան 2021 թվականի մարտին: Այդ ցուցանիշով Ռուսաստանը զիջել Է Իրանին (274,8 հազար զբոսաշրջիկ), Գերմանիային (187,2 հազար) եւ Բուլղարիային (169,6 հազար): Ընդամենը մարտին Թուրքիա Է այցելել 2 միլիոնից փոքր-ինչ ավելի օտարերկրացի:

Նույնիսկ հունվար-մարտ ամիսների արդյունքներով Ռուսաստանը տեղ չի գտել զբոսաշրջիկների հոսքի առաջատարների եռյակում: Առաջին եռամսյակում Թուրքիա Է այցելել 360,7 հազար ռուսաստանցի, դա 9 տոկոսով պակաս Է, քան մեկ տարի առաջ: Առաջին տեղն զբաղեցրել Է Իրանը (502,2 հազար զբոսաշրջիկ), երկրորդը՝ Գերմանիան (418,4 հազար), եռյակը եզրափակում Է Բուլղարիան (408,4 հազար):

Ընդամենը հունվար-մարտին Թուրքիայում եղել Է 4,9 միլիոն հյուր: Ամենից շատ օտարերկրացիները հունվար-մարտին այցելել են Ստամբուլ (2,9 միլիոն, բաժինը՝ 59,2 տոկոս), Էդիռնե (606 հազար, 12,3 տոկոս), Անթալիա (450,4 հազար, բաժինը՝ 9,2 տոկոս), Արթվին (163,5 հազար, 3,3 տոկոս) եւ Շիռնակ (119,3 հազար, 2,4 տոկոս):

Ապրիլի վերջին Ռուսաստանի տուրինդուստրիայի միությունում նշել են, որ արտասահմանյան թռիչքների հետ կապված ռուսաստանյան ավիաընկերությունների ունեցած դժվարությունների ֆոնին «Ռոսավիացիա»-ն չի շտապում թուրքական ավիաընկերություններին թույլ տալ՝ ավելացնելու չվերթների թիվը Ռուսաստանի օդանավակայաններ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

armenpress.am

ԵՄ-ն ուսումնասիրում Է Մոլդովային ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունները

Եվրամիությունը քննարկում Է Մոլդովային լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունները եւ կոչ Է անում խուսափելու Մերձդնեստրում լարվածության Էսկալացիայից: Մայիսի 4-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, որն այցով գտնվում Է Քիշնեւում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մենք այժմ քննարկում ենք, թե ինչ լրացուցիչ ռազմական հնարավորություններ կարող ենք տրամադրել Մոլդովային: Մեզ համար շատ կարեւոր Է Էսկալացիա թույլ չտալ Մոլդովայում եւ Մերձդնեստրում»,- ասել Է Միշելը: Նա ընդգծել Է, որ Մոլդովային ռազմական օգնության շրջանակներում ԵՄ-ն արդեն ընդունել Է որոշումներ «լոգիստիկակական հնարավորությոնների եւ կիբեռանվտանգության ոլորտում հնարավորությունների տրամադրման» վերաբերյալ: Իր հերթին Սանդուն հայտարարել Է, որ Մերձդնեստորում իրադրության սրումն առայժմ անխուսափելի չի համարում, սակայն հավելել Է, որ կառավարությունը «գործողությունների պլան ունի» այդ դեպքի համար: Անցյալ շաբաթ Մերձդնեստրում տեղի ունեցան մի շարք ահաբեկչական գործողություններ:

Չճանաչված հանրապետության նախագահ Վադիմ Կրասնոսելսկին հայտարարել Է, որ դիվերսիաները կազմակերպվել են Ուկրաինայի տարածքից եւ հանրապետությունում ահաբեկչական սպառնալիքի առավելագույն մակարդակ Է սահմանել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

panarmenian.net

Դե Վաալ․ Հայ-թուրքական գործընթացը դանդաղում է, պատճառներից է նաև ՌԴ դիրքորոշումը

Քարնեգի հիմնարդամի վերլուծաբան Թոմաս դե Վաալը, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, կարծիք է հայտնել, որ հայ-թուրքական գործընթացն ընթանում է չափազանց դանդաղ: Դե Վաալը չի բացառում, որ դրա պատճառներից է նաև Ռուսաստանի դիրքորոշումը, գրում է «Ամերիկայի ձայնը»։

«Մոսկվան մի կողմից շահագրգրված է, որ Հարավային Կովկասում վերաբացվեն ճանապարհային ենթակառուցվածքները, սակայն մյուս կողմից մտավախություն ունի, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է հարցականի տակ դնել ռուսական ռազմական ներկայության նպատակահարմարությունը Հայաստանում»,-ասել է վերլուծաբանը՝ հավելելով, որ դրա արդյունքում կվերանար Հայաստանում Ռուսաստանի ռազմակայանների տեղակայման պատճառներից մեկը, քանի որ դրանք այնտեղ են Թուրքիայից պաշտպանելու համար:

«Այսպիսով, կարծում եմ, որ ռուսները բավականին ուշադիր հետևում են այս գործընթացին, և միգուցե դա ևս մեկ պատճառ է, որ գործընթացը դանդաղում է»,- ասել է նա:

Դե Վաալի կարծիքով, թե Երևանում, թե Անկարայում գիտակցում կա, որ այս գործընթացը վերաբերում է միայն երկու պետության հարաբերությունների կարգավորմանը և չի ներառում Հայոց ցեղասպանության հարցը, որը, ըստ նրա, կարող է կարգավորվել ապագայում:

«Ակնհայտ է, որ այս հիմնախնդիրը ստեղծում է բարդություններ, սակայն կարծում եմ, որ կան քաղաքական և տնտեսական պատճառներ, ինչի արդյունքում երկու կողմերը ձգտում են առաջ շարժվել»,- նշել է նա:

Դե Վաալը հույս է հայտնել, որ վերջին շրջանի հայ-ադրբեջանական և հայ-թուրքական բանակցային գործընթացներում հնարավոր դրական տեղաշարժերը կարող են նպաստել միմյանց:

«Եթե առկա է համաձայնություն ճանապարհների վերաբացման հարցում, որոնք կարող են սկսվել Ադրբեջանից, անցնել Մեղրիի շրջանով մինչև Նախիջևան, այնուհետև Հայաստանով նորից գալ Երևան և Գյումրի և անցնել Կարս, ապա դա շահեկան կլինի բոլոր երեք երկրների, ինչպես նաև Իրանի համար, քանի որ, չմոռանանք, որ այսպիսով վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ Իրանը երկաթուղու միջոցով կմիանա Հարավային Կովկասին»,- ասել է նա:

Հայաստանի և Թուրքիայի արտաքին գերատեսչությունները տարածել են նույնանման հաղորդագրություն Վիեննայում կողմերի ներկայացուցիչների՝ ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի միջև ավելի քան երեք ժամ ընթացած երրորդ հանդիպման մասին: Հաղորդագրության մեջ ասված է, որ հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են այս գործընթացի միջոցով իրենց երկրների միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման հասնելու նպատակը: Նրանք փոխանակել են տեսակետներ տարբեր հարցերի վերաբերյալ ու քննարկել հնարավոր քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել այս ուղղությամբ` շոշափելի առաջընթացի հասնելու համար։ Կողմերը «վերահաստատել են իրենց համաձայնությունը՝ շարունակելու գործընթացը առանց նախապայմանների»:

 

panarmenian.net

ՀՀ-ն ու ԱՄՆ-ն ռազմավարական երկխոսության համատեղ հայտարարություն են ընդունել

Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի (մայիսի 2-3) կապակցությամբ կողմերը հանդես են եկել հետևյալ համատեղ հայտարարությամբ։

Դրանում, մասնավորապես, ասվում է․ «Մայիսի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ՝ մեկնարկելու ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսությունը։ Երկխոսության ընթացքում Հայաստանը և ԱՄՆ-ն վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ ամրապնդելու երկկողմ հարաբերությունները բոլոր ուղղություններով։

Ժողովրդավարական հետագա բարեփոխումներ և փոխադարձ բարեկեցության խթանում

Պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Դոնֆրիդը վերահաստատել է, որ ԱՄՆ-ն կշարունակի իր ամուր աջակցությունն ու համագործակցությունը Հայաստանի կառավարության հետ՝ պատասխանատու ժողովրդավարական և տնտեսական ինստիտուտների կառուցման գործում, որոնք կարտացոլեն ընդհանուր արժեքները և կապահովեն ավելի արդյունավետ կառավարում և բարեկեցություն:

Պատվիրակությունները համապարփակ երկխոսություն են ունեցել Հայաստանի դրական ժողովրդավարական ուղուն սատարելուն ուղղված ԱՄՆ աջակցության շուրջ։ Այն ներառում է մարդու իրավունքների, մեդիագրագիտության, սոցիալական պաշտպանության, արդարադատության ոլորտի բարեփոխումների և Ոստիկանության նոր պարեկային ծառայության աջակցության ծրագրեր: Պատվիրակությունները քննարկել են նաև դատական իշխանության անաչառության և խոսքի ազատության ամրապնդմանն առնչվող հարցեր։

Քննարկման առանցքային թեմաներից էին նաև տնտեսական ոլորտում փոխադարձ բարեկեցությանը նպաստող մեխանիզմները, ներառյալ՝ էներգետիկ համագործակցությունն ու աշխատուժի զարգացումը՝ առևտուրի ու ներդրումների ոլորտում երկկողմ կապերը խթանելու և խորացնելու նպատակով:

Անվտանգություն, խաղաղություն և տարածաշրջանային հակամարտությունների կարգավորում

Երկու պատվիրակությունները քննարկել են հարցեր, որոնք վերաբերում են սահմանային անվտանգությանը և պաշտպանության ու անվտանգության ոլորտում գործընկերությանը` աղետների կառավարման, պաշտպանական բարեփոխումների, բժշկական աջակցության և խաղաղապահության միջոցով: Պատվիրակությունները մտքեր են փոխանակել անվտանգության հարցերի շուրջ և նշել ԱՄՆ դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր` օժտված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու մանդատով»:

Շոշափելի արդյունքների հասնելու ձգտում վերնագրով բաժնում նշվում է, որ Միրզոյանը և հայկական պատվիրակությունը կառուցողական հանդիպումներ են ունեցել նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանտա Փաուերի, պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի և այլոց հետ։ Վաշինգտոնում գտնվելու ընթացքում պատվիրակության անդամները ստորագրել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ Քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ, որը կծառայի որպես մեխանիզմ, որի միջոցով երկու կառավարությունները կարող են ավելի ամուր կապեր հաստատել միջուկային ոլորտի փորձագետների, արդյունաբերության և հետազոտողների միջև: Հայաստանը և Միացյալ Նահանգները ստորագրել են նաև հակակոռուպցիոն և իրավապահ ոլորտում բարեփոխումների երկու համատեղ գործողությունների ծրագիր։

Հայկական պատվիրակության կազմում էին Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը, Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը, Պաշտպանության նախարարության պաշտոնյաներ։ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստին մասնակցում էին նաև ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը և Պետդեպարտամենտի ու Պաշտպանության գերատեսչության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին նույնպես ներկա էին։