Մամուլի տեսություն 05.05.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i171234-Մամուլի_տեսություն_05.05.2022
Պաշտոնական հաղորդագրությունները վկայում են այն մասին, որ Ուկրաինայի պատերազմում ամերիկացիներն օգնել են սպանելու ռուս սպաներին:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Մայիս 05, 2022 12:31 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 05.05.2022

Պաշտոնական հաղորդագրությունները վկայում են այն մասին, որ Ուկրաինայի պատերազմում ամերիկացիներն օգնել են սպանելու ռուս սպաներին:

Ջավան օրաթերթ

ԱՄՆ-ը փորձում է սպանել ռուս սպաներին Ուկրաինայի պատերազմում

The New York Times-ը հայտարարել է.«Վաշինգտոնն Ուկրաինային տրամադրել է ռուսական զորքերի տեղափոխման և նրանց գտնվելու վայրի ու շարժական ռազմակայանների մանրամասները, իսկ Կիևն իր և ԱՄՆ-ից ստացած տեղեկությունների հիման վրա, պլանավորել և իրականացրել է հրետանային և մի շարք այլ հարձակումներ, ինչի հետևանքով սպանվել են ռուս սպաներ»:

Ըստ New York Times-ի՝ ուկրաինացի պաշտոնյաները պնդում են, որ մարտի դաշտում սպանել են մոտ 12 ռուս գեներալների։ Հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ պաշտոնյաները հրաժարվել են նշել ամերիկյան հետախուզության արդյունքում սպանված գեներալների թիվը։

 

Ջամե Ջամ օրաթերթ

Իրանում ՌԴ դեսպան. Բրիտանիայի ԶԼՄ-ները կեղծ լուրեր են տարաոմ

Իրանում ՌԴ դեսպանը կարևորել է  Մոսկվա-Թեհրան հարաբերությունների ընդլայնումը, նշելով, որ երկու երկրների միջև սպառազինության ոլորտում համագործակցության համար որևէ խոչընդոտ չկա։

Պատասխանելով բրիտանական լրատվամիջոցների այն պնդումների մասին հարցին, թե Իրանը զենք, այդ թվում՝ զենիթահրթիռային կայաններ է մատակարարում Ռուսաստանին, նա ասել է. «Թույլ տվեք սկսել նրանից, որ բրիտանական լրատվամիջոցները, և ոչ միայն բրիտանականները, հայտնի են կեղծ լուրերի տարածմամբ: Ես չեմ ուզում մեկնաբանել սա։ Մեր արձագանքը վճռական է: Սա առաջին անգամը չէ և վերջինը չի լինելու»:

 

Իրան օարթերթ

ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պատվիրակությունը մեկնել է Ռուսաստան

Պաղեստինյան լրատվամիջոցները հաղորդում են ՀԱՄԱՍ իսլամական դիմադրության շարժման բարձրաստիճան պատվիրակության Մոսկվա այցի մասին։

Չորեքշաբթի առավոտյան Մոսկվա ժամանած պատվիրակությունը մեկնել է կարևոր բանակցություններ է վարելու ռուս պաշտոնայների հետ:

Աղբյուրը, ով ցանկացել է մնալ անհայտ, նշել է, որ ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը կհանդիպի ՌԴ ԱԳՆ պաշտոնյաների հետ։

 

Էթելաաթ օրաթերթ

Արևմուտքի կեղծավորություննն ՈՒկրաինայի պատերազմում

Արաբական լրատվամիջոցներից մեկն անդրադարձել է  Պաղեստինի հարցի և Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ Արևմուտքի հակասական դիրքոորոշումներին:

«Ալ-Շորուկ» լրատվական կայքը հրապարակել է Աբդուլ Համիդ Օսմանիի գրչին պատկանող դոհվածը, որում հեղինակը նշել է է. «Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի հետևանքները բացահայտեցին Արևմուտքում առկա ռասիզմը, երկակի ստանդարտները, լրատվամիջոցների տարածած կեղծիքը և նրանց մարդասիրական հռետորաբանության կեղծ բնույթը: Ռուսներին հակազդելու համար, Արևմուտքհն այսօր օգտագործում է «ինքնիշխանություն և տարածքային ամբողջականություն» տերմինները, միաժամանակ Աֆղանստանի և Իրաքի օկուպացիայի, Լիբիայի կազմալուծման, Սիրիայի ավերման և Եմենի պատերազմում խախտելով բոլոր միջազգային պրենքները»:

 

 armenpress.am/

Թուրքիան FLYONE ARMENIA-ին չի թույլատրել իր օդային տարածքով եվրոպական երկրներ չվերթներ իրականացնել

Թուրքիայի ավիացիոն իշխանությունները FLYONE ARMENIA  ընկերությանը չեն տրամադրել Թուրքիայի օդային տարածքով դեպի եվրոպական երկրներ չվերթերի իրականացման (overflight) հնարավորություն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են FLYONE ARMENIA ընկերությունից, նշելով, որ ստեղծված իրավիճակի հետևանքով ընկերությունը ստիպված է մինչև ս.թ. հունիսի 10-ը չեղարկել Երևան- Լիոն- Երևան և Երևան- Փարիզ- Երևան ուղղություններով չվերթերը:

Նշվում է, որ Երևան- Ստամբուլ- Երևան երթուղով չվերթերը իրականացվում են համաձայն չվացուցակի։ Չվերթերի վերսկսման վերաբերյալ կտրվի համապատասխան տեղեկատվություն։ Ընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարությունների հետ կապված։

Ավիաընկերությունն ուղևորներին առաջարկում է հետևյալ այլընտրանքները.

թռիչքի ամսաթվի փոփոխություն,

Credit Shell Գումարի 110%–ի չափով հետ վերադարձ ձեր FLYONE անձնական հաշիվ․ միայն տոմսեր, գնված կայքում կամ հավելվածում,

Չեղարկված թռիչքի՝ տոմսի, գումարի ամբողջական վերադարձ։

Եթե տոմսը գնվել է տուրիստական գործակալությունից, ավիաընկերությունը խնդրում է կապ հաստատել գործակալության հետ՝ ընտրելու ներկայացված այլընտրանքներից մեկը։

 

 armenpress.am/

Շվեյցարիայում գնաճը հասել Է 2008 թվականից ի վեր առավելագույն ցուցանիշի

 Շվեյցարիայում տարեկան գնաճն ապրիլ ամսվա արդյունքներով հասել Է 2,5 տոկոսի, ինչն առավելագույն ցուցանիշն Է 2008 թվականից ի վեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են երկրի Դաշնային վիճակագրական վարչության տվյալները: «Սպառողական գների ինդեքսը (ՍԳԻ) 2022 թվականի ապրիլին նախորդ ամսվա համեմատությամբ աճել Է 0,4 տոկոսով՝ հասնելով 103,3 կետի (2020 թվականին դեկտեմբերին հավասար Էր 100-ի):

Գնաճը կազմել Է +2,5 տոկոս՝ նախորդ տարվա այդ նույն ամսվա համեմատությամբ»,-ասվում Է գերատեսչության հաղորդագրության մեջ: Գների ապրիլյան աճը գերատեսչությունը կապում Է մի քանի գործոնների հետ, ներառյալ վառելու մազութի գների աճը: Գնաճի դրայվերներ են նաեւ դարձել ներմուծվող ապրանքները, որոնք անցյալ տարվա համեմատությամբ թանկացել են 6,6 տոկոսով: Իսկ շվեյցարական արտադրանքի գները տարվա ընթացքում աճել են 1,2 տոկոսով, վկայում են վիճակագրական վարչության տվյալները: Նշվում Է, որ նաեւ աճել են նոր ավտոմեքենաների ու ավիափոխադրումների գները, դրա հետ մեկտեղ հյուրանոցներում եւ օթելներում նվազել Է կեցության արժեքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

 armenpress.am/

Պեկինում եւ Հոնկոնգում մեղմացրել են քովիդ-սահմանափակումները

 COVID-19-ով հիվանդացության անկման ֆոնին Պեկինը կրճատել Է կորոնավիրուսի կարանտինի ժամկետն արտասահմանից ժամանողների համար, Հոնկոնգը վերստին բացել Է լողափերն ու լողավազանները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:

Այսպես, արտասահմանից Պեկին ժամանողներն այժմ առաջվա 14 օրվա փոխարեն պետք Է 10 օր ինքնամեկուսացվեն հյուրանոցում, բայց նրանց առաջվա պես հարկավոր կլինի եւս մեկ շաբաթ տանը կարանտինում գտնվել՝ կանոնավոր կերպով ստուգելով առողջական վիճակը:

Հոնկոնգում մարդկանց կրկին թույլատրել են հաճախել լողավազաններ ու լողափեր, դրսում սպորտով զբաղվել առանց դիմակների: Ռեստորաններում այցելուներին թույլատրել են մինչեւ ութ մարդ նստեցնել մեկ սեղանի շուրջը: Հաջորդ մեղմացումները, ինչպես սպասվում Է, սահմանվելու են մայիսի 19-ին, երբ ռեստորաններին կթույլատրեն աշխատել մինչեւ կեսգիշեր, իսկ բարերին ու ակումբներին՝ վերսկսել աշխատանքը:

Հոնկոնգում կորոնավիրուսային ինֆեկցիայից մահացությունը հասել Է զրոյի այն դեպքում, երբ մարտ ամսին այնտեղ օրական գրանցվում Էր քովիդ-ախտահարվածների մինչեւ 300 մահ, հիշեցնում Է գործակալությունը՝ վկայակոչելով պաշտոնական տվյալներ:

Չինաստանի իշխանությունները զրոյական հանդուրժողականություն են դրսեւորում կորոնավիրուսի նկատմամբ եւ վարակման առաջին դեպքերը հայտնաբերելիս արագորեն խիստ սահմանափակումներ են մտցնում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

panarmenian.net

Մայիսի 9-ին՝ միասնության երթ դեպի Եռաբլուր

Մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրման օրը, արդեն 2-րդ տարին անընդմեջ «Միասին» շարժման նախաձեռնությամբ հերոս նահատակների նկարներով միասնության երթ է կազմակերպվում դեպի Եռաբլուր։

Այն մեկնարկելու է 15:00-ին՝ Շառլ Ազնավուրի հրապարակից։

«Մայիսի 9-ին Շուշիի ազատագրման 30-րդ տարեդարձն է: Մեր ոգու ու հաղթանակի, մեր տեսակի վերաարժևորման ու զոհի կերպարի թոթափման 30 րդ տարին։ Շուշիի ազատագրումն ապացույցն էր, որ անհնարին ոչինչ չկա, որ միշտ կա ճանապարհ և այդ ճանապարհը անցնում է կամքի, հավատի ու նվիրումի միջով:

30 տարի հետո մենք չունենք Շուշին: Այն Շուշին, որ մեզ դարձրել էր հաղթական ու ինքնավստահ, թոթափել էր անօգնականի բարդույթը։ Ազատել մեզ մեր թուլությունը, անգործությունը, ծուլությունը հանգամանքների հետևում քողարկելու արդարացումից։ Մեր խնդիրներում ուրիշներին մեղադրելու անհեռանկարայնությունից։

Մեր նպատակը մեր միասնականությունն է, մեր ներուժի միավորումը, մեր դիմադրական ուժի, մեր կշիռը, հեղինակության ինքնագնահատականի բարձրացումը․ հանգամանքներ որ անհրաժեշտություն են մեր տեսակի ու պետության շարունակականության համար»,- ասվում է շարժման հայտարարության մեջ։

Երթը կեզրափակվի խոնարհումի և ոգեկոչման արարողությամբ։ Նշվում է, որ միջոցառումը չունի կուսակցական, քաղաքական հատվածային շարժառիթներ, այն ազատ է բոլոր մասնակիցների համար։

Նշվում է, որ արգելվում է միջոցառման ժամանակ կուսակցական, քաղաքական, հատվածային որևէ դրսևորում։

 

panarmenian.net

Պեսկովը՝ ցույցերի մասին․ Ամբողջությամբ ՀՀ ներքին գործն է

 ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով ՀՀ-ում ընթացող ցույցերին և բողոքի ակցիաներին, ասել է, որ դա ամբողջությամբ ՀՀ ներքին գործն է։

Նա հավելել է՝ ՌԴ-ն շահագրգռված է, որ որքան հնարավոր է շուտ ավարտվի բարդ շրջանը և կայունություն հաստատվի:

«Դա լիովին և ամբողջությամբ Հայաստանի ներքին գործն է։ Հայաստանը, ինչպես գիտեք, մեր դաշնակիցն է, մեր գործընկերն է չափազանց կարևոր ինտեգրման մի քանի ձևաչափում: Հայաստանը մեր մեծ բարեկամն է: Եվ, հետևաբար, մենք, իհարկե, շահագրգռված ենք, որ որքան հնարավոր է շուտ այս շրջանն ավարտվի, և կրկին կայունության շրջան գա» - ասել է նա լրագրողներին, գրում է ՌԻԱ Նովոստին։

Պեսկովը նաև հավելել է, որ Հայաստանում կայունության շրջանը «թույլ կտա աստիճանաբար շարժվել դեպի Ղարաբաղի վերաբերյալ այն եռակողմ պայմանավորվածությունների իրագործումը, որոնք վերջնական տեսքի են բերվել Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ, ինչպես նաև՝ ընդհանուր առմամբ մեր երկկողմ հարաբերությունների զարգացման առումով»:

Ապրիլի 25-ից ընդդիմությունը Հայաստանում բողոքի հանրահավքներ և երթեր է անցկացնում, մայիսի 2-ից մեկնարկել են ահնազանդության ակցիաները։ Հայաստանում բողոքի նոր ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։