Մամուլի տեսություն 06.05.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i171346-Մամուլի_տեսություն_06.05.2022
Ռուսաստանը հայտարարել է, որ ուկրաինական ուժերի կողքին, Ռուսատսանի դեմ պատերազմում են նաև իսրայելցի վարձկաններ:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Մայիս 06, 2022 14:02 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 06.05.2022

Ռուսաստանը հայտարարել է, որ ուկրաինական ուժերի կողքին, Ռուսատսանի դեմ պատերազմում են նաև իսրայելցի վարձկաններ:

Էթելաաթ օրաթերթ

Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանին զենք է ուղարկում Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի տարածքով

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե 2020թ հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ,  Ռուսաստանը Հայաստանին զենք է մատակարարել Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի միջոցով։

Իլհամ Ալիևն ասել է, որ Ադրբեջանը նամակներ է ուղարկել Ղազախստանին, Թուրքմենստանին և Իրանին՝ կոչ անելով թույլ չտալ զենք տեղափոխող ռուսական  ինքնաթիռներին անցնել իրեցն օդային տարածքով:

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Բաքուն Վրաստանին նույնպես խնդրել է փակել իր օդային և ցամաքային ճանապարհը՝ Ռուսաստանից զենքի տեղափոխումը Հայաստան կանխելու համար, և Թբիլիսին դրական է արձագանքել այդ խնդրանքին: Նա հավելել է, որ զենքը կարող է Հայաստան ուղարկված լինել  Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի միջոցով։ 

 

Ջավան օրաթերթ

Պետդեպարտամենտին հիասթափեցնում են հակաիրանական քաղաքականության շարունակական ձախողումները

Սաուդական «Ալ Արաբիա» լրատվական ցանցը հաղորդում է, որ Պետդեպարտամենտին հիասթափեցնում են հակաիրանական քաղաքականության շարունակական ձախողումները:

գործակալության անգլերեն բաժինը գրել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Սենատի կողմից իր մանդատի հաստատումից անմիջապես առաջ Կոնգրեսին ասել է, որ կփորձի վերականգնել ամերիկյան դիվանագիտության խաթարված վստահությունը՝ ձեւավորելով միասնական ճակատ՝ Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի դեմ։

Սակայն Պեդետարտամենտի պաշտոնյակները նշում են, որ կառույցում հիասթափված են հակաիրանական քաղաքականության ձախողումից:

«Ալ Արաբիա»-ն գրում է. «Չնայած Միացյալ Նահանգները կարողացել է միավորել և առաջնորդել Արևմտյան ճակատը՝  Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա հետ մղելու համար, սակայն Պետդեպարտամենտը արդյունավետ չի աշխատել աշխարհը Իրանի և Չինաստանի դեմ միավորելու հարցում»:

 

Իրան օրաթերթ

Ռուսաստանը հայտարարել է, որ ուկրաինական ուժերի կողքին, Ռուսատսանի դեմ պատերազմում են նաև  իսրայելցի վարձկաններ:

Iran Online-ը, հղում անելով Fars գործակալությանը, հաղորդում է, որ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուս դիվանագետը հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայում Ազովի ստորաբաժանումների կողքին կռվում են իսրայելցի վարձկաններ։

«Մեծ թվով քաղաքական գործիչներ, որոնք զբաղված են տեղեկատվական բաժնում, դժվար թե այս խոսքերը լսեն»,- հավելել է Զախարովան։

 

Ջամե Ջամ օրաթերթ

Համաշխարհային տնետսական պատերազմը մոտ է

ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը Արևմուտքին մեղադրել է ՆԱՏՕ-ի ընդլայնման հետ կապված Ռուսաստանի բոլոր առաջարկները մերժելու մեջ:

 

armenpress.am

Ավստրիացիների մեծամասնությունը հավանություն չի տալիս ՆԱՏՕ-ին երկրի անդամակցությանը. IFDD

 Ավստրիացիների միայն 14 տոկոսն Է կողմ հանդես գալիս ՆԱՏՕ-ին Ավստրիայի անդամակցությանն այն դեպքում, երբ ճնշող մեծամասնությունը՝ 75 տոկոսը, դեմ Է Հյուսիսատլանտյան դաշինքին երկրի անդամակցությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են հարցման արդյունքները, որն APA ավստրիական գործակալության պատվերով անցկացվել Է հասարակական կարծիքի ուսումնասիրման եւ տվյալների վերլուծության ինստիտուտի (IFDD) կողմից:

Հարցումը նաեւ ցույց Է տվել, որ ավստրիացիների մեծամասնությունը թերահավատորեն Է վերաբերվում Ուկրաինայի անդամակցությանը Եվրամիությանը. այդ գաղափարը պաշտպանում Է հարցման մասնակիցների 38 տոկոսն այն դեպքում, երբ դեմ Է արտահայտվել 46 տոկոսը: Հարցման մյուս մասնակիցները չեն կողմնորոշվել պատասխանի հարցում:

Այն հարցին, թե Ավստրիան պաշտպանում Է արդյոք իր չեզոքությունը, դրականորեն Է պատասխանել մասնակիցիների 52 տոկոսը: Դրա հետ մեկտեղ 40 տոկոսն այն կարծիքին չԷ, թե չեզոքությունն Ավստրիային պաշտպանում Է ռազմական սպառնալիքներից:

Ավստրիացիների մեծամասնությունը՝ 83 տոկոսը, արտահայտվել Է անվտանգության եւ պաշտպանության ոլորտում ԵՄ-ի անդամ երկրների միջեւ ավելի սերտ համակարգման օգտին: Հարցմանը մասնակցել Է հազար մարդ: Ավստրիական ԶԼՄ-ներն ավելի վաղ հաղորդել են, որ Ավստրիան վերստին ՆԱՏՕ-ի հետ համագործակցում Է «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում:

Նշվել Է, որ դա տեղի Է ունեցել այն բանից հետո, երբ Թուրքիան հրաժարվել Է Ավստրիայի եւ դաշինքի միջեւ համագործակցության արգելափակումից: Ավելի վաղ Անկարան կողմերի համագործակցությունն արգելափակել Էր ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների դադարեցման վերաբերյալ Ավստրիայի պահանջի կապակցությամբ: 1994 թվականին ստեղծված «Գործընկերություն հանուն խաղաղության» ՆԱՏՕ-ական ծրագրին իրենց ներկայացնում Է ՆԱՏՕ-ի մեջ չմտնող երկրների հետ Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական համագործակցության ծրագիր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

armenpress.am

Գերմանիան Panzerhaubitzen 2000 յոթ հաուբից կմատակարարի Ուկրաինային

  Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստինա Լամբրեխտը հաստատել Է, որ Բեռլինը Panzerhaubitzen 2000 յոթ հաուբից կմատակարարի Ուկրաինային: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Spiegel հրատարակությունը: Այդ մասին նախարարը հայտարարել Է Սլովակիա կատարած այցի ընթացքում:

Նրա խոսքով՝ այդ որոշումը չի ազդի բունդեսվերի պաշտպանունակության վրա, քանի որ հաուբիցները վերցվելու են ոչ թե ակտիվ զինանոցից, այլ վերանորոգվածների թվից: Նաեւ նախարարը նշել Է, որ բուդեսվերը նաեւ կապահովի ուկրաինացի զինվորականների՝ հաուբիցների կառավարման ուսուցումը: Առաջիկա շաբաթներին ուսուցում կանցնի 20 զինվոր, ուսուցման համար կպահանջվի 40 օր, բայց այն կարող Է ավարտվել նաեւ ավելի արագ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

armenpress.am

Շանհայի իշխանությունները հայտարարել են քաղաքում COVID-19-ի հետ կապված իրադրության նորմալացման մասին

 Շանհայի իշխանությունները հայտարարել են, որ քաղաքում COVID-19-ի հետ կապված իրադրությունը գտնվում Է վերահսկողության ներքո, տարածաշրջանն ավելի քան մեկ ամիս ապրում Է կարանտինի պայմաններում, որում հայտնվել են 25 միլիոն բնակիչներ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 6-ին հաղորդում Է Channel News Asia-ն: «Ներկայում մեր քաղաքում համավարակի կանխման եւ վերահսկման հետ կապված իրադրությունն անշեղորեն բարելավվում Է, համաճարակը գտնվում Է արդյունավետ վերահսկողության ներքո»,- Channel News Asia-ն մեջբերում Է փոխքաղաքապետ Ու Ցինի խոսքը: Նրա խոսքով՝ ապրիլի 22-ից COVID-19-ով հիվանդացությունը Շանհայում շարունակում Է նվազել, նշում Է Channel News Asia-ն:

Միեւնույն ժամանակ փոխքաղաքապետը նշել Է, որ վիրուսի բռնկման վերսկսման ռիսկը դեռեւս պահպանվում Է, ուստի քաղաքային իշխանությունները կշարունակեն պահպանել առկա ստրատեգիան: Անցած շաբաթ օրը՝ ապրիլի 30-ին, Շանհայում երկարատեւ ժամանակից ի վեր առաջին անգամ COVID-19 կորոնավիրուսով ախտահարման նոր դեպքեր չի հայտնաբերվել քաղաքի կարանտինային գոտիների սահմաններից դուրս: Կարանտինը Շանհայում սահմանվել Է մարտի 28-ին. աշխատանքը դադարեցրել Է ձեռնարկությունների, շուկաների եւ խանութների մեծամասնությունը, մարդկանց կարգադրվել Է տանը մնալ:

Քաղաքը դժվարությունների Է բախվել բնակիչներին պարենամթերք մատակարարելու եւ աշխատակիցների՝ աշխատավայրեր վերադառնալու առնչությամբ: Բացի այդ, լոքդաունը Շանհայում անդրադարձել Է նաեւ համաշխարհային շուկաների վրա, քանի որ համալրող մասերի մատակարարումների հետ կապված խափանումները խախտել Է տեղի ֆաբրիկաների աշխատանքը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

panarmenian.net

Չախոյան․ Վարչապետի հրաժարական չի լինելու

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով ընդդիմության բողոքի գործողություններին, գրել է, որ վարչապետի հրաժարական չի լինելու։

Նա նշել է, որ ՀՀ քաղաքացին ընդամենը մեկ տարի առաջ է կատարել իր ընտրությունը։

«Վարչապետի հրաժարականի մասին կեղծ լուրեր տարածողներն ավելի շուտ սեփական ծոծրակը կտեսնեն, բայց հրաժարական չեն տեսնի։

ՀՀ քաղաքացին ընդամենը մեկ տարի առաջ է կատարել իր ընտրությունը։

Երևանի փողոցներում Արցախը փրկողները յուրայիններին ոգևորելու համար հերթական ստեր են տարածում։ Հասկանում եմ որ մաշվել եք, որ գնալով ավելի սակավաթիվ եք դառնում, բայց նման ստերով ու փոքրիկ չարաճճիություններով էլ ավելի եք հիասթափեցնելու ձեր իսկ կողմնակիցներին։

Օրերի հարց է, ձեր կողմնակիցները հիասթափվելու են հենց ձեզնից, որովհետև հրաժարական չի լինելու։

ՀԳ․ էս երկիրը որբի գլուխ չէ, որ ամեն տարի հրաժարական ու արտահերթ ընտրություն պահանջեք»,-ասվում է գրառման մեջ։

«Դիմադրություն» շարժումը, շարժմանը միացած քաղաքացիները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթեր, հանրահավաքներ և անհնազանդության ակցիաներ են իրականացնում։

 

panarmenian.net

Starmus-ի շրջանակում ՀՀ կայցելի Նոբելյան 8 մրցանակակիր, տիեզերագնաց, մեծանուն ռոք երաժիշտներ

 Հայաստանում սեպտեմբերի 5-10-ն անցկացվելիք Starmus փառատոնին մասնակցելու համար Հայաստան է ժամանելու Նոբելյան 8 մրցանակակիր, որոնց թվում է հայտնի կենսաֆիզիկոս Թիմ Հանթը: Այդ մասին հայտարարել է Starmus փառատոնի համահիմնադիր, աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը, տեղեկացնում է «Առավոտը»։

«Աշխարհահռչակ տիեզերագնաց Քրիս Հաթֆիլդը,որի հետ շփվում է, օրինակ, Իլոն Մասկը, և որի դասախոսություններին 10,000-15,000 մարդ է հավաքվում, նույնպես կմասնակցի փառատոնին: Եթե հիշում եք, նա հայտնի դարձավ նրանով, որ իր հետ կիթառ տարավ տիեզերք և այնտեղ երգեց Դեյվիդ Բոուի Space Oddity-ն»,-ասել է նա:

Գարիկ Իսրայելյանը տեղեկացրել է, որ մեծանուն ռոք երաժիշտներ էլ կլինեն Հայաստանում, փառատոնին իրենց մասնակցությունը կբերեն նաև հայազգի ճանաչված երաժիշտներ Սերժ Թանկյանն ու Տիգրան Համասյանը:

Իսրայելյանը խոստացավ ավելի ուշ այլ անուններ ևս հրապարակել:

Նա նշել է, որ փառատոնով հետաքրքրված են նաև Իլոն Մասկը, Փիթեր Գաբրիելը, ավելի ուշ կհայտարարվեն այլ հնչեղ անուններ, որոնք հաստատապես մասնակցելու են փառատոնին։

Գարիկ Իսրայելյանը վստահ է, որ Starmus համագործակցության լավ հարթակ կլինի բոլորի համար, քանի որ նման սկզբունք է որդեգրել աշխարհահռչակ անհատներից կազմված իրենց հոգաբարձուների խորհուրդը:

Փառատոնը բաց կլինի նաև բուհերի համար, ծրագրեր ունեն Գյումրիի և այլ քաղաքների համար, որովհետև ցանկանում են, որ փառատոնը միայն Երևանով չսահմանափակվի:

Starmus-ը Հայաստանում անցկացվելու է առաջին անգամ, իսկ մինչ այդ 5 անգամ իրականացվել է եվրոպական տարբեր երկրներում։փառատոնը հիմնադրվել է 2009-ին։ Փառատոնը Հայաստանում անցկացնելու նախաձեռնությամբ հանդես էր եկել ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը։

 

panarmenian.net

Քաղաքապետն ու Ֆրանսիայի դեսպանը կարևորել են գործակցության ընդլայնումը

  Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն կարևորել են գործակցության ընդլայնումն ու քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում փորձի փոխանակումը՝ գործընկեր քաղաքների և ռեգիոնների հետ:

Բարձր գնահատելով Ֆրանսիայի դերը մինչ այժմ Երևանում իրականացված ծրագրերում՝ քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ դեսպանատան հետ ձևավորված ջերմ հարաբերությունները կլինեն շարունակական, ինչն իր հերթին կնպաստի Երևանի և ֆրանսիական քաղաքների միջև հաստատված բարեկամական ու գործնական հարաբերությունների առավել ընդլայնմանը:

Շնորհակալություն հայտնելով գործակցությունն ընդլայնելու պատրաստակամության համար՝ դեսպան Անն Լույոն նշել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի առավելագույնը՝ երկուստեք կապերի ամրապնդմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին աջակցելու և օժանդակելու համար:

Անդրադառնալով ապակենտրոնացված համագործակցության հերթական համաժողովին, որը տեղի է ունենալու հունիսին Լիոնում, քաղաքապետն ու դեսպանը համոզմունք են հայտնել, որ այն լավ առիթ կհանդիսանա՝ բազմակողմանի քննարկելու հետագա համագործակցության տեսլականն ու ծրագրերը:

Երևանի քաղաքապետարանն այսօր համագործակցում է Փարիզի, Մարսելի, Լիոնի, Նիսի և Իլ դը Ֆրանս շրջանի հետ: