Մամուլի տեսություն 07.05.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i171418-Մամուլի_տեսություն_07.05.2022
Եթե մի կողմ թողնենք որոշ ժամանակ առաջ Սիոնիստական ռեժիմին և Ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանին ցուցաբերած Թուրքիայի աջակցության փաստերը. Արաքս գետի մասին Էրդողանի հակասական և միջամտողական հայտարարությունը փորձագետների ուշադրությունը կենտրոնացրեց այն կետի վրա, որ տարածաշրջանի ապագայի համար նոր ծրագրեր են իրականացվում:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Մայիս 07, 2022 14:38 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 07.05.2022

Եթե մի կողմ թողնենք որոշ ժամանակ առաջ Սիոնիստական ռեժիմին և Ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանին ցուցաբերած Թուրքիայի աջակցության փաստերը. Արաքս գետի մասին Էրդողանի հակասական և միջամտողական հայտարարությունը փորձագետների ուշադրությունը կենտրոնացրեց այն կետի վրա, որ տարածաշրջանի ապագայի համար նոր ծրագրեր են իրականացվում:

Քեյհան օրաթերթ

Կորոնավիրուսի դեմ պայքարում Իրանի հաջողությունները՝ ըստ միջազգային կազմակերպությունների

Վերջին օրերին, ավելի քան երկու տարի անց, Իրանում կորոնավիրուսից մահացության օրական թիվը ցածր է եղել տասը հոգուց: Անցած ամառ, մինչև համատարած պատվաստումը, երկրում օրական մահերի թիվը հասել էր 700-ի: 

 

Խորասան օրաթերթ

Էրդողանը՝ նոր դասավորումների պատրանքներում

Թուրք պաշտոնյաների վերջին գործողություններն ու հայտարարությունները, այս օրերի այլ իրադարձությունների հետ մեկտեղ, վկայում են տարածաշրջանային հավասարակշռությունը փոխելու տեղաշարժերի և ծրագրերի մասին։ Եթե մի կողմ թողնենք որոշ ժամանակ առաջ Սիոնիստական ռեժիմին և Ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանին ցուցաբերած Թուրքիայի աջակցության փաստերը. Արաքս գետի մասին Էրդողանի հակասական և միջամտողական հայտարարությունը փորձագետների ուշադրությունը կենտրոնացրեց այն կետի վրա, որ տարածաշրջանի ապագայի համար նոր ծրագրեր են իրականացվում:

Թեև ոմանք վերլուծեցին Էրդողանի սկզբնական մտադրությունները, սակայն մի քանի օր անց այն բանից հետո, երբ նա խոսեց Սիոնիստական ​​ռեժիմի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման և ընդլայման մասին, կասկած չկար, որ Անկարան նոր խաղ է խաղում տարածաշրջանում: Այնուամենայնիվ, ոմանք կարծում են, որ Թուրքիան առանցքային դեր է խաղում ամերիկա-սիոնիստական ​​համատեղ նախագծում:

 

Էթելաաթ օրաթերթ

The Wall Street Journal. Միացյալ Նահանգները և Սաուդյան Արաբիան հարաբերությունները խզելու եզրին են

Վերանայելով Վաշինգտոնի և Ռիադի հարաբերությունների վերջին զարգացումները Wall Street Journal-ը գրում է.«Միացյալ Նահանգները և Սաուդյան Արաբիան հարաբերությունները խզելու շեմին են»:

Ամերիկյան թերթը գրում է քննարկում է միջազգային ասպարեզում տեղի ունեցած զարգացումները և դրանց ազդեցությունը Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի հարաբերությունների սառնության վրա, ասելով.«Մուհամմադ բեն Սալմանը Ջո Բայդենի  կառավարության ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի հետ հանդիպմանը ներկայացել է առանց պաշտոնական հագուստի, իսկ  Ջամալ Խաշողջիի սպանության գործի մասին հարցին նա արձագանքել է շատ ագրեսիվ՝ Ջեք Սալիվանին ասելով որ ընդհանրապես պատրաստ չէ խոսել այդ մասին»:

Թերթը շարունակում է.«Բեն Սալմանը, որը ժամանակին ներկայացվում էր որպես Արևմուտքի բախտի աստղ Սաուդյան Արաբիայում, այժմ համարվում է ոչ հասուն և իռացիոնալ երիտասարդ, որը բազմաթիվ խնդիրների աղբյուր է դարձել Սաուդյան Արաբիայի և տարածաշրջանի համար»:

 

Արմանե Մելլի օրաթերթ

Իրանական 20+2 հովազ վերակենդանանալու հույսով գնտվում են ազգային պարկում

Թուրան ազգային պարկում երեք հովազների ծնունդը ուրախության և դրական արձագանքների ալիք է բարձրացրել սոցիալական ցանցերում։ Այն պայմաններում, երբ իրանական հովազի այդ տեսակը գտնվում է անհետացման եզրին, այս երեքի ծնունդը, որոնցից մեկը չի ապրել հուսյ է առաջացնում, որ ետսակը կշատանա:

 

armenpress.am

ՀՀ դեսպանությունը պարզաբանել է Քյոլնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի շուրջ ստեղծված իրավիճակը

Գերմանիայում Հայաստանի դեսպանությունը պարզաբանել է Քյոլն քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի շուրջ ստեղծված իրավիճակը: Խոսքը Հոհենցոլերնբրյուկե կամրջի ձախակողմյան հատվածում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի մասին է: Այն տեղադրվել է 2018թ.-ի ապրիլի 15-ին «Հիշել ցեղասպանությունը» նախաձեռնության (Initiative Völkermord erinnern) և մի շարք անհատ քաղաքացիների կողմից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանությունը նշում է, որ տեղադրման թույլտվության բացակայության հիմնավորմամբ հուշարձանը հեռացվել է տեղադրումից չորս օր անց (2018թ.-ի ապրիլի 19-ին), ինչը իրավական վեճի առիթ է դարձել։

«Յուրաքանչյուր տարի, ապրիլի 24-ի շուրջ ընկած ժամանակահատվածում հուշարձանը տեղադրվում է, ապա  ապամոնտաժվում թույլտվության բացակայության հիմնավորմամբ, ինչը հասկանալիորեն դառնում է մեր բազմաթիվ հայրենակիցների վրդովմունքի և տեղական իշխանությունների հետ իրավական վեճի առարկա։ ՀՀ դեսպանությունն ուղիղ կապի մեջ է նախաձեռնության հեղինակների և այլ շահագրգիռ կողմերի հետ և առաջիկայում կգործադրի ջանքեր իրավիճակի երկուստեք ընդունելի տարբերակով հանգուցալուծմանը նպաստելու նպատակով»,-ասված է դեսպանության հաղորդագրությունում։

 

news.am

Հակառակորդը կրակ է բացել մարտական դիրքերի, Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ. ՊՆ

Այսօր` ժամը 13։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ–ն տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի, ինչպես նաև Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Կրակոցների հետևանքով հրազենային վիրավորում է ստացել հանքավայրի աշխատակիցներից մեկը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։

Ժամը 16։30-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։

 

armenpress.am

ՊՆ մանրամասներ է ներկայացրել Սոթքի ուղղությամբ ադրբեջանական կողմի կրակոցների վերաբերյալ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները մայիսի 7-ին, ժամը 13։50-ի սահմաններում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի, ինչպես նաև Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել հանքավայրի աշխատակիցներից մեկը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին պաշտպանության նախարարությունից, պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։

Ժամը 16։30-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։

 

panorama.am

Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է. ՀՀ ՊՆ

Մայիսի 7-ին, ժամը 13։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի, ինչպես նաև Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել հանքավայրի աշխատակիցներից մեկը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ 

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։Ժամը 16։30-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։