Մեկնաբանություն- Հայաստանի կանայք միացել են կառավարության դեմ բողոքի ակցիաներին
Երևանում և Հայաստանի մյուս խոշոր քաղաքներում շարունակվում են բողոքի ցույցերն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության քաղաքականության։
Անցած շաբաթվանից մեկնարկած բողոքի ակցիաների ամսնակիցների թիվն ամեն օր ավելանում է: Փաշինյանի կառավարությանը դեմ հարյուրավոր կանայք միացել են բողոքի ակցիաներին՝ պահանջելով վարչապետի հրաժարականը։
Ցույցերի մասնակիցները Նիկոլ Փաշինյանին մեղադրում են Լեռնային Ղարաբաղի մնացած տարածքն Ադրբեջանին հանձնելու մեջ, այդ պատճառով պահանջում են Հայաստանի վարչապետի հրաժարականը։ Անցյալ հինգշաբթի ընդդիմության ցույցերի ժամանակ բախումներ տեղի ունեցան ցուցարարների ու ոստիկանների միջև: Ոստիկանությունը ձերբակալեց ու բանտարկեց հարյուրավոր ցուցարարների:
Փաշինյանի կառավարության հակառակորդների բողոքի ակցիաները ամեն օր շարունակվում են, և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաշտոնյաները գտնում են, որ Լեռնային Ղարաբաղի աջակցելն ընդդիմության համար պատրվակ է ծառայում իշխանությունը տապալելու համար: Այս առնչությամբ իշխող կուսակցության ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանն անցած ուրբաթ օրն Ազգային ժողովում ունեցած ելույթում ասաց, որ ցուցարարների հիմնական նպատակն իշխող կուսակցությանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանին տապալելն է։
Նա նշել է, որ ընդդիմության նպատակը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը փրկելն է, այլ պարզապես տարբեր պատրվակներով իշխանությունը փոխելը: Ընդդիմությունը փորձում է զբաղեցնել մեր տեղը (Քաղաքացիական պայմանագիր կուսակցության աթոռը)։
Ընդդիմության բողոքի ցույցերի ուշագրավ կետերից մեկն այն է, որ ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները մինչ այժմ միայն բողոքել են Ադրբեջանի կառավարության հետ խաղաղության համաձայնագրեր կնքելու Փաշինյանի կառավարության քաղաքականությունների դեմ: Այն պայմաններում, երբ ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները ոչ մի հատուկ առաջարկ չեն ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնության ստորագրման մասին:
Այս առումով, տարածաշրջանի անկախ քաղաքական շրջանակները և քաղաքական փորձագետները վերջին բողոքի ցույցերի վերաբերյալ կառավարության դիրքորոշումը համարում են իրական և գտնում են, որ դրանք հակասում են Հայաստանի ազգային շահերին։
Նման պայամններում, ակնհայտ է, որ ընդդիմության իշխանության գալով Ադրբեջանի հետ խաղաղության բոլոր համաձայնագրերը մի կողմ կմնան։
Նման պայմաններում, եթե Փաշինյանի կառավարությունը հեռացվի Հայաստանի իշխանության ղեկից, անկանխատեսելի հետևանքներ կլինեն։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Փաշինյանի կառավարության դեմ վերջին և լայնածավալ բողոքի ցույցերի վերաբերյալ ասել է.«Մոսկվան ցանկանում է, որ Հայաստանի դժվարին շրջանը հնարավորինս շուտ ավարտվի, և երկիրը թեւակոխի կայունության շրջան»։
Ռուս քաղաքական գործիչը նաև հայտարարել է.«Կայունության շրջանը Հայաստանին հնարավորություն կտա աստիճանաբար շարժվել դեպի Մոսկվայի մասնակցությամբ ձեռք բերված եռակողմ խաղաղության համաձայնագրերի իրականացման ուղղությամբ»։
Ընդհանուր հայտարարի գալով, կարելի է ասել, որ եթե Փաշինյանի իշխանությունը չկարողանա կառավարել ընդդիմության բողոքի ակցիաները և չդադարեցնի Երևանի և Հայաստանի այլ խոշոր քաղաքների մեծ թվով բնակիչների ամենօրյա ցույցերը, կառավարության խնդիրները կավելանան: Անկասկած, եթե այս միտումը շարունակվի, Փաշինյանի իշխանությունը ստիպված է լինելու տեսնել ցուցարարների թվի աճ և հայկական իշխանության թուլացում: