Մամուլի տեսություն 08.05.2022
ՄԱԿ-ը Սիոնիստական օկուպանտ ռեժիմի իշխանություններին կոչ է արել հարգել միջազգային սկզբունքներն ու օրենքները և դադարեցնել պաղեստինցիների հողերի ոչնչացման և նրանց բռնի տեղահանման գործողությունները:
Ջավան օրաթերթ
Եվրոպա. Ստիպված ենք Իրանից մատակարարումներ անել
Ուկրաինական պատերազմը հակասական իրադարձություն է միջազգային քաղաքականության ասպարեզում, հատկապես Իրանի համար։ Մեկ ամիս առաջ ռուսները պահանջում էին երաշխավորել ՀԳՀԾ-ն Իրանի հետ համագործակցությունը և բանակցություններում ընդմիջում հայտարարվեց: Այնուհետև մեկնարկեց ուկրաինական պատերազմը և ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառեց ռուսների դեմ:
Հիմա նույն պատերազմը Եվրահանձնակատար արտաքին գործերի հարցերով հանձնակատար Էնրիկե Մորային ստիպել է մեկնել Թեհրան, հույս ունենալով գտնել «միջին ճանապարհ» Վիեննայի բանակցությունները փակուղուց հանելու և ուկրաինական պատերազմի ֆոնին Եվրոպայի համար նավթի ու գազի ևս մեկ նոր մատակարար գտնելու համար։ Եվրոպան կարող է կարճաժամկետ համագործակցություն ունենալ Իրանի հետ՝ էներգետիկ շուկան կայունացնելու համար, սակայն Թեհրանը պետք է զգույշ լինի այս միտումը երկարաժամկետ հեռանկարում շարունակելու հարցում, հատկապես, որ Եվրամիության էներգետիկ ռազմավարական փաստաթղթերում Իրանը առանձնահատուկ տեղ չունի։
Էթելլաթ օրաթերթ
ՄԱԿ. Իսրայելը պետք է դադարեցնի պաղեստինցիների բռնի տեղահանումը
ՄԱԿ-ը Սիոնիստական օկուպանտ ռեժիմի իշխանություններին կոչ է արել հարգել միջազգային սկզբունքներն ու օրենքները և դադարեցնել պաղեստինցիների հողերի ոչնչացման և նրանց բռնի տեղահանման գործողությունները:
ՄԱԿ-ը նշում է, որ իսրայելցի պաշտոնյաների կողմից պաղեստինցիների բռնի տեղահանումը հակասում է Անվտանգության խորհրդի բանաձևերին ու միջազգային իրավունքին:
Սիոնիստական ռեժիմի նոր քաղաքաշինությունն արժանացել է արաբների ու ԱՄՆ-ի արձագանքին։ Արաբական պետությունների լիգան զգուշացրել է Իսրայելի կառավարության որոշման հետեւանքների մասին, որով հավանություն է տրվել Հորդանան գետի արեւմտյան ափին 4000 նոր սիոնիստական ավաների կառուցմանը և հարավային Հեբրոն նահանգի 12 գյուղերի ոչնչացմանը: Կատարի ԱԳՆ-ն նույնպես դատապարտել է բնակավայրերի ընդլայնման նոր ծրագիրը՝ նշելով, որ սիոնիստների քաղաքաշինությունը խախտում է միջազգային բանաձեւերը։
Քեյհան օրաթերթ
ԻԼԻՊ-ն այս անգամ Կենտրոնական Ասիայում
Արևմտյան Ասիայում Դիմադրության ճակատի և Իրանի ջանքերի շնորհիվ, ԻԼԻՊ-ը քայքայվեց և ահաբեկչության սարսափի ռեժիմն ավարտվեց։ Սակայն սալաֆի-թաքֆիրական գաղափարախոսությունը, որը ապահովում էր ԻԼԻՊ-ի իռացիոնալ ուժերը դեռ պահպանվում է: Սակայն ԱՄՆ-ն դեռևս այս խմբի հետ կապված ծրագրեր ունի, ինչի համար կա և՛ հարթակ, և՛ խթան: ԱՄՆ-ն փորձում է ԻԼԻՊ-ին դուրս բերել այն գերեզմանից, որ փորել է Դիմադրության ճակատը:
Խորհրդային Միության փլուզումից հետո և տարածաշրջանում նոր քաղաքական միավորների ստեղծմանը հաջորդած տարիներին տեղի են ունեցել բազմաթիվ զարգացումներ և իրադարձություններ, որոնք առաջացրել են Կենտրոնական Ասիայի զարգացումների ուշադիր ուսումնասիրության անհրաժեշտությունը գերտերությունների համար։ Տարածաշրջանի հարուստ էներգետիկ ռեսուրսները, Կենտրոնական Ասիայի աշխարհաքաղաքական դիրքը և որոշ արմատական գաղափարները մրցակցության դաշտ են ստեղծել տարածաշրջանի մեծ տերությունների միջև: Ստեղծված իրավիճակում Կենտրոնական Ասիայի կառավարությունների համար մտահոգիչ է համարվում երեք երևույթ՝ 1) թմրամիջոցների ապօրինի շրջանառություն. 2) Երկրների տարածքային ամբողջականության և կայունության պահպանում. 3) ծայրահեղական սոընի խմբերի գործունեություն
Էթեմադ օրաթերթ
Չեղարկվել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապի այցը օկուպացված Պաղեստին
Օկուպացված Պաղեստինում ստեղծված լարված իրավիճակի պատճառով չեղարկվել է աշխարհի կաթոլիկների առաջնորդի այցը օկուպացված տարածքներ։ Սիոնիստական լրատվամիջոցները շաբաթ օրը հայտնել են, որ Հռոմի Ֆրանցիսկոսը Պապը չեղյալ է հայտարարել իր այցը օկուպացված Պաղեստին, որը նախատեսված էր հունիսի 15-ին՝ մերձավորարևելյան շրջագայության շրջանակներում:
«Արոտս շուա» կայքի հաղորդմամբ, Պապի գրասենյակը հայտարարել է, որ ուղևորությունը չի կայանա Պապի առողջական խնդիրների պատճառով։ Քաղաքական աղբյուրը հայտնել է, որ Իսրայելում անկարգությունների ալիքը, ըստ երևույթին, ազդել է ուղևորությունը չեղարկելու Վատիկանի որոշման վրա:
armenpress.am
Բրիտանիայում հաստատվել է մարդու կողմից կապիկի ծաղիկով վարակվելու դեպքը
Միացյալ Թագավորության առողջապահության գործակալությունը հաստատել է երկրում մարդու կողմից կապիկի ծաղիկով վարակվելու եզակի դեպքը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՄԹ կառավարության պաշտոնական կայքը:
Հիվանդը վերջերս վերադարձել է Նիգերիայից, որտեղից էլ ենթադրաբար վերցրել է վարակը:
Կապիկի ծաղիկը եզակի հանդիպող վիրուս է, որը մարդկանց միջև հեշտությամբ չի տարածվում: Շատ հաճախ մարդիկ հիվանդությունից վերականգնվում են մի քանի շաբաթվա ընթացքում: Այդուհանդերձ, հնարավոր են նաև բարդացումներ:
ՄԹ կառավարությունից հայտնել են, որ բնակչության շրջանում վարակի տարածման հավանականությունը շատ ցածր է:
Այս պահին վարակված բրիտանացին գտնվում է բժիշկների վերահսկողության ներքո: Նշվում է, որ այս պահին փորձում են հայտնաբերել նրա հետ շփում ունեցած անձանց շրջանակը՝ նրանց համապատասխան տեղեկատվությամբ ու առողջապահական խորհրդատվությամբ ապահովելու նպատակով: Այդ անձանց շարքում են նաև վարակակրի հետ նույն ինքնաթիռի մեջ գտնված ուղևորները:
araratnews.am
Ծանրորդ Սուրեն Գրիգորյանը՝ երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Հունաստանի Հերակլիոն քաղաքում ընթացող առաջնության 89 կգ քաշայինների պայքարում Գրիգորյանը երկամարտի 340 կգ արդյունքով (155 + 185) դարձել է արծաթե մեդալակիր: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Պոկում վարժությունում Սուրեն Գրիգորյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել 155 կգ արդյունքով, իսկ հրում վարժությունում 185 կգ արդյունքով դարձյալ արժանացել է փոքր բրոնզին:
Ոսկե մեդալակիր է դարձել Ուկրաինայի ներկայացուցիչ Մաքսիմ Դոմբրովսկին (345 կգ), իսկ բրոնզե մեդալը նվաճել է եգիպտացի Գամալ Մոհամեդը (339 կգ):
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գևորգ Ղահրամանյանը պոկում վարժությունն ավարտել է՝ գլխավերևում պահելով 145 կգ կշռող ծանրաձողը, իսկ հրում վարժությունում պատվիրել է 190 կգ, բայց, երեք մոտեցումն էլ ձախողելով, զրո է ստացել և անմասն մնացել մեդալներից:
Ավելի վաղ երիտասարդների ԱԱ-ում Հայաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալ էր նվաճել 55 կգ քաշային Գառնիկ Չալոյանը, իսկ 67 կգ քաշային Գոռ Սահակյանն էլ դարձել էր բրոնզե մեդալակիր:
Մինչ Ռուսաստանը «խառն է». Ֆինլանդիային և Շվեդիային փորձում են հենց հիմա մտցնել ՆԱՏՕ
Ֆինլանդիան և Շվեդիան պետք է անդամակցեն ՆԱՏՕ-ին հենց հիմա, մինչդեռ Ռուսաստանը կենտրոնացած է Ուկրաինայի պատերшզմի վրա, այս մասին իր հարցազրույցում ասել է դաշինքի նախկին ղեկավար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։
«Կարծում եմ, որ երկու երկրները հնարավորություն ունեն անդամակցելու ՆԱՏՕ-ին հենց հիմա, քանի որ Պուտինը զբաղված է այլ գործերով։ Նա ոչինչ չի կարող անել դրա դեմ»,- ընդգծել է Ռասմուսենը։
Անգամ Ֆինլանդիայի և Շվեդիայի դիմումը եթե հրшտшպ քննարկվի, ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը դեռ կտևի «մի քանի ամիս», քանի որ անհրաժեշտ է, որ հայտը անցնի մասնակից երկրների բոլոր 30 խորհրդարանները , այս մասին Հյուսիսատլանտյան դաշինքը վաղուց զգուշացրել է:
Հիշեցնենք ՝ ՆԱՏՕ-ն ներառում է 30 երկիր, Ֆինլանդիան և Շվեդիան ունեն դաշինքի գործընկեր երկրների կարգավիճակ։ Սկանդինավյան երկու երկրներն էլ սկսեցին քննարկել ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխ-nւժելnւց հետո: Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը վստահեցրել էր, որ դաշինքը կկարողանա արագ ընդունել Ֆինլանդիային և Շվեդիային, եթե նրանք դա ցանկանան։
Իր հերթին Ռուսաստանը նախшզգnւշացրել է Ֆինլանդիային և Շվեդիային ՆԱՏՕ-ին միանալու հետևանքների մասին, այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան. «Մենք մեր բոլոր նախազգnւշшցումներն արել ենք ինչպես հրապարակայնորեն, այնպես էլ երկկողմ ուղիներով։ Նրանք գիտեն այդ մասին»:
armlur.am
Ինչ «Զանգեզուրի միջանցքի» մասին է խոսում Ալիևը. մեկնաբանում է իրանագետը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, թե, այսպես ասած, «Զանգեզուրի միջանցքն» իրականություն է դառնում: Ըստ Ադրբեջանի առանորդի՝ Զանգեզուրի միջանցքի շրջանակներում արագացված տեմպերով իրականացվում է Հորադիզից Զանգելան չորս ու վեց շերտանոց ճանապարհների կառուցումը: Ճանապարհի փուլային շահագործման հանձնումը, վստահեցրել է Ալիևը, 2023-ին կսսկվի:
Դեռևս այս տարվա մարտի 11-ին, հիշեցնենք, Ադրբեջանի և Իրանի կառավարությունները փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել, որը վերաբերում էր այսպես կոչված` «Արևելյան Զանգեզուրի» տնտեսական շրջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Իրանի տարածքով հաղորդակցության նոր կապեր ստեղծելուն:
Իրանագետ Վարդան Ոսկանյանն ասում է՝ Ադրբեջանի՝ մարտի 11-ի փաստաթուղթը, փոխըմբռնման հուշագիր է, ինչի վերնագիրը նույնիսկ աղճատվում է ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից: Նրա փոխանցմամբ՝ այս նոր կառուցվողը, Ադրբեջանը փորձում է անցակետ ստեղծել Հայաստանից մոտավորապես 5 կմ հեռավորության վրա՝ այդպիսով կրճատելով Ադրբեջան-Իրան-Նախիջևան ավտոճանապարհի իրանական հատվածը: