Մամուլի տեսություն 09.05.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i171566-Մամուլի_տեսություն_09.05.2022
Այսօրվա իրանական օռաթերթերի մեծ մասն անդրադարձել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի Թեհրան կատարած չհայտարարված այցին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի ու ԻԻՀ նախագահի հետ նրա հանդիպումներին:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Մայիս 09, 2022 13:36 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 09.05.2022

Այսօրվա իրանական օռաթերթերի մեծ մասն անդրադարձել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի Թեհրան կատարած չհայտարարված այցին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի ու ԻԻՀ նախագահի հետ նրա հանդիպումներին:

Ջամե Ջամ օրաթերթ

Հանդիպման չորս հիմնական առանցքները

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի չյահտարարված  այցը Թեհրան և նրա հանդիպումը Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի հետ, կարելի է վերլուծել տարածաշրջանի վերջին զարգացումների և Սիրիայում անվտանգության իրավիճակի համատեքստում։ Սիրիան այժմ դուրս է գալիս 11-ամյա ճգնաժամից և մտնում է ճգնաժամի պատճառած ավերածությունները վերականգնելու նոր փուլ: Ուստի Բաշար Ասադը     տարածաշրջանային և ներքին չորս կարևոր ոլորտների շուրջ  զրուցել է ԻԻՀ գերագույն առաջնորդ Խամենեիի և նախագահ Ռայիսիի հետ:

Առաջին  հարցը վերաբերվում է 11-ամյա ճգնաժամին վերջ դնելուն և  ոլոր ահաբեկչական խմբավորումներին ճնշելուն։ Երկրորդը տարածաշրջանում տիրող իրավիճակն է և օկուպացված տարածքների ճգնաժամը, երրորդը՝ Սիրիայի հարաբերություններն արաբական երկրների հետ, չորրորդը՝ Սիրիայի վերակառուցումը։

 

Քեյհան օրաթերթ

«Մենք անվտանգություն չունենք» կարգախոսով բողոքի ցույցեր՝  Թել Ավիվում

Քաղաքի և թաղամասի բնակիչների համար չկա ավելի վատ մղձավանջ, քան չհամարձակվել տանից դուրս գալ: Պաղեստինյան օկուպացված բնակավայրերի բնակիչների համար ամիսներ շարունակ վտանգավոր մղձավանջն իրականություն է դարձել, իսկ բնակավայրերում բնակվող օկուպանտներն անգամ չգիտեն՝ տնից դուրս գալուց հետո կվերադառնա՞ն, թե՞ ոչ։

Սիոնիստներն այժմ գտնվում են անվտանգության վատթարագույն վիճակում, և որոշ հաղորդումներ վկայում են, որ սիոնիստական ​​բնակավայրերում առօրյան ու բնականոն կյանքը խաթարված են պաղեստինցիների հակաօկուպացիոն գործողությունների արդյունքում:

 

Ջավան օրաթերթ

ԱՄՆ-ի նպատակները Աֆղանստանում ԻԼԻՊ-ի վերակազմավորման գործում

ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Աֆղանստանում վերջին երկու արյունալի գործողությունների պատասխանատվությունը, սակայն հաշվի առնելով ԱՄՆ-ի և ԻԼԻՊ-ի հատուկ կապերը, հարց է առաջանում, թե ո՞րն է Վաշինգտոնի նպատակը Աֆղանստանում թաքֆիրական ահաբեկչական խմբերի ամրապնդման հարցում: Թաքֆիրական ահաբեկչության վերարտադրման և Աֆղանստանում ԻԼԻՊ-ին աջակցելու ԱՄՆ-ի առաջնային նպատակը երկրում անվտանգության և հեռահար ճգնաժամերի ստեղծումն է: ԱՄՆ-ի երկու ավանդական կուսակցությունների (դեմոկրատներ և հանրապետականներ) պաշտոնյաները կարծում են, որ Աֆղանստանում և Հնդկական թերակղզում անապահով և անկայուն միջավայր ստեղծելով նրանք ավելի շատ մանևրելու և միջամտության  ուժ կունենան, և հասարակական կարծիքի կենտրոնացումը կշեղվի նրանց ուղղակի կամ անուղղակի օկուպացիայից:

 

Էթլաաթ օրաթերթ

Անջատողականների պատմական հաղթանակը Իռլանդիայի ընտրություններում

Իռլանդիայի հանրապետական ​​բանակի նախկին քաղաքական թևը համարվող Շին Ֆին կուսակցությունը, ողջունեց իր առաջին հաղթանակը Հյուսիսային Իռլանդիայի խորհրդարանական ընտրություններում՝ որպես վճռորոշ պահ Բրիտանիայի կողմից վերահսկվող տարածաշրջանի համար և կոչ արեց բանակցություններ վարել միասնական Իռլանդիայի շուրջ:

Շին Ֆիննը 27 մանդատով գլխավորում է բրիտանամետ «Դեմոկրատական ​​միություն» կուսակցությունը, որն ունի 24 մանդատ, իսկ մյուս երկու աթոռների ճակատագրի մասին առայժմ չի հաղորդվում։Սա առաջին անգամ է, երբ Իռլանդիայի ազգայնական կուսակցությունը ստանում է մանդատների մեծամասնությունը Հյուսիսային Իռլանդիայի խորհրդարանում։

 

armenpress.am

Թուրքիան հայտնել է Հյուսիսային Իրաքում ավելի քան 70 քուրդ զինյալի չեզոքացնելու մասին

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել է, որ Հյուսիսային Իրաքում իրականացված ռազմական գործողությունների արդյունքում չեզոքացվել է Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամ ավելի քան 70 զինյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը:

Նախարարը տեղեկացրել է, որ հատուկ գործողության ժամանակ մահացել է 10 թուրք զինվորական:

Թուրքիան ապրիլի 18-ից սկսած Հյուսիսային Իրաքում նոր անդրսահմանային գործողություն է սկսել ընդդեմ քուրդ զինյալների:

Թուրքական իշխանությունների տվյալներով՝ 2015 թվականից ի վեր թուրքական զինուժի գործողությունների զոհ է գնացել է PKK-ի ավելի քան 12 հազար անդամ:

araratnews.am

Նորա Արիսյանը նշանակվել է ՀՀ-ում Սիրիայի դեսպան

Սիրիայի նախագահի հրամանագրով Նորա Արիսյանը նշանակվել է Հայաստանում Սիրիայի դեսպան։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Գանձասար» հայկական շաբաթաթեթը։

armlur.am

Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի և մի շարք երկրների ղեկավարներին ու ժողովուրդներին

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-րդ տարեդարձի կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի, Դոնեցկի, Լուգանսկի ղեկավարներին և քաղաքացիներին, ինչպես նաև՝ Վրաստանի և Ուկրաինայի ժողովուրդներին։ Այս մասին ասվում է Կրեմլի պաշտոնական կայքում տեղադրված հրապարակման մեջ։

«Այսօր մեր ընդհանուր պարտքն է կանխել նացիզմի վերածնունդը, որն այդքան տառապանք բերեց տարբեր երկրների մարդկանց։ Պետք է պահպանել և սերունդներին փոխանցել պատերազմական տարիների իրադարձությունների, ընդհանուր հոգևոր արժեքների և եղբայրական բարեկամության ավանդույթների մասին ճշմարտությունը»,- ասվում է ՌԴ նախագահի ուղերձում։

Պուտինը նոր սերունդներին մաղթել է, որ արժանի լինեն իրենց հայրերի ու պապերի հիշատակին։

armenpress.am

Եվրախորհրդարանի պատգամավորը կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել Ուկրաինային զինելը

Եվրախորհրդարանի պատգամավոր, Ֆրանսիայի տրանսպորտի նախկին նախարար Թիերի Մարիանին դեմ է արտահայտվել Ուկրաինայի Զինված ուժերին ֆինանսավորելուն և վերազինելուն և կոչ է արել Եվրամիությանը չտրվել ԱՄՆ-ի առևտրային շահերին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով քաղաքական գործիչի հայտարարությունը։

«Մեզ ներքաշում են ուրիշի պատերազմի մեջ, կարծում եմ, որ պետք է դադարեցնել դա (ուկրաինական բանակին զինելը)»,- նշել է նա։

«Այսօր ֆրանսիական դիվանագիտությունը չի կարող առաջնորդվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից, ի՞նչ դիվանագիտություն ունենք․ զենք տալ ուկրաինացիներին, և ի՞նչ ենք ակնկալում այս պարագայում, որ նրանց սպանեն մինչև վերջ, և հետո, հավանաբար, Բայդենը եվրոպացիներին այնտեղ կուղարկի»,- հավելել է Մարիանին։

Քաղաքական գործիչը հեգնանքով նշել է, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը պետք է պարգևատրվի ամերիկյան զենքի, նավթի և COVID-19 պատվաստանյութերի ներմուծումը խրախուսելու իր քաղաքականության համար։ Նրա խոսքով՝ «Եվրոպան դարձել է ԱՄՆ-ի գլխավոր կոմերցիոն ներկայացուցիչը»։