Մամուլի տեսություն 10.05.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i171630-Մամուլի_տեսություն_10.05.2022
Բաշար Ասադի այցն Իրան և ԻԻՀ գերագույն առաջնորդի հետ հանդիպումը հերքեցին այն ենթադրությունները, թե Սիրիան ընդունել է Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու և երկրի վերականգման գործընթացում արաբական երկրենրի մասնակցության արաբական երկրների առաջարկը:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Մայիս 10, 2022 13:05 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 10.05.2022

Բաշար Ասադի այցն Իրան և ԻԻՀ գերագույն առաջնորդի հետ հանդիպումը հերքեցին այն ենթադրությունները, թե Սիրիան ընդունել է Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու և երկրի վերականգման գործընթացում արաբական երկրենրի մասնակցության արաբական երկրների առաջարկը:

Խորասան օրաթերթ

Բաշար Ասադի Իրան կատարած այցի ուղերձները

Տարածաշրջանում իրադարձություններհն ընթանում են մեծ արագությամբ: Եվ այս ֆոնին, Բաշար Ասադի Իրան կատարած այցը կարելի է համարել Արևմտյան Ասիայում նոր փոփոխությունների սկիզբ: Իրան կատարած չհայտարարված այցը գրավեց միջազգային ու տարածաշրջանային լրատվամիջոցների ուշադրությունը:

Սիրիայի ճգնաժամի մեկնարկից հետո, սա Ասադի երկրորդ այցն է Իրան, որն ունի հատուկ ուղերձներ: Ասադի ԱՄԷ կատարած այցից հետո, լուրեր էին տարածվել, թե Դամասկոսը կարող է ընդունել Սիիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունները կարգավորելու  արաբական երկրների առաջարկը, որի դիմաց վերջիններս կմասնակցեին Սիրիայի վերականգնման գործընթացին: Սիրիան նաև պետք է կրճատեր Իրանի հետ իր հարաբերությունները: Սակայն բաշար Ասադի Թեհրան կատարած այցը ցույց տվեց, որ  Դամասկոսը  չի ընդունել առաջարկը:

 

Ջավան օրաթերթ

Միջուկային բանակցությունների ընթացքի վրա ազդող գործոնները փոխվել են

ԶԼՄ-ները Վիեննայում ԵՄ հատուկ ներկայացուիցիչ Էնրիկե Մորայի այցն Իրան որակում են որպես բանակցությունների գործընթացում տեղի ունեցած աննշա,  բայց կարևոր քայլ, որն ուղղված է Իրանի ու Վաշինգտոնի միջև գոյություն ունեցող չլուծված հարցերի շուրջ խորհրդակցությունների նպատակով:

Financial Times-ի հետ հարցազրույցում,  ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեպ Բորելն ասել է, որ ինքը «միջին ճանապարհ» է փնտրում Վիեննայի բանակցություններում փակուղուց դուրս գալու համար, քանի որ ռիսկ կա, որ համաձայնության հասնելու ԵՄ-ի ավելի քան մեկ տարվա ջանքերը կձախողվեն: 

Foreign Policy -ն անդրադառնալով այցին, գրել է, որ այցի նպատակն է բանակցությունները դուրս բերել փակուղուց:

 

Էթելաաթ օրաթեր

Ուկրաինայի պատերազմում ԱՄն-ի  հայտարարած նպատակները փոխվել են

Ուկրաինայի պատերազմում ԱՄՆ նպատակների վերաբերյալ ամերիկյան պաշտոնյաների վերջին հայտարարությունները վկայում են, որ Վաշինգտոնը և ՆԱՏՕ-ն ցանկանում են առավելագույնս օգտվել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից և թուլացնել Ռուսաստանի զինված ուժերը:

The Guardian-ն անդրադառնալով ԱՄՆ պաշտոնյաների վերջին հայտարարություններին, առա այն, որ նպատակը Ռուսաստանի թուլացումն է, գրում է. «ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հայտարարությունն այն մասին, որ Վաշինգտոնը ցանկանում է ռազմական առումով թուլացնել Ռուսաստանին, վկայում է Ուկրաինային աջակցելու ԱՄՆ-ի հիմնական նպատակի փոփոխության մասին»:

 

Քեյհան օրաթերթ

Forbes. ԱՄՆ-ում գրանցվել է մեծահարուստների արտագաղթի 300 տոկոս աճ

Forbes-ը գրում է, որ վերջին վիճակագորւթյան համաձայն՝ ԱՄՆ-ից արտագաղթող մեծահարուստ ընտանքիների թիվն աճել է 300 տոկոսով:

Ամերիկյան հարուստ ընտանիքները, ձեռնարկատերերը և հայտնի մարդիկ երկրորդ կորոնավիրուսի բռնկման, կլիմայի փոփոխության և քաղաքական ճգնաժամերի պատճառով, փորձում են օգտվել B պլանից:

 

armenpress.am

Բրյուսելում ՀՀ-ն Ադրբեջանին փոխանցած 6 կետանոց փաստաթղթում ներառել է նաև Արցախի կարգավիճակի, անվտանգության հարցերը. Մարուքյան

 Չկա որեւէ իրավական հիմնավորում, թե Հայաստանի տարածքում երբեւէ դե յուրե ադրբեջանական անկլավ է գոյություն ունեցել: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ ի պատասխան Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովի հայտարարությունների: 

–Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Խալաֆովը հայտարարել է, թե ապրիլի 6-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետությունը համաձայնել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի բանակցություններ սկսել Ադրբեջանի ներկայացրած 5 կետերի հիման վրա: Ըստ էության նմանատիպ հայտարարություն է արել նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարարը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:

–Մենք այդ թեմային բազմիցս ենք անդրադարձել: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը դեռեւս 2022 թվականի մարտի 21-ին հայտարարել է. «Մարտի 10-ին Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա: Այլ բան, որ այդ առաջարկները չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգի բոլոր հարցերը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը փոխանցած մեր պատասխանով լրացրել ենք օրակարգը եւ հետեւաբար՝ այդ հենքի վրա պատրաստ ենք խաղաղության բանակցությունների մեկնարկին»: Ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում Հայաստանի Հանրապետությունը նաեւ առձեռն ադրբեջանական կողմին է փոխանցել 6 կետանոց փաստաթուղթը, որը ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության, իրավունքների պաշտպանության եւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը: Հայկական կողմն առաջարկել է երկու օրակարգերի հիման վրա սկսել բանակցություններ՝ խաղաղության պայմանագրի ուղղությամբ: Ադրբեջանական կողմը համաձայնվել է այս մոտեցմանը, որից հետո խաղաղության պայմանագրի բանակցություններ ձեռնարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

–Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալը նաեւ հայտարարություն է արել, իր խոսքով ասած, Ղազախի շրջանի 7 գյուղերի եւ Տիգրանաշենի (Քյարքի)`  Ադրբեջանին վերադարձնելու մասին՝ նշելով, որ այդ հարցերը կլուծվեն դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթացում:  –Մենք բազմիցս ասել ենք, որ դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթացները պետք է տեղի ունենան դե յուրե նշանակություն ունեցող փաստերի եւ փաստաթղթերի հիման վրա: Այս պահին մեր ձեռքի տակ չկա որեւէ իրավական հիմնավորում, թե Հայաստանի տարածքում երբեւէ դե յուրե ադրբեջանական անկլավ է գոյություն ունեցել: Ընդհակառակը, կան իրավական հիմնավորումներ Արծվաշեն գյուղի՝ Հայաստանին պատկանելության մասին: Նույնը վերաբերում է նաեւ Հայաստանին պատկանող մի շարք տարածքների՝ ներառյալ Սոթք-Խոզնավար հատվածում, որտեղ նախորդ տարվա մայիսին ադրբեջանական զորքերի ապօրինի ներխուժման հայտնի դեպքը տեղի ունեցավ: Այս հարցերը, իհարկե, պետք է քննարկվեն եւ լուծում ստանան դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթացում:

 

armenpress.am

ԵՄ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրների կայուն լուծմանը. Անդրեա Վիկտորին

Եվրամիությունը աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հարցերի կայուն լուծմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Եվրոպական միություն-Հայաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ այս մասին ասաց  Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Անդրեա Վիկտորինի խոսքով՝ ԵՄ-ն պատրաստ է ավելին անել այդ հարցում, սակայն ամեն դեպքում որոշումները կայացվելու են երկու երկրների միջև, որովհետև ԵՄ-ն ուղղակի միջնորդ է այս ոլորտում:

«Միջնորդությունը չի նշանակում, որ դու պետք է առաջարկություններ անես և լուծումներ գտնես: Միջնորդությունը նշանակում է, որ դու ստեղծում ես մի միջավայր, որ տարաձայնության կողմերը գան ընդհանուր լուծումների»,- ասաց Վիկտորինը:

Ըստ Անդրեա Վիկտորինի՝ իրենք շարունակաբար հանդիպելու են կողմերի հետ, հասկանալու համար, թե ինչ կարող են անել, որպեսզի առաջընթաց գրանցվի բանակցություններում:

«Մեր նպատակն է օգնել հասնել կայուն լուծմանը և բոլորին հնարավորություն տալ ապրել խաղաղության և անվտանգության միջավայրում»,- եզրափակեց ԵՄ դեսպանը:

 

 

armenpress.am

Իտալիայում գրեթե 80 մարդ են ձերբակալել «Նդրանգետա» մաֆիական խմբավորման դեմ գործողությանը

Իտալիայի իրավապահ մարմինները մայիսի 10-ին 77 մարդ են ձերբակալել «Նդրանգետա» մաֆիական խմբավորման դեմ իրականացված գործողության ընթացքում: Այդ մասին հայտնել Է il Fatto Quotidiano թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թերթի տվյալներով՝ 43 մարդ ձերբակալվել Է Հռոմում, 34-ը՝ Կալաբրիայի մարզում: Ձերբակալվածների թվում, ինչպես գրում Է հրատարակությունը, Կոզոլետո ոչ մեծ բնակավայրի քաղաքագուխ Անտոնիո Ջոֆֆերեն Է: Կասկածյալներն Իտալիայի մայրաքաղաքում կասկածում են մաֆիական խմբավորումների հետ կապի մեջ, որոնք, ենթադրաբար, ձգտել են վերահսկողություն ստանալ ձեռնարկությունների նկատմամբ որոշ հատվածներում՝ ձկնարդյունաբերության, կաշվի արտադրության բնագավառներում, ինչպես նաեւ փռերում եւ հրուշակեղենի խանութներում:

Իտալիայի իրավապահ մարմիններն արդեն ավելի քան 10 տարի առաջ պարզել են, որ ավանդաբար հարավային համարվող հանցավոր կազմակերպությունը վաղուց Է իր գործունեությունը տարածել երկրի հյուսիսային մարզերում, ինչպես նաեւ Եվրոպայի երկրներում: «Նդրանգետան» համարվում Է ամենահզոր ստվերային հանցավոր խմբավորումը, որը վերահսկում Է Հարավային Ամերիկայից Եվրոպա կոկաինի մատակարարումների ուղիները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

panarmenian.net

Բայրամով․ Բաքուն և Երևանը համաձայնեցրել են սահմանազատման գծով հանձնաժողովի կազմը

 Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն և Երևանը համաձայնեցրել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման համատեղ հանձնաժողովի կազմը։

«Հանձնաժողովի առաջին նիստը նախատեսվում էր անցկացնել մինչև ապրիլի վերջ։ Դրանից հետո ես 2 հեռախոսազրույց եմ ունեցել ՀՀ ԱԳ նախարարի հետ։ Բանակցությունների ընթացքում մենք մեր առաջարկներն ենք ներկայացրել հանձնաժողովի կազմի վերաբերյալ»,-ասել է նա, գրում է Haqqin.az-ը։

Բայրամովն ընդգծել է, որ ադրբեջանական կողմն առաջարկել է Երևանին ավելի բարձր մակարդակով հանձնաժողով կազմել։

«Հաշվի առնելով հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մի շարք առանձնահատկություններ և տարբերությունները մյուս հարևան երկրների հետ՝ մեր առաջարկն այն էր, որ հանձնաժողովի ղեկավարվի ավելի բարձր մակարդակով, և որ ադրբեջանական կողմից հանձնաժողովը կգլխավորի փոխվարչապետի մակարդակի անձ»,-ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Ըստ Բայրամովի, Բաքուն և Երևանը պայմանավորվածության են հասել հանձնաժողովի կազմի վերաբերյալ։

«Հայկական կողմն ընդունել է մեր առաջարկը։ Կողմերը պայմանավորվածության են հասել հանձնաժողովի կազմի մասին։ Սակայն, ինչպես ասացի, առաջին նիստը դեռ չի եղել։ Մենք պատրաստ ենք նիստին»,-ասել է նա։

Մայիսի 5-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողով ստեղծելու շուրջ կան հարցեր, որոնց պատասխանը դեռ հայկական կողմը չի գտել։ Նրա խոսքով` քննարկումները մոտեցումների, աշխատանքային խմբի շուրջ են։ Հենց գտնեն հայկական կողմին հուզող հարցերի պատասխանները, հանձնաժողովի ստեղծման հետ կապված հանդիպում կլինի։

 

panarmenian.net

Մարուքյան․ Չկա որևէ իրավական հիմնավորում, թե ՀՀ տարածքում երբևէ դե յուրե ադրբեջանական անկլավ է եղել

 ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ ի պատասխան Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովի հայտարարությունների, ասել է, որ չկա որևէ իրավական հիմնավորում, թե Հայաստանի տարածքում երբևէ դե յուրե ադրբեջանական անկլավ է գոյություն ունեցել, տեղեկացնում է «Արմենպրեսը»։

Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Խալաֆովը հայտարարել է, թե ապրիլի 6-ին Բրյուսելում ՀՀ-ն համաձայնել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի բանակցություններ սկսել Ադրբեջանի ներկայացրած 5 կետի հիման վրա: Ըստ էության նմանատիպ հայտարարություն է արել նաև Ադրբեջանի ԱԳ նախարարը:

Մեկնաբանելով այդ հայտարարությունները՝ Մարուքյանն ասել է․ «Մենք այդ թեմային բազմիցս ենք անդրադարձել: ՀՀ արտաքին գործերի նախարարը դեռևս 2022-ի մարտի 21-ին հայտարարել է. «Մարտի 10-ին Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա: Այլ բան, որ այդ առաջարկները չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգի բոլոր հարցերը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը փոխանցած մեր պատասխանով լրացրել ենք օրակարգը և հետևաբար՝ այդ հենքի վրա պատրաստ ենք խաղաղության բանակցությունների մեկնարկին»: Ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում Հայաստանի Հանրապետությունը նաև առձեռն ադրբեջանական կողմին է փոխանցել 6 կետանոց փաստաթուղթը, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության, իրավունքների պաշտպանության և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը: Հայկական կողմն առաջարկել է երկու օրակարգերի հիման վրա սկսել բանակցություններ՝ խաղաղության պայմանագրի ուղղությամբ: Ադրբեջանական կողմը համաձայնվել է այս մոտեցմանը, որից հետո խաղաղության պայմանագրի բանակցություններ ձեռնարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել»:

Անդրադառնալով անկլավների մասին Խալաֆովի հայտարարությաւնը, ըստ որի «Ղազախի շրջանի 7 գյուղ և Տիգրանաշենը (Քյարքի) Ադրբեջանին պետք է վերադարձվեն», և որ այդ հարցերը կլուծվեն դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացում՝ Մարուքյանն ասել է, որ այս պահին չկա որևէ իրավական հիմնավորում, թե ՀՀ տարածքում երբևէ դե յուրե ադրբեջանական անկլավ է գոյություն ունեցել։

«Մենք բազմիցս ասել ենք, որ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացները պետք է տեղի ունենան դե յուրե նշանակություն ունեցող փաստերի և փաստաթղթերի հիման վրա: Այս պահին մեր ձեռքի տակ չկա որևէ իրավական հիմնավորում, թե Հայաստանի տարածքում երբևէ դե յուրե ադրբեջանական անկլավ է գոյություն ունեցել: Ընդհակառակը, կան իրավական հիմնավորումներ Արծվաշեն գյուղի՝ Հայաստանին պատկանելության մասին: Նույնը վերաբերում է նաև Հայաստանին պատկանող մի շարք տարածքների՝ ներառյալ Սոթք-Խոզնավար հատվածում, որտեղ նախորդ տարվա մայիսին ադրբեջանական զորքերի ապօրինի ներխուժման հայտնի դեպքը տեղի ունեցավ: Այս հարցերը, իհարկե, պետք է քննարկվեն և լուծում ստանան դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացում»,-ասել է հատուկ հանձնարարություններով դեսպանը։

Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը հայտարարել է, թե «Ղազախի շրջանի 7 գյուղի (Տավուշի մարզի անկլավային գյուղեր) և Քյարքիի (Տիգրանաշեն) վերադարձն իրականացվելու է սահմանազատման գործընթացի պահանջներին համապատասխան»: Նա հավելել է, որ Հայաստանը երբեք չի կարողանա հայտարարել, որ «այդ տարածքներն Ադրբեջանի մաս չեն»։

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, նշելով, որ ադրբեջանական կողմը Հայաստանին է ներկայացրել խաղաղ պայմանագրի 5 հիմնարար կետ և անդրադառնալով Հայաստանի 6 առաջարկի մասին հաղորդագրություններին, ասել է, որ Հայաստանի առաջարկած փաստաթուղթը ոչ մի կերպ չի կարելի «առաջարկություններ» անվանել։

 

panarmenian.net

Ադրբեջանի ԱԳՆ․ Ղազախի շրջանի 7 գյուղ և Քյարքին կլինեն Ադրբեջանի կազմում

 Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը հայտարարել է, թե «Ղազախի շրջանի 7 գյուղի (Տավուշի մարզի անկլավային գյուղեր) և Քյարքիի (Տիգրանաշեն) վերադարձն իրականացվելու է սահմանազատման գործընթացի պահանջներին համապատասխան»:

Նա հավելել է, որ Հայաստանը երբեք չի կարողանա հայտարարել, որ «այդ տարածքներն Ադրբեջանի մաս չեն», գրում է Haqqin.az-ը։

«Այդ հողերն Ադրբեջանի տարածք են։ Քանի որ դրանց վերադարձն Ադրբեջանին սահմանազատման գործընթաց է պահանջում, հարցը դիտարկվելու է հենց այդ համատեքստում։ Այդ տարածքների անցումն Ադրբեջանի կազմ կքննարկվի և կգտնի իր լուծումը»,-ասել է Խալաֆովը։

Մայիսի 5-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, թե անհասկանալի են ընդդիմության պնդումները, որ եթե Ադրբեջանի հետ կնքվի խաղաղության պայմանագիր, ապա անկլավների հարց է առաջանալու։ Նա ասել է, թե մինչև այս պահը Հայաստանն ու Ադրբեջանն անկլավների հարց չեն քննարկել: «Երկու կողմն էլ լուռ է այս հարցում, հարցը դեռևս չի քննարկվել։ Մեր հույսը, հնարավոր լուծման տարբերակն այն է, որ Հայաստանն իր անկլավը թողնում է Ադրբեջանին, Ադրբեջանի անկլավները, որոնք ՀՀ տարածքում են, մնում են Հայաստանին», - ասել էր Գրիգորյանը։