Մամուլի տեսություն 12.05.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i171836-Մամուլի_տեսություն_12.05.2022
Սիոնիստ զինվորների կողմից «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության կին թղթակցի սպանությունը դատապարտվել է միջազգային մակարդակով:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Մայիս 12, 2022 09:36 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 12.05.2022

Սիոնիստ զինվորների կողմից «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության կին թղթակցի սպանությունը դատապարտվել է միջազգային մակարդակով:

Ջավան օրաթերթ

ԻՀՊԿ «Նուր -2» արբանյակը ձայնագրել և ցամաքային կայանին է փոխանցել  Բահրեյնում տեղակայված ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմի ռազմակայանի պատկերները

Երեքշաբթի օրն Իրանի կապի նախարարն իր Instagram-ի էջում հրապարակել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Նուր -2» արբանյակի կողմից արված առաջին պատկերները։

ԻՀՊԿ «Նուր -2» արբանյակին հաջողվել է ձայնագրել և ուղարկել Բահրեյնում տեղակայված ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմի ռազմակայանի պատկերները: Սա վկայում է, որ իրանական արբանյակը դիտարկում է տարածաշրջանում ամերիկյան ուժերի տեղաշարժերը:

 

Իրան օրաթերթ

Սիոնիստ զինվորները սպանել են «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության կին թղթակցին

Սիոնիստ զինվորների կողմից «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության կին թղթակցի սպանությունը ռեժիմի ղեկավարների նկատմամբ քննադատության այնպիսի ալիք է բարձրացրել, որ նրանք փորձել են խուսափել պատասխանատվությունից և սպանության մեղքը բարդել պաղեստինցիների վրա:

«Ալ-Ջազիրա» լրատվական հեռուստաալիքի հաղորդմամբ, հեռուստաընկերության լրագորղ Շիրին Աբու Աքլան, ով երեկ առավոտյան զրահաբաճկոն և գլխարկ հագած լուսաբանել է Իսրայելի բանակի կողմցի Ջենին ճամբարի դեմ իրականացված հարձակումը, սպանվել է սիոնսիտ զինվորների կողմից:

 

Էթելաաթ օրաթերթ

Աշխարհի ամենահարուստ մարդը համաձայն է, որ Թրամփը վերադառնա Twitter

Իլոն Մասկը հայտարարել է, որ Թրամփի համար սահմանված արգելքը կհանվի և նա կկարողանա վերադառնալ Twitter:

Նա հավելել է. «Twitter-ի օգտագործման մշտական ​​արգելքը պետք է  գործի միայն կեղծ հաշիվների համար»:

Ավելի վաղ, սոցիալ;ական ցանցն արգելափակել էր ԱՄն նախկին նախագահի էջը՝ «բռնություն քարոզող գրառումների պատճառով»:

 

Քեյհան օրաթերթ

Իրանում ձերբակալվել են անկարգություններ հրահրելու նպատակ ունեցող երկու եվրոպացիներ

Իրանի հետախուզության նախարարությունը հայտարարել է, որ նպատակ ունենալով շահարկել Իրանի քաղաքացիների որոշ խմբերի արդար պահանջներն ու երկրում անկարգություն հրահրել, վերոնշյալ անձինք մուտք են գործել Իրան, որտեղ հայտնաբերվել ու ձերբակալվել են անվտանգության ուժերի կողմից:

Հաղորդագրության մեջ նշված է, որ արտասահմանցի դավադիրները, որ վերջին տարիներին տարբեր սցենարներով փորձել են ապակայունացնել Իրանի հասարակությունը, չհասնելով իրենց նպատակին, Իրան են ուղարկել երկու փորձառու գործակալների՝ ավելի կոշտ գործողություններով իրենց նպատակն իրականացնելու մտադրությամբ:

 

armenpress.am

 

Ֆիննական Fortum Էներգահոլդինգը հայտարարել Է Ռուսաստանում բիզնեսը դադարեցնելու մասին

 Ֆիննական Fortum Էներգահոլդինգը հայտարարել Է Ռուսաստանում բիզնեսը դադարեցնելու մասին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է ընկերության հաշվետվությունը:

«Ի լրումն ավելի վաղ ազդարարված ներդրումների եւ մեր ռուսաստանյան դուստր ընկերությունների ֆինանսավորման սառեցման, մենք որոշել ենք իրականացնել վերահսկվող ելք ռուսաստանյան շուկայից»,-հաշվետվությունում մեջբերվում Է Fortum-ի գլխավոր ֆինանսական տնօրեն Մարկուս Ռաուռամոյի խոսքը: Որպես նախընտրելի տարբերակ այդ որոշումը ներառում Է Fortum-ի ռուսաստանյան ակտիվների վաճառք:  ՛ «Այնուամենայնիվ, մենք որոշել ենք դադարեցնել Fortum բրենդի օգտագործումը Ռուսաստանում»,-հայտարարել Է Ռաուռամոն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

armenpress.am

ԱՄՆ-ում բյուջեի ռեկորդային հավելուրդ են գրանցել ապրիլին

  ԱՄՆ-ն ապրիլ ամսին բյուջեի 308 մլրդ դոլարի ռեկորդային հավելուրդ Է գրանցել անցյալ տարվա այդ նույն ամսվա 226 մլրդ դոլար դեֆիցիտի համեմատությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է երկրի ֆինանսների նախարարությունը:

Բյուջեի եկամուտները կտրուկ մեծացել են 97 տոկոսով՝ մինչեւ ռեկորդային 863,65 մլրդ դոլար, ծախսերը նվազել են 16 տոկոսով՝ մինչեւ 555,43 մլրդ դոլար: Ապրիլին Նահանգները հաճախ են բյուջեի հավելուրդ գրանցում, ինչը կապված Է այն բանի հետ, որ ապրիլի 15-ին լրանում Է հարկային հայտարարագրեր տալու ժամկետը: Բացառություններ են եղել 2009, 2010 եւ 2011 թվականները, ինչպես նաեւ 2020 եւ 2021 թվականները, որի պատճառը COVID-19-ի համավարակն Է:

Մասնավոր անձանց եկամուտների հարկի մուտքերն ապրիլին կազմել են 593 մլրդ դոլար: 2022 ֆինանսական տարվա յոթ ամսվա ընթացքում, որն սկսվել Է հոկտեմբերի 1-ին, ԱՄՆ-ի բյուջեի բացասական սալդոն կրճատվել Է 81 տոկոսով՝ մեկ տարի առաջվա համապատասխան ժամանակաշրջանի մինչեւ 360 մլրդ դոլարի համեմատությամբ: 2022 ֆինանսական տարվա սկզբից բյուջե մուտքերի ծավալը կտրուկ մեծացել Է 39,7 տոկոսով՝ կազմելով 2,99 տրիլիոն դոլար: Ծախսերը կրճատվել են 17,9 տոկոսով՝ մինչեւ 3,35 տրիլիոն դոլար: Դա պայմանավորված Է մասշտաբային խթանիչ ծրագրերի գործողությունների ավարտով, որոնք սահմանվել Էին COVID-19-ի համավարակի պատճառով:

ԱՄՆ-ի պետբյուջեի բացասական սալդոն 2021 ֆինանսական տարվա արդյունքներով, որն ավարտվել Է սեպտեմբերի 30-ին, կրճատվել Է 11,4 տոկոսով եւ կազմել 2,776 տրիլիոն դոլար (կամ ՀՆԱ-ի 12,4 տոկոսը): Մեկ տարի ավելի վաղ գրանցվել Է 3,1 տրիլիոն դոլարի ռեկորդային դեֆիցիտ: Վերջին անգամ տարեկան բյուջեի հավելուրդ երկրում գրանցվել Է 2001 թվականին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

armenpress.am

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն ընդունել Է Ուկրաինայի պարտքի բեռի թեթեւացման օրինագիծ

 ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչերի պալատի Ֆինանսական ծառայությունների կոմիտեն մայիսի 11-ին ընդունել Է օրինագիծ, որը  նպատակաուղղված Է Ուկրաինային օգնություն ցույց տալու նրա արտաքին պարտքի սպասարկման եւ կրճատման, ինչպես նաեւ Կիեւի կողմից արտասահմանից արտոնյալ պայմաններով դրամական օգնության ներգրավման գործում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այս նախաձեռնությունը պաշտպանել Է 362 կոնգրեսական, 56-ն արտահայտվել Է դեմ: Այն ընդունել են հակառուսական օրինագծերի փաթեթի հետ մեկտեղ, որոնք նախատեսում են զանազան պատժամիջոցների սահմանում Մոսկվայի նկատմամբ Ուկրաինայում հատուկ գործողության պատճառով: Օրինագծի հեղինակը, օրինագիծ, որը կոչված Է Կիեւին աջակցություն ցույց տալու պարտային բեռի թեթեւացման գործում, Խեսուս Գարսիան Է (դեմոկրատ Իլինոյսի նահանգից):

Նրա մշակած նախաձեռնությունը նախատեսում Է, որ ԱՄՆ-ի ներկայացուցիչները «յուրաքանչյուր միջազգային ֆինանսական ինստիտուտում» կձգտեն հասնելու «պարտքի սպասարկման բոլոր վճարների անհապաղ դադարեցման», որն Ուկրաինան ունի այդ կազմակերպության հանդեպ:

Բացի դրանից, փաստաթուղթն ԱՄՆ-ի վարչակազմին հրահանգում Է պնդել «Ուկրաինայի պարտային բեռի համապարփակ թեթեւացում» ինչպես առեւտրային, այնպես Էլ սուվերեն վարկատուների հետ երկխոսությունում, ներառյալ Փարիզյան ակումբը: Վերջապես, օրինագիծը Միացյալ Նահանգների կառավարության ներկայացուցիչներից պահանջում Է միջազգային ֆինանսական ինստիտուտներում աշխատել այդ կառույցների կողմից Ուկրաինային «արտոնյալ ֆիանսական աջակցության» ապահովման վրա: Նախաձեռնության՝ օրենքի ուժ ստանալու դեպքում դրա գործողության ժամկետը կկազմի յոթ տարի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

.panarmenian.net

Փոխվարչապետ․ Իրան-ՀՀ երկաթուղային կապի հաստատումն օրակարգային կարևոր հարցերից է

 Հ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման համատեքստում Իրան-Հայաստան երկաթուղային կապի հաստատումը գտնվում է ՀՀ օրակարգային կարևորագույն հարցերի շարքում։ Այդ մասին նա ասել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի համանախագահությամբ Երևանում տեղի ունեցած երկու երկրի միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստում:

Նա նշել է նաև, որ հայկական կողմը մեծապես կարևորում է էներգետիկ և տրանսպորտի բնագավառներում փոխադարձ պայմանավորվածությունների արձանագրումը, մասնավորապես՝ գազ- էլեկտրաէներգիայի դիմաց պայմանագրի երկարաձգման, Հյուսիս-Հարավ էներգետիկ քառակողմ կապի և Պարսից ծոց - Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի կյանքի կոչման ուղղությամբ:

Գրիգորյանը նշել է նաև, որ երկու երկրների միջև բեռնափոխադրումների ծավալների ավելացման, սահմանային և մաքսային վարչարարության լավարկման ուղղությամբ համագործակցությունը իր հերթին կնպաստի հարևան և բարեկամ երկու երկրների հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանը։

Փոխվարչապետը շեշտել է, որ, հաշվի առնելով Իրանի հետաքրքրվածությունը ԵԱՏՄ ինտեգրման հարցում, Հայաստանը մշտապես ջանքեր է գործադրում խթանելու այդ գործընթացը, ինչպես նաև բարեկամ Իրանի համար դարպաս դառնալու դեպի ԵԱՏՄ շուկա: Նա վերահաստատել է ՀՀ պատրաստակամությունը ապահովելու և ծավալելու Իրանի հետ այս ուղղությամբ ակտիվ փոխգործակցություն։

«Պետք է փաստենք, որ Հայաստանի Հանրապետությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունը իրենց հարաբերություններում մշտապես առանձնահատուկ կարևորություն են տալիս գործարարների միջև համագործակցության խթանմանը, և այս ուղղությամբ հատկանշական է, որ միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում նաև տեղի է ունենալու հայ և իրանցի գործարարների համաժողով։ Վստահ եմ, որ տնտեսական այս կարևոր միջոցառումը ևս հարթակ կդառնա հայ-իրանական գործարար կապերի ընդլայնման և ամրապնդման համար։

Թույլ տվեք վստահություն հայտնել, որ ստորագրվող փոխըմբռնման հուշագիրը կբացի նոր հնարավորություններ երկու երկրների համապարփակ և բարձր մակարդակի հարաբերություններում՝ ի բարօրություն հայ և իրանցի բարեկամ ժողովուրդների»,-ասել է Գրիգորյանը։

Նիստից առաջ հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահներ Մհեր Գրիգորյանը և Ալի Աքբար Մեհրաբիանը հանդիպում են ունեցել, որի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորություններին առնչվող հարցեր:

 

.panarmenian.net

Ադրբեջանի ԱԳՆ․ Փաշինյանի անհիմն մեղադրանքները կասկածի տակ են դնում ՀՀ ձգտումը խաղաղության

 Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության վարչության պետ Լեյլա Աբդուլլաևան, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին Նիդերլանդների Միջազգային հարաբերությունների ինստիտուտում, հայտարարել է, թե «Փաշինյանի անհիմն մեղադրանքները կասկածի տակ են դնում ՀՀ ձգտումը խաղաղության»։

Փաշինյանը Նիդերլանդներում ասել է, որ Ադրբեջանը փորձում է հայ գերիների վերադարձի գործընթացի հարցը դարձնել առևտրի առարկա։ Նա նշել է, որ վերջին անգամ ԵԽ նախագահի ներկայությամբ Ադրբեջանի ղեկավարը խոստացավ, որ գերիների հերթական խումբ ազատ կարձակի, բայց մինչև օրս դա տեղի չի ունեցել:

«ՀՀ վարչապետի անհիմն մեղադրանքներն Ադրբեջանի հասցեին, այդ թվում մեղադրանքները հումանիտար հարցերում, վկայում են, որ ՀՀ ղեկավարության դիրքորոշումը հեռու է անկեղծ լինելուց երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցում»,-ասել է նա, գրում է ադրբեջանական APA գործակալությունը։

Նա ասել է, թե հայկական կողմից ականապատ տարածքների քարտեզներ տրամադրելուց հետո և երկու երկրների ղեկավարների բրյուսելյան հանդիպումից հետո ևս «Ադրբեջանի քաղաքացիները շարունակում են տուժել ականների պայթյուններից»։ Նա հավելել է, որ միայն ընթացիկ տարում 9 այդպիսի դեպք է եղել, որից տուժել է 10 մարդ, իսկ նոյեմբերի 9-ի հայտարարությունից ի վեր «219 մարդ է պայթել ականների վրա»։

«Նման պայմաններում ՀՀ վարչապետի մեղադրանքները, որ Ադրբեջանը հումանիտար քայլեր չի ձեռնարկում, չի վերադարձնում հայկական ծագումով պահվող անձանց, անտեղի են և անհիմն»,-ասել է նա։

Նիդերլանդներում վարչապետն ասել է․ «Մեր ունեցած բոլոր քարտեզները փոխանցեցինք Ադրբեջանին՝ հույս ունենալով, որ հումանիտար քայլին կհետևի հումանիտար քայլ: Դրանից հետո Ադրբեջանը սկսեց հայտարարել, թե այդ քարտեզները այնքան էլ ճիշտ չեն: Մենք ասացինք՝ այնպես չէ, որ լավ քարտեզները մեզ ենք պահել, վատը ձեզ տվել, ինչ ունենք, դա է: Եվ նրանք դա նույնպես փորձեցին դարձնել շահարկման առարկա, բայց չնկատեցին մի բան, որ քարտեզների փոխանակումից հետո նրանց լրահոսից վերացել է ականների պայթյունի հետևանքով քաղաքացիների զոհվելու մասին տվյալը»: Հայաստանի վարչապետը կարևորել է, որ միջազգային հանրությունը այս իրավիճակի մասին իմանա:

 

.panarmenian.net

Ուկրաինայի ԶՈւ ավելի քան 220 մարտիկ ամերիկյան հաուբիցների կիրառման վարժանքների է մասնակցել

Ուկրաինայի Զինված ուժերի ավելի քան 220 մարտիկ ամերիկյան հաուբիցների կիրառման վարժանքների արագացված դասընթացի է մասնակցել։ Բացի այդ, մայիսի 1-ին 20 զինծառայող Phoenix Ghost նորագույն անօդաչու սարքի կիրառման մեկշաբաթյա դասընթացի է մասնակցել, գրում է rueconomics-ը The Hill ամերիկյան պարբերականի վրա հղումով։

Լրագրողների աղբյուրը Պենտագոնում նշել է, որ առաջիկա օրերին կսկսվի ուկրաինացի ևս 50 զինվորականի ուսուցում։ Գերատեսչության ներկայացուցիչները կարծում են, որ վարժանքներից հետո Ուկրաինա վերադարձած զինվորները իրենց գիտելիքները կփոխանցեն զինակիցներին։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինային անվտանգության ոլորտի օգնության նոր փաթեթ կտրամադրվի՝ 150 մլն դոլարի։

Ըստ Պենտագոնի տվյալների, ԱՄՆ-ն նախագահ Ջո Բայդենի օրոք Ուկրաինային անվտանգության ոլորտի համար մոտ 4․5 մլրդ դոլար է հատկացրել, այդ թվում՝ մոտ 3․8 մլրդ դոլարն Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։