Մամուլի տեսություն 15.05.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i172096-Մամուլի_տեսություն_15.05.2022
Պենտագոնի նախկին ղեկավար Մարկ Էսպերն իր նոր գրքում խոստովանում է, որ Թրամփը ստել է՝ գեներալ Սոլեյմանիին սպանելու պատրվակ գտնելու համար։
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Մայիս 15, 2022 12:52 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 15.05.2022

Պենտագոնի նախկին ղեկավար Մարկ Էսպերն իր նոր գրքում խոստովանում է, որ Թրամփը ստել է՝ գեներալ Սոլեյմանիին սպանելու պատրվակ գտնելու համար։

Ջամե Ջամ

«Ջունգլիների օրենք» Սպիտակ տանը 

Պենտագոնի նախկին ղեկավար Մարկ Էսպերի նոր գրքի հրատարակումը գրավել է բազմաթիվ ընթերցողների ուշադրությունը ԱՄՆ-ում և դերկրից դուրս: Էսպերը գրել է «Սուրբ երդումը» գիրքը, որը մանրամասնում է ԱՄՆ նախագահության ամենատարօրինակ ժամանակներից մեկը: 2022 թվականին Էսպերի գրքի հրատարակումը զայրացրել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցներին։

Գրքում ասվում է. «2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններից քիչ առաջ, Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայանը հայտարարել է, որ նախագահը ցանկանում է սպանել արտերկրում աշխատող իրանցի բարձրաստիճան զինվորականին: Այդ լուրը , ցնցեց ԱՄՆ-ի ԶՈՒ միացյալ շտաբի պետին։ Թրամփը պնդում էր, որ ԱՄՆ չորս դեսպանատները գտնվում են գեներալ Սոլեյմանիի սպառնալիքի տակ, բայց ես այդ պնդումներում ապացույցներ չեմ տեսել»։

 

Քեյհան օրաթերթ

Իրանական անօդաչու թռչող սարքերն աշխարհի ամենակարևոր ԱԹՍ-ներից են

Ալ-Մայադին ցանցը վերջերս ներկայացրել է աշխարհի ամենակարեւոր անօդաչու թռչող սարքերը, որոնց թվում կարելի է տեսնել իրանական մի շարք ԱԹՍ-ներ։

Լիբանանյան ցանցը հայտնել է.«Ռազմական անօդաչու թռչող սարքերը կշռում են ավելի քան 600 կիլոգրամ, ռազմավարական դրոններ են, որոնք շատ կարևոր են մարտական ​​առաջադրանքների համար»: «Քաման 22»-ը իրանական անօդաչու թռչող սարք է, որի մասին ապրիլին խոսում էին եբրայական լրատվամիջոցները։ Եբրայական լրատվամիջոցները հայտնել են, որ անօդաչու սարքը կարող է հասնել 3000 կիլոմետր հեռավորության, այսինքն՝ այն կծածկի նաև օկուպացված տարածքները։ Լիբանանյան լրատվամիջը հավելել է, որ անօդաչու սարքը տեսել են Իրանի Իսլամական Հանրապետության բանակի օրվա զորահանդեսի ժամանակ։

 

Էթելաաթ օրաթերթ

 Պապը ներողություն խնդրելու համար մեկնում է Կանադա

Աշխարհի կաթոլիկների առաջնորդ Ֆրանցիսկոս Պապը մեկնում է Կանադա, որպեսզի անձամբ ներողություն խնդրի  այդ երկրի գիշերօթիկ դպրոցներում բնիկ երեխաների նկատմամբ բռնություններում կաթոլիկ եկեղեցու դերի համար:

Կաթոլիկ դպրոցները 1840-ականներից մինչև 1990-ականները ղեկավարվել են եկեղեցիների կողմից: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ասել է, որ Պապի ներողությունը կարևոր է և անհրաժեշտ։ Վատիկանի հայտարարության համաձայն՝ Հռոմի պապը Կանադա կմեկնի հուլիսի 24-ից 30-ը։

 

Ջավան օրաթեթ

Աշխարհը ապշած է զոհված լրագրողի հուղարկավորության թափորի վրա սիոնսիտների հարձակումից

Սիոնիստների դաժան հարձակումն «Ալ-Ջազիրա»-ի պաղեստինա-ամերիկյան լրագրողի հուղարկավորության վրա միջազգային լայն արձագանքին է արժանացել, նույնիսկ Թել Ավիվի գործընկերներն են ստիպված եղել մեղմ դիրքորոշում ընդունել դրա նկատմամբ։ Ոչ պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ Ջո Բայդենի կառավարությունը վրդովված է Իսրայելի վերաբերմունքից, իսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Աբու Աղլոյի սպանությունը  կոչ է արել անհապաղ ու մանրակրկիտ հետաքննություն անցկացնել և  դատել մեղավորներին:

 

armenpress.am

Արարատ Միրզոյանն ու ԱՄէ ԱԳ նախարարն անդրադարձել են հայ-էմիրաթական հարաբերությունների հետագա զարգացմանը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Աբու Դաբիում մայիսի 14-ին հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ-Նահյանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԱԳՆ-ից, ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը խորին ցավակցություն է հայտնել Միացյալ Էմիրությունների կառավարությանը և ժողովրդին՝ նախագահ շեյխ Խալիֆա բին Զայեդ Ալ-Նահյանի մահվան կապակցությամբ՝ զորակցություն և համերաշխություն հայտնելով Նահյանների ընտանիքին:

Նախարար Միրզոյանը նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից հաջողություն է մաղթել նորընտիր նախագահ Մուհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանին՝ երկրի նախագահի պատասխանատու պաշտոնում:

Արտգործնախարարներն անդրադարձել են հայ-էմիրաթական հարաբերությունների հետագա զարգացմանը՝ պատրաստակամություն հայտնելով ընդլայնելու երկկողմ հետաքրքրության ոլորտներում համագործակցությունը:

Կարևորվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական փոխգործակցության խորացումը՝ ընդգծելով պարբերական շփումների խթանման և փոխշահավետ ներդրումային ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը:

araratnews.am

Մոսկովյան բորսան ծրագրում է առեւտուր սկսել դրամով, դիրհամով եւ սումով. ԶԼՄ-ներ

Մոսկովյան բորսան նախատեսում է առեւտուր իրականացնել նոր արժույթներով, այդ թվում հայկական դրամով, ԱՄԷ-ի դիրհամով եւ ուզբեկական սումով, հայտնում է РБК-ն:

Այդ որոշումը կարելի է բացատրել ԿԲ-ի արգելքների պատճառով հարթակում առեւտրի շրջանառության ծավալի զգալի նվազմամբ, ընդգծել է պարբերականի աղբյուրը:

Աղբյուրների տվյալներով՝ Մոսկովյան բորսան, մասնավորապես, մտադիր է աճուրդներ իրականացնել դիրհամով: Քննարկվում է նաեւ հայկական դրամով եւ ուզբեկական սումով աճուրդ գործարկելու հավանականությունը:

Ներկա պահին Մոսկովյան բորսայում ռուբլին կարելի է փոխանակել 10 արտասահմանյան արժույթով՝ ԱՄՆ դոլարով, եվոյով, թուրքական լիրայով, հոնկոնգյան դոլարով, ճապոնական իենով, չինական յուանով, բելառուսական ռուբլով, ղազախական տենգեով, շվեյցարական ֆրանկով, բրիտանական ֆունտով:   Պարբերականի հաշվարկներով՝ դոլար-ռուբլի հարաբերակցությամբ առեւտրի միջին օրական ծավալը 2022 թվականի ապրիլին կազմել է 81,5 մլրդ ռուբլի՝ ընդդեմ 2021 թվականի նույն ժամանակահատվածի 242,9 մլրդ ռուբլու:

ԱՄԷ-ն սկսել է ավելի շատ հետաքրքրվել ռուսական բիզնեսով՝ պատժամիջոցների աճող ճնշոմների ֆոնին:

 

news.am

Իլոն Մասկի Starlink-ը համակարգի ցանցում 2023 թվականից կընդգրկի նաև Հայաստանը

Միլիարդատեր Իլոն Մասկի SpaceX ընկերության կողմից գործարկված Starlink համաշխարհային արբանյակային համակարգի ցանցում 2023 թվականից կընդգրկի նաև Հայաստանի ամբողջ տարածքը։ Այս մասին տեղեկանում ենք Starlink-ի պաշտոնական կայքում հասանելի քարտեզից։ Հայաստանից զատ՝ համակարգը նույն թվականից հասանելի կդառնա գրեթե ամբողջ աշխարհում։

Starlink-ը գլոբալ արբանյակային համակարգ է, որը տեղակայված է SpaceX-ի կողմից՝ ապահովելու գերարագ լայնաշերտ, մատչելի արբանյակային ինտերնետ հասանելիություն ամբողջ աշխարհում։ 

 

news.am

Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին ԵՄ-ի վերջը կնշանակի. ՌԴ ԱԳՆ

Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը դրա փլուզում կնշանակի: Այս մասին շաբաթ օրը լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Եթե Եվրամիությունն իսկապես [ներառի] այս պետությունը, որտեղ նացիստական ​​խմբավորումներն են թելադրում խաղի կանոնները եւ նացիստական ​​գաղափարախոսություն է տիրում, որն անհամատեղելի է եվրոպական արժեքների հոտ, [դա] Եվրամիության վերջը կնշանակի»,- ասաց նա։

Ռուսաստանի փոխարտգործնախարարը հավելել է, որ այս որոշումը ցույց կտա, որ ԵՄ-ն «առաջնորդվում է ոչ թե ինչ-որ արժեքներով, որոնց հիման վրա այն ստեղծվել է, այլ զուտ աշխարհաքաղաքականությամբ»։

«Մենք հստակ հասկանում ենք, թե որ ուղղությամբ է փոփոխվում Եվրամիությունը, այն հեռվացել է այն սկզբունքներից եւ նկրտումներից, որոնք Եվրամիության հիմքն ու գաղափարախոսությունն էին. պատերազմի ժառանգության հաղթահարում, նախկին հակառակորդների միջեւ խաղաղ հարաբերությունների ձեւավորում՝ Գերմանիայի եւ Ֆրանսիայի պատմական հաշտեցումը: Իսկ հիմա, եթե նայենք Եվրամիության գործնական քայլերին տնտեսական ոլորտում, ապա դա պարզապես ջունգլիների օրենք է։ Նրանք անընդհատ խոսում են կանոնների վրա հիմնված կարգի մասին, այդ կարգը մենք տեսնում ենք գործողության մեջ: Կարելի է գողանալ, ապօրինի տիրանալ այլ պետությունների ունեցվածքին, անօրինական կամայական պատժամիջոցներ կիրառել»,- ասել է  Գրուշկոն:

Նա նշել է, որ Եվրամիությունը հետեւում է ՆԱՏՕ-ին, իսկ ԵՄ դոկտրինալ փաստաթղթերում Ռուսաստանը որպես գլխավոր թշնամի կամ հակառակորդ է նշված:

«Ուստի մենք բացարձակապես սթափ ենք վերաբերվում Եվրամիությանը, բայց, միեւնույն ժամանակ, ելնում ենք նրանից, որ արտաքին առեւտրի մեծ ծավալ ունենք։ Մենք չէինք սահմանափակող միջոցների նախաձեռնողը: Բայց եթե Եվրամիությունը կարծում է, որ Ռուսաստանն իրեն որպես տնտեսական եւ քաղաքական գործընկեր հետաքրքիր չէ, ապա մենք կգործենք ռացիոնալ՝ ելնելով այդ նոր իրողությունից։ Բայց մենք դա վաղուց էինք կանխատեսել, ուստի այսօր հիմնական շեշտը դրվում է մեր արեւելյան ուղղության զարգացման վրա, ասիական երկրների հետ մեր արտաքին քաղաքականության վրա»,- ասել է նա։

ՌԴ փոխարտգործնախարարի խոսքով՝ դա օբյեկտիվ գործընթաց է, քանի որ «Եվրոպայի դերը միջազգային առեւտրում ընկնում է, եւ տնտեսական աճի, ֆինանսական ազդեցության եւ քաղաքական ազդեցության կենտրոնները տեղափոխվում են դեպի Արեւելք»։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Դուշանբեում ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսին ասել էր, որ ԵՄ-ին անդամակցելու Կիեւի ցանկության անվնասությունը «լուրջ կասկածներ» է հարուցում Մոսկվայում։ Նա նաեւ նշել էր, որ Եվրամիությունը «կառուցողական եւ տնտեսական հարթակից, ինչպիսին այն ստեղծվել էր», «ագրեսիվ ռազմատենչ խաղացողի» է վերածվել։